Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » «Ուլիսես-3»

«Ուլիսես-3»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Սիրելի դպրոցականներ:

Հավանաբար, ձեզանից շատերը սպասում էին «Ուլիսես» պատմվածքի արդեն ավանդական դարձած մրցույթին:

Ահա, «Դպրոցական բլոգը» հայտարարում է «Ուլիսես» պատմվածքի երրորդ մրցույթը, այս տարի արդեն՝ որոշակի փոփոխություններով: Մրցույթ հայտարարվում է հետևյալ անվանակարգերում:

  • Պատմվածք
  • Մեկ գործողությամբ պիես
  • Հեքիաթ
  • Էսսե

Առաջին երեք անվանակարգերում աշակերտներն ազատ են ստեղծագործելու իրենց նախընտրությունների համաձայն: Մենք պահպանել ենք «Ուլիսես-2» մրցույթի ժամանակ նորամուծված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեման՝ որպես առանձին անվանակարգ պատմվածքի մրցույթում, քանի որ նախորդ մրցույթի ժամանակ բավականին հետաքրքիր պատմվածքներ ստացվեցին:

Իսկ էսսեի համար առաջարկվում են հետևյալ թեմաները:

  • Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում
  • Աշխարհը 50 տարի հետո
  • Արտագաղթ
  • Ինչ է նշանակում լինել քաղաքացի
  • Ինչ է քաղաքացիական նախաձեռնությունը
  • Մեր ժամանակի հերոսը
  • «Սալաթ կրակոցներով»

Բոլոր մրցանակակիրներին որոշելու է ժյուրին, որի կազմը կհրապարակվի մրցանակաբաշխության ժամանակ: «Դպրոցական բլոգը» կարող է մրցանակ չշնորհել այս կամ այն անվանակարգում, եթե ժյուրին որոշեց, որ տվյալ անվանակարգի համար արժանի ստեղծագործություն չկա:

Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը կրկին «Ուլիսես» վեպն է՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մակագրությամբ: Մնացած այլ անվանակարգերում նախատեսված են դրամական պարգևներ՝ սկսած 10 հազար դրամից, ինչպես նաև կլինեն ժամանակակից գրականության արժեքավոր ստեղծագործություններ: Մրցանակակիրները կստանան նաև սերտիֆիկատներ:

Էսսե անվանակարգում ներառված «Սալաթ կրակոցներով» թեման հատուկ սահմանել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ իր ստեղծագործությունների լավագույն մեկնաբանության համար: Այս անվանակարգում լավագույն էսսեի հեղինակը կստանա դրամական մրցանակ՝ 30 հազար դրամ  և հեղինակի գրքերից մեկը: Հաղթողին որոշելու է ինքը՝ Մարինե Պետրոսյանը:  «Սալաթ կրակոցներով» անվանակարգի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու և ընտրված ստեղծագործություններին ծանոթանալ կարելի է այս հղումով:

Ովքե՞ր կարող մասնակցել մրցույթին:

  • Պատմվածք, պիես և հեքիաթ անվանակարգերին կարող են մասնակցել միայն դպրոցականները, հիմնականում 14-18 տարեկան խմբի աշակերտներ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերից ու համայնքներից:
  • Էսսե անվանակարգը բաց է ոչ միայն դպրոցականների, այլև մինչև 20 տարեկանը ներառյալ երիտասարդների համար:

Մրցույթը մեկնարկում է 2014թ. հունվարի 1-ին, վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 1-ը: Մենք պարբերաբար կտեղեկացնենք մրցույթի ընթացքի մասին.  հետևեք բլոգին կամ բաժանորդագրվեք թարմացումներին:

Բոլոր աշխատանքները պետք է գրված լինեն  յունիկոդ տառատեսակով՝  12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:

Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ: Այն գործերը, որոնց բառերն իրարից անջատված են երկար բացակներով(պրաբելներով), չեն հրապարակվի:

Բոլոր աշխատանքներն ուղարկել dprocakan@gmail.com հասցեով՝ նշել անունազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, դպրոցի համարը, կոնտակտային տվյալներ՝ հեռախոս և էլեկտրոնային մեյլ:

Advertisements

7 Comments

  1. […] մրցույթի շրջանակներում («Ուլիսես 3-ի մասին` նայիր էստեղ) ես սահմանել եմ հատուկ անվանակարգ` «Սալաթ […]

    Like

  2. Arpi says:

    Բարև Ձեզ,կասեք ինչպես գրանցվեմ կայքում?

    Like

    • Ողջույն Արփի, մեր կայքի թարմացումներին հետևելու համար աջ անկյունում կարողե ս թողնել քո էլեկտրոնային հասեցն և կստանաս թարմացումները: Իսկ եթե ուզում ես ինչ-որ բան ուղարկել բոլգում հրապարակելու համար, ապա ուղարկիր dprocakan@gmail.com հասցեին:

      Like

  3. Ruby Davtyan says:

    Էս տարի ուսանողների համար պատմվածքի մրցույթ չկա՞: 😦

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: