Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ցուցահանդես` երեխաների նկատմամբ բռնության նվազեցումը թեմայով

Ցուցահանդես` երեխաների նկատմամբ բռնության նվազեցումը թեմայով

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,588 կտտոց

Նոյեմբերի 17-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում` կազմակերպել էր  «Կյանքն առանց բռնության» խորագրով ցուցահանդես, նոյեմբերի 19-ին բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:

Ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով հայտարվել էր մրցույթ` երեխաների խնամքի և պաշտպանության 4 գիշերօթիկ հաստատություններում և երևանյան ու մարզային հանրակրթական 37 դպրոցներում:

Մրցույթին մասնակցել էին Ստեփանավան, Ալավերդի, Կապան և Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքերի դպրոցների աշխատանքներ:

Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի երեխաներ: Ստացվել է 47 աշխատանք, որից մեկը ճանաչվելու է հաղթող` Ֆեյսբուքյան քվեարկության միջոցով: Քվեարկությունը կընթանա «Երեխաների իրավունքների պաշտպանության ցանց» Ֆեյսբուքյան էջում, իսկ հաղթողի անունը կհայտարարվի նոյեմբերի 19-ին:

Հաղթած նկարի համար պոստեր է պատրաստվելու, որը կբազմացվի և կտարածվի հանրապետությունով մեկ, իսկ մնացած 46 նկարներով կպատրաստվի օրացույց, որոնք նույնպես կտարածվեն:

Երեխաների նկարները վառ կերպով արտահայտում են ապահով և երջանիկ աշխարհ կառուցելու նրանց կամքը  և ցանկությունը: Ցուցահանդեսը նպատակ ունի  հասարակությանը ներկայացնել երեխաների նկատմամբ  կիրառվող բռնության  դեմ պայքարի  կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երեխաների ուղերձը  մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում, այն կոչ է անում պաշտպանել ու ապահովել  երեխաների  իրավունքներին առնչվող օրենքները:

«Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի կարևորագույն նպատակներից է ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը թե´ տանը, թե´ դպրոցում և թե´ հաստատությունում: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում բազմիցս կազմակերպվել են բռնության երևույթների ճանաչմանն ու  արձագանքմանն ուղղված  տարբեր  միջոցառումներ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: