Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հավատում եմ քեզ, զինվոր

Հավատում եմ քեզ, զինվոր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Իմ ընտանիքի հեքիաթն է սա: Չէ՛, հեքիաթ չէ, հեքիաթը հորինում են, որի վերջում հաղթում է բարին, չարը՝ պատժվում:

Երկնքի անամպ լազուրի,մեր շառաչուն ջրվեժի, հնամենի իմ հայրենիքի նման իրական է իմ հեքիաթը:

Իրական էր նաև պատերազմի բոթը…Ու սկիզբ առավ իմ հեքիաթը մեր փոքրիկ քաղաքից, որը թիկնել է Որոտանից աջ և ահյակ՝ Սուրբ Հովհաննեսի ձեռքը գլխին…

«Անխիղճ ու անհոգի է պատերազմը, բալա՛, հրեշ է կանաչ աչքերով, մահաբեր շնչով»: Երկրորդ Համաշխարհային դժողք ապրած մեծ տատս է ասել ու փութով որոնել շյուղերը:

Տաք ու փափուկ գուլպաներ էր գործում գիշեր ու տիվ:

Մի օր էլ…

-Տա՛տ,- խնդրել է տասնհինգամյա մայրս Գոհարիկը,- նամակ եմ գրել զինվորին: Հիշում ես պատմում էիր քառասունականների աղջիկների մասին,որոնց նամակն ուժ ու կորով էր,սխրանք ու խիզախում ֆաշիստների դեմ: Թո՛ղ կարդա հայ զինվորն իմ նամակը,իմանա,որ վստահում ենք, սիրում ու հավատում նրա հաղթանակին:

«Դու մեր նորաստեղծ բանակի անդրանիկ զինվորն ես ,մեր հերոսական հայրենիքի վաղը,մեր մանուկների ու մայրերի պաշտպանը,քո ամուր ձեռքերում մեր պատմությունն է, մեր սուրբ Վաղարշապատն ու Գանձասարը,Օշականն ու Ամարասը:Հավատում ենք ,քո բազկի ուժից վաղը թշնամին չորեքթաթ ետ կսողա իր որջը…» :

Կապուտաչյա մի զինվոր հագել է Մարան տատիս գործած գուլպան,գտել ու կարդացել մայրիկիս նամակը…

Կորյուն է նրա անունը:Նա նամակը կարդացել է իր ընկերներին,հրամանատատարին:

Ու բոց է ցայտել հայկյան զինվորների աչքերից, պրկվել են բռունցքները, հրավառվել հոգիները:

…Էլ ով կարող է ,ով կհանդգնի…Չուշացավ հաղթանակը: Մեր կորյունների ահից դողաց ոսոխը,նահանջեց ու կծկվեց իր բնում: Հայոց բանակը մի մայիսի ինն էլ պարգեւեց հայրենիքին՝ ազատագրելով Շուշին նաև: Հինավուրց Արցախում թագավոր կարգվեց նորին մեծություն Խաղաղությունը: Նա ճախրեց Գանձասարի գմբեթն ի վեր, բորբոքեց Ամարասի մարմրող խնկաբույրը…

Մայիսյան մի պայծառ օր կապուտաչյա Կորյունն այցի եկավ Գոհարիկին:Հին ծանոթների նման ժպտացին կարոտած,շիկնեցին ու բռնեցին Սուրբ Հովհաննես տանող բարձունքի ճամփան:Այնտեղ նրանք են՝ Կորյունի մարտական ընկերները…

Մեր հեքիաթն իրական է,իրական ինչպես բոլոր հեքիաթները,վերջում հաղթում է բարին,պատժվում՝ չարը:Ապա երկնքից երեք խնձոր է ընկնում: Առաջինը՝ իմ լույս Մարան տատին, երկրորդը՝ Գոհար ու Կորյուն իմ ծնողներին,երրորդը՝ չէ՛, չէ՛, երեքն էլ մեր անհաղթ զինվորներին, որոնք պաշտպանել ու պաշտպանում են Հայաստանը ու Արցախը:

Սևակ Միրաբյան, Սիսիան, 18 տարեկան

Advertisements

2 Comments

  1. Aram says:

    Hrashali patmvacq,yurorinak motecum.,.erani ays heqiat@ irakan lini…shat lavn er…

    Like

  2. […] Սևակ Միրաբյան. Հավատում եմ քեզ, զինվոր […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: