Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հավատքի աղոթքը

Հավատքի աղոթքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Զանգը հնչեց: Բոլոր երեխաները շտապում էին տուն,  ինչպես և ես: Ընկերուհիներս խոսում էին տարբեր թեմաների շուրջ: Մենք հասակակիցներ ենք, սակայն իմ աշխարհաընկալումները այլ էր: Երբեմն այնքան էի ձանձրանում նրանց խոսակցուտյուններից, որ քայլերս արագացնում էի` միայնության մեջ ինքս ինձ հասկանալու համար, չէի կարողանում ինձ գտնել որևիցե աչքերի մեջ, բոլորը խորթ էին, անգամ ընկերներս: Բայց ես այսպիսին չէի, իսկ ինձ ի՞նչը ստիպեց փոխվել, երևի այն, երբ նվիրվածությունս փոխհատուցվեց հիասթափությամբ, և այդ ժամ ես կյանքին սկսեցի նայել այլ աչքերով: Մարդիկ ինձ համար դարձան խաբկանք, երբ նրանք տուն են վերադառնում, ինչպես իրենց հագուստներն են դասակարգում, այնպես էլ դիմակները:    

Պատուհանիցս այն կողմ աստղազարդ գիշեր էր, աստղերից յուրաքանչյուրը կարծես իմ երազանքներն լինեին, որոնք իմ աչքերից բարձրանում էին դեպի հավերժություն, որը այնքան հեռու էր իրականութունից, բայց այնքան մոտ սրտիս: Աչքերս փակեցի երազանքով և լուսաբացին զարթուցիչի ձայնը արթնացրեց ինձ երազանքից: Շտապեցի դպրոց, սակայն քայլերս ինձ տարան դեպի եկեղեցի: Մինչ այդ ճանապարհին փորձում էի հասկանալ, կյանքը ինչո՞ւ է  մարդուն տրված` սիրելու, թե՞ ատելու, ճշմարտության,  թե՞ կեղծիքի, գտնելու թե ՞          կորստի: Կյանքը նման է կծիկի, որտեղ առկա են արդարությունը, ճշմարտությունը, սերը և կյանքի ընթացքում դու  այն իրարից առանձնացնում ես, եւ ահա թե ինչու են ծերերը այսքան իմաստուն:

Վերջապես հասա Աստծո տուն: Շուրթերիցս հնչում էր հավատքի աղոթքը.

«Տեր իմ, տուր ինձ լսողություն, ոչ հավատքի, այլ իրական, կյանքին ճիշտ տեսնելու համար

Տուր ինձ ձեռքեր ոչ գողության, այլ մերձավորիս ձեռքմեկնելու համար,

Տուր ինձ ուժ ամեն լուսացող օրվա համար

Ամեն»:

Եկեղեցուց դուրս եկա հանգստությամբ: Եկեղեցու բակում հանդիպեցի Տեր հորը, ես ընկճված նայեցի նրան, կարծես նա իմ սառած աչքերի մեջ նկատել էր հուզմունքս, առաջին բառը, որ արտասանեցի դա ողջյունի խոսքն էր, այնուհետեւ մենք երկար զրույցի բռնվեցինք:

-Ինչո՞ւ է կյանքն հիասթափեցնում մարդկանց,- կիսաձայն հարձրեցի տեր հորը, նեղացած ձևանալով կյանքից:

-Ընդհակառակը զավակս մարդիկ են հիասթափեցնում կյանքին: Նա մարդկանց նվիրում է կյանք, սակայն ոչ չարացնելու, այլ արարելու համար: Կյանքում կհանդիպես այնպիսի մարդկանց, որոնք քո ոտքի տակ թակարդ կդնեն, ինչպես մարդիկ են թակարդի տակ ուտելիք դնելով խաբում մկներին, իսկ նրանք հավատալով մարդկանց բարությանը ընկնում են թակարդը, սակայն կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք քեզ ձեռք կմեկնեն  թակարդից դուրս հանելու համար:

-Իսկ ինչպե՞ս տարբերել մարդկանց:

-Կյանքը գրադարան է, ամեն մարդ մի գիրք, մտնելով գրադարան ինչքան շատ գիրք ընթեր-ցես, այնքան ավելի մոտ կլինես իմաստությանը:

-Իսկ նրանց խոսքե՞րը, ո՞ւմ վստահես:

-Չհավատաս խոսքեր շաղ տվող մարդկանց, և երբ քալիս է ապացուցման ժամը, համր դարձած,  կույր աչքերով նայում են քեզ:  Այլ հավատա այն մարդուն, ով լուռ, բայց փոքր քայլերով ցույց է տալիս իր նվիրվածությունը: Տեր հոր աջ ձեռքը համբուրելով շարժվեցի դեպի դպրոց, հասա այն ժամանակ, երբ զանգն հնչեց, այս անգամ մենակ չէի, ընկերներիս հետ, թև  ոչ նախկին, այլ իսկական ընկերներիս,  որոնց ուժը ոչ խոսքի, այլ արարքների մեջ էր:

Հասմիկ Գևորգյան, 15 տարեկան, Տավուշի մարզ, գյուղ Ուջան 

Advertisements

5 Comments

  1. DU AMENALAVN ES HAS JAN 🙂

    Like

  2. Has Gevorgyan says:

    mersi shat -shat…(k)…..

    Like

  3. PLEASE 🙂 🙂 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: