Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Մոլորված խիղճը

Մոլորված խիղճը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Լսվում էր սրտերի դոփյուն` մոր ու մանկան: Մոր սրտի, հոգու, խղճի դոփյուն: Դոփյուն մանկան սրտի, մանկան փոքրիկ, անպիղծ, անմեղ սրտի: Արևի դոփյուն կամ երկնքի, որ ուժ է տալիս կամ խլում: Կինը զգում էր մայրանալու հրճվանքը: Նա ապրում էր՝ ձեռքը դնելով ապագայի ուսին: Երկար էր սպասել առաջնեկի լույս աշխարհ գալուն: Այնքան երկար ինչքան ծիծեռնակը` գարնան: Անհամբեր էր ու անընդմեջ խոսում էր իր փոքրիկի հետ, այնպես, ասես հասուն մեկի հետ: Կյանքը անավարտ երազ է և չգիտես, թե այն ինչպես կավարտվի: Ներս մտավ ծննդատան բժիշկներից մեկը և ասաց.

-Բարև տիկին, ինչպե՞ս եք:

-Լավ, շնորհակալ եմ, բժիշկ, ուրիշ ինչպես կարող է լինել մայրը` երջանիկ:

-Ախխ, տիկին, ձեր մեջ այնքան բարություն, սեր և ջերմություն կա, որ չեմ կարող ձեզ ասել…

-Ի՞նչ, ասեք, խնդրեմ:

-Բայց դա ձեզ այնքան էլ չի ուրախացնի:

-Խոսեք բժիշկ, խոսեք վերջապես, սիրտս կփշրվի հիմա:

-Տիկին, ձեր երեխան…

-Ի՞նչ, իմ երեխան, ի՞նչ է պատահել փոքրիկիս, խոսեք:

-Պտուղը անհաս է, դեռ չի հասցրել զարգանալ:

-Այսի՞նքն:

-Եթե դուք համաձայնվեք լույսաշխարհ բերել երեխային, այն հնարավոր է հիվանդ լինի և ձեզնից մեծ գումար կպահանջվի երեխային բուժելու համար:

-Ի՞նչ եք խոսում բժիշկ, դա հնարավոր չէ, ախր ես զգում եմ իմ երեխայի ամեն մի շարժումը, նույնիսկ երբ նա ուրախ է, ժպտում է, ախր ինչ եք ասում, բժիշկ, դուք ուզում եք, որ ես գժվեմ չէ, դա՞ է ձեր ուզածը:

-Հավատացեք, տիկին, մեծ գումար կպահանջվի երեխային երեխա դարձնելու համար:

Անցավ մեկ օր. կինը խորհրդակցեց ամուսնու ու հարազատների հետ, բայց պատասխանները դրական չէին: Կրկին ներս մտավ բժիշկը:

-Դե ինչ, տիկին, որոշեցիք:

-Այո, ես…..

Այդ պահին պատուհանին մոտեցավ արծվի նման մեծ մի թռչուն, ոսկեգույն փետուրներով և սկսեց թակել պատուհանը իր ամբողջ ուժով: Կինը և բժշկը զարմացած էին: Թռչունը պատերազմում էր, պայքարում՝ ասես դեմ լիներ, որ երեխային հեռացնեն:

-Դո՞ւք էլ եք տեսնում այն ինչ ես, տիկին, ինչ է սա՞:

-Սա իմ խիղճն է բժիշկ` խիղճս, որ չկար` մոլորված էր:

Եկավ այդ սպասված պահը, երեխան պետք է ծնվեր: Բժիշկները կնոջը տեղափոխեցին ծնարան, որտեղ նա պետք է լույս աշխարհ բերեր իր առաջնեկին:

Երեխան ծնվեց, բայց ամեն ինչ լուռ էր, երեխան չճչաց: Նրա մանկան նուրբ ու բարի աչքերը շուրջն էին նայում, նա լուռ էր, միայն աչքերն էին, որ խոսում էին: Բժիշկները անհապաղ երեխային տարան ծննդատան վերակենդանացման բաժին: Մայրը պայքարեց իր երեխայի լույս աշխարհ գալու համար ու հասավ իր ուզածին: Եվս մի մանուկ ավելացավ, ևս մի ընտանիք դարձավ երջանիկ: Երեխան փրկվեց՝ թև անհաս ծնվելու պատճառով ունեցավ որոշ մտավոր խնդիրներ, բայց ոչ ոք կատարյալ չէ:

Ավետիս Հարությունյան, 15 տարեկան, Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Advertisements

1 Comment

  1. […] Ավետիս Հարությունյան. Եգիպտուհին, Մոլորված խիղճը […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: