Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Հայ, թուրք, ադրբեջանցի, աբխազ ու վրացի ԵԲ-ականների հանդիպումը Ստամբուլում

Հայ, թուրք, ադրբեջանցի, աբխազ ու վրացի ԵԲ-ականների հանդիպումը Ստամբուլում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

This slideshow requires JavaScript.

Լինելով Ստամբուլում ես պարզեցի, որ թուրքերի մասին իմ ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Ես կարծում էի, թե նրանք կիսագրագետ են ու կոպիտ, բայց պարզեցի, որ շատ էլ ջերմ էին, ու ի զարմանս ինձ, շատ լավ անգլերեն գիտեին: Ու, ընդհանրապես, քաղաքակրթությունը շատ բարձր մակարդակի վրա էր:

Ստամբուլում առաջին անգամն էի: Մասնակցում էի Երիտասարդական բանկերի(ԵԲ) տարածաշրջանային հանդիպմանը, որտեղ մի հարկի տակ էին հավաքվել Հարավ Կովկասյան երեք երկրներից, Թուրքիայից ինչպես նաև Աբխազիայից ժամանած երիտասարդներ: Վերջին հանգամանքը շատ կարևոր էր, որովհետև ես չգիտեմ, թե ինչ-որ այլ ծրագրի շրջանակներում հանդիպել են արդյոք աբխազ և վրացի երիտասարդները: Ի դեպ, նրանք շատ բարեկամաբար էին շփվում միմայնց հետ, ինչպես մենք՝ ադրբեջանցիների:

Հայաստանյան բոլոր ԵԲ-երից կոնֆերանսին մասնակցում էին 12 երիտասարդ: Այս հանդիպման հիմնական նպատակը՝  միջմշակութային շփումներից զատ, ԵԲ անդամների  կուտակած փորձի փոխանակումն ու նոր գաղափարների մշակումն էր։ Հանդիպումը հագեցած էր նաև օգտակար սեմինարներով, զվարճալի խաղերով, տեղեկատվական ցուցադրություններով ու մշակութային այցելություններով։ Առավել կարևոր ու հետաքրքիր էր ԵԲ կոմիտեների ներկայացումը, որի շրջանականերում տարբեր երկրների ԵԲ անդամներ պատրաստել էին «կրեատիվ» պաստառներ ու շնորհանդեսներ, որոնց օգնությամբ էլ ներկայացնում էին իրենց քաղաքի ԵԲ իրականացրած բազմաբնույթ ծրագրերն ու ակցիաները։ Այս ներկայացումը նպաստեց, որպեսզի երիտասարդները զինվեն նոր գիտելիքներով և զարգացնեն ծրագրեր իրականացնելու իրենց կարողությունները:

Քառօրյա հանդիպումը Հայաստանի ԵԲ անդամներին հնարավորություն ընձեռեց այցելել Ստամբուլում գործող հայկական «Մարմարա» թերթի խմբագրություն, որտեղ երիտասարդները ծանոթացան խմագրակազմի, ինչպես նաև թերթի գլխավոր խմբագիր, գրող Ռոբերտ Հատտէճեանի հետ: Վերջինս ԵԲ-ականներին նվիրեց իր հեղինակած գրքերից, իսկ «Մարմարայի» հաջորդ համարում տպագրվեց երիտասարդների այցի մասին պատմող հոդված։

Հանդիպումը հայ երիտասարդների համար էլ ավելի տպավորիչ դարձավ, երբ նրանք հնարավորություն ունեցան այցելել Ստամբուլում գործող երեսուն հայկական եկեղեցիներից  Սուրբ Երրորդություն եկեղեցին:

Արդյունքում ԵԲ անդամներն անմոռանալի հիշողություններով, նոր գիտելիքներով ու գաղափարներով զինված վերադարձան հայրենիք։

 «Երիտասարդական բանկ» կամավորական ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ գյուղական համայնքներում երիտասարդների գործնական հմտություններն ու համայնքների զարգացման գործում ղեկավար դեր ստանձնելու կարողությունների զարգացման նպատակով: Ծրագիրը գործում է 2007թ.-ից սկսած և տարբեր փուլերում երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական, որոշումներ կայացնելու և վերլուծական մտածելակերպի հմտություններ` ի շահ համայնքի խնդիրների լուծման:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: