Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Երկու հաջողություն մի տարվա մեջ

Երկու հաջողություն մի տարվա մեջ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

ուղիղ եթերԱյս տարվա մեջ ես միանգամից երկու հաջողություն ունեցա: Երկուսն էլ կապված են «Դպրոցական բլոգի» հետ:

Նախ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությունը, որն ինձ համար անցավ շատ հետաքրքիր ու բովանադակալից: Ես առաջին անգամն էի այդպսի մեծ միջոցառման մասնակցում և շատ տպավորված էի:

Իսկ երկրորդ հաջողությունն այն էր, որ պետք է գնայինք Հանրային ռադիո հարցազրույցի: Շատ հուզվեցի, երբ իմացա, որովհետև իմ տարիքում այդքան բանի հասնելը մեծ բան է:

Ես և բլոգի հեղինակներից Արփինե Մանվելյանը հոկտեմբերի քսանմեկին պետք է ժամը երկուսին գնաինք հանրային ռադիո հարցազրույցի: Մենք պետք է ժամը երկուսին արդեն այնտեղ լինեինք: Այնտեղ մեզ դիմավորեց լրագրող Նարինե Սաֆարյանը:

Բարձրացանք վերև: Մի քանի րոպե միմիանց հետ ծանոթանալուց հետո սկսվեց հարցազրույցը:

Մենք խոսեցինք բլոգից թե ինչ տվեց մեզ բլոգը, ինչ փոփոխություններ եղան մեր կյանքում: Առաջինը խոսեցի ես ու ասացի. «Դպրոցական բլոգը մի վայր էր, որտեղ ես կարողացա ազատ արտահայտվել ու դարձա ինքնուրույն:» Խոսեցինք Արփինեի կարմիր վկայականից: Հեռախոսակապ ունեցանք Ռոբերտի ու Օվսաննայի հետ: Ցավոք սրտի ժամանակը քիչ էր: Մենք չհասցրեցինք խոսել պատմվածքի մրցույթից:

Շատ բաներ կարող էինք ասել, բայց ժամանակի մեջ չտեղավորվեցինք: Հաղորդումը ավարտվեց բոլորն էլ գոհ էին մեր ելույթից: Երբ դուրս եկանք հանրային ռադիոյից սկսվեցին հեռախոսազանգերը ու շնորհավորանքները: Իմ բոլոր բարեկամները, ծանոթներն ու ընկերներն շնորհավորեցին ինձ: Ամեն ինչ շատ լավ էր: Ես ուզում էի փոխել իմ կյանքը ու փոխեցի այն բլոգի շնորհիվ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: