Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հարստությունը փողի մեջ չէ,այլ սիրո

Հարստությունը փողի մեջ չէ,այլ սիրո

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Պատմվածքս նվիրում եմ ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակին և իմ սիրելի ռազմագիտության ուսուցչիս՝Վալերի Մամիկոնյանին, ով առանց իր կյանքը խնայելու կռվեց հայրենիքի ազատության համար:

1990 թվականն էր, դաժան տարիներ, պատերազմական գործողությունները հանգիստ չէին տալիս հայ ժողովրդին: Բոլոր հայրենասերներն անխտիր գնում էին պաշտպանելու իրենց սուրբ հայրենիքը, ինչպես իմ պատմվածքի հերոսի ծնողները: Երբ որ պատերազմը թեժացավ, բոլոր մարդիկ՝ հարուստ, թե աղքատ, ահել, թե ջահել, միախառնվելով գնում էին պայքարելու իրենց հայրենիքի ազատության համար:
Մի հարուստ ընտանիք կար: Ընտանիքում ապրում էին մայրը, հայրը և իրենց 17-ամյա որդին՝Դավիթը: Զարմանալիորեն որդին նման չէր հորն ու մորը: Նա ծնողների հակապատկերն էր: Ծնողները բարի ու խղճով մարդիկ էին, իսկ տղան շատ գոռոզ էր: Ծնողները հայտնվել էին խղճուկ իրավիճակում, նրանք չգիտեին գնալ պատերազմ և ճակատագրի հայեցողությանը թողնել Դավթին, թե՞ մնալ նրա կողքին և, ինչպես ինքն էր ասում, փախչել հայրենիքից.թողնելով նրան թշնամու ձեռքերում: Որդին այնքան անխիղճ էր, որ մտածում էր՝ ավելի լավ կլինի հայրենիքից գնալ և մի ուրիշ երկրում ապրել.չէ՞ որ նրանք շատ փող ունեին: Երկար մտածելուց հետո ծնողները որոշեցին որդուն թողնել և գնալ կռիվ: Նրանք նախ մտածեցին, որ կարող է գոյատևել իրենց կորստի դեպքում, իսկ երկրորդը, որ դաստիարակվի հայրենասիրական ոգով: Որդին ասաց, որ ոչ մի դեպքում չի գնա պատերազմ:

Պատերազմը շատ երկար տևեց: Եղան հազարավոր զոհեր, բայց Դավթին հետաքրքրում էր միայն փողը, և նա ծնողների մասին ընդհանրապես չէր մտածում:

Պատերազմն ավարտվեց: Դավթին հայտնեցին, որ ծնողների դիակները չեն գտել, և նրանք համարվում են անհետ կորած:
Որոշ ժամանակ անց Դավիթը, կորցնելով ողջ ունեցվածքը ւ ընկերներին, հասկացավ, որ այս աշխարհում իր համար ամենաթանկը եղել են ծնողները: Նա, անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, անսպասելիորեն փոխվում է և սկսում է կյանքին ուրիշ աչքերով նայել:
Այն մարդիկ, որոնց նա ծաղրում էր, այսպես կոչված իր ընկերները, որոնք Դավթի հետ մտերիմ էին փողի համար, տեսնելով նրան աղքատացած, հեռանում են: Դավիթը շատ սխալ քայլեր էր կատարել: Նա բոլորին նայում էր վերևից և չէր վախենում, որ մի օր կհայտնվի այն նույն մարդկանց իրավիճակում, որոնց նա աղքատ և խեղճ էր համարում:

Դավիթը սովոր էր հարուստ, ազատ, ապահով և հանգիստ կյանքի և չդիմանալով կյանքի տխուր անակնկալներին՝փորձեց ինքնասպան լինել, բայց բարեբախտաբար չստացվեց: Նրան մոտեցավ մի տղա, ում անունը Մհեր էր: Մհերը շատ հարուստ էր: Նա, տեսնելով Դավթի անորոշ վիճակը, փորձում է օգնություն ցուցաբերել: Մհերը շատ խելացի երիտասարդ էր և նրան հետաքրքիր չէր, որ Դավիթն աղքատ է և ոչինչ չունի: Նա պարզապես փնտրում էր մի մարդու, ով կհասկանար իրեն, ում հետ նա կարող էր կիսվել և ամենակարևորը իր հետ ընկերություն կաներ անշահախնդիր: Դավիթը և Մհերը ընկերանում են: Նրանք դառնում են շատ մտերիմ ընկերներ: Մի քանի օր հետո Դավիթը պատմում է իր կյանքի դժբախտ պատմությունը, և միայն այդ ժամանակ է Մհերն իմանում, որ ընկերը հարուստ է եղել, և ծնողների կորստից հետո բարեկամները խլել են նրա ձեռքից ունեցվածքը՝ հավատացնելով, որ դա իր համար լավ կլինի: Նրանք խոսք տվեցին, որ կտնօրինեն ունեցվածքը մինչև իր չափահաս դառնալը: Սակայն տղան չափազանց միամիտ է գտնվում և հավատում է նրանց հեքիաթներին: Ընկերը, լսելով Դավիթի կյանքի տխուր պատմությունը, փորձում է ինչ-որ ձևով օգնել նրան: Նա խնդրում է հորը գտնել Դավթի ծնողներին: Հայրը չի խոստանում, սակայն փորձում է գտնել նրանց:

Անցնում են տարիներ, բայց ոչինչ չի փոխվում: Այդուհանդերձ Դավիթը իր միակ հույսի նշույլը չկորցրեց: 10 տարի անց, անհետ կորած ծնողները գտնվեցին: Պարզվում է, որ նրանք ընկնում են գերի և շատ են տանջվում: Դավթի ընկերոջ շնորհիվ նրանք փրկվում են և վերադառնում հայրենիք: Ո՛չ ծնողներն են իմանում, որ Դավիթը ողջ է, և ո՛չ էլ նա է իմանում, որ ընկերը ծնողներին գտել է: Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Սևանա լճի աջ ափի մի այնպիսի վայրում, որի մասին գիտեն միայն Դավիթն ու իր ծնողները: Այդ վայրը իրենց ընտանիքի սիրելի վայրն էր, որտեղ նրանք սիրում էին հանգստանալ: Այդ վայրի մասին Մհերն իմացել էրԴավթի տխուր պատմությունը լսելիս և որոշել էր, որ նրանց հանդիպումը այդտեղ էլ պետք է տեղի ունենար:

Վերջապես եկավ հանդիպման պահը: Նրանք նայում էին միմյանց, բայց չէին ճանաչում: Ծնողները չճանաչեցին իրենց որդուն, որովհետև նա շատ էր փոխվել:

Դավթի մայրը ժպտաց և ասաց.

-Հիշում ես, սա մեր ընտանիքի սիրելի հանգստյան վայրն էր:

Դավիթը լացակումած նայեց ծնողներին և ասաց իրենց ընտանիքի կարգախոսը.

-Եղի՛ր միշտ հպարտ, բայց ոչ քո ազգի նկատմամբ:

Ծնողները ճանաչեցին իրենց որդուն: Դավթի մայրը նետվեց որդու գիրկը և սկսեց լաց լինել, իսկ հայրը այդ տեսնելով, մոտեցավ և գրկեց նրանց: Դավիթը պատմեց իր կյանքի դաժան փորձությունները: Ծնողները չէին հավատում, որ նա իրենց գոռոզ, դաժան և եսասեր որդին է: Դավիթը շատ էր փոխվել:

Դավիթը ծնողներին տարավ Մհերի տուն: Մհերը մեծ ուրախությամբ ընդունեց նրանց և կացարան տվեց: Դավիթը պատմեց հորն ու մորը, որ Մհերը փրկել է իր կյանքը և աշխատանք է տվել: այն տարիներին, երբ ծնողներն անհետ կորած էին, Դավիթը աշխատում էր ինքն էլ չգիտեր ում և ինչի համար, բայց ընկերոջ խորհուրդներից հետո նա հասկացել էր, որ կյանքը չի ավարտվել:

Մհերն օգնեց, որ նրանք վերականգնեն իրենց ունեցվածքը: Դավթի ընտանիքը հարստացավ: Նրա երբեմնի ընկերները փորձեցին կրկին մտերմություն անել նրա հետ, բայց Դավիթն արդեն գիտեր, որ իսկական ընկերը նա է, ով դժվար պահերին է ընկերոջ կողքին, այլ ոչ թե հարուստ ժամանակ: Նրանք պատժեցին իրենց շողոքորթ բարեկամներին: Դավիթն առաջվա նման գոռոզ կյանք վարելու փոխարեն սկսեց օգնել աղքատ մարդկանց և անտուն երեխաներին:

Ճիշտ է Դավիթը բարի դարձավ դաժան փորձություններից հետո միայն, բայց այնուամենայնիվ նա հասկացավ կյանքի գինը, և որ երջանիկ կյանքը հարստության մեջ չէ, այլ անկեղծ սիրո: Եվ այդ սիրո միջոցով նրանք կարողացան վերականգնել իրենց ընտանիքը:
Թվում էր, թե ամեն ինչ երջանիկ էր: Բայց ո՛չ, դաժան փորձությունները դեռ առջևում էին:

Պարզվեց, որ պատերազմը չի ավարտվել, այլ ընդամենը զինադադար էր:

Մի գիշեր թշնամին հարձակվեց Հայաստանի վրա: Դաժան գիշեր էր. ամեն ինչ լուռ էր: Հանկարծ զգացվեց Գեղամա լեռների սարսափը, որ կկորցնեն իրենց ուժը և չեն կարող պայքարել հայրենիքի անկախության համար: Բայց ո՛չ, նրանք շրջապատել էին Հայաստանի թագուհուն՝ չքնաղ Սևանա լճին, և չէին թողնում, որ թշնամին նեղացնի նրան: Փորձություններ շատ եղան, բայց երբ թշնամին փորձում էր մագլցել Գեղամա սիգապանծ լեռները, նրան հուժկու հարված էին տալիս և թշնամին, գլորվելով ցած, քաղցած ոհմակի նման ոռնում էր: Գեղամա արի զավակներին օգնության հասան Դավթի և Մհերի նման շատ տղաներ:

Դավիթն ու Մհերը, առանց մի վայրկյան վարանելու, մեկնեցին ռազմաճակատ: Նրանք կռվում էին առյուծների նման: Օրերն անցնում էին, իսկ պատերազմը դեռ չէր ավարտվում:

Դավիթը հսկում էր առաջին ռազմաճակատը, իսկ Մհերը՝ երկրորրդը: Նրանք կասեցրին թշնամու առաջխաղացումը և տոնեցին իրենց հաղթանակը: Դժբախտաբար դա դեռ հաղթանակ չէր: Ամեն ինչ այնքան էլ լավ չէր, ինչպես նրանք էին մտածում: Մի քանի ժամ անց թշնամին նորից հարձակում գործեց: Մհերը վիրավորվեց: Դավիթն այդ լուրը շատ ծանր տարավ: Նա չգիտեր ինչ անել, թողնե՞լ ռազմաճակատը և գնալ ընկերոջ մոտ, թե՞ իր կյանքը փրկած ընկերոջը թողնել, որ մահանա: Դավթի հետ ռազմաճակատում մարտնչում էր նաև Սասուն անունով մի երիտասարդ: Նա, տեսնելով Դավիթի դժվար կացությունը, փորձեց օգնել նրան: Նա խոստացավ Դավթին, որկկռվի մինչև արյան վերջին կաթիլը, և թող նա գնա ընկերոջ մոտ: Նրանք գրկախառնվեցին, և Դավիթը որսի տրամադրված արծվի նման սլացավ դեպի ընկերը: Ընկերոջ վիճակը շատ ծանր էր: Նա մահվան եզրին էր, և իրեն կփրկեր միայն ինչ-որ մեկի արյունը: Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին արյուն հանձնել, արյան կարգը չէր համընկնում, իսկ մյուսները չէին հանձնում արյուն, որովհետև կռվում էին և վախենում էին, որ վիրավորվելու դեպքում իրենց արյունը բավարար չի լինի ապրելու համար: Դավիթը նույնպես փոքրիկ քերծվածքներ ուներ, բայց առանց մի վայրկյան վարանելու արյուն հանձնեց: Փրկելով ընկերոջ կյանքը՝Դավիթը վերադարձավ ռազմաճակատ՝մյուս զինակից ընկերների մոտ, առանց տեղյակ պահելու Մհերին, որ ինքն է փրկել նրա կյանքը: Մի քանի ժամ անց Մհերը բացեց աչքերը և չհավատաց, որ կարողացավ դա անել, որովհետև գիշերն աչքերը փակելիս մտածել էր, որ վերջին անգամ է տեսնում գեղեցիկ աշխարհը և մարդկանց : Երբ բժիշկները հարցրին նրա որպիսուրյունը, նա միանգանից ասաց.

-Ո՞վ է…ո՞վ է այն մարդը, ով փրկեց իմ կյանքը:

Բժիշկները ոչինչ չպատասխանեցին, որովհետև չգիտեին նույնիսկ արյուն հանձնողի անունը:

Դավիթը մեկնեց ռազմաճակատ և տեսավ, որ ընկերը՝ Սասունը, խոստումը կատարել է: Այդ դաժան օրերին նրանք մտերմացան և դարձան շատ լավ ընկերներ:

Հարձակումները թշնամու կողմից շատ էին, բայց նրանց չէր հետաքրքրում այդ փաստը, քանզի նրանք ոչ ոքից և նույնիսկ մահից չէին վախենում: Անցան օրեր, ավելին՝ամիսներ, և Մհերը ապաքինվեց: Նա վերադարձավ ռազմաճակատ:

Լուսապայծառ առավոտ էր: Այդ առավոտը տարվա մնացած օրերից տարբերվում էր նրանով, որ արևը ավելի լայն էր ժպտում հայերին, վերջապես մռայլ երկինքը ցրվեց և լուրթ երկինքը մարդկանց հոգիներին անդորրություն պարգևեց: Գեղամա լեռները ցնծում էին երջանկությունից և ուրախ շուրջպար էին բռնել՝ կենտրոնում թողնելով թագուհուն՝Սևանա լճին:

Պատերազմը ավարտվեց: Բոլորն ուրախ էին՝մեծ ու փոքր, ահել-ջահել: Նրանք գրկախառնվում էին և ասում.

-Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն:

Այդպիսի ուրախ տրամադրություն էր նաև ռազմաճակատում: Դավիթը ցնծում էր և չէր հավատում, որ հաղթել են: Նա ասաց.

-Ես ասում էի չէ, մենք մեր պատերազմը դեռ չենք ավարտել, հաղթանակ է պետք, միայն հաղթանակ: Եվ ահա տարանք հաղթանակ, այն էլ պատվավոր:

Բոլորն ուրախ էին, բացի Մասիսից: Նա հեռվից նայում էր Գեղամա սիգապանծ լեռների շուրջպարին, Սևանա լճի աչքերի փայլին և երազում էր, որ հայերը մի օր էլ իրեն ազատագրեն: Նրա տխրության մեջ նաև հույսի նշույլ կար, որ այդ օրը սարերի ետևում չէ:
Մարտիկները վերադարձան իրենց ընտանիքներ:

Դավիթը Մհերին ծանոթացրեց Սասունի հետ: Որոշ ժամանակ անց նրանք մտերմացան:

Մի քանի օր հետո Մհերն ընկերներին պատմեց, որ չգիտի, թե ով է փրկել իր կյանքը: Եվ նախանձելով Դավթին ասաց.

-Դու գիտես, թե ով է փրկել քո կյանքը, իսկ ես չգիտեմ նույնիսկ նրա անունը:

Դավիթը ժպտաց և ասաց.

-Ընկե՛ր, մի՛ տանջիր ինքդ քեզ, այդ ես եմ եղել: Ես պարզապես չէի ցանկանում, որ իմանաս և մտահոգվես իմ առողջության համար:
Մհերը հուզվեց, գրկեց ընկերոջը և ասաց.

-Դու ապացուցեցիր, որ փոխվել ես, և քեզ համար շատ կարևոր է ամուր ընկերությունը:

Զրույցը շատ երկար տևեց: Նրանք հիշեցին դժվար պահերը:

Հանկարծ Դավիթն ասաց.

-Տղե՛րք, կգա արդյոք այն օրը, երբ մենք ազատագրված կտեսնենք Անին և ինքներս էլ կմասնակցենք ազատագրման մարտերին:
Մհերն ու Սասունը ասացին.

-Հիշու՞մ ես մեր ընկերության կարգախոսը. «Պայքար և հաղթանակ», եթե կա պայքար, ապա հաստատ կլինի հաղթանակ, դու համոզված եղիր:

Ընկերներով փորձեցին իրենց կյանքի այդ դժվար էջը թերթել: Ճիշտ է թերթեցին, բայց հոգով նրանք երբեք չմոռացան կռիվը և մյուս զինակից ընկերների մահը:

Տարիներ անցան, նրանք ամուսնացան 3 դժբախտ քույրիկների հետ, որոնց հայրը մարտում զոհվել էր, իսկ մայրը այդ ցավից խելագարվել և մահացել էր: Նրանք երջանիկ ապրեցին և կազմեցին ամուր ընտանիքներ:

Մարինե Հովակիմյան, Չարենցավան, Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոց

Advertisements

1 Comment

  1. […] Մարինե Հովակիմյան. Հարստությունը փողի մեջ չէ,այլ սիրո […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: