Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Սոցիալական դժվարություններ

Սոցիալական դժվարություններ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Առավոտյան նորից փողոցներում եռուզեռ էր: Ուսանողներն ու դասախոսները, աշակերտներն ու ուսուցիչները դասի էին շտապում: Նրանցից ոմանք քայլում էին  հազիվհազ` ցանկանալով գոնե մի քանի րոպե ուշ նստել դասի, ոմանք էլ շտապում էին, քանի որ ամբողջ հոգով ցանկանում էին իրենց սովորածը պատմեին` ստանալով իրենց արժանի գնահատականը: Նարեն ևս բոլորի պես շտապում էր դասի, սակայն նա շատ ծանոթ մտավախություն ուներ: «Տեսնես այս անգամ ինչ եմ ասելու»,- մտածում էր նա, երբ նկատեց, որ արդեն համալսարանի առջևում է: Հազարավոր ուսանողների մեջ կանգնած նա երկմտում էր` ներս մտնել, թե հեռանալ այնտեղից:

-Պետք է ներս մտնեմ,-վերջապես  որոշեց և շարժվեց առաջ:

Նա քայլում էր ուղիղ միջանցքով` բոլորի հայացքները սևեռելով իր վրա` մինչև հասավ լսարանի դռանը ու բացեց այն: Նա մեղմ ժպիտով բոլորին բարևեց և մոտեցավ իր ընկերուհուն` Արևիկին:

-Նարե, նորից մտահոգված ես:

– Այո, չգիտեմ ինչ է լինելու: Չէի ուզում դասի գալ, բայց և չեմ կարող սոցիալական վիճակի պատճառով թողնել ուսումս:

– Իսկ ինչ եղավ այն դիմումը, որ մայրդ էր ուղարկել նախարարություն` ուսմանդ վարձը  վճարելու նպատակուվ:

– Պատասխան չկա, նույնիսկ հույս չունեմ, որ երբևէ կպատասխանեն:

– Ճիշտ է, երբ ասում են, որ բոլոր պաշտոնավորներն էլ իրենց փորի մասին են մտածում, որովհետև երբևիցե մեր վիճակում չեն հայտնվել: Իսկ այդ դեպքում ինչպե՞ս եք վճարելու ուսմանդ վարձը:

– Չգիտեմ, ոչ այդ հարցիդ պատասխանը, և ոչ էլ գիտեմ, թե ինչ եմ պատասխանելու, եթե նորից տնօրենը վարձի համար իր մոտ կանչի:

– Նարե, իսկ եթե աշխատանք փնտրես:

– Լավ միտք է գիտես: Կարծում ես այդ մասին չեմ մտածել, բայց ո՞վ ինձ` դեռևս համալսարանը չավարտած աղջկան աշխատանք կտա, այն էլ կարդալով հարցաթերթիկում լրացված ինքնակենսագրությունս` «Ծնվել եմ բանվորի ընտանիքում, ով ընդամենը օրվա հաց է վաստակում, բայց ինձ ուսման է տվել, որ սովորեմ և կյանքում իմ տեղը գտնեմ»:

– Այդ դեպքում ինչ ես անելու:

– Կթողնեմ ուսումս, կօգնեմ ծնողներիս տնային հարցերում:

– Բայց դու լավ ես սովորում, բոլորը քեզ շատ են սիրում, դասախոսները հպարտանում են քեզանով և դու չես կարող վարձի պատճառով հրաժարվել այդ ամենից:

– Ես ուրիշ ելք չունեմ և ստիպված եմ այդպես վարվել:

Նարեն ավարտելով իր խոսքը մոտեցավ իր սեղանին և նստատեղը մեղմ ժպիտով զննելուց հետո նստեց` համոզված լինելով, որ այնտեղ նստում է վերջին անգամ: Եվս երկու րոպե անցավ` մինչ հնչեց զանգը: Ներս մտավ դասախոսը, բարևեց ուսանողներին և անցավ դասին:

– Ով է դասին պատրաստ: Կամ էլ ինչ եմ հարցնում, պարզ է, որ միայն Նարեն, կամ էլ եթե ոմանք սովորել են, ապա միայն երկու տող, որպեսզի այն արտասանելուց հետո պնդեն, որ մոռացան, որովհետև չէին կրկնել դասը: Այնուհետև  ամբողջ դասի ժամին կկրկնեն` իրար ականջներին բամբասելով:

Այդ դասախոսը Սահակյանը` ով արդեն բոլոր ուսանողներին և նրանց բնավորությունները անգիր գիտեր, շատ սիրված էր բոլորի և, հատկապես, Նարեի կողմից: Երբ դասը վերջացավ` Նարեն մոտեցավ նրան վերջին հրաժեշտը տալու, քանի որ մտադիր չէր հաջորդ դասին նստել: Երբ դասախոսը տեղեկացավ Նարեի մտադրության մասին անմիջապես բացասականորեն արտահայտվեց:

– Նարե, դու դա անել չես կարող: Ուսումը քո առաջ գնալու միակ հնարավորությունն է:

– Ես դա լավ գիտեմ ընկեր Սահակյան, բայց Դուք էլ իմ այս քայլի պատճառը լավ գիտեք: Ու չեմ էլ ուզում անընդհատ այդ հարցը քննարկել, ուղղակի ուզում եմ Ձեզ հրաժեշտ տալ ու ասել, որ Դուք ինձ շատ բան եք սովորեցրել: Ես երբեք չեմ մոռանա Ձեր խորհուրդները: Ցտեսություն, ընկեր Սահակյան,- ասաց Նարեն և շտապեց դուրս  գալ այն շենքից, որն էլ իրեն ոչնչի հետ չէր կապում: Դուրս գալուց հետո  նա դանդաղ քայլում էր այն փողոցով, որն իրեն տուն էր հասցնելու: Վերջապես հասավ տուն, բացեց դուռը և ընթացավ առաջ:

– Դասերդ ինչպես անցավ,- հարցրեց Նարեի մայրը` չնայած ինքն էլ գիտեր հարցի պատասխանը:

– Մամ ես հեռացել եմ համալսարանից,- ասաց Նարեն` համոզված լինելով, որ մայրը այդ փաստը շատ ծանր է տանելու:

– Նարե եթե հայրդ իմանա իրեն շատ թույլ կզգա, որ փողի պատճառով դու դուրս ես եկել համալսարանից:

– Մամ ջան, միայն հայրս չէ, որ այդպիսի վիճակում է, որպեսզի իրեն թույլ զգա: Հազարավոր հայրեր սոցիալական վիճակի պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին ուսման տալ, բայց երեխան պարտավոր է հասկանալ հորը, քանի որ ծնողը մեղավոր չէ, մեր կյանքն էլ այդպիսին է:

Երեկոյան Նարեի հայրը արդեն ամեն ինչից տեղյակ էր: Նա չէր համարձակվում նրա դեմքին նայել, չէր կարողանում խոսել, արդարանալ:

Անցավ որոշ ժամանակ` մի քանի ամիս, բայց ամեն ինչ նույնն էր` նույն առօրյան, նույն հոգսերը: Նարեն օրըստօրե ավելի ու ավելի էր դադարեցնում շփումը մարդկանց հետ, պատահում էր, որ ժամերով չէր խոսում, համակուրսեցիներին հանդիպելիս արագ հեռանում էր, որպեսզի նրանք ավելորդ հարցեր չտան: Եվ այդպես հասարակությունից օտարանալով` նա դառնում էր միայնակ, պարփակվում ինքն իր մեջ, մինչդեռ ժամանակը անցնում էր և անցնում էր կյանքը:

Սոցիալական խնդիրը ամենաառաջնային խնդիրներից մեկն է, որը մարդուն դարձնում է անհեռատես` խազ քաշելով ապագայի վրա և խոչընդոտելով հասարակության զարգացմանը: Մինչդեռ եթե Նարեն կարողանար ուսում ստանալ` նա կարող էր հասարակությանը ծառայեր որպես խելացի մարդկային ռեսուրս, ավաղ:

« Ինչպես որ նույնիսկ արգավանդ հողն առանց  մշակելու պտուղներ չի տա, խելքն առանց լուսավորության նույնպես անպտուղ է մնում». Ցիցերոն:

Նարինե Ժամհարյան, Գավառ, Եվրոպական քոլեջ, 17 տարեկան                                                                                                  

Advertisements

3 Comments

  1. Meri says:

    shat lavn errrrrrr

    Like

  2. Ընդհանուր առմամբ, պատմվածքի թեման ինձ դուր եկավ: Բայց չեմ կարծում, թե արժեր աղջկան այդքան իդեալականացնել: Կուրսում բոլորից լավ սովորող աղջիկը հաստատ հնարավորություն ունի անվճար համակարգում սովորելու: Եթե նույնիսկ իր բուհում բոլոր անվճար տեղերը «գնված» էին, այդպիսի աղջիկը հաստատ անվճար կընդունվեր այլ համալսարան կամ գոնե ֆինանսավորում կստանար մասնավոր ֆոնդերից, եթե ակտիվ լիներ:

    Իսկ ինչ վերաբերում է Ցիցերոնի խոսքերին լուսավորության մասին, դա ոչ մի կապ չունի ֆինանսական խնդիրների հետ, քանի որ Նարեն լուսավորված էր` նա անընդհատ ձգտում էր իր անձի զարգացմանը:

    Մի խոսքով` ամեն ինչ այնքան վատ չէ, որքան երբեմն թվում է, և խելքն ու ձգտումը միասին կարող են մարդուն մեծ նվաճումների հասցնել:

    Like

  3. […] Նարինե Ժամհարյան. Սոցիալական դժվարություններ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: