Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

«Ուլիսես2» մրցույթի մասնակիցները«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Դեկտեմբերի 5-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, Գրիգոր Սարգսյան և Աննա Մուրադյան, ներկայացրեց հաղթողներին:

Ընտրվել է շորթ լիստ՝ հետևյալ պատմվածքներով

  1. «Հնազանդ աստվածները», Արսենյան Սոնա, Երևան
  2. «Restart». Մերի Շարոյան, Երևան
  3. «Տուփն ընկավ ու… փակվեց», Հայկ Սմբատյան,  Երևան
  4.  «Ես եկել եմ մանկությունից». Ծատուրյան Մոնիկա
  5. «Հիկիկիմորի». Մերի Շառոյան, Երևան
  6. «Ուրվականների քաղաքը». Ռոբերտ Պետրոսյան, Դիլիջան
  7. «Հարաբերականության հատուկ տեսություն». Ռուբինա Դավթյան, Երևան

«Ուլիսես» գլխավոր մրցանակին արժանացավ Ռուբինա Դավթյանը՝ «Հարաբերականության հատուկ տեսություն պատմվածքի համար: Բացի դրամական մրցանակից՝ Ռուբինան ստացավ նաև Ջոյսի «Ուլիսեսը»՝ Սամվել Մկրտչյանի մակագրությամբ:

«Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով անվանակարգի մրցանակը բաժին ընկավ Մերի Շառոյանին՝  «Հիկիկիմորի» պատմվածքի համար:

Ժյուրիի որոշմամբ՝ Ռոբերտ Պետրոսյանի «Ուրվականների» քաղաքը ստացավ հատուկ մրցանակ:

Շորթ լիստում ընդգրկված պատմվածքները կտպագրվեն «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում:

dprocakan

Ընթերցողի համակրանք մրցանակին արժանացել էր Գուրգեն Կարապետյանը՝ «Արկածներ դինոզավրների մեջ» պատմվածիք համար, որը հայտարարված ժամանակի ընթացքում կարդացվել էր 420 անգամ:

«Ուլիսես-2» մրցույթին մասնակցելու համար դիմել է 26 հեղինակ. ստացվել է 30 պատմվածք: Մրցույթի մասնակիցները հանրապետության տարբեր քաղաքներից են. Երևան, Դիլիջան, Վանաձոր, Չարենցավան, Սիսիան, Արմավիր, Իջևան և այլն: Մասնակիցների գերակշռող մասը Երևանից են:

«Ուլիսես» պատմվածքի մրցույթի առաջին փուլին մասնակցել են  24 դպրոցականներ՝ նույնպես  հանրապետության տարբեր մարզերից: Ստացվել էր 37 պատմվածք:

«Ուլիսես-2» մրցանակաբաշխությունից նկարներ կարելի է դիտել այստեղ և այստեղ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: