Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Դպրոցական բլոգերները` հանրային ռադիոյի ուղիղ եթերում

Դպրոցական բլոգերները` հանրային ռադիոյի ուղիղ եթերում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

ուղիղ եթերՀոկտեմբերի 21-ին «Դպրոցականի» բլոգերները ուղիղ եթերում հյուրընկալվել էին  Հանրային ռադիոյի «Հարրի Փոտեր» մանկապատանեկան հաղորդմանը:

-Մենք ուղիղ եթերում ենք,- լսվեց հաղորդավար Նարինե Սաֆարյանի ձայնը,- մեր հյուրերն են «Դպրոցական բլոգի» համակարգող` Աննա Մուրադյանը և «Դպրոցականի» բլոգերներ Նելլի Գաչեյանն ու Արփինե Մանվելյանը:

Ես առաջին անգամն էի հայտնվել Ռադիոտանը և ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Բոլոր ընկերներիս զգուշացրել էի, որ ինձ լսեն:

Երբ գնում էինք Երևան` ես ու Նելլին մի փոքր անհանգիստ էինք, քանի որ սա մեր առաջին փորձն էր թե´, ռադիոյում, և թե´ ուղիղ եթերում:

Ռադիոտան առաջին հարկում մեզ դիմավորեց մի բարեհամբույր տիկին, ով հետո պարզվեց հաղորդավարուհին է` Նարինե Սաֆարյանը: Բարձրացանք երրորդ հարկ, մեզ տարան մի սենյակ:

Սենյակը ընդարձակ էր, ոչ այնքան հարմարավետ, քանի որ միայն տեխնիկա կար, բարձրախոսներ ու էլի տարօրինակ ինչ-որ սարքեր: Սենյակի մի կողմը ապակուց էր, որի հակառակ մասում էր գտնվում տեխնիկական անձնակազմը: Ամեն ինչ շատ արագ եղավ: Սենյակ մտնելուն պես` հաղորդավարուհին սկսեց զրուցել մեր հետ, որոշակի ճշգրտումներ կատարելու համար: Ժամը 14:15-ին մենք Հանրային ռադիոյի ուղիղ եթերում էինք:

Հաղորդումը բուռն քննարկումերով և հարցերով անցավ: Մենք հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեցինք մեր մրցույթի գլխավոր հաղթող` Ռոբերտի և հեղինակներից Օվսաննայի հետ: Շատ տպավորիչ էր ինձ համար այդ ամենը, քանի որ ուղիղ եթերում  խոսելը դժվար և պատասխանատու գործ է:

Զրույցը այնքան անմիջական և հաճելի էր, որ մենք նույնիսկ չզգացինք, որ կես ժամ արդեն անցել է և հաղորդումը մոտենում է ավարտին: Այն  շուտով ավարտվեց: Վայ, մենք մի կարգին շունչ քաշեցինք: Առաջինը խոսեց տիկին Նարինեն.

-Ապրե´ք երեխեք ջան, հաղորդումը շատ լավ անցավ:

Հետո ռադիոտան աշխատակիցներից մի կին ավելացրեց.

-Երեխե´ք ինչքան համարձակ էիք դուք խոսում: Ապրե´ք, տպավորիչ էր:

Ես և Նելլին գոհ հայացք փոխանակեցինք և վստահ ժպտացինք: Բոլորի կողմից դրական խոսքեր լսելուց հետո մենք դուրս եկանք ռադիոտնից և սկսեցինք քննարկել ամեն մի րոպեն` քայլելով Երևանի փողոցներով: Այդ պահին Երևանի փողոցները յուրօրինակ գեղեցիկ էին թվում ինձ և ոնց որ ժպտային ինձ 🙂

Իսկ ամենահաճելին այն զանգերն էին, որը մենք ստանում էինք մեր ընկերներից, բարեկամներից, ովքեր ասում էին.

-Ընտիր էր: Էս ինչքան վստահ էիք խոսում:

Բայց ես շատ ուրախացա, երբ Աննան ինքնավստահ մեզ ասաց.

-Երեխե´ք ես չէի սպասում, որ հաղորդումը այսքան լավ կանցնի:

Ուրախ ու զվարթ, ես կասեի նաև մեզնից գոհ, մենք եկանք տուն` մեր տպավորությունները կիսելով բոլորի հետ: Հաջորդ օրը քոլեջում ընկերներս ու դասատուները շնորհավորում էին և ջերմ խոսքեր ասում: Պարզվում է բոլորը լսել են ինձ, նույնիսկ երեխեքից իմացա, որ ուսուցչուհին դասի ժամանակ թույլատրել է ռադիոն միացնել և բոլորով լսել են ինձ:

Բա՜,  տեսնո՟ւմ եք ինչ արտոնյալ եմ դարձել 🙂

Advertisements

5 Comments

  1. Կեցեք դուք, իմ ընկերներ, սիրում եմ ձեզ և ես լիովին վստահ էի որ այդքան լավ ներկայացնելու էիք մեր`ծրագիրը, չնայաց ավելի լավ խոսեցիք քան պատկերացնում էի 🙂 իրոք, որ ամեն ինչ հիանալի էր:

    Like

    • Arpine says:

      Ապրե´ս Սոն ջան,,, դու միշտ մեր կողքին ես ու օգնում ես մեզ: Համոզված եմ, որ դու էլ նույն կերպ լավ կխոսեիր 🙂

      Like

  2. GEV(JOR) Ehmiadzneeeeeeeeeeeeeci says:

    Lavna Arine jan

    Like

  3. LILIT NERSISYAN says:

    apres Arp jan es uxaki hpartanum em qezanov

    Like

  4. Arpine says:

    Շնորհակալ եմ Գև ջան, Լիլ ջան,,,,,, Ապրե´ք, որ միշտ իմ հետ եք,,,, հա էն ինչ էիք արել ռադիոյի օրը կուրսում. դուք վերջն եք գժեր ջան :*

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: