Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Ես եկել եմ մանկությունից

Ես եկել եմ մանկությունից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Արդեն մի քանի տարի է անցել, ինչ ես չէի կարդացել «Փոքրիկ Իշխանը» գիրքը: Այն ժամանակ, երբ կարդացի, դեռ երեխա էի ու ազդվեցի, ինչպես մի փոքրիկ: Ես մի պահ երազեցի Փոքրիկ Իշխանը դառնալու մասին, մի պահ ինձ թվաց, թե ես իրոք կարող եմ դառնալ փոքրիկ իշխան ու մեծ էր հիասթաափությունը, երբ մի անգամ ինձ ասացին, որ ես երբեք էլ չեմ կարողանա լինել այնպիսին, ինչպիսին փոքրիկ իշխանն էր: Այդ ժամանակ իմ մեջ կարծես հարյուր մասի բաժանվեց երազանքս, դա նման էր այն երևույթին, երբ դու ոգևորված մի բան ես պատմում և, որպես պատասխան, արժանանում ես անտարբեր հայացքի, ու ինչ պետք է անեի ես` մի փոքրիկ աղջնակ, ով դեռ նոր էր ուզում թևակոխել մեծ կյանք, ու նրա մեջ կոտրում են մի այնպիսի երազանք, որը վեհ էր բոլորից ու ամեն ինչից:

Ես հիասթափված էի, մեկ-մեկ քնելուց մտածում էի փոքրիկ Իշխանի մասին, նայում էի աստղերին, բայց չէի ժպտում, որովհետև մտածում էի, որ ինձ կծաղրեն. դժվար էր համակերպվել այդ երևույթի հետ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ մարում էր, մոխրանում: «Փոքրիկ Իշխանը» գիրքը մի ժամանակ ամեն գիշեր կողքիս էր, բայց հետո ես այն դրեցի մի այնպիսի տեղ, որին հազվադեպ էի մոտենում, ու իմ մեջ մոխրացած կարոտը կայծեր չէր տալիս, քանի որ կյանքի ռիթմում ես սկսեցի մոռանալ Փոքրիկ Իշխանին, մոռացա նաև այն մեծ հիասթափությունը, որ ապրել  էի: Երեխաները, այն էլ երազկոտ երեխաները, շատ շուտ են մոռանում նման դեպքերը: Ու սկսեցի ոչ թե Փոքրիկ Իշխանի մասին երազել, այլ` դասերի, պարապմունքների և խաղերի մասին:

Այն դեպքից անցել էր մեկ տարի կամ մի փոքր քիչ: Ու մի օր, երբ ինչ-որ բան էի փնտրում (արդեն չեմ էլ հիշում` ինչ էի փնտրում) նորից ձեռքս ընկավ «Փոքրիկ Իշխանը»… Այդ ժամանակ ուղղակի հարկավոր էր տեսնել 11- ամյա աղջնակի` ուրախությունից փայլող աչքերը: Կարծես գանձ էի գտել, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի այդ ժամանակ, և իրոք դա մի անբացատրելի զգացողություն էր, մի անհասկանալի ուրախություն, մի մեծ երազանքի իրականացում, գուցե առաջին հիասթափություն և մի անմոռանալի կարոտ: Գիրքը ձեռքս վերցնելով` ես զգացի, որ այն ինձ համար թանկ է, ավելի թանկ, քան երբևէ կարծել եմ… Ու սկսեցի կարդալ`  մոռանալով, թե ինչ էի փնտրում այդ դարակում: Իմ սրտի մոխիրները նորից կայծեր տվեցին և կրակ դարձան: Ես մի շնչով կարդացի գիրքը ու կարծես լուսավորված լինեի, նորից սիրտս լցվեց Փոքրիկ Իշխան դառնալու ամենամաքուր ու ջինջ երազանքով, նորից ուզեցի լինել ազատ, ինչպես Փոքրիկ Իշխանը, լինել նրա հետ, դառնալ նրա բարեկամը, ու ինչքա˜ն սովորելու բան ունեի ես նրանից: Նա դարձել էր իմ երազանքների ու երազների տերը, ես անընդհատ նրա մասին էի երազում, քնելիս աստղերին էի նայում ու նրան էի տեսնում, այո΄-այո΄, ես տեսնում էի նրան, տեսնում էի նրա ոսկեգույն մազերը,  զրուցում էի նրա հետ,  ինձ ավելի երջանիկ էի զգում, քան երբևէ, ես ինձ զգում էի նրան ընկեր, նրան բարեկամ, ես էլ սկսեցի Փոքրիկ Իշխանի նման պատասխանատու դառնալ այն ամենի համար, ինչին որ խնամում էի, սկսեցի նկարել իմ բարեկամին: Ես անընդհատ զգում էի նրա ներկայությունը,  տիկնիկներիս համար նույնիսկ դարձա Փոքրիկ Իշխան, ես սկսեցի սիրել ամեն ինչ ու ամենքին: Աշխարհին նայում էի ոչ թե աչքերով, այլ` սրտով, ես տեսնում ու զգում էի այն, ինչ շատերը երազում էին տեսնել, բայց չէին փորձում: Ինձ դուր էր գալիս այդպես ապրել, ամեն գիշեր խոսել իմ հերոսի հետ, լսել նրա մոլորակի մասին, լսել այն վարդի մասին, որին ինքը այդպես խնամում էր: Ես էլ նրան պատմում էի իմ նոր ընկերների, իմ անփոխարինելի տիկնիկի, իմ նոր արկածների մասին: Հիշում եմ, մի անգամ նրան հարցրի, թե երբ նորից կգա մեզ մոտ, նա լռեց, սովորության համաձայն: Ես ինձ զգում էի Փոքրիկ Իշխան: Ես ունեի բարեկամ, ով ինձ հասկանում էր այնպես, ինչպես ոչ ոք այս կյանքում չէր հասկանում, նա նման չէր մյուսներին, նա նման չէր մեծերին, սա երևի փոքրիկ աղջնակի համար մի այնպիսի հոգեկան վիճակ է, որը դժվար է տրվում, հեշտ խլվում և անհնար է լինում մոռանալ այն:  Ու ես դարձա Փոքրիկ Իշխանը, ես ինքս հավատում էի, որ ես այն Փոքրիկ Իշխանն եմ, որը երազում էի դառնալ, ես զգում էի ինձ անհրաժեշտ, ես ընտելացրել Էի իմ տիկնիկներին, իմ խաղալիքներին, իմ Փոքրիկ Իշխանին, ու դա հրաշալի էր: Ես չէի պատկերացնում իմ կյանքն առանց նրանց, բայց ես կորցրի, ես ամեն ինչ կորցրի, ես հավատս կորցրի, նորից այդ մեծահասակների պատճառով ես երկրորդ հիասթափությունս ապրեցի, ես դեռ փոքր էի հասկանալու համար, որ մեծերը ինձ չեն հասկանում, ու ես կորցրի ամեն ինչ:  Հիմա, երբ նայում եմ անցյալին,  հասկանում եմ, որ ես իրոք երեխա էի, և ինձ հեշտ էր կոտրել մի ապակյա բաժակի նման…

Այս անգամ ավելի ծանր տարա կորուստս, ավելի դժվար էր պատկերացնել, որ երկրորդ անգամ կորցրի Փոքրիկ Իշխանին, իմ իշխանին, ես կորցրի ինքս ինձ: Ու ամեն գիշեր վախենում էի մոտենալ պատուհանին, վախենում էի, որ Փոքրիկ Իշխանը ինձնից նեղացած կամ հիասթափված կլինի, ես ամաչում էի իմ բարեկամից, իմ մանկական հուշերի մեջ այդ մեկ ամիսը դրոշմվեց… Դաջվեց այնպես, ինչպես աստղերը երկնքում. ես ամոթից, վախից կամ չգիտեմ ինչ զգացողությունից պատռեցի Փոքրիկ Իշխանի բոլոր նկարները, այն նկարները, որ ինքս էի նկարել, ես հիասթափված էի, մեծերը ուղղակի կարողացան ինձ համոզել, որ ես նման չեմ Փոքրիկ Իշխանին, ու նա էլ իրականում չկա: Ես, իհարկե, չէի հավատում դրան, բայց դա միայն իմ սրտի խորքում: Ու ես նորից ընկա կյանքի անիմաստ ռիթմի մեջ, նորից դասեր, պարապմունքներ, գնահատականներ…

Չորս տարի անցավ, այո΄, չորս տարի առաջ էր այդ ամիսը, այդ հիասթափությունը, այդ տհաճ զգացողությունը. Ու միայն երեկ երեկոյան ես նորից ձեռքս վերցրի Փոքրիկ Իշխանը: Մի անհագ ծարավ զգացի գրքի հանդեպ, կարոտ… կարծես ժապավենի նման եկան ու աչքիս առաջով անցան իմ կյանքի այն երկու տարիները երբ ես սիրեցի, երբ ես հավատացի Փոքրիկ Իշխանին, երբ ես երազեցի ու գտա նրան իմ երազներում, երբ ես ապրեցի Փոքրիկ Իշխանով… Ու ակամայից արցունքներ հոսեցին, ես չդիմացա այդ զգացողությանը: Չնայած  չորս տարի առաջ որոշել էի այլևս երբեք չկարդալ գիրքը, ես նորից բացեցի առաջին էջը ու կարոտով նայեցի վիշապօձի նկարին: Մի կաթիլ արցունք կաթաց գրքի էջերին, ու ես սկսեցի կարդալ առաջին տողերը. «Երբ ես վեց տարեկան էի, ճշմարտացի պատմություններ խորագրով մի գրքում…»: Այո, ես նորից ընկղմվեցի «Փոքրիկ Իշխանի» մեջ, բայց այս անգամ… Այս անգամ գիրքը ավարտելիս ես սկսեցի լաց լինել, չգիտեմ էլ ինչու, գուցե կարոտից, գուցե… չգիտեմ ինչու… ու քնեցի, քնեցի Փոքրիկ Իշխան դարձած, քնեցի նրա հանդեպ խենթ ու խելառ մանկական սիրով լցված, ես քնեցի նրան տեսնելու ցանկությամբ… Այս անգամ իմ մեջ արթնացած զգացմունքը ոչ ոք չի կարող սպանել, հիմա մեծ եմ, մեծ եմ ու հասկանում եմ, որ Փոքրիկ Իշխանները աշխարհում շատ չեն, շատ են նրանց կոտրել ցանկացողները, ես փոքրիկն եմ, ում երկու անգամ կոտրել են, բայց այս անգամ… այս անգամ ես վճռական եմ, ես չեմ կոտրվի, ես պատրաստ եմ դեմ գնալ շատերին, աշխարհին, մեծերին… Այսօր նորից իմ մեջ արթնացավ իշխանը այն հին… այն միամիտ փոքրիկից հիմա դարձել եմ իսկական մի օրիորդ, բայց ես եկել եմ մանկությունից, ես եկել եմ Փոքրիկ Իշխանի հետ ապրած մանկությունից, ու ես վստահ եմ, որ այս անգամ կդառնամ իմ ժամանակների իսկական Փոքրիկ Իշխան: Ես պատասխանատու եմ նրանց համար, ում ընտելացրել եմ, և գուցե հիմա, ի΄մ բարեկամ, դու կարդում ես ու ասում, որ ես գժվել եմ, այո΄, գժվել եմ, և ինչպես չգժվել, երբ դու փոքր ու անօգնական ես եղել, ու մարդիկ դրանից օգտվելով  սպանել են քո մեջ քո հերոսին…

Ես պարտասխանատում եմ այն մարդկանց համար, ում ընտելացրել եմ, գուցե նրանցից մեկը կարդում է հիմա այս տողերը: Այո սիրելի΄ս, ես պատասխանատու եմ և քո համար, ես սիրում եմ քեզ իմ սրտի բոլոր լարերով և լաց կլինեմ, երբ հեռանաս ինձանից… Ես պատասխանատում եմ և այն գրքի համար, որ չէի կարդացել ուղիղ չորս տարի… Ես պատասխանատու եմ իմ սիրելիների համար… Ես եկել եմ մանկությունից…

Ծատուրյան Մոնիկա, 15 տարեկան, Երևան, թիվ 115 ավագ


9 Comments

  1. Lusine says:

    xosqern avelord en… shat lavn er

    Like

  2. Nushik says:

    menq miasin enq ekel mankutyuniiiiiiiiiiiiiic… ))))))

    Like

  3. LILIT says:

    shaaaaaaaaaaaaaaaaat lavn er

    Like

  4. Varduhi says:

    uxxaki hrashali e,,,,,,inchqan lav e ,vor gone aysorva serndi mej kan Monikaner, tekuz shat qich baych kan…apres ,iskapes xosqer chka.!!!

    Like

  5. […] Մոնիկա Ծատուրյան. Ես եկել եմ մանկությունից […]

    Like

  6. CHRISTINA says:

    SHAT LAVN ER ..ISKAPES AMEN ANGAM AYS GIRQ@ KARDALIS MI NOR BAN ES @NKALUM

    Like

  7. Mariam says:

    es girq@ skzbic minchev verj pilisopayutyuna,,shat em sirum et girq@,,,,de isk patmutyan masin xosqer chkan,,hianaliaaaaa!!!!

    Like

  8. An says:

    uxxaki hrashali e,

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: