Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Մեր սիրո աշունը

Մեր սիրո աշունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Աշուն է: Եղանակ`որը կոչված էր անվանվել որպես սիրո եղանակ: Քաղաքը պատված է գույնզգույն տերևներով, որոնք վառ երանգ են հաղորդում, որտեղ տեղում են շատ անձրևներ, որոնք, թե լավ,թե վատ կերպով են անդրադառնում տրամադրության վրա: Աշուն է և մեզ մոտ`փոփոխական տրամադրություն և ցանկություններ: Սակայն իմ կյանքում տարվա բոլոր եղանակներին էլ անփոփոխ է մի բան`սերը, որը տածում եմ նրա հանդեպ: Մենք նույնպես աշունը անվանեցինք մեր սիրո եղանակ: Անցան օրեր, ամիսներ: Եկավ ձմեռը: Քաղաքը կարծես երեք ամիս խոր քուն մտած լինի, լցվել է սառնությամբ եվ միայն երեք ամիս անց այն նորից վերադարձավ իր պայծառ ու գունեղ տեսքին: Ձմեռ. այն թողեց սառնություն, կարոտ շատերի սրտում, և այդ ամենից զերծ չմնացի և ես: Երկու տարի`ես չեմ տեսնի նրան ամեն օր, չեմ խոսի նրա հետ, մենք չենք լինի միասին: Սա է իմ սրտի կարոտն ու սպասումը: Սակայն խուսափելն անհնար է: Նա պետք է կատարեր իր պարտքը և ծառայեր հայրենքին,  իսկ ինձ մնում է միայն սպասել և չհուսահատվել: Դժվար է հրաժեշտի պահը երկուսիս համար էլ, բայց այն եղավ` նա գնաց բանակ ծառայության: Ես մտածում եմ,թե ինչպես է նա անցկացնում օրերը, մենք խոսում ենք իրար հետ նամակներով: Մի անգամ նա ինձ գրեց.

-Ես կվերադառնամ և մեր սիրո աշունները կկրկնվեն:

Մենք միշտ խոսում ենք իրար հետ: Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ: Արդեն մեկուկես տարի է, բայց ես ընդամենը մի քանի անգամ եմ տեսել նրան: Ես միայն մտածում եմ, թե երբ պետք է անցնի այդ վեց ամիսը, երբ պետք է վերադառնա իմ սիրելին, որպեսզի նրան պինդ գրկեմ և այլևս չթողնեմ ոչ մի տեղ: Անցավ մի քանի ամիս ևս և ահա մնաց ընդամենը մեկ շաբաթ և նա կվերադառնա: Ես սպասում եմ նրան, սպասում եմ և մեր սիրո աշուններին, մեր ուրախ ու երջանիկ կյանքին: Գիշեր է: Վաղը նա արդեն պետք է վերադառնար, բայց իմ սիրտը ուրախության փոխարեն կարծես ցավ է զգում, կարոտ, ափսոսանք: Երկնքում հավաքվել են գորշ ամպերը, որոնք միանգամից բարձր գոռացին և քաղաքի վրա անձրև թափվեց: Ես չեմ կարողանում քնել, սիրտս անհանգիստ է: Չեմ կարող և նրան զանգահարել, մնում է միայն հանգստանալ և սպասել: Ես լուսացրեցի այդ ահավոր գիշերը և ահա ընդամենը մի քանի ժամից ես կտեսնեմ նրան: Անցան ժամերը, բայց նա դեռ չկա, չկա և ոչ մի լուր: Բայց ոչինչ անել հնարավոր չէ,մնում է միայն սպասել: Բայց ժամերի հետ միաժամանակ իմ սիրտը կարծես ավելի ու ավելի լաց լիներ և ափսոսար ինչ-որ չկատարվածի համար: Լսվեց դռան զանգը: Դեմքիս միանգամից հայտնվեց ժպիտ և ես շտապեցի դռան մոտ,որպեսզի դիմավորեմ նրան: Բացելով դուռը ես ապրեցի խորը հիասթափություն, տեսնելով մի անծանոթ տղամարդու, որի հագին կար զինվորական համազգեստ: Ես նրան ներս հրավիրեցի և հարցրեցի, թե ուր է իմ սիրելին: Նա լռում է և շարունակ նայելով աչքերիս չի կարողանում խոսել: Անցավ մի քանի րոպե և նա ասաց.

-Ահա թե ինչպիսին ես դու, ինչպիսին է նրա կյանքի միակ սերը: Միշտ հիշիր, նա քեզ չի մոռանա, սիրում է քեզ ամենքից շատ: Ցավոք ձեր այդ մեծ սերը ավարտվեց երկրային կյանքի վրա: Նա այլևս չի վերադառնա,նա չկա: Իր կյանքի վերջին վայրկյաններին անգամ նա տվեց քո անունը:

Մի պահ ինձ թվաց,թե սա ուղղակի վատ երազ է, և որ իրականում ամեն ինչ լավ է: Ես մեկ անգամ ևս հարցնելով հասկացա որ, սա իրականություն է: Իրականություն`որը կարելի է անվանել կյանքի դաժան հարված: Ես չեմ կարողանում հաշտվել այս մտքի հետ,չեմ ցանկանում ընդունել և հավատալ իրականությանը: Բայց ցավոք ես պարտավոր եմ հավատալ,պարտավոր եմ և հաղթահարել այս: Անցան ժամեր: Ես արդեն նրա կողքին եմ: Բայց նա չի կարող խոսել, չի կարող ժպտալ,նա միայն անշնչացած վիճակով պառկած է և չի հասկանում ինչ է կատարվում: Վերջ: Հիմա նա այլևս մեզ հետ չէ: Անցան ժամեր, օրեր, ամիսներ: Բայց նրան մոռանալ ինձ չհաջողվեց: Չհաջողվեց մոռանալ նաև իմ և նրա վառ ու գունավոր օրերը, որոնք մնացին միայն անցյալում և ներկվեցին սևով: Նորից աշուն է: Քաղաքը նորից ծածկված է գույնզգույն տերև-ներով, նորից նույն մարդիկ, նույն սիրահարները: Քաղաքը հիմա ինձ չի տալիս այն ջերմությունն ու ուրախությունը, ինչ երկու տարի առաջ էր, չկա էլ այն սպասումը, թե երբ եմ տեսնելու նրան: Անցավ ամենը, կյանքս ներկվեց սևով, ամեն ինչ դարձավ գորշ, մութ ու ամայի: Ւսկ ես այլևս չեմ ժպտում, այլ ուղղակի լացում էի, ընկերակցելով սրտիս: Միայն ուզում եմ մնալ մենակ, փակվել սենյակում և նայել աշնանային քաղաքի պատկերին, որը տխուր է: Նայում եմ դուրս և մի պահ կարծես խոսելով մտքիս և հոգուս հետ ես դիմեցի քեզ, ինձ արդեն հարազատ դարձած ցավոտ ու տխուր սրտով.

-Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի իմ զինվոր:

Մարիամ Հակոբյան, Երևան, թիվ 65 ավագ դպրոց, 15 տարեկան

Advertisements

7 Comments

  1. NONA says:

    Shaaat lavn er 😦

    Like

  2. Mariam says:

    xndrum em eli es hodvaci ter@ tox stex gri mi hat irar gtnenq soc cancov karevora:(((

    Like

  3. shat txur a,,,, nenc em uzum mi hat et axjka het xosam………… inch txur patmutyun aaaaa

    Like

  4. Arp says:

    Li huzakanutyamb…lavn er, bayc txur…

    Like

  5. elok says:

    hrasqa es teksti hexinak@ 😦 😦 😦

    Like

  6. Elok says:

    uxaki xosqr@ avelnorden 😥 😥 😥

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: