Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հարազատ անձրևի ցավոտ հետքեր

Հարազատ անձրևի ցավոտ հետքեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Գարուն էր: Նոր կյանքի սկիզբ խորհրդանշող այս եղանակը ինձ միշտ հիացրել է իր անձրևներով: Սիրում եմ անձրևոտ օրերի թախիծը և անձրևից հետո հոգուս թեթևությունը: Այդ օրերը ոչ թե ձանձրալի են, այլ` պոետիկ և կարելի է պարզապես երազել:

Շատերը մտածում են, որ անձրևը պարզապես ֆիզիկական երևույթ է, սակայն ինձ համար այն շարունակում է մնալ խորհրդավեր երևույթ, որ միշտ հոգումս հաճելի թախիծ է առաջացնում: Ինձ միշտ թվում է` բնությունը գիտի, թե ես ինչ եմ զգում և այն ժամանակ, երբ հոգումս փոթորիկ է, իսկ ես անզորությունից գժվում եմ, երկինքն իմ փոխարեն գոռում և արտասվում է: Այդ ամենը ստիպում է ինձ մոռանալ ամեն ինչ և զգալ միայն թեթևություն ու երազելու անհագ ցանկություն:

Դուք ասում եք, որ սիրում եք անձրևը: Իսկ ինչպե՞ս. պատուհանի մի կողմից նրա միապաղաղ կաթիկներին նայելո՞վ: Իսկ ի՞նչ կզգաք, երբ վայելեք նրա ընկերակցությունը… Չէ՞ որ դուք անձրևին նայում եք միայն այն ակնկալիքով, որ շուտով կդադարի և նորից կշողա ձեզ այնքան հարազատ արևը: Այն ինչ դուք երբեք չեք բացել ձեր հոգիները և թույլ չեք տվել, որ անձրևը մաքրի այնտեղ տարիներ շարունակ կուտակված ցավը:

***

Դա սովորական օր էր: Ես պատահաբար լսեցի անձրևի թախծոտ մեղեդին և վազեցի փողոց: Ինձ թվաց, որ սովորականի նման փողոցը դատարկ է: Ես դեմքս պահեցի դեպի երկինք, փակեցի աչքերս, որ զգամ անձրևի շունչը: Եվ մի քանի րոպե անց հասկացա, որ ես ամենևին էլ միակը չեմ, ով անձրևի ընկերակցության կարիքն ունի:

-Ի՞նչ հետաքրքիր է,- շշնջաց մի անծանոթ ձայն, և ես շրջվեցի այդ ձայնի կողմը:

– Ի՞նչ:
_Ասում եմ,ինչ հետաքրիր է,երբ շտապում ես փողոց,որ ագահի նման միայնակ անվե՜րջ ու անվե՜րջ վայելես անձրևի քնքշությունը և հանկարծ նկատում ես,որ այդ քնքշությունը միայն քոնը չէ:

-Եվ ՞ինչ:

-Ոչինչ: Պարզապես հեռվից նկատեցի, որ դուք էլ եք նկատել Տերյանական պոեզիան`դանդա՜ղ,պա՜ղ,միապաղա՜ղ կաթիլներում:

-Կներեք,- ասացի ես և հեռացա:

-Մի՛ հեռացեք:

Ես միգուցե փախչում էի, քանզի իրականությունը քիչ-քիչ դադարում էր գոյություն ունենալուց և երազի աշխարհը,իր դռները բացելով իմ առաջ, ամենաիրականն ու մատչելին էր դառնում:

***

Արդեն երկու շաբաթ էր անցել այն օրից, բայց ոչ մի օր անձրև չէր եկել: Ինչո՞ւ… Մի՞թե անձրևը նեղացել է ինձանից: Ինչո՞ւ… Ինչո՞ւ եմ ես այսքան սպասում նրան: Ես էլ արցունք չունեմ, ինչո՞ւ երկինքը չի թափում իմ բոլոր չթափված արցունքները: Այս արևը ճնշում է ինձ, նա չորացրել է իմ անձրևը:

Ես օրեր շարունակ սպասում եմ անձրևին, ինչպես արևից ճաքճքված հողն է սպասում ջրին: Իսկ ջուր, միգուցե, օրեր, շաբաթներ, անգամ ամիսներ շարունակ չի լինելու: Ի վերջո հողի բույսերը կչորանան: Իսկ ե՞ս…

***

-Ա՜ն, Ա՜ն, բացիր աչքերդ:

-Թող քնեմ, գնա՛:

Նա մի պահ լռեց և ասաց.

-Ա՜ն… Անձրև…

Մեկ բառ, որ ստիպեց ինձ մոռանալ աշխարհում ամեն ինչ: Ես այնքան երկար եմ սպասել: Ընդամենը տասնվեց օր անձրև չէր եկել, բայց ինձ թվում է, թե մի ամբողջ հավերժություն մենք ապրել ենք առանց անձրև:

Այս անգամ չզարմացա, երբ տեսա անծանոթ երիտասարդին: Ես սպասում էի, որ նա անձրևի հետ կգա: Նա նստած էր փողոցի անկյունի նստարանին: Այս անգամ նա ոչինչ չասաց, իսկ ես ինչ-որ խոսքերի էի սպասում: Նա լուռ մոտեցավ ինձ, մի քանի վայրկյան նայեց աչքերիս և մաքրեց այտերիս արցունքի կաթիլները: Ես զարմանքից քարացել էի: Պարզվում է` կա մեկը, ով այտիս վրայի բազմաթիվ անձրևի կաթիլների մեջ կարող է գտնել իմ արցունքները, իսկ ես կարծում էի, թե դա անհնար է և արտասվում էի միայն անձևոտ օրերին: Այսօր ես հասկացա, որ կա մեկը, ումից անձրևը չի կարող թաքցնել արցունքներս:

-Ա՜ն, տուն արի, կհիվանդանաս:

-Հիմա կգամ,- ասացի ես, և չէի ուզում, բայց գնացի տուն:

Մի քանի րոպե անց պատուհանից դուրս նայեցի: Փողոցը կրկին դատարկ էր, անծանոթը այնտեղ չէր, իսկ սիրտս տանջում էր ինչ-որ անուրախ անհանգստություն: Երբեք այսպիսի զգացում չէի ունեցել:

***

Արդեն առավոտ է: Անձրևը դադարել է և արևի շողերը չորացնում են թաց մայթերը, իսկ դրսում տարօրինակ անցուդարձ է: Օրը նման չէ սովորական, գարնանային օրվան: Մարդիկ այնքան էլ ուրախ չեն, կարծես նրանց նույնպես ինչ-որ անհանգստություն է տանջում:

-Մա՛մ, ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ եք անհանգիստ:

-Տուն գնա: Հիմա կգան:

-Ո՞վ։ Հյուրեր ունե՞նք:

-Հյուրեր չունենք: Երեկ` հորդ անձրևի ժամանակ, մի երիտասարդ է խեղդվել գետում:

-Ի՞նչ,- ասացի ես և քարացա:

-Տուն գնա, հիմա տղայի մարմինը կբերեն:

-Մա՛մ, ճանաչո՞ւմ ես նրան:

-Այո: Նա միջահասակ, սև աչքերով և մազերով, թուխ մաշկով գեղեցիկ երիտասարդ էր,- ափսոսանքով ասաց մայրս:

Չեմ հավատում, ինչպե՞ս կարող էր անձրևը խեղդել իմ անծանոթին:

Էլ չեմ սիրում անձրևը: Ես էլ հիմա բոլորի նման նրան նայում եմ այն ակնկալիքով, որ շուտով կդադարի և արևը ինձ մոռացնել կտա անձրևի ցավը: Երբեմնի հարազատը հիմա օտար է և ատելի:

Advertisements

10 Comments

  1. Meri says:

    shat huzicher,,,,hianalier,,,apres!!!!!

    Like

  2. Marina says:

    Bravo xosqer chkan Congrats

    Like

  3. Անահիտ says:

    Շնորակալություն բոլորիդ:Շատ ուրախ եմ,որ կարողացա այս ոչ երկար պատմվացքով հուզել ընդերցողներին և նրանց փոխանցել զգացմունքներս:

    Like

  4. LiL says:

    Ամենաշատն այ էս մասից եմ հուզվել.
    ՛՛…Նա լուռ մոտեցավ ինձ, մի քանի վայրկյան նայեց աչքերիս և մաքրեց այտերիս արցունքի կաթիլները: Ես զարմանքից քարացել էի: Պարզվում է` կա մեկը, ով այտիս վրայի բազմաթիվ անձրևի կաթիլների մեջ կարող է գտնել իմ արցունքները, իսկ ես կարծում էի, թե դա անհնար է և արտասվում էի միայն անձևոտ օրերին: Այսօր ես հասկացա, որ կա մեկը, ումից անձրևը չի կարող թաքցնել արցունքներս՛՛:
    Իսկապես կասեմ, բրավո՛:

    Like

  5. Lusine says:

    shaat-shat lavn er,, apsos txur er avart@…(((((((

    Like

  6. L.K says:

    shat lavn er………..

    Like

  7. Անահիտ says:

    Շնորակալություն…

    Like

  8. Qnarik says:

    shatttt lavnnn errr

    Like

  9. Անահիտ says:

    Շնորակալություն:)

    Like

  10. […] Վարդանյան. Հարազատ անձրևի ցավոտ հետքեր, […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: