Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Նոյեմբերի 17-ին նշեցինք ուսանողների միջազգային տոնը

Նոյեմբերի 17-ին նշեցինք ուսանողների միջազգային տոնը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,588 կտտոց

Դեռ նոյեմբերի սկզբին մտածում էինք ինչ անել, որպեսզի նոյեմբերի 17-ին ուրախ անցնի: Ավագների ժողովում որոշեցինք, որ ամեն կուրս ինչ- որ միջոցառում, պատի թերթ կամ էլ այլ բան պատրաստի: Նաև առաջարկներ եղան, որ կարելի է մեծ տորթ պատվիրել և ողջ քոլեջով նշել, բայց մեր տնօրենը չթողեց, որովհետև ամեն մի կուրս պետք է գումար հավաքեր, իսկ տնօրենը արգելել է ցանկացած տեսակի դրամահավաք:

Անցան օրեր: Ես նույնիսկ մոռացել էի տոնի մասին: Նոյեմբերի 17-ի առավոտյան մտա քոլեջ ու զարմացա: Բոլոր դռների վրա ժապավեններ, փուչիկներ, ուրախ տողեր ու մաղթանքներ էր գրված: Մի դռան վրա կար . «Շնորհավոր տոնդ կոկիկ ուսանող», մյուսին` «Շնորհավոր տոնդ աշխատասեր ուսանող»:  Ու այս բոլորի հետ կար նաև սմայլիկներ, որոնք ուրախ տրամադրություն էին ստեղծում:

Այդ օրը բոլորը մի տեսակ բարիացել էին. ջերմ ժպտում էին և շնորհավորում միմյանց: Օրվա երկրորդ կեսին մենք` քոլեջի ուսանողներով, գնացինք քաղաքապետարան, որտեղ կազմակերպել էին միջոցառում` նվիրված ուսանողներին: Միջոցառման կազմակերպիչները ուսանողներ էին: Քաղաքապետն էլ շնորհավորեց մեզ:

Երբ միջոցառման վերջացավ, մենք կուրսեցիներով գնացինք սրճարան, որտեղ նշեցինք մեր տոնը:

Լավ է չէ, ես հիմա պիտի դպրոցում սովորեի, բայց ավագ դպրոցի պատճառով ուսանող եմ 🙂

Advertisements

2 Comments

  1. Husho says:

    Ճիշտ ես Արփին ջան… Այդ օրը շատ ուրախ անցավ

    Like

  2. Arpine says:

    Հա´, մենք էլ վերջապես բոլորով մի տեղ գնացինք

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: