Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Տուփն ընկավ ու… փակվեց

Տուփն ընկավ ու… փակվեց

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

 2020թ.

-Տա~տ, դե վե~ր կաց…
-Տա~տ, ա~յ տատ, վեր կաց էլի…
-Տատի~, դե վեր կաց էլի, խնդրում եմ…
-Տա~ …

…Մի քանի փորձ էլ ու…լռեցին…Հասկացան, որ անօգուտ է տատիկին խնդրել, որ վեր կենա համակարգչի մոտից՝ միայն նրա համար, որ թոռները ուզում են խաղալ…այն էլ՝ ոչ թե խաղալ Flow կամ Angry Birds, այլ՝ ընդամենը մի սեղանի խաղ, այն էլ՝ ոչ թե ուղղակի սեղանի խաղ, այլ տատի մի ժամանակ ամենասիրած սեղանի խաղը:
…Խաղը մի ժամանակ տատիկը շատ էր սիրում խաղալ. բոլորին հաղթում էր, դրա համար էր սիրում երևի: Նստեցնում էր երեք թոռներին իրար կողքի(Նանե, Արծվի, Նորայր հերթականությամբ), ամենքի դիմաց մեկական խաղ էր դնում ու, սեղանի եզրով դողդոջուն մատները քայլեցնելով, մոտենում առաջին թոռանը ու խորշոմավոր ձեռքը տանում էր դեպի խաղաքարը: Զինվորը մի վանդակ առաջ էր տանում ու ասում էր՝ շախ: Թոռնիկը՝ զարմացած, բայց մի քիչ էլ վախեցած, նայում էր տատին, ու ակնոցի ետևից ժպտացող աչքերից հասկանում էր տատի կատակը: Եվ մինչ առաջին հակառակորդը կմտածեր, թե ինչ պիտի պատասխանի տատիկի «շախ»-ին, փորձառու տատը անցնում էր առաջ ու սկսում խաղը երկրորդ թոռնիկի հետ՝ չմոռանալով մատները սեղանի եզրով քայլեցնել(դա իր սիրած մատների վարժությունն էր): Մի քանի հերթից հետո թոռնիկներից երեքն էլ զարմացած նայում էին տատի  բարի ժպիտին, որին աստիճանաբար միանում էին նաև թոռների մանկական ու անմեղ ժպիտները. դա ո´չ առաջին, ո´չ վերջին անգամն էր, որ թոռները մատ էին լինում… դա ո´չ առաջին, ո´չ էլ վերջին անգամն էր, որ տատը տաքուկ գրկում էր պարտված թոռներին ու մի քիչ էլ ծակծկվում թոռների հագած սև ու սպիտակ վանդակներով բրդե ժիլետներից, որոնք ինքն էլ գործել էր շախմատասեր փոքրիկների համար….Մի ժամանակ տատը սիրում էր այս խաղը խաղալ թոռների՝ Նանիկի, Արծվիկի ու Նորիկի(ինչպես ինքն էր սիրում քնքշանքով ասել) հետ…Այդ ժամանակ Նանեն 7րդ դասարանում էր սովորում, իսկ Արծվին ու Նորայրը՝ 5րդ…Մի ժամանակ

2030թ.

2030 թվականը այն տարին էր, երբ տատի subscription-ները google reader-ում անցնում էին 100ը, երբ wordpress-ի իր բլոգը դարձել էր ֆեյսբուքյան իրականության ամենահայտնի անձնական տարածքներից, որտեղ սուր քննադատություններն ու օրիգինալ մտքերն անպակաս էին: 2030ը այն թվականն էր, երբ տատը ստիպված ստեղծեց անդրոիդ համակարգ, քանի որ ինքը միայնակ չէր հասցնում իրականացնել օնլայն դասընթացները HTML սովորել ցանկացողների մեծ գլխաքանակի համար: Այդ տարի տատիկը հասցրեց ստեղծել տեղեկատվական հարթակ, որտեղ կարելի էր գտնել այն ամենը, ինչ անհնար էր գտնել նույնիսկ facebook-ում: Տատն ամբողջովին տրվել էր սոցիալական մեդիային, որը իր համար վիրտուալից վերափոխվել էր իրական միջավայրի:

2040թ.

Նանեն սովորում է 27րդ դասարանում. այս տարի ավարտում է դպրոցը: Նորիկն ու Արծվիկն էլ՝ 25րդ դասարանում են ու, նախարարի՝ կրթությունն ավելի հիմնավոր դարձնելու որոշմամբ, ստիպած են ևս 4 տարի սովորել, այսինքն՝ 29րդ դասարանում կավարտեն դպրոցը…
Տատն այլևս չկա… Կյանքի վերջին վայրկյաններին թոռներին խնդրել էր ապաակտիվացնել facebook-ի իր պրոֆիլը…

2013թ.

…Հերթական շախմատային սեանսն էր, երբ դռան զանգը հնչեց…

-Արծվի´կ, դուռը բացի´ր, բալե´ս…
-Տատ, բայց էսօր իմ հերթը չի. Նանե´, դու գնա, բացի´ր…

…Քիչ անց լսվեց դռան փակվելը ու հյուրասենյակ մտան հայրիկն ու մայրիկը: Հայրիկի ձեռքին մի մեծ ու, ըստ հայրիկի դեմքի արտահայտության, ծանր տուփ էր: Դրեց սենյակի մեջտեղում ու ժպտալով ասաց.

-Բարով մաշեք…

Տուփի վրա ինչ-որ կծած խնձոր էր նկարած…

…Տատի արմունկը պատահաբար դիպավ սեղանին դրված շախմատի տուփի ծայրին, տուփն ընկավ ու…փակվեց…

Հայկ Սմբատյան, 17 տարեկան, Երևան, թիվ 83 դպրոց


2 Comments

  1. […] Հայկ Սմբատյան. Տուփն ընկավ ու… փակվեց […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: