Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Հրեշտակների հետևից

Հրեշտակների հետևից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

-Մա՛մ, մա՛մ, նայիր:

-Ի՞նչ կա այդտեղ:

-Մա՜մ…ձյու՜ն,- հիացած ասաց Անին:

-Հա,աջիկս,դու էլ փաթիլների նման գեղեցիկ ու նուրբ ես:

-Մա՛մ, ուզում եմ գնալ դուրս, որ փաթիլների հետ խաղամ:

-Չէ, Անի՛, կմրսես:

Անին տխուր հայացքով նայեց մորը և գնաց իր սենյակ: Նա մի քանի ժամ շարունակ նայում էր առաջին ձյան փաթիլներին և ամեն փաթիլ նրա համար յուրօրինակ փայլ ու գեղեցկություն ուներ: Նա փորձում էր գտնել փաթիլների թևերը, որոնցով նրանք թռչում են: Նրա կարծիքով դրանք հրեշտակներ են, ովքեր երկնքից իջնում են Երկիր:

Անին մեծ ու սև աչքերով, սև մազերով, կարմիր այտերով հինգ տարեկան աղջնակ է: Նա ծնողների միակ երջանկությունն է: Նրանց արևը, ով իր ներկայությամբ ջերմացնում է նրանց կյանքը:

-Որտե՞ղ է հայրիկի գեղեցկուհին,- հարցրեց Անիի հայրը և մտավ սենյակ:

Անին քնել էր պատուհանագոգին, իսկ ձեռքը դրել էր պատուհանի ապակուն. նա այդպես փորձել էր բռնել դրսում պարող փաթիլներին, որոնք ինչպես Անին էր մտածում, երկնքից իջնող հրեշտակներ են:

Արդեն մի քանի օր էր անցել, բայց Անին չէր հոգնել պատուհանի մոտ նստելուց և փաթիլներին նայելուց: Նա շարունակ ուզում էր դուրս գնալ, սակայն մայրը թույլ չէր տալիս:

-Պա՛պ, ինձ կտանե՞ս բակ, ես ուզում եմ մյուս երեխաների նման խաղալ ձյան հետ:

-Արի մայրիկին հարցնենք, հա՞:

-Չէ, պապ, մաման թույլ չի տա,- ասաց Անին, տխուր հայացքով նայեց հորը և գնաց իր սենյակ:

-Անի, հագնվի՛ր, որ գնանք բակ,- ասաց հայրը և ժպիտով կանչեց աղջկան:

-Դե արի՛, պա՛պ, ես ուզում եմ` շուտ գնանք: Պապ, իսկ դու կխաղա՞ս ինձ հետ:

-Չէ, դու խաղա, իսկ հայրիկը հեռվից քեզ կնայի:

-Անի՜,Անի՜, արի մեզ մոտ,- ասաց բակի երեխաներից մեկը և կանչեց նրան: Անին ուրախ-ուրախ գնաց նրանց մոտ:

-Վա՜յ, էս մեր Անին ա,-բացականչեց երեխաներից մեկը` Արմանը, ձնագնդիով խփեց և հրեց: Եվ Անին ընկավ գետնին:

Ոչ-ոք չէր նկատել հեռվից` ձյան փաթիլների միջից, դեպի Անին եկող մեքենան: Միայն լսվեց մի ձայն:

-Անի՜,-պատուհանից գոռաց Անիի մայրը, բայց…

Գետնի ճերմակ ձյունը ներկվել էր կարմիրով, իսկ սպիտակ, գեղեցիկ և փայլուն հրեշտակները իջնում էին աղջկա սառը ու անշնչացած մարմնի վրա:

-Հետ բերեք իմ Անիին…

Advertisements

4 Comments

  1. Meri says:

    inch txureeer,,,,marmins pshaqaxvec….

    Like

  2. Arpine says:

    Անահիտ ջան ինչի այսքան տխուր պատմություն, գուցե իրականություն ա?

    Like

  3. Lusine says:

    vayyy inch txur avart uner…((((( kardalu @ntacqum chei patkeracnum,, vor verjum piti txrem((

    Like

  4. Անահիտ says:

    Իրականությանը մոտ է,բայց իրական չէ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: