Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Մրցույթ. Արվեստը հանուն խաղաղության

Մրցույթ. Արվեստը հանուն խաղաղության

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Ստեղծագործում ես և ուզում ես տեսնել աշխարհն առանց զենքի ու պատերազմների, ուրեմն շտապիր գաղափարներդ կյանքի կոչել և մասնակցել «Արվեստը հանուն խաղաղության» մրցույթին, որը հովանավորում են ՄԱԿ-ի Զինաթափման գործերի գրասենյակը և Ներդաշնակություն հանուն խաղաղության հիմնադրամը:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, օգտագործել երևակայությունը: Մասնակիցները կարող են  նկարել, ներկել, գծագրել, օգտագործել գրիչներ, գույնզգույն մատիտներ, յուղամատիտներ, ածխամատիտներ, յուղաներկ, ակրիլային ներկեր կամ ջրաներկ` պատկերելով  աշխարհն ազատ միջուկային զենքից, առանց ռումբերի, առանց պատերազմի ու սարսափների:

Իսկ պատրաստ աշխատանքի լուսանկարը կարող եք բեռնել հետևելավ  հղմանը:

Մրցույթը սկսվում է փետրվարի 1-ին և ավարտվում 2012թ. ապրիլի 30-ին:
Կարող են մասնակցել 5-17 տարեկան երեխաներ և երիտասարդներ աշխարհի բոլոր երկրներից: Ծնողներն ու ուսուցիչները պետք է օգնեն 5-ից 12 տարեկան երեխաներին հայտերը ներկայացնելիս:

Մրցույթին մասնակցելու համար բոլոր մասնակիցներին խորհուրդ է տրվում կայքում առցանց դիտել կարճամետրաժ ֆիլմը, ապա ստեղծել իրենց սեփական աշխատանքը` ֆիլմի բովանդակությանը և մրցույթի թեմատիկային համապատասխան: Տարբեր տարիքային խմբերի համար տեղադրված են տարբեր ֆիլմեր:

Յուրաքանչյուր տարիքային խմբում կառանձնացվեն 4 հաղթողներ (5-8 տարեկաններ, 9-12 տարեկաններ և 13-17 տարեկաններ) և բոլոր աշխատանքերը գնահատելիս կկիրառվեն նույն չափանիշները` ստեղծագործական մոտեցում, կառուցվածք, թեմատիկա և տեխնիկա: Հաղթողները հայտնի կդառնան մինչև 2012թ. մայիս ամսվա վերջ:

5-8 և 9-12 տարիքային խմբերի հաղթողները կստանան գեղեցիկ նկարչական պարագաներ:

13-17 տարիքային խմբերի հաղթողների դեպքում կտրվեն գումարային պարգևներ` 500$ 1-ին տեղի, 300$ 2-րդ տեղի, 200$ 3-րդ տեղի և 100$ 4-րդ տեղի համար:

Յուրաքանաչյուր հաղթող մասնակից կստանա նաև ՄԱԿ-ի հավաստագիր, իսկ բոլոր հաղթող աշխատանքները կտպագրվեն ՄԱԿ-ի օրացույցում:

Մրցույթի պայմանների մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ՄԱԿ-ի կայքէջ:

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: