Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Եթե միայն

Եթե միայն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,291 կտտոց

Եվս մի աշնանային առավոտ կյանքիս օրացույցում: Արթնացա վաղ առավոտյան: Երկնակամարը գրաված ամպերը անձրևային մռայլ եղանակ էին խոստանում:  Շատ եմ սիրում աշնան խենթ անձրևները: Ամպերը դուրս են գալիս և  իրենց ձայնով երկյուղ առաջացնում երկնակամարի չքնաղ էակների` հրեշտակների մոտ: Երբ անձրև է գալիս, ինձ թվում է` այդ նույն հրեշտակներն են արցունք թափում ամպերի անգութ վերաբերմունքից: Տխուր ժամանակ ցանկանում եմ անձրևի հորդ տեղատարափ` արցունքներս նրա մեջ խեղդելու համար: Սիրում եմ զբոսնել անձրևի կաթիլներով շաղախված փողոցներով: Հարմար առիթ էր  խենթ ցանկություններս  իրականացնելու համար:

Քայլում եմ աշնան տիրապետության տակ գտնվող փողոցներով և  փորձում նկատել աշնան գույները, նրա  գաղտնիքներն ու անբացատրելի թախիծը:

Աշունը  կարծես  մի շրջմոլիկ  աղջիկ  լինի:  Այդ  մտացնոր  աղջիկը, քայելով անշուք արահետներով, գորշ շրջապատը վերածում է կախարդական հավերժության: Ոտնակոխ անելով ամեն ինչ` ամոքում է բնության ցավերը` նրան բուժելով իր հորդառատ անձրևի ու անխայթ քամու պոռթկումով:Երբեմն այդ  խենթը, մռայլ օրերին պատահմամբ սայթաքելով, ընկնում է անդունդը, որտեղից դուրս է գալիս միայն անձրևի ուժեղ տարափյունով` ցույց տալով իր վրդովմունքը: Հետո, երբ մշուշապատ հոգին թախծում է մենակությունից,  թողնում, հեռանում է:

Մտորումների մեջ էի, երբ հանկարծ  այգում  նկատեցի մի երիտասարդի: Իսկ ինձ թվում էր, թե միայն ես եմ  խենթ ցանկություններիս ազատություն տալիս: Մյուսները շտապում էին տուն, իսկ նա  անհոգ նստած էր խոնավ նստարանին  և կարծես ոչինչ չէր նկատում: Չկարողացա անտարբեր անցնել նրա մոտով: Մոտեցա և նստեցի նրանից փոքր-ինչ հեռու: Այդ երիտասարդն ինչ-որ մտորումների մեջ էր: Վերջապես դուրս եկավ իր մտորումների աշխարհից :Զարմացավ` տեսնելով ինձ և հարցրեց.

– Վաղու՟ց եք այստեղ:

– Ո՜չ, զարմացա` Ձեզ այստեղ տեսնելով: Ես հաճախ եմ այստեղ լինում, բայց նախկինում Ձեզ այստեղ չեմ տեսել:

– Սիրում եմ անձրևներին դուրս գալ տնից:

– Ես նույնպես սիրում եմ զբոսնել աշնան անձրևների ժամանակ: «Ինչ նման ենք»,- անցավ մտքովս:

– Արդեն բավական ուշ է, անձրևն էլ գնալով սաստկանում է, ինչպե՟ս եք տուն գնալու:

– Դե ինչպես… մենակ, թրջվելով: Ինչ արած, մեկը չկա ինձ տուն ուղեկցի,- ակնարկեցի ես:

– Երևի ինձ նկատի ունես… մեծ հաճույքով:

– Ինչ զարմանալի ես, այս անձրևին ո՟վ  է հաճույքով տուն գնում:

Մտքում հարցիս  պատասխանեցի` ես:

Մենք իրար հետ զրուցեցինք ընդամենը մի քանի վայրկյան, բայց այդ փոքր ժամանակահատվածում  նա ինձ այնքա՛ն հարազատ դարձավ:

– Շնորհակալ եմ, որ ինձ տուն ուղեկցեցիր  այս հորդ անձրևին:

– Ճանապարհը շատ կարճ թվաց Ձեզ հետ:

– Ձեզ  չէ` Աննա, իսկ Ձե՟ր անունը:

– Արամ: Շատ հաճելի ծանոթություն էր:

– Ինձ համար` նույնպես:

– Լավ, ես արդեն գնամ, հաջողություն:

– Հաջողություն չէ` մինչ հանդիպում:

Նա զարմացավ իմ չափից շատ անմիջական վերաբերմունքից, քմծիծաղ տվեց և գնաց:

Պառկեցի քնելու, բայց  Արամի մասին խոհերը տանջում էին հոգիս: Այնքան էի ուզում տեսնել նրան: Սկսեցի երազել: Երբ մենակ եմ լինում, ոչ մի շշուկ չի խանգարում, ես հյուր եմ լինում իմ երազներին: Նրանք ինձ լավ են հասկանում, չեն խեթում ու չեն հեգնում: Նրանց հետ ես երջանիկ եմ ու հարազատ իմ էությանը:

Առավոտ է: Նայում եմ պատշգամբից: Անձրևն ավարտել էր իր ելույթը` բեմ հրավիրելով փոթորկոտ քամուն: Որոշեցի գնալ այգի.  միգուցե նա այնտեղ լինի:

Սպասում եմ, անհամբեր սպասում եմ նրա գալուն: Բավական ժամանակ էր անցել, բայց նա չկար: Հասկացա, որ այդպես էլ չի գա, ու շատ տխրեցի: Արդեն հեռանում էի, երբ հանկարծ երևաց նա: Մենք սկսեցինք հաճախ հանդիպել` դառնալով մտերիմ ընկերներ:

Աշունը դարձավ իմ և նրա ամենասիրելի եղանակը:

Աշնանային թախծոտ երեկո է: Միայնակ քայլում եմ զբոսայգու ծառուղիով: Ոտքերիս տակ խշխշում են չորացած տերևները: Քամին պոկում է մերկացող ծառերի վերջին տերևները, որոնք իրենց մահվան տխուր պարը խոնավ օդում պարելով, ընկնում են ցած: Հրաժեշտ էի տալիս աշնանը:

Անցան ամիսներ… Սպասում եմ աշնան վերադարձին:

Վերջապես եկավ թախծոտ ու անրջող հոգիների սիրած եղանակը` իմ մեջ կրկին հույզեր, երազանքներ արթնացնելով: Սովորականի  նման գնացի այգի` Արամին տեսնելու: Նրան վաղուց չէի տեսել, շատ էի ցանկանում տեսնել: Նստած էր նստարանին և  ինչ-որ մեկին էր փնտրում: Ես ձեռքով արեցի, սակայն նա ինձ չնկատեց: Հանկարծ մի աղջիկ եկավ, Արամը նրան համբուրեց և սկսեցին զրուցել: Ինձ այնքա՛ն ավելորդ էի զգում: Լուռ հեռացա…

Օրեր էին անցնում, չէի պատասխանում նրա զանգերին և սկսում էի ատել աշունը:

Այնքան ցավալի էր կորցնել նրան:

Ուշ աշուն էր: Տերևնեըը բազմած քամու թևերին դեղնաթույր  նավակների նման ելևեջում էին: Դեղնամորուս անտառները հնազանդորեն մերկանում էին աշնան  հրամանով: Քամին անտառի ականջին փսփսում ու չարաճճի մանկան ոգևորությամբ փախչում, գգվում էր լեռներին ու ժայռերին: Քայլում էի փողոցով: Հանկարծ  հայտնվեց  Արամը: Ձևացրի, թե նրան չեմ նկատում: Մոտեցավ ինձ և հարցրեց.

– Աննա΄, ինչ է պատահել:

Մենք իրար հետ երկար խոսեցինք: Նա ինձ  ամեն ինչ բացատրեց, և ինձ համար ամեն ինչ շատ պարզ դարձավ: Այդ աղջիկը նրա քույրն էր, և Արամը ցանկացել էր ինձ ծանոթացնել նրա հետ: Ես նրանից ներողություն խնդրեցի, և մենք հաշտվեցինք: Երբեմն  ներողություն  ենք խնդրում ոչ թե այն ժամանակ, երբ մեղավոր ենք, այլ այն ժամանակ, երբ  կորցնելու բան ունենք:

Արթնացա  հեռախոսի  ձայնից: Անանուն նամակ էին ուղարկել, որտեղ գրված էր. «22:00»: Մտածեցի` մի գուցե սխալվել են, և ուշադրություն չդարձրեցի: Սկսեցի փնտրել  հուշատետրս, որտեղ կյանքիս էջերից գրառումներ եմ կատարում: Մի կողմից սուրճ էի խմում, մյուս կողմից հուշատետրս  լրացնում: Պատահմամբ սուրճը թափվեց հուշատետրիս վրա, և էջերը թրջվեցին: Այդ էջերում ես գրել էի իմ և Արամի մասին: Քիչ անց Արամը զանգեց և ասաց, որ այգում ինձ է սպասում:

Զբոսնում էինք: Հանկարծ մի  տերև ընկավ Արամի ուսին: Այդ տերևը նման էր սրտի և ի տարբերություն մյուս տերևների չէր չորացել: Արամն այդ տերևն ինձ նվիրեց, ես զարմացա նման աննշան նվերի համար, բայց ոչինչ չասացի նրա սիրտը չկոտրելու համար: Նա ինձ հրավիրեց իր համերգին: Համերգը լինելու էր 22:00-ին: Ես զարմացա և հարցրեցի` արդյոք առավոտյան նամակը նա էր գրել, բայց նա ասաց, որ ինձ ոչինչ էլ չի գրել:

Նստած եմ տանը և հեռուստացույց եմ դիտում: Հանկարծ հիշեցի Արամի համերգի մասին: Շտապեցի այնտեղ, սակայն համերգն ավարտվել էր, և Արամը չէր երգել: Ես շատ վատ էի զգում և չէի կարողանում ներել ինձ: Նա համերգին երգելու էր ինձ համար: Նրա աչքերը հանկարծ դարձան այնքան սառը, ինչպես  երկինքն աշնանը: Ես փորձեցի խոսել նրա հետ, բայց նա ինձ չլսեց, թողեց և  հեռացավ: Ես շտապեցի նրան կանգնեցնել, սակայն նա ինձ չէր  լսում: Հանկարծ հեռախոսիս նամակ եկավ, որտեղ գրված էր. «22:00»: Հենց այդ ժամանակ  մի մեքենա դուս եկավ, և ես մինչ կհասցնեի կանգնեցնել Արամին, մեքենան հարվածեց նրան…

Լսվեց հեռախոսի ձայնը: Արթնացա և ուրախությունը պարուրեց հոգիս, հասկացա,  որ ընդամենը երազ եմ տեսել: Հեռախոսիս անանուն նամակ էր գրված. «22:00»: Ես  շատ զարմացա` տեսնելով նամակը: Այն նման էր երազիս: Սկսեցի սուրճ ըմպել: Հանկարծ նկատեցի հուշատետրս, վերցրի և սկսեցի թերթել: Արամը զանգեց,  և հեռախոսին պատասխանելիս պատահմամբ սուրճը թափվեց հուշատետրիս: Ամեն ինչ այնքան առեղծվածային էր:

Արամի հետ այգում զբոսնում էի .

– Արա΄մ, քեզ  հետ պատահե՟լ է, երբ ինչ-որ մի բան երազում տեսնես և այն նույնությամբ կատարվի:

– Ո΄չ, ինչու՟  ես հարցնում:

Մտածեցի, որ ինձ հետ կատարվածն ընդամենը զուգադիպություն է, և ոչինչ չասացի Արամին:

Քայլելիս հանկարծ մի տերև ընկավ Արամի ուսին: Այդ տերևը սրտի ձև ուներ և մյուս տերևների նման չէր չորացել: Այս անգամ զուգադիպությունները շատ են, և ես սկսեցի հասկանալ, թե ինչ կարող է լինել վերջում :Արամը տերևն ինձ նվիրեց :Ես վերցրի, բայց այս անգամ ոչինչ չասացի:

– Այսօր իմ…

– Համերգի մասի՟ն ես ուզում ասել: Այն լինելու է 22:00-ին և ես  հրավիրված եմ: Այդպես չէ՟:

– Ինչպե՟ս իմացար,- հարցրեց Արամը զարմացած:

Ես նրան նորից ասացի իմ երազի մասին, բայց նա կրկին լուրջ չընդունեց այն:

Նստած եմ  հեռուստացույցի մոտ:Մեկ օրվա մեջ այդքան զուգադիպությու՟ն: Անընդհատ այդ մասին եմ մտածում: Փորձում եմ մոռանալ ամեն ինչի մասին, բայց զուր: Հաճախ փակում ենք մեր աչքերը, որպեսզի չտեսնենք ամպամած երկինքը… փակում ենք մեր ականջները  չլսելու համար ճշմարտությունը… երբեմն առանձնանալ ենք ուզում, մոռանալ, հեռանալ… Սակայն այդժամ մենք մոռանում ենք մի շատ կարևոր բան` հավատալ… Երբեմն ցանկանում ես պարզապես փակել աչքերդ,  ոչնչի մասին չմտածել, որպեսզի ոչ ոք չխանգարի: Ինչու՟: Որովհետև երբեմն գալիս է մի պահ, երբ ցանկանում ես կյանքը տեսնել ոչ թե աչքերով, այլ երևակայությամբ: Իսկ եթե փոխե՟մ մղձավանջիս  վերջաբանը:

Համերգն սկսվեց: Անհամբեր սպասում էի նրա ելույթին: Եթե միայն կարողանայի ամեն ինչ փոխել, եթե  միայն իմանայի  երազիս մասին` երբեք չէի քնի: Ինձ այնքան մեղավոր եմ զգում: Մի՟թե  այս համերգով մեր սիրավեպն իր ավարտին կհասնի: Բայց այսքան տխուր վերջաբա՟ն:

Նա բեմ ելավ: Կանգնեցի, որ  ինձ տեսնի: Արամի կատարման ժամանակ ես հասկացա, թե ինչ կարող է լինել մի քանի վայրկյան հետո, և սկսեցի ապրել ամեն մի վայրկյանով: Նա ինձ բեմ հրավիրեց: Միասին վալս պարեցինք տխուր երաժշտության ներքո: Ես նրան ջերմ գրկել էի և  ցանկանում էի, որ այդ վալսը հավերժ լիներ` մեր սիրո վալսը: Այդ փոքր ժամանակահատվածում  աչքերիս առջև եկան մեր ուրախ- տխուր անձրևային օրերը, մեր սիրո աշունը… Նրա ականջին թախծոտ ձայնով շշնջացի.

– Սիրում եմ քեզ ու միշտ կսիրեմ: Փորձի΄ր երազել, և այս պահը քեզ հավերժ կթվա: Երազի΄ր այնպես, կարծես ապրելու ես հավերժ: Ապրիր այնպես, կարծես  չես լինի վաղը:Ես սիրում եմ քեզ, ինչպես գիշերը աստղեր է սիրում, սիրում եմ քեզ`  ինչպես  աշունը թախիծ է սիրում…

Ծափահարություններ հնչեցին: Համերգն ավարտվեց: Քայլում էինք փողոցների անկյուններով: Նրան  ցույց տվեցի այն տերևը, որ ինձ էր նվիրել: Տերևն  այնքան  նուրբ, այնքան ջերմ էր մեր երկուսի ափերի մեջ: Ես ու Արամն իրար գրկեցինք  ու  համբուրվեցինք, կարծես  հրաժեշտ էինք  տալիս միմյանց:

– Ամեն անգամ, երբ  գրկում ես ինձ, գրկիր այնպես կարծես վերջին անգամ ես տեսնում,  երբ համբուրում ես ինձ, համբուրիր այնպես, կարծես երբեք ինձ չես տեսնելու, խոստացիր, որ սիրելու ես  ինձ միշտ և սիրիր այնպես, կարծես ես հավերժ եմ:

Հեռախոսիս նամակ եկավ. «22:00»: Նորից հայտնվեց ճակատագրական մեքենան :Մեր ափերի մեջ գտնվող այն վառ ու ջերմ տերևը խամրեց ու սառչեց: Բաց թողեցի Արամի  ձեռքը և մինչ նա կնկատեր մեքենան` նրան ետ քաշեցի ու ինձ առաջ նետեցի դեպի մեքենան…

Անձրև է մաղում, քամին իր աշնան մեղեդին է երգում մոլորված ու չոր տերևների համար:

Ինեսա Ուդումյան, քաղաք Չարենցավան


7 Comments

  1. LiL says:

    Lriv If Only filmi scenarov er grvac,.,.karces film@ tesnei graci mej, parzapes derern ein poxvac, txayi poxaren eraz@ tesnum e axjik@,.,.

    Like

    • Mi guce scenarayin nmanutyunner kan, bayc @ndhanur armamb pordzel em nerkayacnel im shat sireli exanak@ ashun@, im sireli artahaytutyunner@.Es film@ nayeci shat tarberutyunner kan nmaner miayn eraz@ u vernagir@

      Like

  2. LiL says:

    Angam vernagir@ nuynn er,.,.mi artatpeq eli, cer@ stexceq,.,.

    Like

  3. Lilit says:

    es shatem sirum ashun@

    Like

  4. […] Ինեսա Ուդումյան. Հանուն ընկերության, Եթե միայն […]

    Like

  5. Mi guce scenarayin nmanutyunner kan, bayc @ndhanur armamb pordzel em nerkayacnel im shat sireli exanak@ ashun@, im sireli artahaytutyunner@.Es film@ nayeci shat tarberutyunner kan nmaner miayn eraz@ u vernagir@

    Like

Leave a comment