Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Սոցիալական մեդիայի դերը մեր կյանքում

Սոցիալական մեդիայի դերը մեր կյանքում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,222 կտտոց

2009թվականն էր: Մայիսյան սովորական մի օր՝ սովորական առօրյայով: Բոլոր ուսանողները շտապում էին տուն,իսկ Մանեն շտապում էր քաղաքային արխիվ:

Հայտարարված էր մրցույթ «Ուսանողական լավագույն բլոգ» խորագրով, և Մանեն ցանկանում էր մասնակցել մրցույթին ու ներկայացնել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտն ու դրա անցած ուղին: իվ, որպեսզի իր հարազատ ինստիտուտիմասին լրացուցիչ նյութեր փնտրի, նյութեր հավաքի: Նրան հետաքրքրում էին ինստիտուտի հիմնադրումը, անցած ուղին, յուրաքանչյուր ֆակուլտետի հայտնի շրջանավարտները,ինստիտուտի նախկին դասախոսական կազմը: Նա ցանկանում էր իր ունեցած նյութերի հետ միասին այդ նյութերը ևս օգտագործել բլոգ ստեղծելու համար:

 

Հավաքելով իրեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, պահպանված լուսանկարները՝ նա ստեղծեց իր բլոգը և հայտ ներկայացրեց մրցույթին:

Հաջողությունը երկար սպասեցնել չտվեց. Մանեն ճանաչվել էր լավագույններից մեկը և  հրավիրվել մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք հնգօրյա ճամբարային հավաքին, որտեղ հրավիրված էին ՀՀ և Արցախի ԲՈՒՀ-երի լավագույն մասնակիցները: Նրանց նպատակն էր ստեղծել հանրապետության բոլոր ԲՈՒՀ-երին նվիրված համապարփակ բլոգ: 

Ծաղկաձորի հանգստյան տներց մեկը լիքն էր շնորհալի երիտասարդներով. նոր ծանոթություններ, նոր տպավորություններ և, իհարկե, նոր բլոգի ստեղծում:

Ճաշարանում Մանեի հետ նույն սեղանից էին օգտվում Ստեփանակերտի երեք ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև Արսենը: Հենց առաջին օրից Մանեն և Արսենը մտերմացան. նրանք ունեին նույն մտահաղացումները, նույն աշխարհայացքը, նույն մոտեցումները կյանքի նկատմամբ, սիրում էին նույն ոճի երաժշտություն, նույն գրողներին…

Հինգ օրվա լարված աշխատանքից հետո բլոգը պատրաստ էր: Յուրաքանչյուր ԲՈՒՀ այդտեղ ուներ իր ավանդը. բլոգի ստեղծումը կոլեկտիվ աշխատանքի արդյունք էր:

Ուսանողներն այնքան էին մտերմացել, որ հրաժեշտը ծանր էր բոլորի համար: Մանեն և Արսենն էլ դժվարությամբ բաժանվեցին իրարից:

Նրանք ծաղկաձորյան իրենց մտերմությունը շարունակեցին սոցիալական կայքերի օգնությամբ: Ամեն օր նրանք զրուցում էին տարբեր թեմաներով, հետաքրքրվում միմյանց առօրյայով, ուսանողական հաջողություններով, մշակում նոր ծրագրեր:

Մեծ էր միմյանց հետ հանդիպելու ցանկությունը, բայց ինստիտուտում սկսված քննական շրջանը և նրանց միջև հեռավորությունը հնարավորություն չէին տալիս իրականացնելու այն:

Չնայած որ Մանեն ու Արսենն անընդհատ կապ էին պահպանում, բայց գտնվելով իրարից հեռու՝ նրանց շփումն աստիճանաբար նվազեց:

***

 Քննական շրջանն ավարտվել էր: Դրսում ամառ էր: Մանեն որոշեց կայքերից մեկում ծանոթության առաջարկ տեղադրել. «Եթե դու ակտիվ ես, ընկերասեր, սիրում ես տաք թեյ նույնիսկ շոգ օրերին, կյանքում ամեն բանում փորձում ես հետարքրքրություն փնտրել, ապա գրիր իմ էլեկտրոնային փոստին, և ,եթե հարկ լինի, կհանդիպենք:

Մանեի ծանոթության առաջարկն անպատասխան չմնաց: Շատերն արձագանքեցին, բայց Մանեին ավելի հոգեհարազատ դարձավ մի տղա՝ Արեն անունով: Նրանք մտերմացան, որովհետեվ ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեին: Որոշ ժամանակ անց նրանք որոշեցին հանդիպել մայրաքաղաք Երևանում՝ Օղակաձև այգու մոտ:

Հանդիպման պահին Մանեն անակնկալի եկավ. ի՜նչ զարմանք. Արսենն ինչ գործ ուներ ճիշտ նույն տեղը, ճիշտ նույն ժամանակ:

Մի ակնթարթ, և երկուսն էլ ծիծաղեցին. ճակատագիրն իրենն արել էր: Արսենն իր անվան «ս» տառը հանելով՝ դարձել էր Արեն, իսկ Մանեն դարձել էր Նարե:

Մանեն եվ Արսենը կրկին հանդիպեցին ու հասկացան, որ ստեղծված են իրար համար, որ հեռավորությունն այլևս արգելք չէ:

Ինչպես ասում են՝ կյանքում ոչինչ պատահական չի լինում:

Հ.Գ. Շատ զույգեր կան, որ ձևավորվել են սոցիալական մեդիայի միջոցով, և նրանք կյանքում շատ երջանիկ են:

Հովհաննիսյան Յանա, Վանաձորի թիվ 16 դպրոց

 


1 Comment

  1. […] Հովհաննիսյան Յանա. Սոցիալական մեդիայի դերը մեր կյանքում […]

    Like

Leave a comment