Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Արկածներ դինոզավրների մեջ

Արկածներ դինոզավրների մեջ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,299 կտտոց

Ես` կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն, իջևանել էի Փարիզի պանդոկներից մեկում: Արդեն շորերս էի տեղավորում, երբ իմ ուղեկիցը շնչահեղձ ներս մտավ.

-Պարոն,- ասաց իմ հավատարիմ բարեկամը,- Դուք պետք է անհապաղ վերադառնաք ԱՄՆ:

Նրա այս վիճակը ինձ վստահություն չէր ներշնչում:

-Հանգստացիր բարեկամ,- ասացի ես,- մի փոքր շունչ քաշիր, ասա տեսնեմ ինչ է պատահել:

-Բանն այն է, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մի ինչ-որ արտասովոր կենդանի են հայտնաբերել: Ձեզ էլ որպես լավագույն բնագետ, հետ են կանչում ուսումնասիրությունների համար:

Այդ լուրը ինձ ցնցեց: Չէ որ այսօր` 21-րդ դարում այդ անիրական էր թվում:

Ես անմիջապես պատրաստվեցի և ուղեկցիս հետ մեկնեցի ԱՄՆ:

Ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես ուղևորվեցինք այդ առեղծվածային վայրը:

Մենք նոր էինք մտել անտառ, երբ անտառապահը ինձ ցույց տվեց այդ կենդանու ոտնահետքերը: Դա կարծես կոկորդիլոսի ոտնահետք լիներ, բայց անհամեմատ ավելի խոշոր չափերով:

Մենք հետքի վրա էինք ընկել և շատ չանցած ես ապշեցի: Ինձ թվաց, որ ես խելագարվում եմ, երբ տեսա այդ կենդանուն: Այդ ահռելի հրեշը խոտ էր ուտում խիտ մացառուտներում: Ես այդ կենդանուն նմանեցրի միլիոնավոր տարիներ առաջ անհետացած էակի` դինոզավրի: Մի պահ անզգայացա և ընկա մտածմունքների մեջ այդպիսի բացահայտումից հետո, երբ ինձ տեղեկացրին, որ այդ կենդանին սկսեց տեղաշարժվել: Ես հրամայեցի սպանել նրան հետագա ուսումնասիրությունների համար: Սակայն դժվար կլիներ սպանել այդ հսկային սովորական որսորդական հրացաններով, այդ պատճառով ուղեկիցներս գնացին ավելի լուրջ զենքերի հետևից: Ճիշտն ասած ես նույնիսկ հպարտանում էի իմ այդպիսի ձեռք բերման համար, չէ որ ամեն ոք հնարավորություն չի ունեցել մասնակցել դինոզավրի որսին:

Երբ ուղեկիցներս վերադարձան, մենք ժամանակ չկորցրինք և միանգամից անցանք հարձակման: Առաջին կրակոցը ծանր վիրավորեց, բայց չսպանեց այդ հսկային: Մենք բոլորս սկսեցինք կրակել այդ անպաշտպան հսկաին, երբ վերջապես այն իր ամբողջ ծանրությամբ տապալվեց գետնին: Միայն հետո հասկացա, թե ինչ սխալ էինք գործել սպանելով այդ խեղճ արարածին:

Երբ ուղեկիցներիս հետ վերադարձա կացարան, ձեռնամուխ եղա անշնչացած մարմնի հերձմանն ու ուսումնասիրությանը: Կասկած չկար: Դա դինոզավր էր: Վերջացնելուց հետո սկսեցի հարց ու փորձ անել, ճշտել թե որտեղ են առաջին անգամ  տեսել այդ կենդանուն: Ես պարզեցի, որ նրան առաջին անգամ տեսել են մի ինչ-որ հանգած հրաբուխի մոտ:

Մեկնելով հրաբխի տարածք սկսեցի ուշադրությամբ զննել այդ տարածքը:

Հրաբխի շրջակայքը արտասովոր տեսք չուներ, և ես մտածեցի որ գաղտնիքը պետք է թաքնված լինի հրաբխի ներսում: Իջնելով ներքև սկսեցի դիտել շրջակայքս և նկատեցի, որ պատի վրա կա մի ահագին անցք, որն իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց: Ես որոշեցի  խորանալ և ուսումնասիրել այդ անցք: Տեսքից այն ինձ հիշեցնում էր լավայից առաջացած անցքի, որի ծայրը չէր երևում:

Արդեն մոտ երեք կմ ճանապարհ էինք անցել, երբ ուղեկիցներիցս մեկը խնդրեց, որ մի փոքր հանգստանանք: Ես չկարողացա մերժել նրան, և մենք կանգնեցինք: Հազիվ էինք նստել նախաճաշելու, երբ ես սկսեցի զրուցել անձնակազմի անդամներից մեկի հետ: Նա տեղաբնիկ էր, և ինձ պատմեց որ հայտնի են շատ դեպքեր, որ ամբողջ հետազոտական խմբեր են անհետացել այս հրաբուխը ուսումնասիրելու ժամանակ: Ես այդ լուրը լսելուց հետո մի փոքր վախեցա, սակայն իմ հետաքրքրասիրությանը հաղթել չկարողացա և որոշեցի շարունակել ճանապարհը: Երեք կմ էլ առաջ շարժվեցինք, երբ ես ինչ-որ արտասովոր թարմություն զգացի: Մի փոքր էլ առաջ շարժվեցինք, և ես օդի հոսք զգացի: Շատ զարմանալի էր այդպիսի խորը վայրում օդային հոսանքի առկայությունը: Առջևում արևի լույս հիշեցնող ինչ-որ բան էր շողում, որին մի փոքրել մոտենալով համոզվեցի որ դա մի փոքրիկ անցք է, որից թարմ օդ էր փչում: Երբ մոտեցա այդ անցքին, սկսեցի դիտել թե ինչ կա այդտեղ:

Ես իմ աչքերին չէի հավատում: Այնտեղ շրջում էին հարյուրավոր դինոզավրերի նախիրներ` տարբեր տեսակի ու չափսերի: Իջնելով այնտեղ, ես տեսա ահռելի բազմությամբ դինոզավրեր, ուսումնասիրեցի նրանց վարքագծերն ու բնավորությունները:

Մի քանի օր ես չէի կարող կտրվել իմ հետազոտություններից, երբ ինձ տեղեկացրին, որ սննդի պաշարները համարյա վերջանում են: Ես խորը տխրություն ապրեցի այդ լուրը լսելով: Այդ գիշերն ինձ համար շատ դանդաղ էր անցնում. ես ամբողջ գիշեր մտածում էի այս տեղը լքելու վատ լուրի մասին, երբ հանկարծ ինչ որ աղմուկ լսվեց: Ես անմիջապես դուրս վազեցի և տեսա Ցելոֆիզիսի ձագի: Նրան ինձ հետ մտցրի վրան և սկսեցի զննել: Իմ տրամադրությունը միանգամից բարձրացավ, երբ սկսեցի խաղալ այդ փոքրիկ ձագուկի հետ: Տեսնելով այդ անպաշտպան էակին ես մտածեցի, թե ինչ կարող էր լինել այս կենդանիների հետ, եթե բացահայտված լինեին մարդկանց կողմից: Վստահությամբ կարող եմ ասել, որ նրանք արդեն ոչնչացած կլինեին: Տեսնելով այդ ահարկու և զազրելի արարածներին, կարելի է մտածել, որ դրանցից սարսափելի գազաններ չկա ամբողջ աշխարհում, սակայն այդ փոքրիկ գազանիկը փոխեց իմ մտածելակերպը այդ կենդանիների նկատմամբ: Ես այնքան կապվեցի այդ ձագուկի հետ, որ որոշեցի ինձ մոտ պահել և բարձրացնել արտաքին աշխարհ: Արևածագին հազիվ էի քնել, երբ ուղեկիցներս ինձ արթնացրեցին, ճանապարհ ընկնելու համար: Ես պատրաստվեցի, և համարյա պետք է բարձրանայինք, երբ լսվեց մի ահարկու մռնչոց: Ես անմիջապես հասկացա որ դա այն ձագուկի մայրն է` էգ Ցելոֆիզիսը: Մինչ այդ ես որոշել էի ձագին ինձ հետ տանել, սակայն տեսնելով նրա մորը, իմ խիղճը տանջեց, առանց այն էլ ես շատ էի զղջում այն դինոզավրին սպանելու համար: Ես շատ զգույշ ձագին դրեցի և հեռացա: Վերելքին ոչ մի դժվարություն չեղավ, և մենք բարեհաջող կերպով բարձրացանք վերև:

Մեր անհետացման լուրը խուճապ էր առաջացրել և ստորոտում մի խումբ փրկարարներ էին հավաքվել, անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար:

Արդեն պատրաստվում էի իջնել, երբ մի կարևոր որոշում կայացրեցի: Ես վճռեցի իմ այս բացահայտման մասին ոչ մեկին չասել, քանի որ միլիոնավոր տարիներ պահպանված այս աշխարհը կարող էր ընդամենը մի քանի վայրկյանում անհետանալ, որոշների հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Ես զրուցեցի ուղեկիցներիս հետ, բացատրելով իրավիճակը: Նրանք ինձ հասկացան և խոստացան ոչ մեկին ոչինչ չասել:

Ներքևում շատ լրագրողներ էին հավաքվել, լուսաբանելու համար այդ խուճապ առաջացրած նորությունը: Սակայն շատ խորը հիասթափություն ապրեցին, երբ լսեցին, որ ոչ մի արտասովոր բան չկար, և դա ընդամենը եղել է տեղի բնակիչների երևակայության արդյունքը: Ինձ համար շատ դժվար էր սուտ խոսելը և վարկաբեկելը այդ ժողովրդին, սակայն մտածելով ապագայի մասին, ես իմ քայլերը լրիվ արդարացված համարեցի:

Մեկնելով մեր անտառային կացարան ես վերացրեցի բոլոր հետքերը, և սկսեցի ապրել իմ բնականոն կյանքով: Սկսեցի գրել անհետացած նախնադարյան կենդանիների մասին աշխատություններ, որոնք մեծ հռչակ ստացան, և ես արժանացա բազմաթիվ մրցանակների:

Ինձ համար իմ այս արկածները մեծ նշանակություն ունեցան ոչ միայն գիտական ոլորտում, այլև իմ աշխարհայացքների մեջ, և ես սկսեցի ամեն ինչին նայել ուրիշ աչքերով:

Կարապետյան Գուրգեն, Գյումրի, 16 տարեկան


3 Comments

  1. rubyrue says:

    Գուրգեն, չլինի Կոնան Դոյլի Կորուսյալ աշխարհով ես ներշնչվել?

    Like

  2. […] Գուրգեն Կարապետյան. Արկածներ դինոզավրների մեջ […]

    Like

Leave a comment