Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Արևն ու Լուսինը

Արևն ու Լուսինը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Կար մի ժամանակ, երբ երկիրն ու երկինքը մռայլ էին ու գորշ: Մարդկային սրտերը կարծր էին և միայն ցուրտ քամիներն էին պտտվում երկրի վրա: Միայն երբեմն -երբեմն ալարկոտ և ծույլ աստղերի լույսն էր կայծկլտում: Նրանք ամեն օր վիճում էին, և քաոս էր տխրում երկնքում: Սակայն մի օր լույս փայլատակեց, ամպերը խառնվեցին, աստղերը շփոթված, վախվխելով հավաքվեցին շողի մոտ ու հանկարծ լույսի ներսից դուրս եկավ մի հրաշք մանուկ: Նա այնքան գեղեցիկ էր ու այնքան լուսե, որ բոլորը ապշած հիանում էին փոքրիկով: Երկրում իրարանցում էր, գոռում-գոչյունները խլացրել էին այն միօրինակ լռությունը, որ մինչ այդ պարուրել էր աշխարհը: Մարդիկ զարմանքից քարացել էին, չէ՞ որ նման հրաշք ոչ-ոք չէր տեսել: Այդ հրաշք լույսը, այդ լուսե մանուկը բոլորի սրտերին մի նոր հույս ու երանգ էր տվել: Իսկ մռայլ ու գորշը այլևս չկար..

Մանուկ հրաշքին կոչեցին Արև: Արևը բարի էր ու սիրալիր, հաշտ էր ու խոհեմ: Նա արքան էր երկնքի ու ընկերն աստղերի: Սակայն անընդհատ ինչ-որ բան պակաս էր, ու փոքրիկ Արևը միշտ միայնակ էր, տխուր ու տրտում:

Եվ մի օր էլ. օ՛, հրա՛շք:

Այնտեղ՝ երկնքի մեկ այլ ծայրում ծնվեց մի այլ մանկիկ: Նա գեղեցիկ էր, հմայիչ ու նուրբ: Աչքերից ասես բարություն թափվեր, և ամեն արտասանած բառը մի մեղեդի էր:

Արդեն ամեն ինչ իր տեղում էր, և ոչնչ պակաս չէր: Ամեն տեղ լուսավոր էր, երջանիկ և խաղաղ: Մարդիկ ներքևում էին պարում ու երգում, վերևում երկնային մարմիններն էին խնջուըյքներ սարքում: Փոքրիկ արքայադուստրը՝ Լուսինը գնալով ավելի էր գեղեցկանում, և բոլորը սիրում էին նրան: Արևը նույնպես հիանում էր գեղեցկուհով: Թռչլոտում էին նրանք միասին, պար գալիս և իրենց սիրո անհուն պաշարները բաժանում ամենքին:

Այդպես անցան տարիներ:

Այդ երջանիկ տարիների ընթացքում, բոլորը հաշտ էին ու փոքրիկները վայելում էին իրենց անհոգ մանկույունը: Եվ ահա փոքրիկ մանուկները դարձել էին դեռահասներ: Արևը հմայիչ էր ու խելացի, իսկ Լուսի՛նը, ա՛խ Լուսինը, կարծես մի հրեշտակ նուրբ ու բարի:

Բոլոր աստղերն ու ամպերը սիրում էին Լուսնին, Արևի մանկական համակրանքը վերածվել էր հասուն սիրո: Լուսինը բոլորին բաժանում էի իր սրտի բարությունը, բայց Արևին նա առանձնահատուկ էր սիրում: Այդ տեսնելով՝ աստղերը սկսեցին նախանձել: Չարությունից կուրացած աստեղերը փորձեցին բաժանել նրանց և դավադրվեցին ամպերի հետ: Սև ամպերը պարուրեցին հրաշագեղ Լուսնին և Արևը կորչեց մթության մեջ:

Այլևս Արևն ու Լուսինը երբեք չէին հանդիպում:

Սիրո հրով վառված Արեգակի ջանքերն անօգուտ էին: Լուսինը տխուր էր, և ամեն օրվաղ առավոտյան զեփյուռի նման, արցունք էր կաթում արքայադստեր լուսե աչքերից: Տխրությունը թևածում էր, մռայլ ու մութ ամպերի արտացոլումը հուսահատաություն էր տարածում:
Սակայն շուտով նույնիսկ սև ամպերը չեն դիմանում տեսնելով օրիորդի և արքայազնի թախիծը: Նրանց սրտի սառույցը հալվում է և արցունքերը սկսում են կաթկթալ վար: Ամպերի բարույթունն առկայծում է և տեղանքը լուսավորվում է: Եվ հրա՛շք..

Սիրեցիալների հայացքներն հանդիպում են, քանդվում է պատնեշը: Տեսնելով այդ անհուն սերը աստղերը սղջում են և հասկանում, որ անզոր են խաթարել հավերժական սերը…

Անի Ամսեյան, 17 տարեկան, Երևանի Մշակույթի պետական քոլեջ

Advertisements

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: