Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ուղղիչ աշխատանքային դպրոց

Ուղղիչ աշխատանքային դպրոց

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Կրթության նախարարությունԵրբ տեղափոխվեցի ավագ դպրոց, շատ մեծ ու իրական տարբերություն զգացի հին ու նոր դպրոցների մեջ: Տարբերությունը ինձ զարմացրեց, որովհետև էդպիսի ուշադրության արժանացնել աշակերտներին մի քիչ անսովոր էր ինձ համար, որովհետև հին դպրոցում այդպիսի բան չկար: Բանն այն է, որ տնօրենը որոշել էր վերգետնյա հետիոտնային անցում սարքել ու փողոցի երկու մայթերում  ինչ-որ մարդիկ էին կանգնում,  հսկում էին երթևեկությունը. երեխաները անցնում էին փողոցը ու երթևեկությունը էլի շարունակվում  էր: Դա ինձ ուրախացրեց, ու թեև միշտ դպրոցի մայթով էի քայլում ու չէի օգտվում տնօրենի բարությունից, բայց այնուամենայնիվ ինձ հաճելի էր, որ տնօրենն իսկապես ուշադիր էր աշակերտների նկատմամբ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ավագ դպրոցում էի սովորում, բայց ամեն ինչ չէ, որ մնացել էր նույնը: Տնօրենի հաճելի ուշադրությունը փոխվել էր անտանելի ուշադրության: Երկրորդ տարին այդ նույն մարդիկ, ովքեր փողոցն էին անցկացնում երեխաներին, սկսեցին նաև «կարգ ու կանոնի» հարցով զբաղվել: Նրանք ամեն օր շրջում են դպրոցով, ու եթե դասի ժամին միջանցքով քայլող երեխա են տեսնում, հարցնում են, թե որ դասարանից է ու ուղեկցում են մինչև դասարան: Ու մինչև ուսուցիչը չհաստատի, որ տվյալ աշակերտը այդ դասարանից է, մեր սիրելի կարգուկանոնապաշտպանները չեն լքում մեզ:

Բավական ա նաև ավելացնել, որ եթե առաջ հնարավոր էր դասամիջոցին մաքուր օդ շնչել՝  դուրս գալով դպրոցի բակ, ապա հիմա դա ուղղակի հնարավոր չէ. 8:30-ից մինչև 14:30-ը դպրոցի դռները փակ են:

Կներեք էլի, էսքանից հետո ինձ համար մի քիչ անհասկանալի է. մենք ուղղիչ աշխատանքային գաղութ ե՞նք, դպրո՞ց, թե՞ երկուսը միասին…

Advertisements

2 Comments

  1. Arpine says:

    Հայկ ջան իսկ դուք չեք բողոքել, թեկուզ տնօրենին?

    Like

  2. Հայկ Սմբատյան says:

    Ինքը ասում ա, որ եթե թիկնապահներ չլինեն, դասից կփախչեն երեխեքը…թեև հաստատ պետք ա բոլորով միասին բողոքել…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: