Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » «Վերջին Հրդեհը». ամեն ինչ կրակով պիտի փորձվի…

«Վերջին Հրդեհը». ամեն ինչ կրակով պիտի փորձվի…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Գրիգոր Սարգսյանի «Վերջին հրդեհը» վեպը

«Անձրևը սկսվեց ապրիլի 7-ին և ահա արդեն չորս օր է, որ չէր ընդհատվում…».  սա էն գրքի առաջին տողերն են, որը դարձավ խթան այն բանի, որ ես փոխեմ կարծիքս ժամանակակից գրականության մասին: Գիրք, որի մասին շատ բան չես կարող ասել, որի վերնագիրը արդեն կանչող է… «Վերջին Հրդեհը»…Գիրքը ինձ նվիրեց Դպրոցական Բլոգը՝ պատմվածքի մրցույթի ամփոփման օրը:

Թեև 350 էջը էդքան էլ շատ չի, բայց գիրքը կարդացել եմ երևի մոտ 9-10 ամսում: Կարդում էի շա~տ դանդաղ՝ ամեն մի բառն ու տողը փորձելով հասկանալ: Իմ բոլոր կարդացած գրքերից(իսկ դրանք էդքան էլ անհաշվելի չեն) «Վերջին Հրդեհը» առանձնացնում եմ նրա համար, որ կարդում էի ոչ միայն քնելուց առաջ մի-երկու ժամ, մինչև քունս կտաներ, այլև՝ պատմության ու հանրահաշվի ժամերին(երբ բոլորը քնած էին), երթուղայինում(երբ բոլորը շտապում էին), ու նույնիսկ միացրած հեռուստացույցի առաջ(երբ հեռուստացույց ոչ ոք չէր նայում): Թվում է՝ եթե էսքան կարդում ես, պիտի որ 1 շաբաթը բավականացնի 350 էջից բաղկացած գիրքը ավարտին հասցնելու համար, իսկ ես դա արեցի 36 այդպիսի շաբաթների ընթացքում:

Գիտե՞ք, կան գրքեր, որոնք էնքան հետաքրքիր են թվում, ուզում ես անպայման մտնել էդ հերոսների կերպարների մեջ ու անպայման ապրել էն, ինչ ապրում են նրանք, բայց չի ստացվում, չես կարողանում անկեղծանալ հերոսների ու ինքդ քո հետ: Իսկ կան գրքեր, որոնք ոչ միայն հյուրընկալում են քեզ իրենց սյուժեում, այլ նաև չեն թողնում, որ դուրս գաս: Ու էս գիրքը հենց էդ տեսակի գրքերից է: Ու գրված էնքա~ն իրական ու էնքա~ն պատկերավոր, որ անընդհատ քեզ թվում է, թե իրոք քո քաղաքում էդպիսի բան է եղել(գրքում գրված է, թե ինչպիսի բան): Նույնիսկ մի անգամ հարցրի.

-Մամ, երբ ես դեռ ծնված չեմ եղել, էսպիսի բան եղել է՞ Երևանում:

Այ էսքան իրական էր ու կանչող: Ընդհանրապես պարտադրող գրքեր չեմ սիրում, իսկ էս գիրքը ոչ միայն պարտադրող չէր, այլ՝ դեռ մի բան էլ՝ համոզող էր:

Կարճ ասած՝ շնորհակալություն էս հանճարեղ գրքի հեղինակին՝ Գրիգոր Սարգսյանին, որ ինձ համարյա 1 տարի «Վերջին Հրդեհ»-ով պահեց մեծ ու փոքր անկեղծության աշխարհում ու ստիպեց ԿՐԱԿՈՎ փորձել էս գիրքը ու շնորհակալություն Դպրոցական Բլոգին, որ ընտրեց աշակերտներին անկեղծության աշխարհում պահելու հենց էս տարբերակը:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: