Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Երաժշտություն

Երաժշտություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Դեռ փոքր տարիքից լավ էի երգում:  Դպրոցում բոլորն ինձ ճանաչում էին իմ լավ ձայնով: Գլուխ գովալ չլինի, բայց դպրոցում երևի չկար մի միջոցառում, որի ժամանակ ես չերգեի:

Շատ էի սիրում երգն ու երաժշտությունը, նամանավանդ հայտնի երաժիշտների ու դաշնակահարների գործեր լսելը: Եվ որ ամենակարևորն է ուրախ  երգեր էի լսում:

Մի ոչ սովորական օր ինձ մոտեցավ մի փոքրիկ աղջիկ ու ասաց, որ մայրը մահամերձ հիվանդ է: Խնդրեց, որ կողքի դեղատնից մոր համար դեղեր գնեմ, իհարկե իր գումարով, քանի որ ինքն ամաչում էր: Ես համաձայնվեցի: Խնդրեցի, որ ինքը դրսում սպասի և ասի, թե ինչ դեղեր պետք է գնեմ: Միայն առաջին դեղի անունը լսելն էլ հերիք էր, որ հասկանայի ինչ հիվանդություն է: Ամեն ինչ վատ էր, նույնիսկ ծայրահեղ: Բայց այդ ամենը ցույց չտվեցի: Լսեցի նրան մինչև վերջ, իսկ հետո մտա դեղատուն:

-Ի՞նչ է հարկավոր,- հարցրեց վաճառողուհին, ով սկզբից կրթված անձնավորության տպավորություն թողեց:

-Խնդրում եմ ինձ տվեք այ այն դեղը, -ձեռքս պահարանին ձգելով ցույց տվեցի այն դեղը, որը խնդրել էր գնել փոքրիկը:

-Վերցրեք, է՞լի բան եք ուզում:

-Այո, տվեք նաև այս և այն դեղերը,- դրանց էլ ձեռքս ձգելով ցույց տվեցի:

-Վերջ՞:

-Այո, խնդրում եմ հաշվեք: -Ասացի ես ու նրան տվեցի աղջնակի տված ամբողջ  գումարը:

-Բայց սա  քիչ է:

-Ինչպե՞ս:

-Դե Դուք վճարել եք միայն երկու դեղի համար, երրորդի համար ո՞վ պետք է վճարի:

-Լավ, լավ, կտամ, միայն մի բղավեք:

-Նրա ձայնը սկսում էր բարձրանալ, իսկ ես կռիվ չսարքելու պատճառով նրան տվեցի իմ ձեռքի եղած գումարն ամբողջությամբ, որը վաստակել էի 3 ամիս դպրոցում բարձր գնահատականներ ստանալով:

-Լավ, էլի քիչ է, բայց դե տար: Գիտեմ ինչ խնդիր ա, որ սենց դեղեր ես տանում:

-Արդեն այնքան էի՞նք շփվել, որ դու-ով էինք խոսու՞մ: Կարծիքս նրա մասին անմիջապես փոխվեց: Դեղերն արագ վերցրի ու դուրս եկա:

-Հը՞ն, գնեցի՞ր, -ասաց փոքրիկը սառած ձայնով:

-Գնեցի, իսկ կարող ե՞մ քեզ հետ Ձեր տուն գալ:

-Կարող ես, արի:

Ճանապարհ ընկանք: Կես ժամ հետո հասանք նրանց տուն, որն անգամ տանիք չուներ: Ներս մտանք: Ներսն էլ ավելի անբարեկարգ էր: Մի ցանցավոր մահճակալի վրա պառկած էր մայրը, ով անվերջ տնքում էր, կարծես ինչ որ բան էր երգում: Ձայնը նման էր ձմռան ցրտին սառած ճնճղուկի ձայնի, ով կարծես կյանքի վերջին երգն էր երգում:

-Եկա՞ր, -հարցրեց կինը ցածր ձայնով:

-Եկա մամ ջան, դեղերդ եմ բերել: Մամ տե°ս, ինձ նա է օգնել,- մորը պատմելով աղջիկը ձեռքով ինձ ցույց տվեց:

Մայրն ինձ տեսավ, կարծես ճանաչում էր… երևի իմ երգելու համբավը նրա ականջն էլ էր ընկել: Նա կարծես ուզում էր հասկանալ, թե ովքեր են ծնողներս, բայց այդպես էլ չհիշեց:

Բոլորս լուռ էինք, ոչ ոք ոչինչ չէր խոսում, երևի վախենում էինք: Հանկարծ լռությունը պղտորվեց: Ներս մտավ մի մարդ, ով մինչև ականջների ծայրը կարմրած էր ու ոտքի վրա էլ հազիվ էր կարողանում մնալ: Նա հարբած էր, և ըստ երևույթի աղջկա հայրն էր: Բայց առանց որևէ բան ասելու խմիչքի գարշելի հոտով, լռությունն աղտոտելով նա ընկավ մյուս ցանցավոր մահճակալի վրա և քնեց: Տան անդամները նրան «բանի տեղ՚» չդրեցին: Մայրն ուշադիր ինձ էր նայում,աղջին էլ դեղերն էր հաշվում:

-Կերգե՞ս:

-Ի՞նչ, ո՞վ, ե՞ս, բա՞յց: – Շփոթված հարցեր էի տալիս:

-Կերգե՞ս, խնդրում եմ:

-Լռությունն այս անգամ խախտվեց կնոջ բարակ ձայնից, բայց նրա ձայնն այդ լռությունը չպղտորվեց, ինչպես ամուսնու ներս մտնելը, այլ ուղղակի լեռներում թափառող զեփյուռի նման թեթև ու նուրբ խոսեց:

-Լավ, իսկ ի՞նչ եք ուզում, որ երգեմ: – «Փեշիցս քարը թափելով» ասացի ես:

-Ինչ որ կուզես:

-Լավ…այս անգամ լռությունը ես քանդեցի իմ ձայնով, բայց երգելու ընթացքում հասկացա, որ աղջկա մայրն իրեն կամաց-կամաց լավ է զգում: Բայց երգն ավարտվում էր, այն մեղմ էր ու թախծոտ, կարծես գիշերային ծով լիներ, ցերեկային արևի տապից հոգնած:

Երբ երգն ավարտեցի աղջիկը լացեց, հայրն արդեն արթնանում էր, իսկ մայրն այլևս չկար: Կարծես ես էի իմ երգով սպանել նրան:

Աղջիկը մորը տեսնելով պապանձվեց, նա ոչինչ չասաց: Էլի լռություն տիրեց: Ես կամաց մոտեցա մորն ու աչքերիցս արտասուքը հոսեց, ինչպես աշնանային կայծակի ձայնից հոգնած անձրև: Ես ինձ մեղավոր էի զգում, բայց ամեն ինչ վերջացել էր:

Արդեն անցել է մի քանի ամիս: Վախենում եմ ուրախ երգ երգել: Այդ դեպքից հետո միայն մեղմ ու թախծոտ երգեր եմ լսում: Անգամ շրջապատս է զարմանում, թե ինչու չեմ նախկինի պես ուրախ ու կայտառ երգեր երգում:

Մոր մահից հետո աղջիկ հեռացավ երկրից հոր հետ:

Այսպես երաժշտությունը կարող է բացի հրաշքներից նաև դժբախտություններ գործել:Եվ ոչ ոքի չեմ ցանկանա նման  «դժբախտ երջանկություն»:

Արփի Թամրազյան, 14 տարեկան, Տավուշի մարզ, Հաղարծին


1 Comment

  1. Arpi Tamrazyan says:

    Շատ շնորհակալություն::)

    Четверг, 20 февраля 2014, 6:18 UTC от “Ես ուզում եմ փոխել իմ կյանքը” : >Anna Muradyan posted: “Դեռ փոքր տարիքից լավ էի երգում:  Դպրոցում բոլորն ինձ ճանաչում էին իմ լավ ձայնով: Գլուխ գովալ չլինի, բայց դպրոցում երևի չկար մի միջոցառում, որի ժամանակ ես չերգեի:

    Շատ էի սիրում երգն ու երաժշտությունը, նամանավանդ հայտնի երաժիշտների ու դաշնակահարների գործ” >

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: