Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Ագաթա

Ագաթա

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Ագաթայի վերջին անգամ հանդիպեցի ԱՄՆ օդանավակայաններից մեկում. վաղուց չէինք տեսնվել: Նա անճանաչելիորեն փոխվելէր: Ես չէի ճանաչում նախկին ամաչկոտ ու կաշկանդված Ագաթային. նա արդեն հասուն կին էր, կայացած, ամուր կանգնած իր ոտքերի վրա: Երբևիցե չէի պատկերացնի, որ լացկան ու ճնշված աղջիկը կդառնա հանրության սիրելին, բոլորի քննարկման ու քննադատման առարկան: Նրան այժմ սիրում են, հարգում են, նա հայտնի է ողջ աշխարհում… Նա Ագաթան է՝ աշխարհահռչակ այդ երգչուհին, ով աշխարհին ապացուցեց, որ երազանքներն իրականանում են: Հարկավոր է միայն ցանկանալ:

Նա բակում համարվում էր «սպիտակ ագռավ»: Չէր կարողանում շփվել իր հասակակից աղջիկների հետ, քանի որ որևէ ընդհանուր թեմա չունեին: Նրան անընդհատ ծաղրում էին՝ անվանելով խրտվիլակ: Իրականում նա բնավ այդպիսին չէր: Նա ուներ աստվածային գեղեցկություն, հրեշտակներն անգամ կարող էին նախանձել նրան: Նրա խոշոր աչքերը, սև, երկար մազերն ու թավշյա մաշկը նրան դարձնում էին կատարյալ, անբիծ: Նա կարծես այլ մոլորակից լիներ: Նրան ծաղրում էին մի խումբ անհաջողակներ, ովքեր իրենց մեղքերը բարդում են աշխարհի վրա ու մեղադրում Աստծուն, ծնողներին, ընկերներին… ոչ իրենց… չէ՞ որ նրանք անսխալական են. . Մեր օրերում նրանք քիչ չեն. չեմ մանրամասնի: Պատմությունս շարունակելուց առաջ մի փոքր պատմեմ իմ մասին:

Ես Ալբերտ Սմիթն եմ՝ ապագա իրավաբան: Ծնվել և մեծացել եմ Գերմանիայում: Ուսանող եմ, ավարտելով դպրոցը՝ ընդունվել համալսարան: Դաժան ուսումնական տարուց հետո ես որոշոցի այնուամենայնիվ մեկնել ծնողներիս հետ՝ Իսպանիա՝ ուժերս վերականգնելու համար: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես նախընտրում եմ մնալ տանը, լսել ջազ, խմել տեկիլլա և դիտել դրամաներ: Սակայն, ճակատագրական էր դա, թե ոչ, ես փոխեցի որոշումս և սկսեցի հավաքել իրերս:

Ես նոր էի տեղափոխվել Իսպանիայի փոքրիկ գյուղերից մեկը, որտեղ էլ հանդիպեցի Ագաթային: Ես միանգամից գերվեցի նրանով, և մենք կարճ ժամանակ անց մտերմացանք, դարձանք ընկերներ: Նա ուներ մի նվիրական երազանք՝ դառնալ հայտնի երգչուհի, տեղափոխվել արտասահման ու երգել, որպեսզի նրան ճանաչեն բոլորը: Մեր զբոսանքները ու մտերմիկ զրույցները շարժում էին բոլորի նախանձն ու զայրույթը: Ես Գերմանիայից էի եկել՝ անցկացնելու իմ ամառային արձակուրդնրը, և այն փաստը, որ ես արտասահմանից էի եկել, շարժում էր Ագաթային ծաղրող աղջիկների նախանձը իմ և Ագաթայի հանդեպ: ) Նրանք իրենց այդ ժամանակ իսկական թրջված առնետներ էին զգում. դա նրանց դեմքից էլ էր երևում… Ի՜նչ հաճելի էր նրանց այդ վիճակում տեսնելը. սա իմ հաղթանակն էր Ագաթային ծաղրողների նկատմաբ:

Արձակուրդներն ավարտվում էին, և ես ստիպված էի վերադառնալ Գերմանիա: Ագաթայից բաժանվելը ամենացավալի բանն էր ինձ համար: Ես չէի կարող բաժանվել նրանից. նրա հանդեպ առանձնահատուկ զգացում ունեի: Չէ, դա սեր չէր, հաստատ, սակայն նրա մտքերը, ցանկությունները շատ էին հետաքրքրում ինձ: Իմ հիշողության մեջ մնաց իմ վերջին վայրկյանները նրա հետ, երբ նա ասաց.

-Ես կգամ… Մի օր կհանդիպենք:

Արդեն 3 տարի է՝ Իսպանիայում չեմ եղել, բայց իմ հիշողության մեջ դաջված մնաց Ագաթայի անմեղ ժպիտը, անհնարին թվացող ցանկություններն ու անկեղծությունը: Նմանատիպ մարդկանց քո շրջապատում հազիվ թե գտնես… հատկապես էս ժամանակներում, երբ սուտն ու կեղծիքը համակել է բոլորին: Ագաթայի մասին մտքերը հանգիստ չեն տալիս ինձ. Իսպանիայի կիզիչ արևը, նարինջների համն ու Ագաթայի կերպարը միահյուսվել էին իմ հիշողության մեջ՝ որպես դրախտ՝ երկրի վրա…

-Միսթեր Սմի՞թ… Ես ձեզ կարծես թե բան հարցրեցի:

Ուշքի եկա այս սպառնական տոնով նախադասությունից. Միսիս Դրեյերն էր՝ իմ մաթեմատիկայի ուսուցչուհին…

-Կրկնե՛ք այն նախադասությունը, որը ես հենց նոր հնչեցրի:

-Կներե՛ք Միսիս Դրեյեր, անուշադիր էի, չլսեցի…

Իսկ համակուրսեցիներս, կարծես թե պայթյունի սպասելով, ապշած նայում էին մեզ: Մի խոսքով էն ստանդարտ, շաբլոն պահերը ինստիտուտում, որոնք դուք տեսել եք ֆիլմերում: Նորից չեմ գրի:

Նա ինձ դուրս հրավիրեց լսարանից: Նա իմ կյանքում տեսած ամենատհաճ ուսուցիչն էր: Երևի յուրաքանչյուրդ էլ ունի խիստ ուսուցչի իր մոդելը… Ես էլ ունեմ՝ ձիգ հավաքած մազերով, նիհար, խիստ աչքերով ու դաժան հայացքով: Ես չէի սիրում նրան, և ինձ չկորցնելով՝ դուրս եկա դասարանից:

Այդ օրը կարծես հաջողությունն իմ կողմից էր… Ծնողներս աշխատանքի էին, ես՝ տանը մենակ: )… Դաս սովորելու տրամադրություն չունեի. որոշեցի հեռուստացույց նայել, և հանկարծ Կենտրոնական հեռուստատեսությամբ տեսա մի գովազդ, որն ազդարարում էր նոր երաժշտական մրցույթի մասին: Մասնակցում էին հազարավոր տաղանդավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Օ՜, եթե Ագաթան մասնակցեր: ) Չէ որ նա ցանկանում էր երգել և հայտնի դառնալ:

Ծնողներս՝ Ադամն ու Ալիսը, շատ են սիրում մանակցել նմանատիպ մրցույթների՝ որպես հանդիսատես: Ուստի ես սպասում էի, որ նրանք ինձ կասեն ՝ մենք գնում ենք: Մարտի 12-ին Գերմանիայի գլխավոր համերգային սրահում պետք է տեղի ունենար այդ մրցույթի եզրափակիչ փուլը: Մեկը մյուսի ետևից ելույթ ունեցան տարբեր երաժիշտներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Հայաստանից… Սակայն իմ աչքերը մեխանիկորեն փնտրում էին ինչ-որ մեկին… Նրան, ում ամենաշատը կցանկանայի տեսնել: Նա Ագաթան էր… Այո, այդ իսպանացի աղջիլը: Չէ՞ որ նա ցանկանում էր փոխել իր կյանքը և ապրել ինչպես ուզում է, իրականացնել իր երազանքները, դառնալ հայտնի: Իսկ այս մրցույթը կօգներ նրան դուրս գալ նոր միջավայր, սկսել նոր կյանք: Ախ, եթե նա այստեղ լիներ:

Ժամերն անցնում են, նա չկա: Քրտնում եմ լարվածությունից, խառնվել եմ իրար, ինձ կորցրել եմ և հանկարծ…

-Տիկնայք և պարոնայք, դիմավորե’ք մեր վերջին մասնակցին՝ Ագաթա Արեգանոն Իսպանիայից: Ոնց որ սառը ջուրը լցնեին գլխիս: Ապուշ կտրած, աչքերս չռած նայում եմ բեմին, իսկ նա չկա… Մի՞թե դա այն Ագաթան է, ում սպասում էի: Հանկարծ նա վախվորած քայլերով, կարմրած աչքերով(նա լաց էր եղել), դանդաղ քայլերով մոտեցավ խոսափողին: Նա իսկական դիցուհու էր նման, իսկական հրեշտակ: Այդ պահին այդ ահռելի դահլիճում շատ լավ լսվում էր ճանճի տզզոցն անգամ… Նա խորը շունչ քաշեց ու ակապելլա կատարեց իսպանալեզու մի երգ… Նա լաց էր լինում, բայց երգում էր այնքան մաքուր, այնան դյութիչ, որ ողջ մարմնով ցնցվեցի: ) Նրա երգից հետո դահլիճը դեռ երկար ժամանակ ուշքի չէր գալիս… Ես չդիմացա, ուղղակի ոտքի կանգնեցի ու սկսեցի հուզված ծափահարել: Նա արեց դա, նա արեց իր առաջին քայլը դեպի իր երազած կյանքը: Ինձ միացան 2-ը, 4-ը… և ողջ Եվրոպան… Ակնհայտ էր, որ այս վտիտ աղջնակը գերեց Եվրոպային իր ձայնով, իր կերպարով: Խոսք չկար անգամ. նա, այսպես, թե այնպես, հաղթելու էր այդ մրցույթում. ես կասկած չունեի: Այս աղջիկը գնում էր իր երազանքի հետևից…

Միայն կուլիսներում՝ Ագաթային տեսնելուց և գրկախառնվելուց հետո իմացա, որ նրա ծնողները չեն թույլատրել նրան մասնակցելու այդ մրցույթին՝ պատճառաբանելով, որ նա չի կարող ճիշտ դրսևորել իրեն, և նա կխայտառակի թե՛ նրանց, թե՛ինքն իրեն: Սակայն նա փախել է տնից՝ տանելով իր՝ տարիներով հավաքած խնայողությունները՝ գնելով ինքնաթիռի տոմս դեպի Գերմանիա: Ես ապշել էի. ահա թե ինչի է պատրաստ իր երզանքին ամեն գնով հասնել ցանկացող մարդը. չկանգնե՛լ ոչնչի առաջ: Ես շփոթմունքից կակազում էի, և բառ չասելով՝ ցավացնելու չափ սեղմեցի նրան իմ կրծքին՝ ի սրտե հաջողություններ մաղթելով: Իմ զարմանքը կրկնապատկվեց, երբ նա խնդրեց ինձ լինել իր հետ՝ ուղեկցելով նրան որպես ամենամտերիմ ընկերը: Ես շնորհակալ էի Աստծուն, ով «հանդիպեցրեց» ինձ Ագաթայի հետ:

Այդ մրցույթը դարձավ ճակատագրական Ագաթայի համար: Հաջորդ օրն իսկ նա ստացավ բազում առաջարկներ՝ լինել տարբեր ամսագրերի շապիկներին, մասնակցել տարբեր համերգների, հարցազրույցների: Ես երեկվա նման հիշում էի Ագաթայի կիսաշփոթված վիճակը հարցազրույցներին, երբ նա բառերը սխալ էր ընտրում, դատարկում էր դիմացը դրած ջրի շշերը, կաշկանդված շարժումներ էր անում, նայում էր ամենուր, բացի լրագրողների աչքերից: Ամեն ինչ դեռ նոր էր նրա համար:

Հերթական հարցազրույցից մենք վերադարձանք հյուրանոց: Նա փակվեց սենյակում. ակնհայտ էր՝ նա լաց էր լինում: Դժվար չէր կռահել նրա հուզմունքի պատճառը: Մի կերպ համոզեցի նրան կիսվել ինձ հետ:

-Գիտես, -սկսեց նա, -ես միշտ էլ երազել եմ հասնել իմ նպատակներին: Դառնալ հանրության սիրելին, վարել այլ՝ ավելի ապահով կյանք: Ես թշնամուս էլ անգամ չեմ ցանկանա ապրել այն կյանքով, ինչ ապրել են իմ ծնողները, ես: Արյուն-քրտինք թափել մի քանի գրոշի համար, որն ավելի շատ ողորմության էր նման: Նրանք անուս էին. կրթվելու հնարավորություն չկար: Սակայն նրանք ամեն ինչ արեցին, անգամ անհնարինը, որ ինձ ուսման տան և քիչ թե շատ տառաճանաչ դարձնձն: Իսկ ես, կարծես թե դա ուրանալով՝ փախա Իսպանիայից և եկա Գերմանիա: Մենակ եմ Գերմանիայում: Ես հասա իմ առաջին հաջողությանը. սա ինձ մեծ ուժ տվեց՝ հետագայում ավելի վստահ լինելու համար: Սակայն… (հազիվ էր զսպում արցունքները), ես պատրաստ չեմ էս ամենին: Հարցազրույցներ, հյուրանոցներ… հասկացի՛ր՝ պատրաստ չեմ: Ես վախենում եմ, որ ես մի բան այն չեմ անի և կզրկվեմ այս ամենից… Մի անզգույշ քայլ, և ես կմնամ նույն նույն Ագաթան. նույն… Ագաթան:

Ես գրկեցի նրան. բառ անգամ չէի կարող ասել. խոսքեր չունեի:

-Ագաթա՛, բոլորմարդիկունեննպատակներ, որոնցցանկանումենհասնել: Ճանապարհիննրանքինքնակատարելագործվումեն՝ կոփելովիրենցմիտքնուհոգեբանությունը: Պիտիմիշտէլմիքայլառաջնայելևգրկաբացընդունելհաջողությանը: Պատրա՛ստեղիրամենինչի, տրամադրի՛րքեզ, աշխատի՛րինքդքեզվրա ևքոհաջողությաննասա՝ Բարև: Ես կօգնեմ քեզ:

Մենք հաջորդ օրը որոշեցինք շրջել խանութներով և գտնել նոր Ագաթային: Ի դեպ, ծնողներս գիտեին իմ ու Ագաթայի ջերմ, ընկերական հարաբերությունների մասին, և նրանք ինձ թույլատրեցին լինել նրա կողքին:

Մի ամբողջ օր մենք չափչփեցինք Գերմանիայի խանութները. կարճ երկար, սև, սպիտակ, լայն, նեղ… խելագարվել կարելի էր: )Իրականում նա ավելի նրբաճակ էր. նրան կոպտացնում էին գյուղական հողոտ շորերը, յուղոտ ու անխնամ մազերը: Նա գտավ իր իսկական ես-ին… Գերմանիայում: Նա էր՝ նրբաճաշակ, էլեգանտ ու ինքնավստահ: Ահա նա էր իսկական Ագաթան, ով բռնել էր իր ապագայի պոչն և քաշում էր դեպի իրեն: Նա ինձ վստահեց իր բոլոր գաղտնիքներն ու հույզերը, նրա իրական ոճն ու մտածելակերպը: Նա քիչ-քիչ դուրս էր գալիս իր գեղջկական կերպարից, դառնում էր ավելի ինքնավստահ, համարձակ ու անկոտրում: Նա կապը իր ծնողների հետ, իհարկե, պահպանում էր: Նա բացատրեց նրանց, որ սա իր կյանքն է ինքն է իր գլխի տերը: Ամեն հնարավորությունը կա`ինքնադրսևորվելու համար: Խոստացավ, որ կգա և նրանց էլ կհանի այդ կիսաճորտային վիճակից: Գաղտնի լսումները իմ կողմից տմարդություն էին հիշեցնում, սակայն հոգու խորքում հպարտանում էի նրանով. նրա նմաններչը լույս աշխարհ են գալիս հազվադեպ: Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած: Այս ամենը սկսվեց ցանկությունից, սա ընդամենը մի մրցույթի արդյունք էր: Մի մրցույթ, որն Ագաթայի համար, իրոք, ճակատագրական դարձավ: Նրա ճանապարհը փշոտ էր, սակայն լուսավուր: Ինչե՜ր էին լինելու հետագայում:

Այդ մրցույթի օրը դահլիճում ներկա էին աշխարհառչակ պրոդյուսերներ, ովքեր հետաքրքրվել էին Ագաթայով: Նրանց առաջարկով Ագաթան ձայնագրեց իր առաջին երգերը՝ անմեղ ու աստվածային սիրո մասին, հանդես եկավ տարբեր կերպարներով, հայտնվեց տարբեր ամսագրերի շապիկներին, ունեցավ բազբաթիվ ֆոտոսեսիաներ: Ագաթան հեղափոխություն առաջացրեց երաժշտության մեջ՝ դառնալով միամիտ ու աղջկական սիրո կերպար: Այս ամենին, անկեղծ ասած, ես էլ չէի սպասում: Նման շռնդալից հաջողությունները նրան ինքնագոհ ու պահանջկոտ ամենևին չդարջրին: Նա էլի հողաթափերով, շորտերով ու հավաքած մազերով գնում էր կենտրոնական փողոցի խանութներ՝ գնումներ անելու, էլի ամեն օր ժպիտը դեմքին բարևում էր մարդկանց, հարցնում նրանց որպիսությունը, հաջող օր մաղթում:

Լռություն. մեծ, լուսավոր սենյակ երկնաքերի վերևի հարկերում: Այստեղ Ագաթան է՝ իր ուսուցիչ՝ Անիի հետ: Նրանք արդեն երկար ժամանակ միասին էին և քիչ թե շատ երկար ճանապարհ էին անցել: Նրանք պատրաստվում էին մի հեղինակավոր մրցույթի, որը տարիներ շարունակ էկրաններին է գամել գրեթե ողջ աշխարհին: Այդ որոշումը կայացրել էր Գերմանիայի Մշակույթի նախարարությունը, որը նման մրցույթներին մասնակցելիս նախապատվությունը տալիս էր շոուին և երգին: Այլ թեկնածու չկար… չէր էլ կարող լինել:

Արդեն մթնում է, վառվում են երկնաքերի և շրջակայքի լույսերը, մարդիկ հոգնած ու անտրամադիր գնում են տուն: Բայց Ագաթան ու Անին կարծես թե չեն զգում ժամանակը. ես մի անկյունում նստած եմ ու մտածում եմ… նրա մասին: Թե ինչ կլիներ նրա հետ, եթե նա չփախչեր տնից, չգար Գերմանիա, չերգեր… . ինչ կյանքով կապրեր նա, առանց իր երազանքներն իրականացնելու որևէ շանսի: Իսկ ես… եթե չգայի Իսպանիա, չհանդիպեի նրան… Էհհհ՜… : Յուրաքանչյուր մարդու ապրելու իմաստը իր երզազանքներին հասնելու մեջ է: Հասնել ու վայելել չարչարանքի արդյունքներդ: Դրանից էլ ավելի հաճելի բան չկա: Ես պետք է օրինակ վերցնեի Ագաթայից:

Ագաթան երգելու էր մի երգ: Լրիվ նոր կերպար, ինձ համար շատ հետաքրքիր էր նրան էդ ոճում տեսնելը: Անկեղծ ասած՝ մի փոքր զարմացա, երբ նա ցանկություն հայտնեց երգել աշխույժ ու ռիթմիկ մի երգ: Նա Իսպանիայում կիսվեց ինձ հետ.

-Եթե ես հայտնի դառնամ, կերգեմ աշխույժ երգեր, որ մադրկանց ուրախություն ու սեր պարգևեմ: Չեմ սիրում նամշած դեմքով մարդկանց) , որ անընդհատ բողոքում են ու դժգոհում կյանքից: Ես ուզում եմ սիրել, սիրվել ու սեր տարածել:

Ապշում եմ ուղղակի… մարդիկ տարբեր են:

-Ես բնույթով աշխույժ մարդ եմ, թեև այդպիսի մանկություն չեմ ունեցել, այնուամենայնիվ, չեմ չարացել ու փորձել եմ շտկել ինձ ու իմ սխալները: Մանկուց սիրել եմ երաժշտությունը, երգը, պարը, սիրում եմ ռիթմիկ ու “կինոյի” միջի երգերը, որ ոճային են ու նորաձև: Ես չեմ փոխվի, եթե նույնիսկ դառնամ աստվածուհի, չեմ փոխվի, եթե ասեն, որ ես հին եմ ու ձանձրալի… Ես ավելի շուտ ինքս իմ կամքով կհեռանամ, քան կսպասեմ, որ մարդիկ դա ասեն: Երգողը ես եմ, ես ավելի շուտ կզգամ իմ սպառվելը… չեմ ընտրում արդեն շաբլոն դարձած ոճերն ու մտքերը: Ես ծալապակասի տպավորություն կթողնեմ, բայց կանեմ այն, ինչ արգելված չէ: Ես ոչ մեկին չեմ կրկնօրինակում, հակառակը, անում եմ ամենը, որ ինձ կրկնօրինակեն: Ու ընդհանրապես, ես հասել եմ իմ ուզածին, ու ես գոհ եմ դրա համար: Նախանձողներին խորհուրդ կտամ նայել իրենց հայելու մեջ: ~Ագաթան իր առաջին՝ “Flight” ալբոմի շնորհանդեսի ժամանակ: Տեսնում ե՞ք… Ծափեր, տեսախցիկների լույսեր, շլացնող զգեստներ ու շքեղություն… Նա ակնհայտ հուզված էր, նա անգամ մի պահ կորցրեց իրեն ու աչքերը լցրեց: Բայց դրանք երջանկության արցունքներ էին… նվաճողի արցունքներ: Սակայն, որքան էլ նրա սրտով էր այ ամենը, սակայն նրա նպատակների գագաթը այդ մրցույթն էր, որին արդեն 5 ամսից ավել պատրսատվում էր: Ընդամենը մեկ շաբաթ, ու վերջ…

Այնուամենայնիվ, լույսերից ու փայլից հետո, նա մնաց նույն Ագաթան՝ հեռախոսով ժամերով իր նոր ընկերուհիների հետ շատախոսող: ), ամեն մի լավ բանից ժամերով լացող ու անեկդոտները սերիալներից գերադասող Ագաթան: Նրա սիրտը անհանգիստ էր. իսկ եթե չստացվի, իսկ եթե, եթե… եթե-ներով ապրելը դժվար է, քանզի երբեմն կտրուկ որոշումներն են ստիպում կյանքի անիվին շարժվել առաջ:

-Ժամանակը քամու նման սլանում էր. այնքան գործ կա անելու, բայց ժամանակ չկա: Վախենում ես սայթաքել. դա քեզ կխոցի, ու դու կհիասթափվես: Սխալվելն էլ է մարդու համար, բայց ոչ ինձ: Իմ կյանքը շատ հեքիաթային ձևով դասավորվեց, գիտեք… Ես փախա տնից, եկա, երգեցի, ընդունվեցի, սիրվեցի… . Երևի կմտածեք՝ ինչից եմ դժգոհ, չէ՞… դա շատ թանկ նստեց ինձ վրա: Ես նման աննախադեպ հաջողությունների ամենևին էլ պատրաստ չէի: Ես սպասում էի երգելուց հետո հետ գնալ Իսպանիա՝ անկախ նրանից՝ ինձ տուն կընդունեն, թե ոչ: Մյուս կողմից՝ իմ գաղափարներն ու ցանկությունները կրծում էին ուղեղս ու ստիպում էին մնալ այստեղ: Սա նման էր իսկական մղձավանջի: Դու երկու քարի արանքում ես՝ կարիերա, հեղինակություն, երգ, ցանկություն, կիրք, մյուս կողմից՝ տաժանակիր աշխատանք, որի մեջ ծնողներս բացել են իրենց աչքերը: Հիմա կասեք՝ իհարկե առաջինը, ո՞վ կցանկանար տաժանակիր աշխատանք՝ աղքատավարձի համար: Բայց հասկացե՛ք՝ ես անտեսեցի ծնողներիս կարծիքը, նրանց կամքը: Էս ամենը ինձ և՛ հարազատ է թվում, և՛ խորթ՝ կարծես թե խաբեությամբ վաստակած:

Նման զգացմունքային պոռթկումներ նրա մոտ հաճախ էին լինում: Սակայն նա ոչ մեկին ցույց չէր տալիս իր խնդիրները, անձնականը. դա նրա կյանքն էր, և դա միայն նրան է հասանելի: Նա միշտ էլ չէր հասկանում էն երգիչներին, ովքեր իրենց անձնականը PR-ի գործիք են դարձնում՝ դա իմը չէ պատճառաբանությամբ: Այնուամենայնիվ, նա բեմում դառնում էր իսկական դիվա՝ վերևից իջած՝ առանց որևէ թերության, բծի… և վերջին “կանգառը” մոտենում էր:

Հսկայական աշխատանք էր տարվել այդ մրցույթի համար: Ես անձամբ տեսել եմ այդ հսկայական, անծայրածիր դահլիճը, այդ բեմը, դեկորացիաները, լույսերը… խելագարվել կարելի էր. մի՞թե այստեղ հնարավոր է առանց հուզվելու երգել… Այն էլ Ագաթայի համար, ով սովորել էր փոքրիկ ու «կոմպակտ» բեմերին… Մտահոգված էի ու փոքր-ինչ վախեցած: Իսկ եթե չստացվի՞:

Մայիսի քսաներկուսն է: Մրցույթին մնացել է ընդամենը երկու օր: Բոլորս փշերի վրա էինք, քնելու մասին խոսելը ծիծաղելի էր, իսկ ինքնամոռաց երգելը՝ վտանգավոր: Նա ինձ շշուկով ասաց, որ ցույց կտա իր համերգային զգեստը(մրցույթի կանոնների մեջ էր մտնում մրցույթին վերաբերվող իրերը ցույց չտալը): ) Սա առաջին հայացքից շարքային մրցույթ էր, սակայն սա մեզ համար դարձել էր ինչ-որ կյանքի ու մահու խնդիր. ծիծաղելի էր:

Օդանավակայանում, երբ վերհիշում էինք այս ամենը, Ագաթան չկարողացավ զսպել իր արցունքները. չէ որ սրանից սկսվեց նրա կարիերան: Ես սեղմեցի նրա ձեռքը և հիշեցի նրան մրցույթի օրը: Նրա ձեռքերը հուզմունքից քրտնած էին, սակայն նա ջանում էր ցույց չտալ իր հուզմունքը: Դա նրա մոտ չէր ստացվում, իհարկե, սակայն դա ողջունելի էր, որովհետև… դե հիմա… էս մի անգամ չստացվի, մյուս անգամ կստացվի. սա փորձ է հետագայի համար:

Մասնակիցներն արդեն ժամանել էին Համբուրգ, տեղավորվել հյուրանոցում, ծանոթացել միմյանց հետ: Ագաթան փակված էր իր սենյակում, վախենում էր դուրս գալ. նա հուսահատված էր, վախերն արթնացել էին: Փորձեցի խոսել նրա հետ, իսկ նա կտրուկ ու վճռական տոնով ասաց՝ հիմա կգամ:

Մասնակիցները խոսում էին դեսից-դենից՝ երաժշտություն, քաղաքականություն, ժամանց, մի խոսքով, և հանկարծ նրանք տեսան մի աղջկա: Նա հագնված էր շատ պարզ, սակայն շքեղ, փոքր-ինչ կարմրած աչքերով, երազկոտ ու թախծոտ դեմքով: Նրան միայն լուսապսակն ու հրեշտակի թևերն էին պակասում՝ մեկի հետ շփոթելու համար: ) : Նա իջավ, քաղաքավարի բարևեց, հետաքրքրվեց բոլորի որպիսությամբ և միացավ խոսակցությանը: Գիտեք՝ շատ շփոթված էի. ասես նա չէր փակվել իր սենյակում, նստել մի անկյունում ու լաց լինում: Արդեն հաջող կարիերա հարթող աղջիկը լաց էր լինում, որ նա անհաջողակ է ու վախենում է ունեցածը կորցնելուց: Եւ հանկարծ նա իջնում է ներքև, ասես ոչ մի բան չի եղել, դեմքի մկաններն այնքան հանգիստ էին՝ առանց անհանգստության նշույլի անգամ: Զարմանալի էր, բայց փաստ: Նա շատ շուտով ընկերացավ բոլորի հետ, առանց կոնֆլիկտների, ավելորդ ձևականությունների: Նա ինձ ասում է, որ շատերի հետ դեռ կապ պահպանում է, շփվում է, շատերի հետ՝ մտերմացել: Նրանք հանդես են եկել զուգերգերով, միասին տեսահոլովակներ նկարահանել, մեկնել շրջագայությունների և այլն: Ես այդ օրը ինձ ազատ ունկնդիր էի զգում. համեմատած նրա անցած ուղու հետ՝ իմ արածը ոչինչ էր. միայն չոր ուսում ու չոր հարաբերություններ: Նրանից օրինակ պետք է վերցնեի:

Էվոլյուցիա…

Ես երբեք նման ձևի էնտուզիաստ չեմ եղել: Վերևում մոռացա նշել, որ ես գործնական հարաբերություններում կոնկրետ եմ, սառը, առանց այլևայլությունների: Իսկ անձնական շփումներում փոխվում եմ հարյուր ութսուն աստիճանով: Ես դառնում եմ ավելի կատակասեր, աշխույժ, ասող-խոասող: Ծանոթներս, ովքեր կարդացին Ագաթայի մասին ձեռագրերը, զարմացան, որ ես կարող եմ նման ձևով գրել: Չէ որ ես ինստիտուտում ամենից շատը ատում էի ստեղծագործական շարադրությունները (թեև որպես երկրորդ մասնագիտություն ընտրել էի լրագրությունը): Իսկ հիմա դասերից ու Ագաթայի հետ օրս անցկացնելուց հետո՝ գիշերը, սուրճի բաժակները փոխելով գրում եմ իմ ու Ագաթայի արկածների մասին: Ես ինքս փոխվում էի: Գիշերը դժվար էի քնում. ինչ-որ անհանգստություն ու հուզմունք էր ինձ համակել: Թվում էր, թե ես եմ մասնակցում այդ երգի մրցույթին, ոչ թե նա: Բայց, այնուամենայնիվ, այնքան էի հուզվում, որ վերջերս ինձ մոտ գլխացավեր ու հոգնածություն նկատվեց: Սակայն դրանց վրա ուշադրություն դարձնող չկար. Ագաթային հաղթողի դերում զգալու ցանկությունը մոռացնել էին տալիս ամեն ինչ:

Համբուրգի eVendi ստադիոնում ասեղ գցելու տեղ չկար: Այնտեղ քո տեղը զբաղեցնելը արդեն հերոսություն էր թվում. ճղել-անցնել մարդկանց այդ անվերջ թվացող հերթը, պատկերացրեք, այնքան էլ հեշտ չէր: Ես ինքս հյուրանոցից մի քանի ժամ առաջ եմ դուրս եկել, որ կարողանամ անարգել զբաղեցնել իմ տեղը ): Մրցույթը դեռ չէր սկսվել, բայց իմ ոտքերն արդեն լարվածությունից ու անորոշությունից թուլանում էին: Այն աստիճան, որ հետևիս կանգնողներն ինձ առաջարկեցին բժշկի դիմել: Սակայն, համոզված լինելով, ար ամեն ինչ լավ կլինի, մնացի իմ տեղում: Եւ հանկարծ հնչեց մրցույթի հիմնը և դուրս եկավ հանդիսավարը, ով ազգությամբ ֆրանսիացի էր: Դահլիճը թնդաց ականջ ծակող ու ծափողջույններից:

-Ողջունում եմ բոլորիդ, հարգելի՛ հանդիսատես և հեռուստադիտող: Մեկնարկում է ամենամյա “Աշխարհի ձայնը” մրցույթը: Ամիսներ շարունակ տևած ընտրություններն ու նախապատրաստույուններն ամփոփվելու են հաջորդիվ: Այո, ողջ Եվրոպան սպասում է այս մրցույթին: Դա են վկայում հազարավոր նամակներն ու տոմսարկղերում րոպեների ընթացքում վաճառված տոմսերը: Եվ ես հանդիսությունը պաշտոնապես համարում եմ ԲԱՑՎԱԾ… Սրան հետևեցին որոտընդոստ ծափահարություններ, լրագրողները սկսեցին անվերջ լուսանկարել բեմը, հանդիսատեսին, հանդիսավարին, և այդ լույսերը աչք էին ցավեցնում:

Միևնույն ժամանակ կուլիսներում իսկական տորնադո էր: Մասնակիցները շտապում են վերջին թերությունները շտկել, թարմացնել շպարը, ուղղել զգեստների փեշերը: Ագաթայի աչքերը մոլորված էին ու թաց: Նա դեռ չէր հավատում, որ մի քանի րոպեից նա կհասնի իր տարիների բաղձալի երազանքին: Նա էլ մյուս մասնակիցների նման վազում էր այս ու այն կողմ՝ վարսահարդարից դիմահարդարի մոտ, դիմահարդարից ոճաբանի, նստում հայելու դիմաց, նայում ինքն իրեն: Դեմքից անգամ զգացվում էր, որ սիրտը լցված է: Իսկ եթե դա խանգարի երգին… Չեմ ուզում դրա մասին անգամ մտածել:

Մրցույթային փուլից առաջ ներկայացան կազմակերպիչները՝ իրենց ողջույնի խոսքերով, մասնակիցներին մաղթեցին հաջողություն ու ինքնավստահություն՝ ուղեկցվելով բուռն ծափահարություններով:

Եվ ահա, դադարում է աղմուկը և վառվում են լույսերը. ՇՈՈՒՆ ՍԿՍՎՈՒՄ Է… Ագաթան երգելու է յոթերորդը: Մասնակիցների կազմում կային հայտնի երգիչներ, ովքեր արդեն փորձ ունեին նման մրցույթներում: Լարված էին բոլորը:

Մեկը մյուսի ետևից դուրս եկան երգիչները, ներկայացրին անկրկնելի շոուներ, ռիթմիկ, հիթային երգեր, ինքնավստահ, անկոտրում:

Ահա, վերջապես, հինգերորդ մասնակիցը ավարտեց իր երգը. անդադար ծափեր ու վանկարկումներ: Ագաթայի ելույթին մնում էր մի քանի րոպե: Ժամանակը այնքան դանդաղ էր անցնում, րոպեն կարծես դար լիներ: Ես հասցրեցի գնալ կուլիսներ՝ նրան հաջողություն մաղթելու: Նրան տեսա հայելու առջև նստած՝ աղոթելիս: Նա աղոթում էր իր, ծնողների ու բոլորի համար: Նա չէր եկել հաղթելու. նա եկել էր ուղղակի երգելու համար: Նա այնքան անթերի էր թվում: Ես համբուրեցի նրան, մաքրեցի արցունքները ու ուղեկցեցի բեմ:

-Տիկնա՛յք և պարոնա՛յք: Այժմ ձեզ եմ ներկայացնում մի տաղանդավոր աղջնակի, ով կարճ ժամանակում գերեց Եվրոպան իր քաղցր ձայնով և ճկունությամբ: Նա վաճառեց ավելի քան 2000 ձայնասկավառակ միայն Գերմանիայում: Նրա տեսահոլովակները հիթ շքերթների առաջատար հորիզոնականներից չիջավ ավելի քան 2 ամիս: Նա աչքի ընկավ իր սուր, բայց անկեղծ խոսքով: Նա Ագաթան է՝ նույն երազկոտ ու հմայիչ Ագաթան: Դիմավորե՛ք:

Դահլիճը թնդաց հիացական բացականչություններից ու քաջալերող ծափողջույններից:

Նա բարձրացավ բեմ, աչքերով զննեց այդ ահռեի դահլիճը, և առաջացավ դեպի բեմի կենտրոն: Հնչեց երաժշտությունը, պարողները դուրս եկան բեմ, և նա դարձավ լրիվ ուրիշ մարդ: Նա սկսեց երգել՝ ուշադրություն չդարձնելով իր դառը մանկության վրա, երգում էր, առանց որևէ լարվածության: Նրա աչքերը փայլում էին ուրախությունից: Լայն ժպիտը բազմապատկում էր նրա հմայքը: Նա երգում էր ու պարում առանց որևէ սխալի, թերության: Նա հանդիսատեսի ապշած հայացքները րոպեներ շարունակ գամեց իր վրա: Իմ բերանն անգամ բաց էր մնացել: Պահը հուզիչ էր, երգը՝ ուրախ, բայց ես հուզվել էի, լաց էի լինում ուրախությունից. ես այնքան ուրախ էի նրա համար: Նա նայում էր դեպի ապագա, դեպի պայծառ, փշոտ, բայց հաճելի ապագան: Առաջն քայլն արդեն արած էր: Նրա քսանականների ոճով հագուստը, շքեզ սանրվածքը, դիվային շպարը նրան դարձրին այդ օրվա հերոսուհին: Նա իր երգով արթնացրեց ողջ մարզադաշտը, ստիպեց պարել, երգել, սեր խոստովանել միմյանց, համբուրվել, զգալ երգի մոգական ուժը: Նա, իրոք որ, երկնքից էր իջել: Նախկին լացկանից ոչինչ չէր մնացել: Ոչ ոք, անկասկած, նրան այդ ոճում չէր սպասում: Հրավառություն բեմի վրա, նրա ձայնի նուրբ երանգներն ու իմպրովիզները, հագեցած համարն ու երգի շունչը ցնցեց աշխարհին. սա նրա աստեղային ժամն էր: Երգն ավարտվեց, հանդիսատեսը րոպեներ շարունակ հոտնկայս ծափահարում էր նրան, վանկարկում՝ ԴԻ-ՎԱ, ԴԻ-ՎԱ: Նա իր շլացուցիչ ժպիտով խոնարհվեց և պարողների հետ անհետացավ բեմից: Հանդիսավարի խոսքերն անգամ չէր լսվում. համընդհանուր ոգևորություն էր տիրում մարզադաշտում: փաստ է՝ Ագաթան իրեն ենթարկեց մի ողջ մարադաշտ, որին նայելիս անգամ բերանդ բաց է մնում: Իսկ նա հավաքեց բոլորին իր բռի մեջ(կոպիտ ասած)և տարավ իր ետևից: Էլ ինչե՜ր պիտի անեին մյուս մասնակիցները, որ կարողանային աչքի ընկնել: Պատասխանն ակնհայտ էր:

Արդյունքները սպասված էին, ցնցող ու հուզիչ. ժպիտներ, արցունքներ, հիացմունք ու սեր: Ագաթան իր հետ տուն (հյուրանոց)տարավ ոսկե արձանիկը և մրցույթն իր երկրում անցկացնելու իրավունք: Այն հարցին, թե ինչ է անելու նա հիմա, նա շատ հանգիստ ու անկաշկանդ պատասխանեց.

– Լոգանք կընդունեմ, կմաքրեմ դեմքիս շպարը, մի բաժակ թեյ ու ուղիղ քնելու: Վաղըը էնքա՜ն բան ունեմ անելու: Ես, Ագաթան, թիմն ու անվտանգության անձնակազմը անհետացանք մթության մեջ… ուղիղ օդանավակայան… ուղիղ Իսպանիա:

Ագաթան վերադարձավ Իսպանիա հաղթողի դերում: Նա ցանկանում էր տեսնել իրեն ծաղրող անհաջողակների դեմքը, հաջողություններ մաղթել նրանց ու գնալ տուն՝ ծնողներին այս ամենը պատմելու: Ես մնացի դրսում. տուն չմտա: Հետո միայն նա ինձ պատմեց, որ նա առաջարկել է ծնողներին տեղափոխվել Գերմանիա, ապրել իրար հետ՝ իսկական ընտանիքի նման: Տուն կվարձեն, մի քանի տեղ կաշխատեն, բայց կապրեն երջանիկ: Ծնողները սկզբում մերժեցին: Ագաթային դիմավորեցին սառնությամբ ու մեղադրող հայացքներով: Սակայն ողջ գյուղը հետևել էր Ագաթայի բեմելին և հպարտության պահեր ապրել: Դե ծնողը միշտ էլ ուրախ է իր երեխայի հաջողություններով… համառ ջանքերից հետո, վերջապես, նրանք համաձայնեցին տեղափոխվել: Օրը Ագաթայինն էր… Ամեն ինչ նրա շուրջն էր պտտվում: Նա սիրում էր բոլորին, անգամ այդ անհաջողակներին, իր հայրական տան ամեն մի ծակուծուկը, նարինջների դաշտերը, իսպանական կիզիչ արևը… Աշխարհը, Աստծուն: Շնորհակալություններ էր հայտնում Սուրբ Մարիամին, ով օգնեց նրան չկոտրևվել ու առաջ գնալ: Խելագարվել կարելի էր…

Օդանավակայանում պարզեցի, որ Ագաթան արդեն ամուսնացել է, ունի հրեշտակի նման մի փոքրիկ: Նա էլի հաջող կարիերա է անում: Նա Գերմանիայի և, առհասարակ, Եվրոպայի թիվ մեկ երգչուհիներից է: Նրա շրջասույթը դարձավ Դիվա, սակայն բոլորն էլ հիշում են որպես ամաչկոտ ու լացկան Ագաթա:

Մենք փոխանակվեցինք համարներով և խոստացանք հյուրընկալվել միմյանց: Մենք հաջողություն մաղթեցինք միմյանց, համբուրվեցինք և բաժանվեցինք:

Նա մնացել էր նույն Ագաթան՝ առանց աստղային փոշու ու գոռոզության: Նա էլի երեկոները մազերը կապած և կարճ շորտերով դուրս էր գալիս կենտրոնական փողոց՝ գնումներ կատարելու, բարևում անծանոթներին և հաջող օր մաղթում…

… Անցել են երկար տարիներ, Ագաթան այժմ ամուսնացած է, երկու չարաճճի երեխեների մայր, միևնույն ժամանակ կին, ով ունի հաջողակ կարիերա, սիրող ընտանիք, իրական ընկերներ… Իսկ ես, ավարտելով ուսումս, ընդունվեցի աշխատանքի Գերմանիայի հայտնի փաստաբանական կազմակերպություններից մեկում՝ որպես իրավաբան: Ամուսնացած եմ, սպասում եմ իմ առաջնեկին՝ Անրիին: Մենք արդեն ընտանիքներով ենք ընկերություն անում. համարյա հարազատներ ենք. մեզ կապես ճակատագիրը՝ հասարակ պատահականությունը: Եթե ես չցանկանայի մեկնել Իսպանիա՝ ես կշարունակեի ապրել նույն տաղտկալի առօրյայով, որով ապրում էի մինչ նրան հանդիպելը:

Սամվել Խաչատրյան, 15 տարեկան, ք. Արմավիր, Ռ. Եղոյանի անվ. թիվ 1 ավագ դպրոց

 

Advertisements

3 Comments

  1. Luiz says:

    Ապրես, Սամվել ջան!!!

    Like

  2. Lyov says:

    hrashali a

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: