Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Խամրող երազ

Խամրող երազ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Ձմռան ցրտաշունչ  օրը վարագուրվում էր թանձր մառախուղի տակ, ինչպես ցնորք  տեսիլքն է թաքնվում  իրեն տեսնել ցանկացողից: Մի քանի ժամ էր մնացել, որ իջներ երեկոն և հյուսվեր ձմռան գիշերվա հեքիաթը, երբ Հելենը ցանկացավ գնալ դասընկերուհու` Սառայի տուն:

Դպրոցում հանձնարարել էին պատրաստել նյութ ` Նար-դոսի  կամ Րաֆֆու որևէ հայտնի գործի մասին` օգտվելով համացանցից: Հելենը հավանելով համացանցի օգտավետութունը, դրա հետ մեկտեղ դեմ էր և չէր ընդունում որոշ սոցիալական կայքերի մեջ եղած ինֆորմացիան և, առհասարակ, նա կարծում էր, որ նմանատիպ կայքերը ուղղակիորեն կտրում են երիտասարդներին, հատկապես պատանիներին  իրականությունից: Սա էր պատճառը, կամ գուցե այն , որ նրան հասանելի չէր այդ «հաճույքը»: Հելենը ավելի շուտ նախընտրում էր ամեն բան, ինչ հետաքրքրում էր իրեն, գտնել տարատեսակ գրքերի միջից: Այս ամենը երբեմն ծիծաղ էր առաջացնում նրա շրջապատում: Այնուամենայնիվ նա գնաց ընկերուհու տուն:

-Բարի օր Սառա: Ինչպե՞ս  ես:

-Բարև Հելեն, ներս արի, շատ ուրախ եմ, որ եկար:

-Կներես Սառա: Առանց զգուշացնելու եմ եկել, ուղղակի ինձ թվաց, որ դասերդ ավարտած կլինես:

-Լսի’ր, Սառա,  բավական է կառչած մնաս այդ համակարգչից, ի վերջո գիրք կարդա և հասկացիր, թե ինչպիսի հաճույք է զգալ գրքի բույրը և նրա մեջ թաղված տառերի սևությունը:

– Հելեն վերջ տու’ր, ապրիր այս կյանքով և մոռացիր գրքերիդ մասին: Գիտեմ, որ նյութի համար ես եկել: Հիմա արի մի քիչ ուրիշ բաներից խոսենք, իսկ  հետո ես քեզ սիրով կթողնեմ  համակարգչի հետ միայնակ:

– Գիտես ի՞նչ Սառա, ես կարդացել եմ թե’ Նար-Դոս, թե Րաֆֆի, ընդամենը ինձ մի քանի նորություն ավել է պետք: Դա էլ գրքերից կգտնեի, պարզապես գրադարանը չի աշխատում:

-Հելե՞ն, նեղացա՞ր: Ես չեի ուզում:

– Չէ, Սառա ջան, ես չեմ նեղացել, ընդամենը ուզում եմ, որ չհեռանաս գրքից, դու առաջ սիրում էիր գիրքը, ի՞նչ պատահեց:

– Հելեն, ոչիչ ել չի պատահել: Չէ որ կարելի է նույն Րաֆֆու «Խենթը»  կամ ասենք Շեքսպիրի «Ռոմեոն և Ջուլետը>»իներնետում ամենաքիչը երկու երեք ժամում ընթերցել և վերջ: Ի՞նչ իմաստ ունի  այդ ամենը կարդալ մի քանի օրում կամ շաբաթում:

-Լսիր Սառա, դու սխալ կարծիքով ես առաջնորդվում:

-Լավ Հելեն, նորից նույն թեմայի  շուրջ վիճել չեմ ցանկանում: Ես ուրախ եմ, որ դու կարդացել ես այդ բոլոր գրքերը: Ես էլ այսպիսին եմ:

-Դե Սառա, ցտեսություն  մինչ վաղը, իսկ դու չմոռանաս դաս սովորել:

Արդեն մութն ընկել էր: Հելենը որոշակի տեղեկություններ վերցրել  և վերադարձել էր տուն:Մի ողջ ժամ տրամադրել էր նյութ պատրաստելուն: Գրում էր Ռաֆֆու «Սամվել» վեպի մասին: Հանկարծ հնչեց հեռախոսի զանգը: Համադասարանցի Նարեն էր:

– Բարև Հելեն:

-Բարի երեկո Նարե ջան:

Ինչպե՞ս ես, Ի՞նչ ես անում:

-Դասերն ավատեցի, ուզում եմ կարդալ այսօրվա  վերցրած գիրքը:

-Էլի գիրք: Երբևէ  կլինի՞ այնպես սիրելի իմ ընկերուհի, որ ասես, թե կներեք ինձ, բայց  ես ինտերնետւմ եմ և այժմ  հաղորդագրություն եմ գրում:

-Նարե’, գիտես, որ առանց այն էլ  ձեր ադնակլասնիկից  նյարդայնանում եմ, ինչո՞ւ ես ավելի ծավալում խոսակցությունը այս թեմայով:

-Չեմ ծավալում Հելեն, ուղղակի ապրիր ժամանակակից և մի կողմ դիր քո այդքան պաշտելի գիրքը:

-Եթե որևէ նոր բան չես ասում, ես գնամ, մի քիչ կարդամ և քնեմ: Բարի գիշեր: Կհանդիպենք վաղը դպրոցում:

-Լավ Հելեն ջան,  մինչ վաղը:

Հելենը ընկերուհու հետ  զրույցից հետո մի փոքր զայրացավ, հետո ընթերցեց  հարևանուհուց վերցրած  գիրքը և հանդարտված քնեց: Առավոտյան գնաց դպրոց և պարզվեց, որ առաջին ժամը նրանք ազատ են: Հելենը  այս իմանալով որոշեց խոսել Սառայի  և Նարեի հետ:

-Աղջիկներ բարի լույս:

-Բարի լույս Հելեն:

-Սառա,  ինչ-որ նորություն չունե՞ս:

– Ինչի՞ մասին Նարե:

-Դե երեկ երեկոյան իմացա, որ մեր ընկերուհի  Հելենը  գրանցվել է ինչ- որ կայքում:

-Լու՞րջ, Հելեն:

-Սառա ջան, Նարեն առավոտը շատ լավ է սկսել, բայց ասեմ այնքան էլ հաջող հումոր չէր:

– Ես էլ ինչ-որ զարմացա: Թվաց թե հրաշք է եղել, և մեր Հելենը  շուտով կմոռանա գիրքը:

-Աղջիկներ, մեկընդմիշտ հիշեք, որ ես գիրքը ուղղակի մոռանալ չեմ կարող: Գիրքը մի անուշահամ սնունդ է, որը ցավում եմ, որ չեք ճաշակում:

-Սկսվեց Նարե:

-Զարմանում եմ նրա վրա, թե ինչպե՞ս կարելի է գրքի կողքով անցնել անտարբեր և նրա վրա նետել մի սառը հայացք, ինչպիսի հայացք նետում են մի քանի տարի պահված և փոշոտված նկարի վրա:

-Իսկ ո՞վ ասաց, որ ես և Սառան, և մեզ նման շատերը չեն կարդում: Պարզապես մենք քո մեկ ամսվա ընթացքում կարդացած գրքերը,  մեծ հաճույքով ընթերցում ենք համակարգչում ընդամենը երեք օրում:

-Ախ էդպե՞ս Նարե: Իսկ ո՞ւր մնաց գեղագիտական հաճույքը: Այն հաճույքը, որը ընթերցողը զգում է գրքի հետ շփվելիս: Այն աննկարագրելի հաճույքը, որը կարող է միայն քեզ տալ գիրքը:

-Գիտես Հելեն, ինտերնետում այնքան լավ և հետաքրքիր բաներ կան, այնքան օր օրի  թարմացող նյութեր, որ գրքերը երկրորդական բնույթ են կրում:

-Սառա, այնպես չէ, որ ես դեմ եմ համացանցին և նրա մեջ եղած ողջ տեղեկություններին ու սոցիալական կայքերին: Համացանցի անհրաժեշտությունը այսօր մեծ է, բայց մենք չպետք է մոռանանք այն կարևորը ու այն հոգևորը, որից վերցվել, նորացվել և նորի շնչով ծավալվել են այդ բոլոր տեղեկությունները:

Համացանցը հարկավոր է, քանի որ կան այնպիսի բաներ, որոնք ես էլ մեծ սիրով գտնում  և ինձ համար պարզաբանւմ եմ նրա միջոցով:

-Մենք գիտենք, որ քեզ ինտերնետ ցանցում միայն հետաքրքրում է այն ամենը, թե ի՞նչ է կատարվում աբողջ աշխարհում, թե ինչ են գրում լուրջ սոցիալական  կայքերում Հայաստանի առօրյայի և ապագայի մասին::

-Նարե ջան, այո այդպես է, և ես երբևէ չեմ փոխարինի ադնակլասնիկի կամ նմանատիպ այլ կայքի հետ: Կամ էլ գիրքը չեմ կարդա համակարգչով: Գիտեք, թե ի՞նչու: Չէ, չգիտեք, քանի որ սոցիալական մեդիայի ազդեցությունը ձեզ վրա շատ վատ հետքեր է թողնում: Ինչպե՞ս կարելի է մոռանալ գրքի մասին, այն մեծագույն արժեքի, որից միայն  լույսի շողեր են ճառագում, այն արժեքը, որը առաջինն է կրթում: Գիտեմ, որ 21-րդ  դարը տեխնիկայի, ինտելեկտի  բուռն զարգացման շրջանն է, բայց ո՞վ է ասել, որ գիրք ընթերցելը  բնականից սազական չէ այս դարաշրջանին:

-Լավ Հելեն, փակենք այս խոսակցությունը, որովհետև հինգ րոպեից սկսվում է երկրորդ ժամը և հետո անիմաստ է քեզ ասել, որ ժամանակն է ժամանակակից ապրելու, իրական կյանք մտնելու:

– Սառա, ես իրականության մեջ եմ և չեմ եկել հին աշխարհից: Այս մասին այլևս ձեզ ոչինչ  չեմ ասի: Բայց ես ինձ համար իրավացի եմ:

Հելենը  շուռ եկավ և աչքերը հառեց բռունցքված ձեռքերի վրա: Երկու կաթիլ արցունք  վայրէջք կատարեցին  այնտեղ: Նա  կուլ տալով բերանի դառնությունը, խորասուզվեց արցունքի կաթիլներում խայտացող երազների մեջ, որտեղ  նրանք սկսեցին աստիճանաբար խամրել` թողնելով երկու սպիտակ հետագիծ: Նրա սիրտը սեղմվեց և թվաց` ուր որ է, կպայթի: Ուսուցչուհու ձայնը  սթափեցրեց Հելենին, ներսից մղելով անմիջապես անթեղված երազների մի բոց, որը ուղեկցվեց խաղաղեցնող խուլ հոգոցով:

Մարտոյան Արփինե, Գեղարքունիքի մարզ,  ք. Ճամբարակ 

Advertisements

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: