Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Արհեստական սեր

Արհեստական սեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Մաս I

 Ուշ ժամ էր: Քաղաքը կամաց-կամաց ընկղմվում էր անդորրի մեջ, ու կարծես ոչինչ չէր կարող խանգարել իդեալական լռությանը: Բայց հանկարծ լսվեցին աղաղակներ: Հարևաններն արդեն սովոր էին. դա Ալեքսն ու Նանան էին վիճում: Ու քանի դեռ Ալեքսն ու Նանան կռվում էին, նրանց աղմուկին միախառնվում էր նաև բարձր միացված հեռուստացույցը: Հեռուստացույցով ցույց էին տալիս մեկը այն հիմար գովազդներից, որոնք մենք մենք ստիպված ենք լինում ամեն օր լսել:

«Բարև Ձեզ: Ես այսօր պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու մեր նորույթը՝ «Այ-Ռոբոտ-Պռո 2» ծրագիրը: Այս նոր ծրագիրն ունի մի քանի առավելություն հնի նկատմամբ: Հիմա Դուք ոչ միայն կարող եք ստեղծել Ձեր ուզած մարդու նմանակը, այլև ստիպված չեք լինի ապրել չփոփոխվող խաղալիքի հետ, որովհետև ի տարբերություն նախկինի, Դուք կլինեք ականատես նրա բնականոն աճին: Այժմ Դուք կարող եք ընտրել Ձեր ընկերոջ տարիքը, հասակը, մազերի գույնն ու հարդարումը: Այո՛, այժմ այս ծրագիրը հասանելի է նաև հասարակ քաղաքացիներին: Զանգեք մեզ հենց հիմա և ստացեք 50% զեղչ` երկրորդ օրինակը պատվիրելու համար»:

Գովազդի լռելուն պես՝ Ալեքսն ու Նանան նույնպես լռեցին: Լսվեցին միայն վերջին խոսքերը. «Հեռացի՛ր, Ալե՛քս: Ես չեմ ուզում քեզ այլևս տեսնել:» Ու Նանայի աչքերի առաջ մթնեց: Նա չտեսավ այդ պահին Ալեքսի աչքերը, որոնք հուզմունքից  խոնավացել էին, բայց լսեց մուտքի դռան բացվելն ու դրմփոցով փակվելը: Ալեքսը գնաց: Գնաց, որովհետև հոգնել էր միանման վեճերից, որոնք ծագում էին ոչնչից և ավարտվում էին անարդյունք: Այո՛, Ալեքսը, անկախ ամեն ինչից, դեռ սիրում էր Նանային, բայց չէր ուզում կորցնել իր արժանապատվությունը: Հեռացավ, բայց չկարողացավ մոռանալ նրան:

Մաս II

Այդ օրվանից անցել էր երկու ամիս: Երկուսից և ոչ մեկը այնքան խիզախություն չէր ունեցել, որ զանգահարեր մյուսին և ասեր այն բառը, որի զորությունը միշտ էլ թերագնահատվել է: Այդ բառը կարող է փոխել մարդկային ճակատագրեր, բայց մարդ արարածը այնքան թույլ է, որ վախենում է այդ թուլությունը ի ցույց դնելուց:

Նանան ձևացնում էր, թե արդեն մոռացել է նրան: Ու թեև դա իր մոտ կամաց-կամաց սկսել էր սվացվել, ամեն ինչ մի վայրկյանում փոխվեց, երբ հանկարծ տեսավ Ալեքսին ինչ-որ աղջկա հետ գրկախառնված` իր տան մոտի այգում, ուր ամեն օր Նանան գնում էր այն հույսով, որ կարող է հանկարծ հանդիպել Ալեքսին: Այդ ժամանակ Նանայի հոգում ինչ-որ բան կոտրվեց: Արդեն չգիտեր՝ արժե մոտենալ, թե՝ ոչ: Բայց մտածելով, որ եթե չմոտենա, ինքն իրեն կապացուցի, որ դեռ սիրում է Ալեքսին, որոշեց մոտենալ:

-Բարև Ալե՛քս:

-Բարև (ու այդ «բարև»-ը հազիվ դուրս եկավ բերանից):

-Բարև,-լսվեց նաև Ալեքսի նոր ընկերուհու ձայնը: Այդ ձայնը Նանային շատ ծանոթ ու հարազատ թվաց: Նանան բարձրացրեց գլուխն, ու երբ հանդիպեցին նրանց հայացքները, երկուսն էլ ապշահար կանգնեցին. Նանան կարծես հայելու մեջ նայեր:

-Նանա՛, ծանոթացի՛ր, սա Աննան է:

Ալեքսը դեռ չգիտեր, թե ինչ պիտի ասեր թե՛ Նանային, թե՛ Աննային: Ինքը նայում էր երկուսին էլ ու փորձում գտնել բացատրություն իր արարքին, բայց չէր կարողանում: Եվ հիմա հասկանալով իր կատարած անդառնալի սխալը՝ նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին ու փորձում գեթ մի ձայն արտաբերել, բայց չէր կարողանում:

Անասնական բթություն հիշեղնող հայացքը գամած գետնին՝ Ալեքսը չէր համարձակվում անգամ շնչել: Այո՛, Աննան Նանայի նմանակն էր, բայց դա այնքան անմարդկային էր թվում Նանային, որ ինքն էլ չգիտեր, թե ինչպես արձագանքեր այդ ամենին: Իսկ այդ ընթացքում խեղճ Աննան, որ մինչ այդ չէր էլ պատկերացնում, որ ինքն ուղղակի խաղալիք էր իր սիրելիի ձեռքում, այդպես էլ ոչինչ չհասկանալով կամ ինքն իրեն այդպես ներշնչելով, բացատրություն էր պահանջում Ալեքսից, ում դեռ սիրում էր և չէր կարող չսիրել, որովհետև իրեն ստեղծել էին միմիայն Ալեքսին սիրելու համար, որովհետև այդ էր իր աշխատանքային ծրագիրը, իր գոյության պատճառն ու նպատակը: Ալեքսը չէր լսում Աննային, ուղղակի հետևում էր հեռացող Նանայի շողքին ու մտածում իր հետագա անելիքը. դեռ կարող էր հետ հանձնել Աննային, որովհետև այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ էր: Բայց ինչքանով էր դա մարդկային նրա հանդեպ. չէ՞ որ նա էլ ունի իր հույզերն ու ուղեղը: Այո՛, թեև Աննան չէր զգում ֆիզիկական ցավ, բայց ուներ ուղեղ, որն էլ կառավարում էր նրան ու տալիս համապատասխան տրամադրություն: Ալեքսը, չիմանալով  ինչպես վարվել, պարզապես գնաց տուն ու երկար մտածելուց հետո անջատեց Աննային՝ անզգամորեն հանելով նրա չիպը:

Մաս III

Այդ օրվանից հետո Նանան չէր կարողանում մտածել ուրիշ բանի մասին: Հանձնվել էր, որովհետև գիտակցում էր, որ դեռ սիրում է նրան: Իսկ Աննան հերթական ապացույցն էր այն բանի, որ այդ սերը մարած չէր նաև Ալեքսի մոտ: Տեսնելով, որ ոչ միայն ինքը չէր կարողանում մոռանալ Ալեքսին, այլև Ալեքսը՝ իրեն, ուզում էր կապնվել Ալեքսի հետ, բայց վախենում էր, որ Ալեքսը չի ների իրեն, և ինքը պարտված դուրս կգա այդ խաղից, չէր զանգում: Ալեքն էլ, անցկացնելով անքուն գիշերներ, ուզում էր հանդիպել նրան, բայց վերջին հանդիպման ժամանակ այնպիսի անհարմար իրավիճակում էր ինքը հայտնվել, որ այդ հորինած ամոթը Նանայի առաջ թույլ չէր տա նրան կրկին հանդիպել: Վերջապես Նանան խիզախեց ու հագնվելով քայլերն ուղղեց դեպի դուռը: Մի ակնթարթում մտքով անցան միասին անցկացրած բոլոր լավ օրերն: Մտածում էր, թե ինչ պիտի ասի, երբ հանդիպեն, ինչից սկսի: Եվ այդպես մտածելով մոտենում է դռանը, երբ հանկարծ դուռը թակեցին: Բոլոր մտքերը   վայրկենապես չքացան: Տատանվում էր. միթե՞ դա նա է, բացել դուռը թե՝ ոչ:

-Ո՞վ է,- Ալեքսն էր:

Թեև մի քանի օր չքնելու, չուտելու, անձնական հիգիենայի մասին մոռանալու պատճառով շատ էր փոխվել, բայց Նանան, կեղտի այդ հաստ շերտի տակից, միանգամից ճանաչեց այն աչքերը, որոնք այլևս խոնավ չէին: Նրանք լուռ նայում էին իրար, բայց այդ լռությամբ ամեն ինչ հասկանում: Ալեքսը ներս մտավ ու ամուր գրկեց Նանային: Նանան, կարծես չզգալով Ալեքսից եկող ծխախոտի, ալկոհոլի ու քրտինքի նրբերանգներով հոտը, գրկեց և սկսեց համբուրել Ալեքսին:

Ես երբեք այդ պատմությունը չէի իմանա, եթե իրենք ինձ անձամբ չպատմեին մեր ընկերության գլխավոր տեղամասում, երբ եկել էին Աննային հանձնելու: Ես չգիտեմ, թե ինչու են որոշ մարդիկ դեմ մեր ընկերոթյան արտադրանքին, որը արգելված է Հռոմի պապի ու Դալայ-լամայի կողմից, ամբողջ իսլամական աշխարհում և սոցիալիստական կարգերով երկրներում, բայց իմ կարծիքով մենք ստեղծում ենք մարդկանց երջանկացնելու միջոց, իսկ Աննան իր այդ առաքելությունը կատարեց:

Աշոտ Շահնազարյան, 17 տարեկան, քաղաք Երևան, Ն. Աղբալյանի անվան թիվ19 դպրոց

Advertisements

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: