Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Մի կյանքի պատմություն

Մի կյանքի պատմություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,299 կտտոց

-Օ~, ոչ խնդրում եմ, մի արե´ք: Ախր ես ձեզ համար այդքան աշխատում եմ: Բայց չէ´, ծանր պարկը նորից դրեցին մեջքիս ու դա էլ բավական չէր ոտքով հարվածեցին հոտույքիս:

– Դե´ գնա, ա´յ կենդանի,- լսվեց տիրոջս ձայնը:- Ես տեղիցս իրար չեկա: Ծանրությունը շատ էր ու մեջքս էլ ցավում էր: «Ա~խ»,- գոռացի ես: Մեկ էլ տեսնեմ փայտը վերցրեց ձեռքը` տուր թե կտաս: Հարվածում ա աջից ձախից, ոնց որ ոխերիմ թշնամուն խփելուց լիներ: – Լավ, լավ, հանձնվում եմ, ավելի լավ ա տեղիցս գնամ, քան թե մի հատ էլ ծեծ ուտեմ, տեղից էս բեռը նենց էլ ծանր ա: Չլինի մեջը քար է դրել, ուզում ա ինձ տանջած լինի: Բայց չէ, է´, այսինք անխիղճ ա, չասինք դահիճ ա: Ու սենց, ծանրության տակ ճկռալով, մտածելով, գնում էի:

Անընդհատ վիզս երկարացնում էի, որ տեսնեմ ինչ կա պարկի մեջ, բայց չէր երևում: Գլուխս ձգեցի հա´, հա´ էր հասնում էի ու մեկ էլ մի մեծ քար հելավ դեմս, ոտս կպավ ու դըդմփ գետին ընկա, էտ հերևիք չէր` պարկն էլ շալակիցս ընկավ: Թարսի պես, տերս էլ հետևիցս գալիս էր: Եկավ մի հատ նենց ուժեղ ճլոթի տվեց, որ դեմքս երկար ժամանակ մռմռում էր: Մենակ լավը էն էր, որ վերջապես իմացա պարկի պարունակությունը` ձմռան ուտելիքն էր: Պարկի մեջ կար մակարոնեղեն, գրեչկա, ոսպ, սիսեռ, էն մնացածն էլ կուզենայի տենայի, բայց չէր երևում`դրանք պարկից չէին թափվել: Մի կերպ ճկռալով ու տանջվելով` հասանք տուն`ում համար տուն, ում համար էլ գոմ:

Վերջապես էտ անտեր պարկը մեջքիցս վեկալեցին ու ես հանգիստ խորը շունչ քաշեցի: Եկավ հանգստի ժամը, ինձ քշեցին դեպի իմ տունը: Ես իմ գոմին տուն եմ ասում, որովհետև ինչ ուզում է լինի ես էնտեղ եմ քնում, վեր կենում ու հաց ուտում: Գնացի հասա իմ անկյունը, մի լավ փռվեցի, աչքերս փակեցի, որ քնեմ, մեկ էլ լսվեց դռան ձայնը: Ներս մտավ տերս` ձեռքը բռնած իմ ուտելիքը: Տիրոջս մեկ-մեկ տանել չէի կարողանում, բայց ընդհանուր սիրում էի,  մանավանդ այն ժամանակ, երբ նա իմ նկատմամբ հոգատար էր լինում: Հենց այս պատճառով էլ գիշեր-ցերեկ աշխատում էի նրա համար:

Ուտելիքը դրեց դեմս ու գնաց: Ախորժակս արդեն բացվել էր պիտի ուտեի, մեկ էլ տհաճ հոտը տվեց դեմքիս: Վա~յ, ոնց էի հոգնել ամեն օր էտ հոտը քաշելուց: Շատ կուզենայի տերս հասկանար, որ ես կով չեմ, որ բերել ա կովերի հետ ա պահում նույն գոմում: Բայց չէ´, ես ամեն օր պիտի «վայելեի» իրանց թրիքի հոտը: Կյանքիս լավագույն տարիներն անցնում էր կովերի անդուր դեմքը տենալով: Միայն սփոփանքս էն էր, որ տերս ժնջիլը վիզս չէր քցում, թողնում էր ազատ իրար գամ, ես էլ նենց էի պառկում, որ կովերի սֆաթը չտենամ: Ծանր ու տանջալից օրվանից հետո` քունը իջավ աչքերիս:

– Չոշո´, հե´լ քեզ ասում եմ,- լսվեց տիրոջս ոչ հաճելի ձայնը: Երկնակամարում երևում էին արևի առաջին ճառագայթները: Դա քնի ամենահաճելի ժամն էր` առավոտյան յոթը: Ես մի կերպ ճմռվելով բացեցի աչքերս, մի քիչ թավալվեցի ու վեր կացա տեղիցս: Լիքը գործ կար անելու ու ես էլ պիտի աշխատեի: Ես ու տերս առավոտ շուտ կովերին տանում էինք արոտավայր, թողնում այնտեղ ու երեկոյան բերում էինք:

Տերս ինձ միշտ ասում էր. – Տնաշեն, մի քիչ արագ քայլի: Շատ կուզենայի արագ քայլել իմանայի, բայց չէր լինում, ոտքերս օրօր – շորոր գնում էին: Ես ինչ մեղք ունեմ, որ տերս ինձ ձիու տեղ էր դրել ու ուզում էր սաղ օրը ինձ հեծնած էս կողմ էն կողմ գնա: Երկար քայլելուց հետո հասանք դաշտ: Մինչ տերս կովերին կտեղավորեր, ես պառկեցի խոտերի տակ, որ հանգստանամ: Մտքովս անցավ, թե ինչպիսին կլիներ իմ ինքնակենսագրականը: Երկար մտածեցի ու որոշեցի ներկայանալ այսպես. «Իմ անունը Էշ է, թե ինչու են այդպես ասում` չգիտեմ, բայց որ բոլորը ինձ էշ են ասում՝ էտ հաստատ: Բացի անունիցս մականուն էլ ունեմ, մականունս Ավանակ է: Ես շատ եմ սիրում թե´ իմ անունը, և թե´ իմ մականունը: Ես շատ աշխատասեր եմ, օրնիբուն աշխատում եմ տիրոջս ու իր ընտանիքի համար: Ես ինձ համարում եմ գեղեցիկ կենդանի ու միշտ հպարտանում եմ, որ իմ մռութը կովերի մռութից սիրուն ա: Սիրում եմ լողանալ ու …»:

-Ա´յ էշ, շատ հանգստացար, հե´լ, գնում ենք,- ասաց տերս` սրբելով ճակատի քրտինքը:

«Հազիվ երանության գիրիկն էի ընկել, էն էլ հարամ արեց»,- մտածեցի ես: Տերս թռավ մեջքիս ու մենք գնացինք տուն: Էսպես ամեն օր տանջվում էի: Քանի որ դեմը ձմեռ էր, բացի մնացած գործերից տիրոջս հետ ամեն օր գնում էինք ծառի ճյուղեր ու քոթուկներ բերելու, որից ես շատ էի հոգնում: Հեշտ չէր ամեն օր այդքանը շալակած քայլելը: Գիշերներն էլ հանգիստ չէի քնում` մեջքս անընդհատ ցավում էր: Ինձ շատ բան պետք չէր, միայն մի քիչ սեր ու հոգատարություն էր պետք ու ես էլի պատրաստ էի աշխատելու: Սիրում էի, երբ մեկ-մեկ տերս շոյում էր դեմքս, գլուխս, այդ պահերին ես ինձ ամենաերջանիկն էի զգում, բայց դա լինում էր ամիսը մեկ անգամ: Անցան օրերը: Վրա հասավ ձմեռը` լի ձյունով ու սառնամանիքներով: Իմ գործերն էլ քչացան: Շատ բան չկար անելու, ու ես էլ վայելում էի իմ հանգիստը: Երեկո էր: Դրսում մեծ-մեծ փաթիլներով ձյուն էր գալիս, որը ուղեկցվում էր սառը քամիով: Սիրում էի կանգնել «տանս» պատուհանի մոտ ու նայել դուրս:

Երազանքներիս գիրկն էի ընկնում. երազում էի գարնան, իմ դաշտերի ու ձորերի, ծաղիկների բույրի մասին, որոնք ամեն անգամ հոգիս լցնում էին խանդավառությամբ: Բայց ավա~ղ, իմ գարունը այդպես էլ չէր գալու… Տիրուհիս երեկոյան կթում էր կովերին ու կաթը  դնում պատուհանի տակ, որպեսզի առավոտվա կաթի հետ վաճառի: Թարսի պես ես էլ մտքերով ընկած` չնկատեցի դույլով կաթը ու ոտքով խփեցի դույլին, դույլը շուռ եկավ ու մեջի կաթն էլ թափվեց: Դա իմ վերջին երեկոն էր: Տիրուհիս եկավ տեսավ ու անմիջապես տիրոջս կանչեց: Տերս էլ ճիպոտը վերցրեց ու…

-Ա~խ, ինչ ցավ էի զգում ես, ողջ մարմինս մռմռում էր: Շատ կուզենայի գոռայի, որ դա միամիտ է եղել, ու ես ներողություն եմ խնդրում: Բարկացած տերս չէր հանգստանում` շարունակում էր դաժանորեն ծեծել, բայց դա դեռ ամենը չէր: Ինձ քշեցին գոմից ու տարան կապեցին ծառից: Վիզս ժնջիլ քցեցին, իսկ ոտքերս էլ պարանով կապեցին, որ չփախնեմ: Ժամերն անցնում էին, ու ես ավելի ու ավելի էի սառում: Աչքերիցս հոսում էին արցունքները, սիրտս ճմլվում էր ոչ թե ցրիտից, այլ չգնահատված ու մերժված լինելուց: Չէ՞ որ ներսում նա տաքանում էր այն փայտով, որ ես եմ շալակած բերել, իսկ ես այստեղ սառում եմ: Ողջ կյանքս աշխատեցի ու տանջվեցի տիրոջս համար, իսկ նա՞:  Նա մի դույլ կաթի համար ինձ ստորացրեց, դաժանորեն ծեծեց ու թողեց անտեր` չմտածելով, որ ես կարող եմ … Օ~, Տե´ր Աստված, չեմ էլ կարող այդ բառը ասել: Չէ´, ես կարող եմ դիմանալ, ախր ուզում եմ ապրեմ, շնչեմ, ես չեմ կարող մահանալ: Երկար ժամանակ չանցած` ես քարացել էի:

Աչքերիցս հոսեց վերջին կաթիլ արցունքը ու խորը հոգոց հանեցի: Առավոտյան տերը էշին գտավ գետինը ընկած: Նա մահացել էր: Տարիների ընթացքում էշի ճակատագիրը մարդուն էլ բաժին հասավ ու նա էլ էշի նման տանջվում է, աշխատում ուրիշների համար ու մահանում, բայց այդպես էլ ոչ մեկ չի գնահատում նրան:


41 Comments

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    Like

  2. LILIT says:

    Արփին ջան, ուղղակի հինալի ես գրել, հետաքրքիր էր շատտտ,և հետաքրքիր կերպար էիր ստեղծել, շարադրանքը, բառերը, մեկը մյուսից լավ. կերպարը իրոք խեղճ էր, ու իրոք տենցա միշտ, տանջվում ես, իսկ հետո….մի խոսքով ապրես ու քեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ, հիմա քեզ պես տաղանդավորները շատ են պետք մեզ ու մեր հանրապետուցյանը, թեպետ քչերն են քեզ պես խելացի:

    Like

  3. Arpine says:

    Անչափ շնորհակալ եմ լավ խոսքերի համար: Թեև պատմվածքի գլխավոր հերոսն էշն էր, բայց ես իմ ստեղծած կերպարին շատ սիրեցի: Ցավում եմ, որ վերջաբանը տխուր է, սակայն ես փորձել եմ էշի թվացյալ անհոգ կերպարի մեջ ավելի խորը հոգանական մտքեր արտահայտեմ: մերսի Լիլիթ ջան, հուսով եմ հասկացել ես ինձ 🙂

    Like

  4. Nersisyan L. says:

    Arp jan xosqern avelnord en. qo mtqer@ orecor aveli en paylatakum u es husov em, vor dranq erbeq chen sparvi:::::::::: qez noranor hajoxutyunner……………….
    husov em, vor qo patmvachq@ kardalis mardik irec <> u irenc kyanq@ kapren aveli barekecik””””””’

    Like

  5. Gayane says:

    Apres Arp jan,,,shaaaaat hetaqrqir arak er..Hamematutyun@ shat texin er @ntrac…Cavum em vor vat verjaban unecav mer shat sireli avank@,bayc da dar@ irakanutyun e…Indz tvum e ays arak@ inch vor mi ban kpoxi shaat mardkanc aprelakerpi ev mtacelakerpi mej,ev inchu che kendanineri het varvelakerpi mej…Mek angam evs APRES.Sharunakir nuyn tempov Arpin jan…:* :*

    Like

  6. […] Արփինե Մանվելյան. Մի կյանքի պատմություն […]

    Like

  7. Arpine says:

    Ապրե´ք երեխեք ջան))) Հուսով եմ, որ պատմվածքը կծառայի իր բուն նպատակին 😀

    Like

  8. Shat lavn er Arp jan!!! apres!!!

    Like

  9. Lil says:

    2rd angam em kardum u eli shat lavna Ap jan

    Like

  10. SH SH G says:

    APREEEEEES SHARUNAKIR NUYN TEMPOV, U MENQ GUCE MI OR ARIT UNENANQ PARCENALU VOR CHANACHUM ENQ QEZ……….

    Like

  11. SONA says:

    keces,,,,,,, txur er, indz vra mec tpavorutyun toxec,,,ev husov em misht hetaqrqir patmutyuner kgres menqel kkardanq

    Like

  12. Shaaat lavner Arpin jan, iroq texin er, usucoxakan koxmer uner… chishte sa endamene kendani er, bayc da amenevin kap chuni, petqe dimacinit het varves enpes inchpes vor kuzes qez het varven…!!!

    Like

    • Yev amenakarevore moraca asel, vor amen chnchin bane dimacinit arac petqe gnahates, voch te pnoves u charashes, gnahateluc na aveli vogevorvum yev hajord angam pordzum e aveli lave ani.!!!

      Like

  13. Anahit says:

    Sirun patmutyun e durs shaaaaaaat ekav. Husam vor apagayum qo grac patmutyunneric eli kkardam.)))))

    Like

  14. Armine says:

    Shat xorin imast ka…..Mersi Arp jan es gexecik stexcagorcutyan hamar>>>>

    Like

  15. Delacour says:

    ..uxxaki xosqer chem gtnum)))apres!

    Like

  16. Tam says:

    shat lavna (y) apres

    Like

  17. Tigran says:

    de vonc stipecir Son
    grum em , “` lavna kam tenc mi ban

    Like

  18. Ashxen says:

    Ap jan shat lavn e …. xosqern avelord en

    Like

  19. Mariam says:

    Bravo,Arpin 😉 pastoren taqnvatc taxand es,ha?! Maxtum em qez apagayum el aveli bacvel ev zarganal,vorpes grox! (ed el vorpes 2rd masnagitutyun )

    Like

  20. Arpinsss shatt lavnerr ,,,qo mtqi jkunutyun@ misht el qez hetaa exel,,,shat laves grel ,maladec

    Like

  21. ARO says:

    shat lavn er ……….!!!!!!!!

    Like

  22. Adrine says:

    shat lavn er Ap jan u shat hetaqrqir 😀

    Like

  23. SH G SH G says:

    Մեր օրերին շատ բնութագրական պատմություն…

    Like

  24. K. H says:

    Taxandss shatt-shaat tpavorich er, hetaqrqir iradardzutyunnerov li, chisht e verjaban@ txur er, bayc indz naev dur ekav ayn, vor ayn ir mej humorel er parunakum. Verjaban@ txur er, vorovhetev cavoq, bayc da e mer irakanutyun@… Mi xosqov apres!!!

    Like

  25. Gayane says:

    apres, Arpin jan! hetaqrqir er!:))))))

    Like

  26. Nora says:

    лавн эр, Арпин джан! 🙂
    p.s. ереви ми 30 ропе картацелем, вандакнеров 🙂
    совершенствуйся и развивайся!

    Like

  27. GAYUSH says:

    SHAT HETAQRQIRER

    Like

  28. Knarik says:

    Shaaaaaaaaaaaaat hetaqrqir er Arpin jaaaaannn,,,,,

    Like

  29. Arpine says:

    Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար 🙂

    Like

  30. Asya says:

    Shnorhavorum em Arp jan,shat apres.Shat hetaqrqir patmutyun er,mievnuyn shamanak shat cavali.Cavali,vorovhetev cavoq srti ayspisi dashan patmutyunner voch miayn horinvac mtqerum kan, ayl naev mer irakanutyan mej.Krkin angam shnorhavorum em. Du aynqan patkeravor u dipuk eir nkaragrel,vor es nuynisk huzveci.SHAAAAAAAAAAAAT APRES.

    Like

  31. Tamara says:

    Оригинальная история …на меня произвело впечатление

    Like

  32. K says:

    Maladec

    Like

  33. Мариам says:

    прикооольнооо

    Like

  34. Yeranuhi says:

    Lavn e )

    Like

  35. xoroshaya istoriya mne ponravilos!!!!!!!!!!

    Like

  36. Ручия says:

    Отличная история)

    Like

  37. Soni_X20 says:

    История тронула до глубины души.

    Like

  38. Lilit says:

    apres Arp jaaan. shat lav patmutyun es grel, <>

    Like

  39. рузанна says:

    блин отличная история! от души, душевно в душу!

    Like

  40. Luiza says:

    ax ax inch positive patmvachq er 🙂

    Like

Leave a comment