Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Պատմվածքի մրցույթի նոր փուլ

Պատմվածքի մրցույթի նոր փուլ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Սիրելի դպրոցականներ: «Դպրոցական բլոգը» հայտարարում է «Ուլիսես» պատմվածքի մրցույթի նոր շրջանը, որին կարող են մասնակցել 15-18 տարիքային խմբի աշակերտներ, ինչպես նախկին, այնպես էլ նոր հեղինակներ` հանրապետության բոլոր մարզերից: Պատմվածքի մրցույթն անցկացվելու է ԻնֆոԳյուղ ծրագրի շրջանակներում, որտեղ նույնպես մրցույթ է հայտարարված: Դպրոցականների պատմվածքները կհրապարակվեն այստեղ, սակայն մրցանակաբաշխությունը կանցկացվի միասին:

Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար:

Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը 30.000 դրամ է: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կպագրվեն մամուլում:

Մրցույթը մեկնարկում է հունվարի 13-ին, ընթացքի ու վերջնաժամկետի մասին կարելի է տեղեկանալ` հետևելով բլոգին, կամ բաժանորդագրվելով բլոգի թարմացումներին:

Պատմվածքներն ուղարկել amuradyan@epfound.am հասցեով:

Որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել պատմվածքները շարադրելուց. 

Պատմվածքը շարադրություն չէ:

Պատմվածքները պետք է գրված լինեն 12 տառաչափով, յունիկոդ տառատեսակով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:

Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ: Ուշադրություն: Այն պատմվածքները, որոնց բառերն իրարից անջատված են երկար արանքներով, չեն հրապարակվի: 

Պատմվածքներն ուղարկելուց նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, դպրոցի համարը, կոնտակտային տվյալներ:

Advertisements

20 Comments

  1. rubyrue says:

    նոր մրցույթ, նոր հնարավորություններ ,նոր մտքեր… Սիրում եմ դպրոցական բլոգը////

    Like

  2. Marine says:

    շատ լավ է որ սկսվում է նոր մրցույթ,բայց ինձ հետաքրքրում է թե ստեղծագործությունն ուղարկելուց ինչքան ժամանակ հետո են տեղադրվելու կայքում

    Like

  3. […] մրցույթի` կարող են  փնտրել մրցույթի հայտարարությունը «Դպրոցական բլոգում»: Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, […]

    Like

  4. Lianna says:

    isk erb e mrcuyti verjnajamket@?

    Like

  5. Հռիփսիմե says:

    Հարգելի’ կազմակերպիչներ,չէիք ասի` ինչպես կարող ենք հետևել մրցույթի ընթացքին ,ասենք օրինակ` վերջնաժամկետի կամ ամփոփման մասին : Նախապես շնորհակալություն:

    Like

  6. admin says:

    Սիրելի Հռիփսիմե, և նրանք, ովքեր հետաքրքրվում են, եթե դուք ուզում եք հետևել մրցույթին, բայց չեք ցանկանում ամեն օր մտնել բլոգ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին: Դա շատ պարզ է արվում: Բլոգի ներքևի աջ անկյունում կա «Հետևեք Դպրոցականի նորություններին» բաժինը, այնտեղ մուտքագրում եք ձեր մեյլը, և հաստատում: Ամեն անգամ, երբ Դպրոցական բլոգում նոր նյութ տեղադրվի, ձեր մեյլին ծանուցում կգա այդ մասին, և դուք մտննելով բլոգ, կտեսնեք, թե ինչ է կատարվում այստեղ:

    Like

    • Lil says:

      neroxutyun, isk kareli e imanal, te verjnajamket@ erbe, te arden ays mrcuytn avartvel e?(vorovhetev es henc nor em grancvel norutyunnerin u ete ancac lini jamket@ chem karcum, vor mail-is da kga)

      Like

  7. grisha says:

    es mi ankam gnaci im @nkeroj tun ev asaci vor na inc petq e okni
    na inc choknec es nexaca heto mi kani or anc tesa vor im @nkeroch2 nexacnum en ev es ogneci nran ev adpes menk mimianc ognum enk

    Like

    • nazeli says:

      ԿԱՐՄԻՐ ԱՆՁՐԵՎ
      Տանն էի: Հերթական անգամ նայում էի իմ սիրած հաղորդումը:Հանկարծ լսվեց դռան ձայնը:Քայլում էի դեպի դւռը, որպեսզի բացեմ, բայց ինձ ինչ-որ մեկը կարծես չեր տողնւմ բացել, բայց ես սովորականի պես գնացի և բացեցի:Բացեցի և ինչ.սեր առաջին հայացքից: Թե’ ես թե’ նա երևի հենց այդ պահից սիրահարվեցինք միմյանց: Նա եկել էր մեր հարևանի տուն, բայց նրանք տանը չգտնվելով`եկել էր հարցնի թե ուրեն նրանք: Իր հարցին պատասխանելւց հետո, նա ինձ տվեց իր այցեքարտը.բայց մինջև տալը մենք արդեն ծանոթացել էինք:Ոչ մի հայ աղջիկ երևի չզանգահարեր, բայց ես հենց այդ օրը զանգահարեցի:Մենք ավելի մոտիկից ծանոթացանք:Մեր հարաբերուտյունները գնալով լավանում էին:Մենք սկսեցինք ավելի լավ շփվել, ու դարձանք ընկեր ընկերուհիներ: Մի աշնանային անձրևոտ օր նա ինձ հրավիրեց սրճարան, և ես չմերժեցի:Բայց ինձ առաջին օրվա պես մեկը կարծես ուզում էր հետ պահել նրանից, բայց ես դեմ գնալով այդ մեկին.գնացի:Այդ օրը նա ինձ ամուսնության առաջարկություն արեց: Ես միանգամից ընդունեցի ,բայց սրտումս վախ կար, րոպե առ րոպե վախս ուժեղանում էր:Բայց ինչ արած արդեն ընդունել էի:Դրսում հիանալի անձրև էր գալիս,և մենք ուրախ-ուրախ դուրս եկանք; ԵՎ հանկարծ մի սև ամպ իջավ վրաս.տեսնեմ որ նա արդեն գետնին պարկած էր:Մեքենան էր հարվածել;Բայց նա արդեն սիրտը անբաբախ և արնաթաթախ ընկած էր:Նրա արյունը անձրևի հետ` ինձ հիշեցնում էր :
      ԵՎ նա ընդմիշտ հեռացավ ինձնից:Այս դեպքից անցել է 3 տարի:ԵՎ ես ամեն տարի այդ օրը այցելում եմ նրա գերեզմանին, և չգիտեմ ինչու ամեն այդ օրը անձռև է տեղում:Իմ մեջ այդ օրը տպավորվել է որպես ……………

      Like

  8. […] Դպրոցական` 15-18 տարիքային խմբի աշակերտները, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել պատմվածքի մրցույթի` կարող են  փնտրել մրցույթի հայտարարությունը «Դպրոցական բլոգում»: […]

    Like

  9. Ես 13 տարեկան եմ, բայց շատ եմ ուզում մասնակցել այս մրցույթին, կարող եմ մասնակցել?

    Like

  10. admin says:

    Նարեկ ջան, բայց շատ քիչ ժամանակ է մնացել, կհասցնես գրել?

    Like

  11. aram says:

    isk haxtoxin in4 e spasvum,?

    Like

  12. Mari says:

    Հարգելի’ կազմակերպիչներ,չէիք ասի` ինչպես կարող ենք հետևել մրցույթի ընթացքին ,ասենք օրինակ` վերջնաժամկետի կամ ամփոփման մասին : Նախապես շնորհակալություն:

    Like

  13. Mari says:

    Պանդխտությունը իր հետեւանքները յուրաքանչյուրի վրա թողնում է յուրովի,շատերը մոռանում են եւ իրենց քաղաքանությունը,եւ՛ Հայրենիքը:Ոմանք էլ երբեք չեն մոռանում մայրենին նշանակում է ջնջել ինքդ քեզ:Երկար տարիներ ապրելով պանդխտության մեջ,կամա թե ակամա հետեւում ես տվյալ երկրի օրենքներին ու ավանդույթներին: Պանդխտությունը իր բացասական հետեւանքները թողեց մեր երկրի վրա,քանի որ մեր երիտասարդության մեծամասնությունը սփռված է աշխարհով մեկ:Պանդխտության մեջ ընկնելով կտրվում ես քո հայրենի երկրից ու ընկնում մի աշխարհ, որը քեզ ծանոթ չի քայլում ես մարդկանց կողքով,որոնք քեզ հարազատ չեն,եւ ամեն ինչ տհաճ ու խորթ է թվում քեզ,ու հասկանում ես,որ պանդխտությունը չարիք է:

    Like

  14. […] է ունենալու «Դպրոցական բլոգ» նախագծի  հայտարարած «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի երկրորդ փուլի […]

    Like

  15. […] մրցույթի մասնակիցները«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: […]

    Like

  16. Liana says:

    isk inchpes avelacnel patmvacq?

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: