Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Երիտասարդական բանկերի հաջողությունները

Երիտասարդական բանկերի հաջողությունները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Երիտասարդական բանկ

Եվրասիա համագործակցության հիմնադրամից ֆինանսավորվող Երիտասարդական բանկի (ԵԲ)մասնաճյուղերը հերթով հաջողություններ են արձանագրում:  ԵԲ երևանյան մասնաճյուղը  հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում տարբեր ծրագրեր է իրականացնում՝ փորձելով նպաստել կրթահամալիրի սաների զբաղվածության խնդրի լուծմանը, ինչպես նաև նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը:

Այդ նպատակով անցյալ տարի կրթահամալիրում բացվել է գորգագործության, իսկ այս տարի` նկարչության խմբակ:

Հոկտեմբերի 28-ին կազմակերպված «Կյանքն իմ աչքերով»  խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին  կրթահամալիրի սաների ստեղծագործությունները: Ցուցահանդեսին ներկա էին նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները:

Կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը կարևոր առաջընթաց է համարում այն հանգամանքը,որ կրթահամալիրի սաները ավելի նախաձեռնող են դարձել. «Նրանք ոչ միայն կարողացել են  գեղեցիկ աշխատ նքներ ստեղծել,այլև մեծ ոգևորությամբ ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, նույնիսկ նրանք,ովքեր հաղորդակցվելու, խոսելու հետ կապված խնդիրներ ունեն: Սա մեծ առաջընթաց է»:

Իսկ նոյեմբերի 4-ին ԵՀՀ-ում տեղի ունեցավ ԵԲ երևանյան մասնաճյուղի դրամաշնորհների հանձնման պաշտոնական արարողությունը: Ամիսներ առաջ Երևանի Երիտասարդական Բանկը հայտարարել էր դրամաշնորհներ` նվիրված եվրոպական երիտասարդկաան արժեքներին: Քննարկումների արդյունքում Երևանի Երիտասարդական բանկը ֆինանսավորեց շուրջ 8 ծրագիր, որոնք կիրականացվեն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Ծրագրերը բավականին տարբեր են և նախատեսում են եվրոպական արժեքներին նվիրված տարաբնույթ տեսանյութերի նկարահանում, հեռուստատեսային հեռարձակում, ֆիլմերի նկարահանում, բացօթյա ցուցահանդեսներ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, կար ու ձևի ուսուցում, թատերական ներկայացումներ, մանկական պատմվածքների մրցույթի անցկացում և այլն:

Արմավիրի ԵԲ-ն այս տարի ընթացիկ փոքր դրամաշներհներին զուգահեռ կիրականացնի ևս մեկ այլ ծրագիր` Քաունթերփարթի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ, որի նպատակն է վերանորոգել ու բարեկարգել Արմավիրի միակ զբոսայգու տարածքը:

Իսկ հաջորդ ուրախալի լուրը Վայոց Ձորի մարզից է, որտեղ արդեն մեկնարկել է Եղեգնաձորի ԵԲ կողմից ֆինանսավորված Պարգևենք ժպիտներ ծրագիրը, որի  շրջանակներում կբարեկարգվի Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի բակային հատվածը: Ծրագրի արդյունքում մանկապարտեզի սաների որոշ ծնողներ ցանկացել են տեղադրել բակի նոր դարպաս, իսկ բյուջեի այդ հոդվածի գումարը ցանկանում ենք ուղղել մանկապարտեզի համար նոր ծածկոցների ձեռքբերմանը:

Երիտասարդական բանկը Հայաստանում գործում է 2007թ.-ից`  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

16 -ից 25 տարեկան 5-7 երիտասարդներից կազմված խմբերը, կամ «բանկերը», անցնում են որոշակի փուլերով և ստանում ամենատարբեր գիտելիքներ, ինչի արդյունքում էլ տրամադրվում են դրամաշնորհները: Ընդամենը 300-500 ԱՄՆ դոլար աջակցությամբ լուծվում են այնպիսի համայնքային խնդիրներ, ինչպիսիք են աղբահանությունը, շրջակա միջավայրի մաքրությունը և պաշտպանությունը, երիտասարդների իրավունքները և այլընտրանքային կրթությունը, ձեռագործական/փայտամշակման հմտությունները և այլն:

Ծրագրի գործընկերներն են. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը,  ինչպես նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններ: Երիտասարդական բանկեր կան Հայաստանի 10 քաղաքներում` Դիլիջան, Գորիս, Արարատ, Գյումրի, Արմավիր, Մարտունի, Երևան,Վանաձոր, Եղեգնաձոր, Կոտայք:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: