Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Դպրոցը չի կարող լինել «ուղղիչ աշխատանքային» առանց աշակերտների համաձայնության

Դպրոցը չի կարող լինել «ուղղիչ աշխատանքային» առանց աշակերտների համաձայնության

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

«Դպրոցական բլոգ»-ի հեղինակներից Հայկ Սմբատյանը «Ուղղիչ աշխատանքային դպրոց» նյութում անդրադարձ է կատարում իրենց դպրոցում տիրող խիստ կարգ ու կանոնին` բողոքելով, որ ստեղծված պայմաններում դպրոցը գաղութի է վերածվել:

Դպրոցի ներքին կարգ ու կանոնի հարցերը որոշվում են հենց դպրոցում, այն ամրագրող որևէ օրենսդրական դրույթ չկա: Փոխարենը դպրոցն ունի ուսուցչական  և ծնողական խորհուրդ, որոնց շրջանակներում էլ կայացվում են ներքին կարգ ու կանոնին վերաբերող որոշումները:

Սովորաբար ամեն սեպտեմբերին երևանյան բոլոր դպրոցների մոտ ճանապարհային ոստիկանների մասնակցությամբ իրականացվում է «Անվտանգ երթևեկության տասնօրյակ» միջոցառումը, որի նպատակն է ապահովել աշակերտների անվտանգությունը ճանապարհը հատելիս: Հնարավոր է, որ Հայկի նկարագրած դպրոցը ճանապարհի բանուկ երթևեկելի հատվածում է գտնվում, ուստի աշակերտների անվտանգության ու ծնողների հանգստության համար նման որոշում է կայացվել:

Իսկ դասաժամերին միջանցքներում իրականացվող հերթապահությունը և դպրոցի դռան փակ լինելը, ըստ էության, որոշվել է ուսուցչական խորհրդի շրջանակներում. ենթադրյալ դասի ժամին անչափահաս աշակերտի և նրա արարքների համար պատասխանատու է դպրոցը: Ուստի և նման խիստ քայլեր են ձեռնարկվում դասից փախչելը կանխելու և հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ աշակերտները պետք է համակերպվեն իրավիճակի հետ: Յուրաքանչյուր դպրոց ունի աշակերտական խորհուրդ, որը լսելի է դարձնում դպրոցականների ձայնը, պաշտպանում նրանց իրավունքները: Ուստի, աշակերտները, որոնք դեմ են, որ դպրոցում հերթապահություն իրականացվի և դուռը փակ լինի, կարող են իրենց հիմնավորված բողոքը բարձրաձայնել աշակերտական խորհրդի միջոցով:

Advertisements

3 Comments

  1. Հայկ Սմբատյան says:

    Նախ՝ շնորհակալ եմ նյութիս անդրադառնալու համար:
    Ճիշտ նկատեցիք՝ ՍՈՎՈՐԱԲԱՐ ամեն սեպտեմբերին դպրոցների բակում <> է անցկացվում: Բայց իմ նախկին դպրոցում այդպիսի բան ԵՐԲԵՔ չի եղել: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս դպրոցիս, ասեմ ձեզ, որ այստեղ էլ այդ միջոցառումը չի անցկացվել, այստեղ մինչև հիմա մենք ունենք <> ոստիկաններ, ու ես դրանից չեմ բողոքում:
    Հերթապահը կարծեմ պետք է կարգուկանոն պահպանի ու ինքն էլ դրա օրինակ լինի աշակերտներին, այլ ոչ թե աշակերտների հետ խոսի գռեհիկ տոնով, իսկ <> հերթապահների հետ՝ հայհոյանքներով՝ աշակերտի ներկայությամ: Եթե նա հայհոյում է իր կոլեգային, ապա աշակերտներին դեռ մի բան էլ ավելի:
    Իսկ <> արտահայտությունը նյութումս մեջբերված է լրիվ փոխաբերական իմաստով, ուստի բնականաբար դպրոցը չի կարող լինել <>:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն նյութիս անդրադարձ կատարելու համար…

    Like

  2. Anna Dylan says:

    Barev Dzez @nkerner,Es uzum em Dzez mi harcov ognutyan dimel,Hunvar amsin kayanalu e im seminar@ vernagrov,ete kunenaq nuter,xndrum em ogneq indz`harganqnerov Anna

    Like

  3. Anna Dylan says:

    ashakertneri iravunqner

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: