Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մեկ ակնթարթ իմ դպրոցական կյանքից

Մեկ ակնթարթ իմ դպրոցական կյանքից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Առավոտյան ես արթնացա ժամը 08:25-ին: Ուշ արթնացա, քանի որ գիշերը ժամը 01:48-ին էի քնել: Արագ հագնվեցի ու վազեցի դասի: Առաջին դասը քիմիա էր, և ուսուցչուհին արդեն դասարանում էր: Քիմիայի ուսուցչուհին`ընկեր Բարսեղյանը զայրացած հայացքով նայեց ինձ և ասաց.

–Ինչո՞ւ ես ուշանում։

Ես պատասխանեցի.

-Դասերն էի սովորում, այդ պատճառով ուշ քնեցի և առավոտյան քնած էի մնացել:

-Դե պատմիր, հետո նստիր:

-Լավ էլի գոնե կրկնեմ հետո պատմեմ,- տխուր հայացքով նայեցի ընկեր Բարսեղյանին և գլուխս կախեցի:

-Լա էս Անճոռնի ճուտիկին տեսեք,- ասաց նա և թեթև ժպիտով նայեց ինձ,- լավ նստիր, բայց հաջորդ դասին էլ չուշանաս:

-Շնորհակալություն, խոստանում եմ, էլ չեմ ուշանա:

Մատյանը լրացնելուց հետո նա ներկա-բացակա արեց և…

-Հարութունյան Աննա…

-Ընկեր Բարսեղյան մյուսներին հարցրեք հետո ինձ, հա՞,- ասաց Աննան:

-Արի սահմանային ածխաջրածինների շարքը գրի ու ասա:

-Մեթան, էթամ, պրոման, բութան, ըըըըըըըըը:

-Լավ, լավ, դու նստիր: Նշեք նոր դասը:

Շատ երկար դաս էր և առաջին հայացքից նկատեցինք, որ երկար լինելուց բացի` նաև դժվար է:

Դասը պատմելուց հետո գրեցինք մի քանի ռեակցիա և զանգը հնչեց:

-Դասը լավ կսովորեք և 2 հատ 25 թերթանոց տետր կբերեք: Այսքանը:Ցտեսություն:

-Ցտեսություն,- պատասխանեցինք մենք և գնացինք դուրս:

***

Դասամիջոցից հետո եկավ միսիս Խլղաթյանը:

-Good morning.

-Good morning,- պատասխանեցինք մենք:

-Արագ կրկնեք դասը, որ մատյանը լրացնելուց հետո դաս պատասխանեք,- ասաց նա, դրեց ակնոցներն ու սկսեց մատիանը լրացնել,-բացականեր ունե՞ք։

-Մարիամը և Անին,- պատասխանեցինք մենք:

-4-րդ համար`Խաչատրյան Նարինե, կարդա դասը:

-Canada is a country…

-Լավ: 13-րդ համար`Վարդանյան Անահիտ: Կարդա Անահիտ, իսկ թարգմանե՞լ ես։

-Այո:

-Ավելի լավ: Դե սկսիր սկզբից:

-Canada is a country occupying most of  North America, extending from the Atlantic Ocean in the east to the Pacific Ocean in the west Arctic Ocean: Կանադան մի երկիր է, որը զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի մեծ մասը, ընդլայնվելով արևելքում` Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս, արևմուտքում`Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս:

-Լավ, հիմա եկեք բառերը գրելու,- ասաց միսիս Խլղաթյանը,- հարցրեք բառերը:

Բառերը պատասխանելուց հետո մենք գրեցինք նոր դասի բառերը, ստացանք տնային առաջադրանք, և դասն ավարտվեց:
***

Հաջորդ ժամը հայոց պատմություն է: Մենք համարյա միշտ ուշանում ենք այս դասաժամից, քանի որ մեր դասարանը ուսուցչանոցի մոտ է, իսկ մեր պատմության ուսուցիչը`ընկեր Աթանեսյանը, մատյանը ձեռքին մեր դասարանի դիմաց կանգնած է լինում ու զանգից հետո մտնում է դասարան:

Այսօր էլ սովորականի նման ուշացել էինք: Ընկեր Աթանեսյանը մատյանն էր լրացնում, հետո ասաց.

-Նշեք դասի տեղը,-և սկսեց պատմել,- պարսկական արքունիքն ամեն կերպ ձգտում էր վերադարձնելու Գյուկիստանի պայմանագրով կորցրած տարածքներ: Հիմա կրկնեք դասը, որ պատմեք:

Որոշ ժամանակ անց նա սկսեց հերթով դաս հարցնել.

-Թագուհի:

-Մեկ րոպե…

-Լուսինե:

-19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքն արևելքից` պարսկական սահմանից, ձգվում էր մինչև պատմական Հայք…

-Ո՞ր Հայք,- հարցրեց ընկեր Աթանեսյանը:

-Ո՞ր Հայք,- պատասխանեց Լուսինեն:

-Ես քեզ եմ հարցնում, դու` ի՜նձ։ Ես գիտեմ դու պատասխանի:

-Փոքր Հայք:

-Ի՞նձ ես հարցնում: Չես հասկանում, ես դա գիտեմ դու պիտի իմանաս:

-Հա Փոքր Հայք,- ասաց Լուսինեն դեմքի զարմացած արտահայտությամբ:

-Շարունակիր:

Երբ Լուսինեն ավարտեց պատմելը, Աթանեսյանը Սեդրակին կանչեց գրատախտակի մոտ: Սեդրակը մեր` աղջիկների դասարանի միակ տղան է, ու բոլոր ուսուչիները սիրում են նրան, հատկապես Աթանեսյանը, քանի որ նա շատ լավ պատմություն գիտի: Մենք էլ ենք նրան սիրում. նա շատ լավ տղա է ու մեզ շատ է օգնում:

Բայց Սեդրակը չհասցրեց պատմել: Դասն ավարտվեց:

-Ցտեսություն,- ասաց ընկեր Աթանեսյանը:

-Ցտեսություն:

3-րդ ժամից հետո երկար դասամիջոցն է: Մեք գնում ենք ինչ-որ բան ուտելու:
***

4-րդ ժամը երկրաչափություն է: Մենք վախով սպասում ենք դասղեկին`ընկեր Խուրշուդյանին: Շատ ենք վախենում, քանի որ երեկ 2 ժամ դասից փախել էինք: Դասղեկը վերջապես եկավ և հուրախություն մեզ` չգիտեր մեր փախուստի մասին: Մենք հանգիստ շունչ քաշեցինք և բարևելուց հետո նստեցինք:

-Ո՞վ է դասը պատմում: Ի դեպ, վաղը գործնական աշխատանքները կբերեք:

Բոլորս լուռ նստած էինք, և ոչ ոք չէր ցանկանում դասը պատմել:

-Լավ, եթե դուք չեք ուզում գալ ես կհարցնեմ: Ասպրամ արի:

-Ընկեր Խուրշուդյան տեղ էինք գնացել, չհասցրեցի սովորեմ,- պատասխանեց Ասպրամը:

-Իա, հիմար ա,- զայրացած հայացով նայեց Ասպրամին և մոտեցավ մատյանին,-1 ես ստանում:

-Լավ էլի, մյուս ժամին կպատասխանեմ:

-Հիմա 1 կստանաս, մյուս ժամին լավ կսովորես` 9 կստանաս:

-Լավ էլի:

-Դիաննա,- ասաց ընկեր Խուրշուդյանը:

-Գա՞մ,- զարմացած հայացքով նայեց ընկեր Խուրշուդյանին:

-Արի, թե չէ դու էլ 1 կստանաս:

-Լավ-լավ 1 մի դրեք գալիս եմ: Պտտական եմ կոչվում այն մարմինները, որոնք…

Դասը պատմելուց հետո Դիաննան մի խնդիր լուծեց, այսինքն բոլորով լուծեցինք դասղեկի օգնությամբ: Մենք շատ թույլ ենք մաթեմատիկայից, ու մեր մաթեմատիկայի դասերը շատ վատ են անցնում:

Խնդիրը լուծելուց հետո դասղեկը նոր դասը բացատրեց ու զանգը տվեց: Հաջորդ ժամը ռուսերեն էր` մեր ամենաչսիրած դասերից մեկը: Չգիտեմ ինչ է պատահել այդ ժամին, քանի որ գնացել էի տուն:

Advertisements

4 Comments

  1. 094037003 says:

    @b@ heto inch exav

    Like

  2. Անահիտ says:

    հետո…չգիտեմ,վերջին ժամը չէի նստել…

    Like

  3. Mane says:

    shat el lav eir arel

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: