Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Բարի գիշեր

Բարի գիշեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Հերիք է, էլ չեմ դիմանում։ Էլ չեմ ուզում դիմանալ, էլ չեմ կարող։ Էլ չեմ կարող ինքս ինձ զսպել, չնայած վերջերս սովորել էի։ Ամբողջ սովորածս ջուրը գցեցի։ Դու գցեցիր։ Իրականում ինձ հրեցիր, ու դասերս, ջանքերս գետը տարավ։ Էլ չեմ փորձում դիմադրել, ու մի քանի ամսվա ընթացքում հավաքված հուզմունքը, մի ահռելի արցունք դարձած, իջնում է այտիս։ Ձգում եմ դեմքիս բոլոր ձգվող մկանները ու փորձում դավաճանին hետ ուղարկել։ Սպասվածից մեծ ու ծանր է, չի ուզում ծանր տեղը թեթևացնել։ Ուղղակի կոտրեց բանտի ճաղերն ու դեպի ազատություն ճամփա բացեց իր ու իր ընկերների համար։ Նրանք բանտի ճաղերի ջարդվելուն պես դուրս պրծան։ Լքեցին իրենց ապաստարանը, մենակ թողեցին ինձ իմ նոր դատարկության հետ։

Արցունքս իր ընկերների հետ դուրս հորդեց, վազեց դեպի ազատություն, շտապեց հանձնվելու գետնին կամ հագուստիս, շտապեց մեռնելու։ Ինքը մեռավ, ու ընկերներն էլ մեռան։ Ընկերնե՞րը… ազատության մեջ ընկերները դառնում են անծանոթներ ու մոռանում իրար։ Բոլոր ընկերական հարաբերությունների վերջն էլ դա է։ Մի օր ամեն մեկը ձեռք է բերում իր սեփական ազատությունն ու մոռանում բոլորին։ Իր «յուրօրինակ» ու «ամենաճիշտ» ճանապարհով գնում է զոհվելու։

Դու նորից նայում ես թաց, կարմիր, ուռած աչքերիս, քո նուրբ ձեռքերով սպանում ես արցունքներս ու նորից ինձ չես հասկանում։ Նայում ես ինձ ու փորձում ես ճանկել այն պահը, երբ մի պահ մտքերս կդադարեն, երբ մի պահ իրարից կկտրվեն` նորից իրար կարվելու նպատակով։ Մտքերս չափազանց շատ են ու կպչուն։ Քեզ անհնարին է թվում ինձ իմ ներսից հետ բերելը։ Ուրիշ ճար չգտնելով` փորձում ես ինձ հասկանալ։ Հասկանում ես, ինչպես միշտ, ոչ մի կերպ։ Հոգնել եմ քեզ համար գաղտնիք լինելուց, հոգնել եմ քեզ հուշումներ տրամադրելուց։ Հասկացի՜ր ինձ, փորձի՜ր հասկանալ։ Էլ չեմ ուզում ուժեղ լինել։ Ուզում եմ` ինձնից ուժեղ լինես ու չթողնես, որ մտածեմ, մտածելու առիթ չտաս։

Երբեմն դա քեզ հաջողվում է։ Երբեմն կտրում ես ու կորցնում նույնիսկ ենթագիտակցությանս` մազի չափ բարակ, բայց ալմաստի պես պինդ թելերը։ Գիշերս քո տրամադրության տակ ես վերցնում նույնիսկ այն ժամանակ, երբ ինձնից հազարավոր մետրեր հեռու ես, քո տանն ես, քո անկողնում խաղաղ քնած ես։ Կարծես ոչինչ չի եղել, կարծես ոչինչ չես արել։

Օ՛, մի՜ եղիր այդքան միամիտ։ Դու մեղավոր ես։ Դու մեղավոր ես, որ էլ երազ չեմ տեսնում։ Խլել ես իմ երազները ու պահել քո երազների անհատակ խորքում։ Հազարավոր անգամներ փորձել եմ հարձակվել քո խաղաղ քնի վրա ու խլել իմ երազները: Այնտեղ ես թռչել գիտեմ, այնտեղ ես թույլ եմ ու թեթև։ Իսկ դու կտրել ես իմ թևերը, տվել ես ինձ ուժ ու ջրով ծանրացրել ես ինձ։ Բայց դու չգիտես արածդ սխրագործությունների մասին ու հանգիստ քնում ես` չսպասելով իմ հարձակմանը։ Հանգիստ ես, հենց դրա պատճառով էլ հարձակումներս արդյունք չեն տալիս։

Կռանում եմ դեպի ականջդ ու ասում. «Արի համաձայնագիր կնքենք, լա՞վ»։

Դու շուռումուռ ես գալիս թարմ անկողնումդ, իսկ ես դեռ լալիս եմ ու փնտրում իմ կորցրած թևերը, թուլությունը, թեթևությունը ու վախենում եմ քեզ արթնացնելուց։

Բարի գիշեր։

Գոհար Ալեքսանյան, 17 տարեկան, ք. Երևան, Շիրակացու անվան ճեմարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: