Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Նարնջագույն մետրոն

Նարնջագույն մետրոն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Մտորում եմ երազի մասին: Նարնջագույն մետրոն սլանում էր Բարեկամություն` այնտեղ, որտեղ ապրում էի: Երկինքը ամպամած էր, բայց մետրոյի նարնջագույնը արև էր թվում: Տարբերվում էի մնացած ուղևորներից նրանով, որ նարնջագույն վագոնում էի: Հինգ րոպեում անսահմանություն անցա:

Տիեզերքի մեջ սլանում էր մետրոն: Չկար արգելք, չկար խոչնդոտ, միայն ես ու նարնջագույն երկաթը: Արևը սրբում էր երկինքը մութ ամպերից և փայլեցնում իր շողերով: Նարնջագույն էր շուրջս ամեն ինչ: Երկաթե դռները բացվեցին, ներս մտան սև ամպերը: Հրմշտում էին իրար ու ծուխ էր դուրս գալիս: Ամպերից ստի տոպրակներ էին կախված՝ մեջը լիքը կեղծիք: Նարնջագույնը պարտվում էր սև ամպին, ու ես վախենում էի: Արևը դարձավ գորշ ամպ, ու պատեց մշուշը, կեղծիքը, սուտը: Մետրոն սևանում էր:

– Ո՞ւր է նարնջագույնը: Ո՞ւր է նարնջագույն մետրոն`իմ վագոնը:

Մետրոն կանգնեց ու ճռռոց լսվեց: Ու նորից մետրոն վերադարձավ իր հին գույնին: Նրանից էր, որ ամպերը դուրս էին եկել վագոնից: Նորից տիրում էր նարնջագույնը:

– Ի՞նչ պատահեց, ի՞նչ էին այդ սև ամպերը նշանակում,- հարցրի ես:

– Էհհ զավակս, դրանք մարդիկ էին՝ գորշ մտքերով ՄԱՐԴԻԿ,- հառաչեց մետրոն:

Հարությունյան Ավետիս, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: