Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Անթեղված կարոտ

Անթեղված կարոտ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

 

Հայացքը սևեռած մի անհայտ կետի` մթության մեջ թաղված սենյակում, որտեղ միայն թափանցում էր լուսնի լույսը, երբ գիշերը բացվում էր մուգ վարագույրը, որի վրա տասնհինգ տարվա փոշի կար, նստած էր մի տանջալլուկ կին, ում մարմինը հարմարվել էր մթությանը: Նա ընդամենը երեսունհինգ տարեկան էր, սակայն ժամանակի կործանարար ուժն այնքն էր ազդել նրա վրա,  որ մոտ հիսուն-վաթսուն տարեկանի տեսք ուներ:

Հոգեկան ցավ,  որ արթնացնում էր ֆիզիկականը. հոգնած մարմին, փոսեր աչքերի տակ, դողացող ձեռքեր, սառած ոտքեր, սառած անորոշ հայանցք, մթության մեջ սրտի լուռ աշխատանք ու միալար երաժշտություն: Միայնություն, տխրություն, ապրող բացակայություն, հեռու ներկայություն… լռություն… այս էր նրա կյանքը: Միայնության զնդան, որտեղ կարոտով հիշում էր երջանիկ ակնթարթները: Հոգին դանդաղ մեռնում էր, իսկ մարմինը դեռ պահում էր իր խղճուկ գոյությունը հացի`մեկ-երկու չորացած փշրանքներով:

Սենյակից ինչ-որ ձայն լսվեց: Մի քանի րոպե անց սենյակի դուռը բացեց մի հյուծված աղջնակ`մոտ տասնհիգ-տասնվեց տարեկան:

-Մերաքո՛ւյր, ի՞նչ է պատահել:

Ապրիլի քսանվեցն էր, ճրագալույց: Աղջնակը գիտեր` ինչ օր էր, սակայն չէր պատկերացնում, որ մորաքույրը առանց սենյակից դուրս գալու, առանց օր ու ժամ իմանալու կզգար ու կհիշեր կատարվածը:

Կինը լուռ լալիս էր, ուսերը ցնցվում էին հեծկլտոցից, ինչ-որ կցկտուր բառեր էր ասում.

-Ես զգում եմ…զգում եմ`նրանք ինձ են սպասում, իսկ ես համառորեն դեռ այստեղ եմ:

Երկու ժամ անց հանգստացավ, ու կրկին սենյակը լցվեց  տաղտկալի լռությամբ:

Տասնհինգ տարի առաջ` ապրիլի քսանվեցի առավոտյան, երկնքում երևացին անձրևի առաջին կաթիլները, և երկինքը սկսեց արտասվել: Արևմտյան Հայաստանը լքողների մեջ կար մի ընտանիք` երիտասարդ քսանամյա հղի կին, քսաներկուամյա տղամարդ և երեխա ով մի քանի ժամ առաջ էր որբացել:

Նրանք արդեն մոտ էին սահմանին, երբ կինը ամուսնու աչքերում արցունք, զայրույթ, ատելություն և երկմտանք տեսավ: Աչքեր, որ ցանկանում էին հիշողության մեջ սեպել կնոջ պատկերը: Նա գրկեց կնոջը և ասաց.

-Կներես, բայց ես չեմ կարող թողնել մեր որբացած հողը: Դուք փրկված եք, բայց հողը ամուր գրկել է ոտքերս ու խնդրում է պաղատագին` իր հետ մնամ:

-Իսկ մե՞նք: Դու չես թողնում որբացած հողը, բայց թողնում ես, որ մենք որբանանք:

Ամուսինը ոչինչ չասաց: Չլսեց կնոջ աղերսանքները: Պարզապես շրջվեց և վերադարձավ հայրենի գյուղը:

Կինը երկար ժամանակ ակնապիշ նայում էր մթության մեջ աներևութացուղ և դեպի անորոշությունը գնացուղ ամուսնի հետևից…կամաց-կամաց նրա հայացքը սառեց, և այս սառած անորոշ հայացքը դարձավ ողջ նրա կյանքի ուղեկիցը:

Կինը կորցոեց երեխային և ընտանիքը, նրա գրկի երեխան`ծնեղներին, և մի ժողովուրդ` հայրենիք:

 

Advertisements

1 Comment

  1. […] Անահիտ Վարդանյան. Հարազատ անձրևի ցավոտ հետքեր, Անթեղված կարոտ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: