Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Խոստում

Խոստում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Սիրում էի ամառը: Ամեն տարի հենց այս եղանակին գնում էի մեր քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարը: Այնտեղ օրս անցնում էր շատ հետաքրքիր և ուրախ: Ձեռք էի բերում նոր և լավ ընկերներ:

Սակայն այս տարին տարբերվեց մյուսներից:

Սովորականի նման, երբ ընկերներով նստած մի ծառի տակ զրուցում էինք, մի տղա ուշադրությունս գրավեց: Բոլորից առանձնացված, նստել էր քարին և ամեն վայրկյան նայում էր վերև: Նա ինձ շատ հետաքրքրեց և որոշեցի մոտենալ:

-Կարելի՞ է նստել,- հարցրի ես:

Ձայն չհանեց: Մտածելով, որ լռությունը համաձայնության նշան է, չնայած երբեք չեմ ընդունել այս տեսակետը, նստեցի կողքին:

-Ինչու՞ ես մենակ,- ասացի ես:

-Իսկ քեզ ի՞նչ,- անսպասելի և կոպիտ պատասխանեց նա:

Մի պահ, անակնկալի եկած որոշեցի գնալ, բայց երբ շրջվեց և նայեց աչքերիս մեջ, հասկացա, որ կարիք ունի խոսելու: Մի քանի րոպե լուռ նստած էինք: Ամեն վայրկյան նայում էր երկնքին, աչքերը լցվում էին, հետո իրեն հանգստացնում էր և նորից լռում:

-Ինչու՞ չես խոսում,- հարցրի,- և կասե՞ս գոնե, թե ի՞նչ է անունդ: 

-Լևո՛ն,- պատասխանեց նա:

Ես սկսեցի ծիծաղել:

-Ինչու՞ ես ծիծաղում:

-Քանի որ անասպասելի էր, որ հարցիս պատասխանեցիր, մտածում էի էլի չես խոսի:

-Չէ՛, ուղղակի ինձ համար էլ էր անսպասելի, որ ինչ-որ մի աղջիկ կմոտենա և կցանկանա ինձ հետ խսել:

 -Բայց մենք երեխաներ ենք և գիտենք շփվել մեկս մյուսի հետ, գնա՛նք, միացի՛ր մեզ,- ասելով, բռնեցի ձեռքը և մոտեցա ընկերներիս:

Սկսեցինք միմյանց հետ շփվել:Այդ ժամանակ ես ընդամենը 13 տաարեկան էի, իսկ նա էլ իմ հասակակիցն էր:

 Երբ պետք է արդեն տուն գնայինք, տեսա, որ տխրել էր, եթե լինեմ անկեղծ` ես էլ:

-Դու շատ փոքր ես, ինչու՞ քո հետևից ոչ ոք չի եկել:

-Բայց դու էլ ես դեռ փոքր, իսկ քո՞ հետևից,- հարցրի ես:

Աչքերն արցունքոտվեցին, բաց թողեց ձեռքս ու գնաց: Այդ պահին մայրս մոտեցավ և ինձ համբուրելով տարավ տուն: Ամբողջ ճանապարհն հետ-հետ նայելով էի գնում: Այդ ժամանակ ոչինչ չգիտեի:

 Այդ օրվանից մենք չհանդիպեցինք:

Անցավ որոշ ժամանակ: Մի օր, երբ դպրոցից տուն էի վերադառնում, հանդիպեցի նրան: Նա մոտեցավ ինձ և ասաց.

-Մեծացե՜լ ես:

-Էլ ինձ չասե՛ս այդպես, ես չեմ ուզում մեծանալ, Լևո՛ն, փոքր լինելը լավ է,- ասացի ես:

-Դե լա՛վ, լա՛վ, չեմ ասի:

Միասին քայլում էինք, իսկ հրաժեշտի պահին ասաց.

-Ես էլի կգամ` որպես լավ ընկեր:

Մենք սկսեցինք հանդիպել, զրուցել: Եվ ամեն անգամ նրան տեսնելուց, հետը խոսելուց, ինձ համար նորություն էի բացահայտում նրա մեջ: Միշտ, ամեն վայրկյան նա իր մեջ ինձ ցույց էր տալիս ուրիշ` ավելի լավ, վատ, կոպիտ, բարի Լևոնի: Այդպես էլ չէի կարողանում բացահայտել նրան ինձ համար, բայց մեկ է` իմ կյանքում տեսած ամենալավ ընկերն էր: Միմյանց կողքին էինք և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Երբ մեծացա, սկսեցի հասկանալ, որ շրջապատում սա այլ կերպ է ընդունվում, ու մի օր մայրս ինձ ասաց.

-Լևոնը լավ տղա՞ է:

 -Այո՛,- այլայլված դեմքով պատասխանեցի ես,- ինչու՞:

-Ոչի՛նչ, պարզապես հետաքրքիր էր: Իսկ դու նրա ծնողներին տեսե՞լ ես, հանդիպե՞լ ես նրանց հետ:

-Ո՛չ,- վախենալով ասացի ես,- նա այս աշխարհում մենակ է, միայն ես եմ նրա հետ:

Ասացի ու դուրս եկա սենյակից:

Մորս հետ ունեցած այս զրույցից հետո, Լևոնին մի օր խնդրեցի ինձ տանել այն վայրը, որտեղ նա ապրում է, սակայն չհամաձայնվեց.

-Կներե՛ս ինձ, բայց չեմ կարող:

-Ինչու՞,- հարցրի ես:

-Ժամանակը կգա կիմանաս:

Նա այդպես էր պատասխանել նաև այն հարցիս, թե ինչու է միշտ երկնքին նայում: Այդ օրվանից ես սկսեցի սպասել, թե երբ է գալու այդ ժամանակը:

***

Մի օր, երբ սովորականի նման իրար հրաժեշտ էինք տվել նորից հանդիպելու ակնկալիքով, իմացա, որ պետք է մեկնենք քաղաքից: Արդեն 15 տարեկան էի, և հասկանում էի, որ երբեք էլ Լևոնին չեմ տեսնելու: Բայց դա սեր չէր: Ընկերություն, որը չպիտի ավարտվեր:

-Նա օգնության կարիք ունի, իսկ ես գնում եմ,- մտածում էի ես,- ինչպե՞ս գտնեմ նրան:

Հաջորդ օրն իրերս արդեն դասավորել էի: Ընտանիքով եկանք Երևան, մինչև հիմա էլ այստեղ եմ ապրում:

Սկբում տարվել էի քաղաքի առօրյայով, բայց, երբ հասկացա, որ Լևոնին չեմ տեսնելու, սկսեցի կարոտել: Այդ ժամանակ զգացի, որ արդեն մեծացել եմ: Նամակ էի գրել նրան, բայց համոզված չէի, որ կարդացել է:

Անցան երկար տարիներ: Ծնողներս հպարտանում էին իմ հաջողություններով: Ես էլ արդեն չէի հիշում իմ մանկական օրերը, ճամբարները, բացի` Լևոնից: Ես և նա միմյանց հետ նամակագրական կապ էինք հաստատել: Նա ինձ պատմում էր իր մասին, իսկ ես` իմ: Բայց ամեն անգամ նրա նամակները ընթերցելիս զգում էի, որ նրա կյանքում շատ դեպքեր են եղել, և երբ ցանականում էի հարցնել դրանց մասին` հիշում էի նրան խոսքերը. «Ժամանակը կգա, կիմանաս»: Եվ սպասում էի նորից այդ ժամանակին:

Լևոնը իր նամակներից մեկում,գրել էր, որ գալիս է քաղաք, սակայն ոչ ոք չունի, և խնդրել էր, որ նրան օգնեմ: Ես, բնականաբար, այդ ժամանակ չունեի բավարար միջոցներ նրան մնալու տեղ հատկացնելու համար, այդ պատճառով էլ մայրիկիս խնդրեցի, որպեսզի օգնի Լևոնին:

Նա համաձայնվեց: Կյանքում չեմ մոռանա մորս ժպիտն այդ օրը, հիմա եմ հասկանում, որ նա մտածում էր, թե ես ու Լևոնը սիրում ենք իրար: Բայց դա այդպես չէր:

Քաղաքում Լևոնին մի քանի անգամ տեսնելուց հետո զգացի, որ գյուղից եկել է ոչ այնքան իր կամքով, քան ինչ-որ մեկից փախչելու համար: Սակայն էլի նրան ոչինչ չէի կարողանում հարցնել:

Շատ դժվար եղավ նրան հարմարեցնելը քաղաքի կյանքին, բայց վերջիվերջո ստացվեց: Ամեն անգամ, երբ նրան հանդիպում էի, միշտ ասում էր.

-Կարոտել եմ գյուղը, իսկ դու՞:

-Ես էլ, – պատասխանում էի ես:

Եվ այսպես երկար ու ձիգ տարիներ:

20 տարեկան էի, երբ եկավ այդ ժամանակը:

***

Ծննդյանս օրն էր: Նվերներ, ուրախ մի օր, որի ընթացքում ժպիտը երբեք դեմքիցս չէր իջնում: Լևոնն էլ գիտեր իր ընկերոջ ծննդյան մասին, և ես անհամբեր սպասում էի նրան:Երբ եկավ` ձեռքին մի տուփ կար, որը հենց առաջին հայացքից ուշադրության կարժանանար բոլորի կողմից:

-Սա քե՛զ,- նայելով աչքերիս մեջ, ասաց նա:

-Շնորհակա՛լ եմ,-ասելով վերցրի այն, և երբ ցանկանում էի այն դնել սեղանի վրա Լևոնը խնդրեց, որ բացեմ:

-Հիմա բացի՛ր: Տեսնելուց հետո կմտածես, որ սա կապ չունի քո ծննդյան հետ, սակայն խոստանում եմ, որ ժամանակը կգա` դա էլ կիմանաս:

Տխուր էին աչքերը, այսօրվա պես հիշում եմ նրա դեմքը` վախեցած, այլայլված և շփոթված: Տուփի մեջ մի գիրք էր, որն, իրոք կապ չուներ ծննդյանս հետ:

-Շնորհակա՛լ եմ,- ասացի ես,- հույս ունեմ այդ ժամանակը շուտ կգա:

-Ավելի շուտ, քան դու ես պատկերացնում: Միայն խոստացի՛ր, որ այն կկարդաս, երբ ես այլևս չեմ լինի:

Այս խոսքերը լսելիս ոչինչ չէի զգում` վա՛խ, միայն ու միայն վախ:

-Խոստացի՛ր,- կրկնեց ավելի համարձակ և բարձր:

-Խոստանու՛մ եմ,- չհասկանալով նրան, ասացի ես:

Մի պահ սառեցի, այնուհետև նրան հրավիրեցի ընկերներիս մոտ:

Հաջորդ օրն իմացա, որ Լևոնը մահացել է` արյան քաղցկեղից: Ամբողջ հոգիս տակնուվրա եղավ: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչ էի զգում: Բայց ամբողջ օրը միայն նա էր աչքիս առաջ` հենց մանկական տարիքից մինչև ծննդյանս օրը:

Երկու տարի ես ապրում էի Լևոնի մահը սգալով, սակայն ծնողներս ինձ ասում էին, որ կյանքը շարունակվում է: Այդ իսկ պատճառով էլ որոշեցի ապրել, սակայն ոչ առաջվա նման:

Ամուսնացա: Երեխաներ, ընտանեկան հոգսեր, աշխատանք, ընտանիք, ամուսին: Կարծես թե մոռացել էի կյանքիս ամենադժբախտ պատահարը: Բայց մի երեկո երազ տեսա: Երազիս մեջ Լևոնը նորից իր արցունքոտված աչքերով ասում էր. «Կկարդաս այն ժամանակ, երբ այլևս չեմ լինի: Խոստացի՛ր»: Երկու տարի էր անցել նրա մահից, բայց գիրքն իր տուփով հանդերձ պահում էի իմ դարակում և երբեք համարձակություն չէի անում բացելու և կարդալու: Սակայն երազիցս հետո, հասկացա, որ խոստումս պետք է կատարեմ:

Վեր կացա անկողնուց և գնացի դեպի դարակը, վերցրի գիրքը և մոտեցա սեղանին:

-Ինչու՞ չես քնում,- հարցրեց ամուսինս:

-Հիմա՛,- պատասխանեցի ես,- հիմա՛ կքնեմ:

Առաջին իսկ տողերից հասկացա, որ Լևոնի փոքր անհատականության մեջ թաքնված էր մեծ, տխուր ու անորոշ հոգի:

«Կորցրի ծնողներիս: Անժամանակ, անարդար կերպով, ավտովթարից: Հիշում եմ մո՛րս, հո՛րս դեմքը, նրանց աչքերի վրա իջած հանգստությունը, կյանքում չեմ մոռանա այդ տեսարանը, երբե՛ք: Տուն չունեմ, ապրում եմ խանութի նկուղներից մեկում, որտեղից երբեք էլ չեմ հեռանա»:

Իր կյանքի պատմությունն էր, մի կյանք, որն այսքան ժամանակ ցանկանում էի բացահայտել, բայց սպասում էի ժամանակին:

«Նա աշխարհի ամենալավ մարդն է, ընկերը, որն ինձ երբեք չի լքի: Մա՛մ, քեզ սիրում եմ, կարոտում եմ, ամեն անգամ նայում եմ երկնքին ու տեսնում եմ պատկերդ, քե՛զ, ու սիրտս հանգստանում է»:

Հասկացա, թե ինչու էր նայում երկնքին` մորն էր տեսնում, աղոթում: Երբեք չեմ կարող նկարագրել այն, ինչ զգում էի այդ ժամանակ, աչքերիցս ակամայից արցունք էր թափվում, երբ ամեն էջը թերթելիս հասկանում էի, որ չեմ ճանաչել Լևոնին այնպես, ինչպես պետք է ճանաչեր իսկական ըները:

«Այս կյանքում մենակ եմ ես, մեն-մենակ ու երբեք չեմ իմացել, թե ինչ է իսկական ընկեր ունենալու զգացողությունը: Նոր, երբ արդեն ես մեծ եմ, այդ ժամանակ է, որ հանդիպում եմ մեկին, ով ինձ վրա ուշադրություն է սկսում դարձնել և ուզում է, որ ես լինեմ լավ ընկեր նրա համար:

Գիտե՞ք, սիրում եմ նրան, այո՛, իմ սիրտը սիրում է Լառային, իմ սիրուն: Ճիշտ է, նա պատկանում է բարձր խավի մարդկանց, սակայն միևնույն է` նա էլ է ինձ սիրում, չնայած իմ այս վիճակին: Նա ինձ խոստացել է, որ կթողնի ամեն ինչ ու կգա ինձ հետ, կթողնի իր ծնողներին, դեմ կգնա նրանց, ու մենք միշտ կլինենք միասին: Շուտով նրա ծննդյան օրն է, և ես պետք է նրան նվեր գնեմ` մի նվեր, որը ճիշտ է չի կարողանա գրավել նրան, բայց այդ նվերով միշտ ինձ կհիշի»:

Երբեք չէի պատկերացնի, որ Լևոնի սիրտն ինչ-որ մեկի համար բաբախում է, որ նրա սիրտը սիրում է: Ախր աչքերը միշտ տխուր էին, մռայլ, ոչ այնպես, ինչպես սիրող մարդու աչքերն են, ինչպես իմն էր այն ժամանակ, երբ ես էլ էի սիրում:

«Այսօր կատարեցի կյանքիս ամենավատ արարքը. ես այսօր Լառային նվեր գնելու համար դիմեցի ստոր քայլի` գողության: Ամաչում եմ ինքս ինձնից, որ չեմ կարողանում Լառային տալ այն, ինչ նա արդեն ունի, ինչ նրա համար ավելի լավն է:Վարդերի մի փունջ և խաչ: Սա եմ նվիրել նրան: Բայց աչքերից երևում էր, որ նա գոհ չէ դրանից, երևում էր, որ սպասում էր ավելի թանկարժեք իրի: Սակայն դա ինձ համար միևնույն է, չէ ո՞ր ես և նա իրար հետ ենք հիմա ու դրանից բացի ինձ համար, ոչինչ կարևոր չկա այս կյանքում»:

Գողությու՞ն,Լևո՞նը, անհնա՛ր է, աչքերիս չէի հավատում, բայց նա արել էր դա: Իր սիրո համար գնացել էր մի քայլի, որին նա երբեք ընդունակ չի եղել: Ու այս ամենը փողի համա՞ր: Անիծվա՛ծ լինի այդ թուղթը, որ խորտակում է շատերի կյանքը: Շարունակելով կարդալ, արդեն իսկ հասկացա, որ Լևոնը սխալ մարդու է սիրել:

«Նա լքեց ինձ, գնաց փողի հետևից, գնաց…Կորցրի ամենաթակ բանն աշխարհում, ինչ ունեի` սերս: Լառա՛, սիրում եմ դեռ քեզ, գնացիր տանելով քեզ հետ սիրտս, որն այդպես էլ չի սիրի ուրիշին: Նամակդ պատռել եմ, միայն ինձ բավական էր քո առաջին բառը, որից հետո այդպես էլ չկարողացա շարունակել կարդալ. «ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ», -քաղաք էր եկել փախչելով այդ Լառայից, իր սիրուց,-գնում եմ քաղաք, փորձելով մոռանալ քեզ, բայց սրտիս վերքը, որը դու ես հասցրել ինձ, երբեք չի սպիանա: Կյանքում չեմ մոռանա այն օրը, որ հանդիպեցի քեզ, քո դեմքը, մեր առաջին համբյուրը, իմ և քո առաջին սերը, ոչինչ չեմ մոռանա:Իսկ ու՞ր մնաց քո խոստումը, քո խոսքերը, որ ասում էիր ինձ: Երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք էլ չեմ սիրելու, ատու՛մ եմ քեզ»:

Դեն նետեցի գիրքը և անձայն սկսեցի լաց լինել: Աչքիս առաջ Լևոնի պատկերն էր: «ԱՏՈՒՄ ԵՄ». Լևոնն ատում էր, նրա հոգին ցավով լի սկսեց ատել, որպեսզի կուտակվածը դուրս նետի մեջից, աշխարհին մեղադրելով ամեն ինչում: Բայց ինչու՞: Սկսեցի կարդալ, որպեսզի գտնեմ հարցերիս պատասխանները:

«Իմ ընկերը մեծացել է, բայց նրան չեմ ասում դրա մասին, քանի որ գիտեմ կնեղանա: Համոզված եմ` հիմա սիրում է: Զարմանում եմ, թե ինչպե՞ս ես չսիրեցի նրան, անընդհատ վախենում էի այս մտքից: Ինչպե՞ս կարելի է չսիրել նրա նման աղջնակին` բարի, ներողամիտ, գեղեցիկ ու համբերող: Երբեք նա իմ կյանքից ինձ հարցեր չի տվել, համոզված լինելով, որ կասեմ, թե պետք է ժամանակը գա: Իսկ ե՞րբ կգա այդ ժամանակը: Հիմա գնում եմ նրա մոտ, որ էլի ինձ հետ զրուցի, պատմի իր կյանքը և էլի չհնչեցնի իր հարցը. «Ե՞րբ կգա այդ ժամանակը»:

Լավ եմ հիշում այդ օրը, երբ եկավ մեր տուն: Տանը մենակ էի: Դեմքը վախեցած ինձ էր նայում: Երևի էլի իրեն էլի հարց էր տալիս էր, թե ինչու ինձ չի կարողանում սիրել: Բայց ախր ես էլ չեմ սիրել նրան, չէ՞ որ, այդ ժամանակ արդեն իսկ սիրտս զբաղված էր: Անգամ ընկերս խնդրում էր ինձ հրաժարվել Լևոնի հետ հանդիպումներից, սակայն նա էլ հասկացավ, որ ես պետք եմ նրան և ավելին` նա էլ պետք է ինձ: Հաջորդ նախադասության առաջին իսկ երկու բառն ապշեցրեց ինձ:

«Այսօր հանդիպեցի Լառային: Նայեց աչքերիս մեջ ու անցավ, բռնեց ամունու ձեռքը և գնաց: Չէ՛, ամուսնու չէ, փողի, հա՛, հա՛, փողի: Ինչքա՜ն բան կարող է փոխել մի բան, որը ես երբեք չեմ ունեցել:Հենց դրա պատճառով է, որ կորցրի քեզ` Լառա»:

Նա այնպես էր խոսում փողի մասին, կարծես մի անպետք իր լիներ այն, որի արժեքը չէր հասկանում, չնայած ճանաչելով նրան, գիտեմ, որ իր համար ավելի լավ արժեքներ կային, քան փողն էր: Սակայն նա էլ էր իր սրտի խորքում գիտակցում, որ առանց փողի մարդ արարածը ոչինչ է:

«Քաղաքում ինձ լավ եմ զգում, սակայն երբեք չեմ համակերպվի, որ լքեցի գյուղը միայն ու միայն սիրուցս փախչելու համար, սակայն նրան գտա այստեղ: Կարոտում եմ գյուղը, իմ մանկական անհոգ օրերը, ընտանիքս, տունս, որ վառվեց հրդեհից, իմ հայրենի տունը:Կարոտում եմ անգամ այն փոքրիկ նկուղը, որն այդպես էլ չկարողացա համարել իմը, չնայած որ մանկությանս կեսն անցել է հենց այստեղ: Ես այդ օրերն էլ եմ կարոտում»:

Կարդում էի, կարդում ու երբեմն լինում էին պահեր, երբ ինքս անգամ չէի հավատում, որ սա այն Լևոնի կյանքն է, ում ես համարում էի իմ ընկերը: Այդ ընկերոջ հոգին միշտ էլ տխրել է, նրա ժպիտը երբեք անկեղծ չի եղել: Վախենում էի շարունակել կարդալ, վախենում էի, որ կգտնեմ էլի բաներ, որոնց համար ես ինձ չեմ ների: Չնայած հիմա էլ դեռ չեմ ներել:

Թերթում էի էջերը, թերթում ու ամեն էջը կարդալիս արցունքներն էլ ավելի ուժեղ էին հոսում աչքերիցս, ավելի մեծ ցավ էի ապրում, սիրտս ավելի արագ էր զարկում: Եվ էլի ու էլի ինձ չէի կարողանում հասկանալ: 2 տարի անց Լևոնի մահից հետո բացել, կարդալ իր կայնքի նվերը, որը նվիրեց ինձ, արտասվել և անգամ այսքան տարի անց էլի մտածել, որ ես չեմ ճանաչել Լևոնին: Չեմ ճանաչել նրա հոգին, ամեն անգամ մխիթարելուց, մխիթարել եմ միայն նրա դեմքին նայելով, անգամ փորձ չանելով տեսնել ներսում թաքնվածը: Ո՞վ գիտի, գուցե տեսնելուց հետո կկարողանայի վերացնել իր սրտի ցավի գոնե չնչին մասը, այնպես անել, որ նա ինքը սկսեր պատմել իր հոգում կուտակվածը: Այս ամենից եկա այն եզրակացության, որ Լևոնն ինձ չի վստահել այնպես, ինչպես ես նրան: Բայց ամեն անգամ սա մտածելուց, ինքս ինձ համոզում էի, որ դա այդպես չէ՛. չէ՞ որ Լևոնն ինձանից բացի ոչ ոք չի ունեցել, բայց ծիծաղում էի ինքս իմ ասածի վրա: Ախր նա ունեցել է մի ուրիշ, ավելի համբերատար, ավելի կամեցող ընկեր` հենց իր օրագիրը, որին այս ամենը պատմելուց անգամ, չի լսել հանդիմանական խոսքեր: Իսկ ես դեռ մեղադրում եմ Լևոնին ինձ չվստահելու մեջ:

Շարունակում եմ ընթերցել:

«Աշուն է: Այնքան եմ սիրում այս եղանակը: Այս օրերին եմ հանդիպել Լառային, սիրել նրան, առաջին անգամ նրան գիրկս առել: Շատ եմ սիրում նաև աշնան վերջին օրերը, երբ գալիս է ձմեռը: Բայց ես ոչ թե ձմեռն եմ սիրում, այլ ձյունը, առա՛ջին ձյունը: Այն էլ նման է առաջին սիրուն` պարզ մաքուր, անմեղ ու հանդարտ: Իմ առաջին սերն էլ էր այդպիսին, բայց այն դարձավ վերջինը: Էլ չե՛մ սիրելու, չե՛մ կարողանալու սիրել ինչ-որ մեկին այնպես, ինչպես Լառային եմ սիրել: Էլ չեմ կարողանա ինչ-որ մեկին նայել այն աչքերով, որոնցով Լառային եմ նայել, ինչ-որ մեկին գրկել այն ձեռքերով, որոնցով Լառային եմ գրկել: Երբե՛ք չեմ կարողանա»:

Այս խոսքերն ընթերցելիս, աչքերիս առաջ հայտնվում էին Լևոնի աչքերը, որոնցով ինձ էր նայում և նորից ու նորից համոզվում էի, որ դրանք շա՜տ-շա՜տ տարիներ առաջ են միայն փայլել սիրուց, իսկ այդ ժամանակ այնտեղ տիրում էր ատելություն, վրեժ ու ցավ: Ինչքա՜ն արցունք է նա տեսել, ինչքա՜ն է տառապել մի աղջկա պատճառով, որը չի հասկացել, թե ով է եղել Լևոնը, իմ ընկերը:

«Մանկություն. այս բառն ամեն անգամ ասելիս մեծ ցավ եմ զգում, էլ երբեք չցանկանալով վերադառնալ այնտեղ: Իսկ շատերը դա երազում են: Ես չեմ ուզում, երբե՛ք, էլի ծնող կորցնե՞լ, անարդա՜ր է: Իսկ իմ երտասարդությունն Աստված է խլելու»:

Եթե ես այս խոսքերը կարդայի այն ժամանակ, երբ Լևոնը դեռ կենդանի էր, չէի հասկանա սրանց իմաստը: Սակայն արդեն իսկ կռահեցի, թե Լևոնի կյանքի որ հատվածին եմ հասել:

«Դժվարանում եմ անգամ այստեղ գրել, որ վախենում եմ: Առաջին անգամ իմ կայնքում վախենում եմ…ՄԱՀԻՑ եմ վախենում, կորցնելուց և կորելուց: Ատում եմ կյանքը, որն ինձ ստիպեց նախ կորցնել ընտանիքս, հետո, երբ արդեն գտել էի ինչ-որ բան ապրելու համար` տանում է կյանքս: Չեմ ուզում մահանալ, առանց նրա աչքերի մեջ նայելու ու ասելու, որ սիրում եմ նրան, թեև երբեք չեմ ցանկացել: Բայց ես գնում եմ: Այդ գաղտնիքը նա կիմանա միայն այստեղից, երբ կկարդա ու կհասկանա, որ այն կյանքում, որում ես էլ չեմ ապրելու, ամենաթանկ բանն է եղել ինձ համար…»:

Ապշահար էի: Լացում էի ավելի ու ավելի ուժեղ և շփոթված: Ընկեր: Այս բառն էլ չկա իմ կյանքում: Սիրել է ինձ ու չի ասել, որովհետև մահանալու՞ է: Չէի հավատում անգամ սրան: Լևոնը նորից էր սիրում, սակայն կյանքը չթողեց, որ վայելի այդ սերը, անպատասխան ու դաժան:

«Գուցե հենց սա՞ է պատճառը, որ մեռնելու եմ, որովհետև ես սիրում եմ մեկին, ով ինձ նայում է ընկերոջ աչքերով, մեկին ում կանքում չեմ մտածել, որ կսիրեի, քե՛զ, հա՛, հենց քեզ: ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»:

Ուշքի չէի եկել դեռ այս հարվածից ու արդեն իսկ ստանում եմ երկրորդը, երրորդը ….

«Այս գիշեր հրաժեշտ կտամ այս աշխարհին վերջնական ու ընդմիշտ: Այսօր նրա ծննդյան օրն է: Իսկ ես նրան նվեր էլի ու էլի չեմ կարող տալ: Այդ պատճառով էլ կնվիրեմ կյանքիս պատմությունը, հենց կյանքս: Այս օրագրով ամեն ինչ ասված է: Երբեք բաց աչքերով չեմ նայել մահվանը, ու հիմա ես ինքս ինձ ասում եմ, որ պետք է մահանամ այս գիշեր` նրա ծննդյան օրվանից հետո: Իսկ կկարդա՞ արդյոք սա, չգիտեմ: Արյան քաղցկեղ` սա է իմ հիվանդությունը: Ճակատագիրն ինձ սա նվեր բերեց: Հեռանում եմ առանց խոսքերի ու առանց մի վայրկյան անգամ կասկածելով իմ արարքների մեջ: Սիրում եմ նրան ու միշտ կսիրեմ: Գնում եմ ծնողներիս մոտ, ու այնտեղից կնայեմ այս աշխարհին: Վերջին նամակը քե՛զ, իմ ընկե՛ր»:

Վերջին նամա՞կը: Դեն նետեցի գիրքն ու էլ չկարդացի:

Մի քանի ամիս չէի կարողանում ուշքի գալ այս օրվա ապրածիցս: Ամեն անգամ աչքերս լցվում էին, երբ հասկանում էի, որ ես սպանել եմ Լևոնի մեջ իր երկրորդ սերը, քանի որ առանց իմանալու, որ նա ինձ սիրում է նայել եմ աչքերի մեջ ու խոսել ամուսնուս, մեր հանդիպումների ու վեճերի մասին: Անգամ հիշում էի այն խոսքերը, որոնք գրել էր իր օրագրում. «Երբեք էլ չեմ կարողանալու սիրել»: Ու այս ամենի հետ մեկտեղ նաև մեղադրում էի նրան ստի ու կեղծիքի մեջ, սակայն արդարացնել ո՛չ ինձ, ո՛չ էլ Լևոնին չէր ստացվում: Ամեն երեկո հիշում էի, որ Լևոնն ինձ նամակ է գրել` իր օրագրի ամենավերջին էջում, սակայն չէի կարողանում երկրորդ անգամ գիրքը ձեռքս վերցնել: Այնքան ժամանակ, երբ մի օր մայրս ասաց.

-Այսօր որոշել եմ գնալ Լևոնի մոտ, կգա՞ս ինձ հետ:

Նայեցի նրան ու հասկացա, որ պարտավորեմ ընթերցել նամակը, մինչ կգնամ նրա մոտ:

-Լավ, բայց վաղը:

Երեկոյան որորշեցի, որ պետք է շարունակեմ և կատարեմ խոստումս: ԽՈՍՏՈՒՄ: Ինչքա՜ն տհաճ է հնչում, խոստանալ ու այսքան տարի անց նոր կատարել, բայց մինչև վերջ չկարողանալ:

-Այս գիշեր կկարդամ,-ասացի ինքս ինձ:

Երբ գիրքը նորից ձեռքս վերցրի, մի քանի րոպե պարզապես նայում էի դրան, հետո նոր բացեցի: Առաջին բանը, որ աչքիս առաջ եկավ նրա օրագրի առաջին տողերն էին. «Կորցրի ծնողներիս: Անժամանակ, անարդար կերպով, ավտովթարից»: Նորից սկսցեցի լաց լինել, հետո սթափվեցի և որոշեցի սկսել իմ խոստումի երկրորդ մասը կատարել, կիսատ թողածս լրացնել:

«ԿՆԵՐԵՍ-չգիտեմ այս բառս ինչքանով քեզ կմխիթարի, կամ թե կփարատի այն ցավը, որ հասցրել եմ քեզ, բայց ասում եմ էլի-ԿՆԵՐԵՍ: Սուտը տանել չեմ կարողացել ու երբեք էլ չեմ սիրել, երբ ինձ են ստել: Բայց ուզում եմ մի բան իմանաս, որ այդ «սուտ» կոչվածը դադարում է սուտ լինել, եթե այն պետք է, որ բացահայտվի ճշմարտությունը: Իսկ իմ բացահայտած ճշմարտությունը հենց իմ մահն էր, այս կյանքից իմ ընդմիշտ հեռանալը»:

Սու՞տ: Այլևս սուտ չի, եթե պիտի ճշմարտությու՞ն բացահայտվի: Չէ՛, ախր ինձ համար այդ ճշմարտությունն էլ էր ստի նման: Ախր այն այնքան ցավով եմ ընդունել, բայց էլի ու էլի շարունակում եմ ինձ մեղադրել: «Երևի, երբ արդեն կարդում ես նամակս, ուրեմն կարդացել ես նաև իմ կյանքի ողջ պատմությունը: Մի պատմություն, որը որոշել էի հետս գերեզման տանել, սակայն հասկացա, որ իսկական ընկերը պետք է իմ մասին իմանա ամեն ինչ: Ու հիմա դու արդեն գիտես:

Միշտ համոզված կլինես, որ ես քեզ տեսնում եմ վերևից ու հրեշտակներին խնդրել եմ, որ պահապան լինեն քեզ: Ամեն անգամ, երբ երկնքին նայես իմ ու քո աստղը կշողա, ու ես քեզ կապացուցեմ, որ վերևից ընկերները` իսկական ընկերները, միշտ մնում են այդպիսին, թեկուզ նրանց բաժանողը ճակատագիրն է, մահը, որից փախչելն անհնար է: Ու, եթե հիմա ինքդ քեզ համար բացահայտել ես, որ ես քեզ իմ կյանքի վերջին ամիսներին ընկեր համարել դադարել եմ, ապա իմացի՛ր, որ ես քեզ համար միշտ էլ ընկեր եմ մնացել, անգամ այդ օրերին: Ես հեռանում եմ միայն այն հույսով, որ այս րոպեներից հետո կգաս ինձ մոտ ու կասես, որ ինձ ներել ես: Սպասում եմ քեզ և շնորհակալ եմ, որ կատարեցիր խոստումդ: Լևոն» :

Երբ ավարտեցի, արդեն առավոտ էր, աշնանային ու անձրևոտ եղանակ:

Հագնվեցի ու գնացի Լևոնի մոտ:

Ճանապարհին ամեն կերպ փորձում էի քայլել դանդաղ, որպեսզի ժամանակ ունենամ մտածելու, թե արդյո՞ք ես կարող եմ ներել Լևոնին, կամ թե` նա ինձ կնե՞րի: «Ներել Լևոնին»,- այժմ այս բառերը ինձ համար հնչում են սովորական, իսկ այն ժամանակ դա շատ դժվար հարց էր, որի պատասխանը չկարողացա գտնել , մինչև չհասա նրա մոտ: Ծաղիկներ կային գերեզմանի մոտ, թարմ էին: Զարմացած էի, որովհետև մորիցս ու ինձնից բացի Լևոնը ոչ ոք չուներ: Ես իմ ծաղիկները դրեցի շիրմաքարին ու նայեցի շուրջս: Ոչ ոք չկար:

«Հնարավոր է մայրս է եկել»,- մտածեցի ես: Երբ նորից նայեցի Լևոնի շիրմաքարին, արդեն իսկ ամեն ինչ մոռացա: Արցունքները աչքերիցս ակամայից հոսեցին, ու մի պահ ուղղակի ցանականում էի գրկել Լևոնին: Հետո, երբ սթափվեցի, հասկացա, որ այստեղ եմ այլ բանի համար, ու սկսեցի ամեն ինչ հիշել: Տողերը աչքիս առաջ էին հայտնվել.«Ուզում եմ ասես, որ ներել ես»:

-Բա՛րև, -հանկարծակի, ինձնից անկախ սկսեցի ես,- եկա: Եկա, որորվհետև սիրտս էր այդպես ուզում: Եկա, որովհետև ներել եմ: ՆԵՐԵԼ ԵՄ, այո՛ հավատա՛, սիրտս ներել է քեզ, քո ամեն մի սխալը և ուզում է, որ դու էլ ներես նրան: Ամեն ինչ կտայի ևս մեկ հնարավորություն ունենալ քեզ տեսնելու: Բայց հասկանում եմ, որ դա կմնա միայն ու միայն երազանք, որը կիրականանա միայն իմ երազներում: Իմ ու քո աստղը միշտ կշողա, ես հավատում եմ դրան այնպես, ինչպես հավատում եմ քո ամեն մի գրած բառին: Ինչպես հավատում եմ, որ երբեք ինձ համար չես դադարել ընկեր լինելուց, որ դու ատել չգիտես, որ ամեն մի նախադասությունդ անկեղծ է, ու սրտիդ խոսքն է: Մինչև հիմա էլ ինձ համար դու ընկեր ես, ու կմնաս հենց այդպիսին: Թեկուզ մեզ բաժանողը մահն է»:

Այս խոսքերիս ժամանակ անձրև եկավ, քամի սկսվեց, որն ընդամենը տևեց մի ակնթարթ: Հետո երկինքը խաղաղվեց, արև դուրս եկավ, և հասկացա, որ Լևոնն ինձ ներեց: Դեմքիս ժպիտ առաջացավ, հենց այն օրվա նման մի ժպիտ, երբ առաջին անգամ տեսա Լևոնին, մի երեխայի, որը պարզապես չէր ուզում ապրել: Մեկին, ում կարողացա ուժ տալ, որ ապրի: Այս ամենը հասկանալով խորը շունչ քաշեցի և, երբ ուզում էի գնալ, նորից հիշեցի ծաղիկների մասին: Շրջվեցի տեսա մի կնոջ, որը նստած մի քարի լաց էր լինում: ԼԱՌԱՆ ԷՐ: Միանգամից ճանաչեցի նրան, չէր փոխվել: Նույն նկարի մեջի աղջնակն էր: Այն նկարի, որը տեսա Լևոնի տանը: Հիշում եմ, որ միանգամից պահեց այն: Ձեռքին խաչ կար` Լևոնի նվիրած խաչը: Ցանկանում էի մոտենալ, բայց վախենում էի խանգարել: Խանգարել, որ նա չկարողանա ընդունել իր սխալները, սակայն հենց այդ պահին նա ինքը ինձ մոտեցավ:

Թույլ չտվեցի, որ խոսի, որովհետև գիտեի, թե ինչ էր ասելու: Փոխարենը, ես նրան ասացի ընդամենը մի բառ:

– Ներել է:

Ու գնացի: Երբ ետ շրջվեցի, նա էլ չկար:

Մի քանի օր անց իմացա, որ քաղաքի դատավորի կինը մահացել է: Ինքնասպանություն: Թերթերը գրում էին, լրագրողները` խոսում: Լառան էր: Գնաց Լևոնի մոտ: Գնաց, առանց իմանալու, որ Լևոնն իրեն էլ չի սպասում: Գնաց, կարծելով, թե կփարատի ու կվերացնի այն ցավը, որ նա տվել է Լևոնին: Գնաց, առանց հասկանալու, որ արդեն շա՜տ, չափազանց շա՜տ ուշ է:

***

Լևոնի մահից անցել է երեսուներկու տարի, իսկ Լառայի մահից` երեսուն: Բայց ո՛չ Լևոնին, ու ո՛չ էլ Լառային չկարողացա մոռանալ:

Երեսուն տարի առաջ բացեցի ու կարդացի կյանքիս միակ ու հավատարիմ ընկերոջ պատմությունն, ու երեսուն տարի անց էլ չեմ կարողանում մոռանալ դա: Ու հիմա էլ, հիմար երեխայի նման շարունակում եմ ինքս ինձ մեղադրել Լառայի մահվան մեջ, բայց ամեն գիշեր միշտ խիղճս հանգիստ եմ գլուխս բարձին դնում, որովհետև խոստումս կատարել եմ:Այն խոստումը, որ տվեցի Լևոնին իմ ծննդյան օրը:

Որոշեցի գրել Լևոնի, իր կյանքի մասին, որովհետև այսպիսի ընկերներ համոզված եմ, որ քիչ են այս աշխարհում :Հիմա արդեն փոքր չեմ, որ ապրեմ երազանքներով, բայց մեծ էլ չեմ, որ չհավատամ դրանց:

Այսպես կարող էր սիրել, հավատալ կյանքին ու ապրել միայն նա` իմ ընկերը, ով չունեցավ մանկություն և չհասցրեց ապրել իրեն տրված կյանքը: Եվ հիմա ես երազում եմ նրան տեսնելու մասին:Հավատում եմ, որ կանցնեն տարիներ ու կգա այն օրը, երբ կնճռոտ ձեռքերով մի կին կմոտենա այս գրքին ու կարտասանի հետևալ բառերը. «Ես քեզ մոտ եմ գալիս, Լևո՛ն»:

Այսքան տարի անց շարունակում եմ նայել երկնքին և այսքան տարի անց էլ շարունակում է շողալ այն աստղը, որը հիշեցնում է ինձ, որ աշխարհում կա այսպիսի ընկերություն` իմ ու Լևոնի նման ազնիվ ու հավատարիմ ընկերներ: Հավատու՛մ եմ, որ այդ աստղը կշողա նաև իմ մահվանից հետո, երբ ես կգամ քեզ մոտ, Լևո՛ն:

Ոչինչ չեմ մոռացել ու երբե՛ք, մինչև մահ չեմ մոռանա:

Աշու՜ն է…Տարվա մեր ամենասիրելի եղանակը…

Ավագյան Մերի, Չարենցավան


24 Comments

  1. Lianna says:

    տխուր ու թախծոտ պատմվածք էր..

    Like

  2. Meri says:

    shnorhakalutyun

    Like

  3. GameOver says:

    Vaaaxx inch lavnerrrrrrrr,,,,,,,iroqiccc shat txur patmvacq er,,Apresssssssssss Mer jan shat lavnerrrr. . .

    Like

  4. Marishok says:

    Inch lavnaaaaaaaaaaaaa,,,,,,,uxaki barer chem gtnum nkaragrelu hamar

    Like

  5. Кристине says:

    Мери джан апрес.Шат етакркир,тхур патмутюн э.Мер дари патмутюн.Воронк ирум ен похн,иск воронк бомжи кянк ен варум.Ис лав апрохн чи асканум нехин,ев сирум э миайн пох унецохин.Иск лав @нкер мер жаманакнерум шат кич кан….АПРЕС СИРУНС.

    Like

  6. Roman says:

    Es chgitem du ov es,baycv tarand es.Es chishtn asac huzveci ays txup patmutyun kardaluc.

    Like

  7. Кристине says:

    Мери джан апрес,шат тхур,байц дастиаракчакан патмвацк э.Ес кардалуц hузвум эи.Мер айс кянкум шат джвар э аватарим @нкер ев сирели эак гтнел.Похн мардканц шат э похум.

    Like

  8. Greta says:

    shat txur e

    Like

  9. Nonna says:

    Shat lav patmutyun e……… uxaki kasem vor kardalu @ntacqum arcunqnr ein tapvum achqerics

    Like

  10. Իրոք որ , տխուրա շատ, ինչ արաց ճակատագիրա, ապրես շնորհավորւմ եմ, լավ է ստացվել պատմվացքտ,,,,, կուզեի, որ կյանքում երբեք նման բաներ չլինեն, բոլորնել իրավունք ունեն երջանիկ լինելու,,,, 😦 հետաքրքիր պատմությունա շատ , ցավալիա շատտտ , որ իրականա 😦

    Like

  11. Meri says:

    shat shnorhakalutyun bolorid,,,,,,,,ha jishtes Sona jaan vata vor irakana,,,,,Astvac ta vor tenc ban chlini erbeq,,,,,

    Like

  12. Aram says:

    Uxaki hianalier

    Like

  13. SoLrika says:

    Շատ գեղեցիկ էր:Լառայի նման մարդիկ շատ կան ոչ ոք մեզանից ապահովագրված չէ և ցանկացածն էլ կարող է հայտնվել փողի գերիշխանության տակ ու մոռանալ իրական արժեքները :

    Like

  14. AnChOK... says:

    Meri jan shaaaaaaaaaaaaaaaaat lav patmvacq er durs shat ekav ………… ete irakan er uzum em harcnem vortex a handipel es patmutyhun@……ete horinel es du taxand es

    Like

  15. Meri says:

    Anchok jan horinel em,,,glux goval chlini,,,astvac chani mi or senc depqi akanates linem,,,,,,irakan el chlini erbeq,,,esem grel…..

    Like

  16. Arpine says:

    Հորինել ես, բայց ինձ թվում է իրականում էլ են էս տեսակ դեպքեր շատ լինում: Համենայնդեպս շատ հուզիչ էր,ապրե´ս

    Like

  17. Lusine says:

    ahavor er…((((((

    Like

  18. Խոսքեր չեմ գտնում իմ տպավորությունները նկարագրելու համար: :)))

    Like

  19. Meri says:

    shat shnorhakalutyun bolorid,,,,,iroq Arpine jan,,,shat hnaravoree,,,,,,,chenq karox jxtel

    Like

  20. Lili says:

    Haziv ei indz zspum kardalu @ntacqum lacum ei ahavor er …@ndmijumnerov ei kardum vor arcunqners maqrem …txur er

    Like

  21. iroq shat txur patmutyun er,,ete ankexc asem chkaroxaca minchev verj kardal,vorovhetev i vichaki chey uxaki,arcunqners glorvum ein,,,inchqan dajana kyanq@ varvel Levoni het,,,ahavoraa

    Like

  22. Armine says:

    shaaaaaat txur u hianali patmutyun er,apres shaaat Mer jaaan))
    ))

    Like

  23. Xosqer chem gtnum.SHat lavner Meri jan.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: