Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Մանկական ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը Երևանում

Մանկական ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը Երևանում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Հոկտեմբերի 22-26-ը Երևանում տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Ռոլան Բիկով հիմնադրամը: Այս փառատոնին մասնակցելու էին եկել Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից:

Փառատոնի ընթացքը Ռոլանֆեստ բլոգում լուսաբանելու համար ընտրվել էին չորս դպրոցական, որից երկուսը, ես` «Դպրոցական բլոգից» և «Ուլիսես» պատմվածքի մրցույթի մրցանակակիր Ռուբինա Դավթյանը: Բայց մենք հինգ հոգով էինք` մեր ղեկավար Կոստյայի հետ:

Փառատոնի բացումը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում, որի ժամանակ եղան գեղեցիկ միջոցառումներ, իսկ տարբեր տեղերում իրականացվում էին մնջախաղեր, որոնք զվարճացնում էին հավաքված հանդիսատեսին: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին ֆիլմերի անվանակարգերը և ժյուրիներին: Ի դեպ ավելացել է նոր անվանակարգ` «Ամեն ինչ երեխաների կողմից» և անվանակարգին ներկայացված ֆիլմերը նկարվել են երեխաների համար:

Փառատոնի ժամանակ ցուցադրվեցին 98 ֆիլմեր և մուլտֆիլմեր, որոնք  նոր են նկարվել տարբեր երկներում:  Հյուրերը եկել էին 35 երկներից, որոնցից էին Արմեն Մեդվեդևը , Յուրի Էնտին, Բորիս Գրաչևսկին, Իվար Կալնինշը և շատ ուրիշներ:

Ելույթ ունեցավ հայտնի երգահան Յուրի Էնտին, որը  ռուս մուլտֆիլմերի երգերի հեղինակն է: Նա արժանացավ մեծ ծափահարությունների, քանի որ մեծ պատիվ է հյուրընկալել նման հայտնի անձնավորությանը: Շուտով նա ներկայացնելու է իր նոր ֆիլմը, որի վրա աշխատել է 40 տարի:

Փարատոնի տարբեր օրերին ցուցադրվում էին ֆիլմեր։ Ինձ ամենից շատը դուր եկավ «Կոկոն և ուրվականները» ֆիլմը։ Այն Կոկո անունով տղայի մասին է, ով տեղափոխվում է քաղաք, որտեղ հանդիպում է նոր ընկերների։ Սակայն, դժվարությունների հանդիպելով, օգնություն է խնդրում «հին» ընկերներից։ Այն տունը, որտեղ նա ապրում է, նախկինում պատկանել է մի ծեր մարդու, ում մահը պատված է առեղծվածային շղարշով։ Արդյոք այդ տանը ուրվականներ կա՞ն, և կկարողանա արդյոք Կոկոն ընկերների օգնությամբ բացահայտել գաղտնիքը։ Ահա այսպիսի սցենար ունի այս ֆիլմը։

Բորիս ԳրաչևսկիՓառատոնի ընթացքում հնարավորություն եղավ ծանոթանալու Բորիս Գրաչևսկու հետ, ով «Ералаш» ստեղծագործական խմբի տնօրեն է։ Նրա հետ Մոսկվա կինոթատրոնում դիտեցինք «Ералаш»-ի որոշ սերիաներ։ Այնուհետև հնարավորություն եղավ շփվելու Ճապոնիայի մանկական ֆիլմերի փառատոնի տնօրեն Տահիրա Միցուոյի հետ։ Նա մեզ պատմեց իր անցած կյանքի ճանապարհի մասին։

18 տարեկանում Միցուոն ցանկացել է դառնալ ռեժիսոր և գնացել է ԱՄՆ։ Սակայն չի կարողացել նկարել ֆիլմեր, որովհետև նրա մոտ ավելի լավ ստացվել է  բիզնեսը։ Դառնալով բիզնեսմեն` նա հավաքում է որոշակի գումար և 26 տարեկանում հիմնադրում Տոկիոյի Մանկական ֆիլմերի փառատոնը։ Սկզբում փառատոնը այցելուներ չուներ, այդ պատճառով Միցուոն ծախսել է մեծ գումար, որպեսզի փառատոնը ունենա լայն ճանաչում։ Սակայն հինգ տարի առաջ փառատոնը սկսել է բարգավաճել և նախադրյալը այն էր, որ հրավիրվել էին շատ հյուրեր, իսկ հետո Միցուոն դիմել է շատ կառույցների և գտել հովանավորներ։ Այդ ժամանակ չորս օրում փառատոնը ունենում է 10.000 այցելու, իսկ տարբեր երկներից ընտրվում են 300 ֆիլմեր, սակայն ցուցադրվում են 12 լավագույնները։ Ժյուրիները փոքրահասակ երեխաներն են, որոնք ընտրում են ամենալավագույն ֆիլմը։

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում մեզ հյուրընկալեց հայտնի դերասան Իվար Կալնինշը։ Նա պատմեց հետաքրքիր դեպքեր իր կյանքից։ Սակայն այդ ինստիտուտում ցուցաբերեցին անտարբեր վերաբերմունք․ ներկա էին ընդամենը մի քանի ուսանող և նրան լսում էին անտարբեր հայացքներով։

Չկարողացանք անտարբեր լինել թուրք հյուրերի նկատմամբ և մի լա՜վ մտերմացանք միմյանց հետ։ Մենք չէինք սպասում, որ նրանց հետ կարող է հետաքրքիր լինել, սակայն բավականին հետաքրքիր էր։ Ոչ բոլոր թուրքերն են, որ վատն են։ Նրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնց հետ շփվելը հետաքրքիր է։ Նրանք մեզ սովորեցրին որոշ թուրքական բառեր, օրինակ, «բեն սենի սեվիյորում»` ben seni seviyorum, որը  նշանակում է. «Ես քեզ սիրում եմ» ։D  Մենք ևս նրանց սովորեցրինք որոշ հայերեն բառեր։ Միասին կազմակերպեցինք տարբեր խաղեր և այդ խաղերի միջոցով ավելի մտերմացանք։ Փաստորեն թուրք ընկեր ունենալը այդքան էլ վատ բան չէ և նույնիսկ հաճելի է։ Բայց ամենազարմանալին այն էր, որ նրանք մեզ առաջարկեցին միասին գնալ Ծիծեռնակաբերդ։

Թուրք երեխաները ծաղիկներ գնեցին, որպեսզի հարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նրանց զգուշացրինք, որ այնտեղ կան դաժան տեսարաններ և թուրք երեխաները այդքան էլ լավ չեն զգա իրենց։ Սակայն նրանք մեզ չլսեցին և անպատճառ ցանկացան մտնել այդ թանգարան և մեծ ուշադրությամբ ու մեղավորի հայացքով էին դիտում այդ ամբողջը։ Նրանք զղջալով զարմացան, թե այսքանից հետո ինչպես ենք նրանց հետ մտերմաբար շփվում։ Հետո պատմեցին, որ իրենց դպրոցներում սովորեցնում են, թե թուրքերը միշտ օգնել են հայերին ու նույնիսկ ապաստան տվել, երբ Հայաստանում ինչ-որ հիվանդություն է տարածված եղել ու նման անհեթեթ բաներ։ Այս թուրքերը ամբողջովին ուրիշ էին։ Նույնիսկ նրանց ընդունեցինք որպես մեր մտերիմ ընկերներ։ Իսկ վրացիներից բան չհասկացանք, քանի որ նրանք չէին շփվում ոչ ոքի հետ։

Լավ, էլ չխոսեմ ընկերական հարաբերություններից և պատմեմ, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցավ Յուրի Էնտինի համերգը։ Ափսոս, որ շատերս չգիտեինք նրա մասին։ Չգիտեինք, որ մեր սիրած ռուսական մուլտֆիլների երգահանը հենց նա է։ Չնայած նրա մեծ տարիքին, նա իր մեջ կուտակած մեծ էներգիայով կարողացավ հետաքրքիր ձևով անց կացնել համերգը։ Այն շատ կարևոր համերգ էր, քանի որ շատերը իմացան նրա «ով»  լինելու մասին։ Իմացան, թե ով է իրենց քաջ ծանոթ երգերի հեղինակը։ Օրինակ նրան են պատկանում «Веселая карусель», «Бременские музыканты», «Летучий корабль» և այլ տարբեր ստեղծագործություններ։ Յուրի Էնտինը խոստովանեց, որ շատ է սիրում հայերին և նույնիսկ կցանկանար լինել հայ։

Եվ այսպես ավարտվեց ևս մեկ մանկական ֆիլմերի փառատոն։ Իսկ Երևանում փառատոնի ավարտին հաջորդելիք քառասուն օրերի ընթացքում ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն Հայաստանի մարզերում:

Advertisements

7 Comments

  1. rubyrue says:

    Ռոբ, շատ լավն էր պոստդ , համարյա ամեն ինչի մասին գրել էիր:
    Բայց դու աչքիս Կոստյային էլ ես դպրոցական համարել :Ճ Մենք կարծեմ 5 հոգի էինք, բայց 4 դպրոցական ու ղեկավարը մեր :Ճ

    Like

  2. Rob says:

    Մերսի Ռուբ ջան.. 🙂

    Like

  3. Rob says:

    Բայց ըտենց արդար չի Կոստյա․․․ ։/ ։D

    Like

  4. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում մեզ հյուրընկալեց հայտնի դերասան Իվար Կալնինշը։ Նա պատմեց հետաքրքիր դեպքեր իր կյանքից։ Սակայն այդ ինստիտուտում ցուցաբերեցին անտարբեր վերաբերմունք․ ներկա էին ընդամենը մի քանի ուսանող և նրան լսում էին անտարբեր հայացքներով։

    Հոդվածը շատ լավն էր իհարկե, բայց….

    Ընդհանրապես, այս փառատոնը տեխնիկական կազմակերպչական առումով ձախողված էր… և շատ կուզենայի, որ իրատեսական անդրադարձ կատարելիս նկատեք նաև թերությունները, որպեսզի հետագայում գոնե ձեր գործունեության մեջ բացառեք կիսատ-պռատ կազմակերպված միջոցառումները։

    Like

  5. admin says:

    Գայանե ջան, շնորհակալություն դիտարկման համար, բայց Ձեր դիտողությունն ուղված է փառատոնի կազմակերպիչներին, իսկ հոդվածի հեղինակը դպրոցական է, ով ընդամենը լուսաբանել է փառաոտնի ընթացքը որպես «Դպրոցական» բլոգի հեղինակ:

    Like

  6. Rob says:

    Շնորհակալություն ։) Դե իհարկե պետք է ամեն ինչին երկու կողմից նայել, բայց փառատոնի մեջ դրական կողմերը ավելի շատ էին և բացասական կողմերին ծածկում էին։ Ուստի ուշադրություն չդարձրեցի վատ կողմերի վրա և այստեղ գրեցի այն ամենի մասին, ինչ ինձ մոտ տպավորվել էր։

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: