Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Քարացած ժպիտ

Քարացած ժպիտ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

1941թվական…

Ամբողջ աշխարհը մղկտում էր ցավից, ամենուրեք սով ու ճգնաժամ էր: Այդ աղմուկի` այդ լաց ու կոծի մեջ մի ուրիշ ձայն էր լսվում: Այդ ձայնը մի խեղճ կնոջ, մի խեղճ գյուղացու ձայն էր, ով տանջվում էր անտանելի ցավից:

Ոչ ոք չէր լսում կամ կարելի է ասել ոչ ոքի չէր հետաքրքրում նրա լացը, չէ՞ որ, գրեթե բոլորն էլ այդ վիճակում էին:

Այդ կնոջ ձայնին միայն մի գերմանուհի արձագանքեց, ով պատահական անցնում էր այդ ճանապարհով, և լսելով կնոջ աղերսագին ձայնըն երսմտավ:

Գերմանուհին զարմացած նայում էր տանջվող կնոջը ու ոչինչ չէր կարողանում անել, և, իրոք, նա ի՞նչ կարող էր անել`տանջվող կնոջը միայն տանջված կինը կհասկանար: Գերմանուհին մոտեցավ կնոջը և փորձեց օգնել նրան:

Մի քանի րոպե հետո կարծես կտրվեց այդ անտանելի աղմուկը, և լսվեց մի նոր ձայն: Այդ ձայնը նոր կյանքի` նոր ավետիսն էր: Տանջվող կինը` գրկեց իր փոքրիկին, համբուրեց և հետո նայելով գերմանուհու քարացած աչքերին, ասաց.

-Խոստացիր, խոստացիր, որ…

Ուայդպահինկնոջձայնըկտրվեց, նաչկարողացավոչինչասել: Միքանիրոպեհետոկինը` բարձրացնելովփոքրիկին, կրկինասաց.

-Խոստանո՞ւմես:

Կինըերկուանգամկրկնելովայդբառըփակեցաչքերը:

Սառած գերմանուհին սթափվեց, վերցրեց փոքրիկին և անգիտակցաբար կրկնեց.

-Խոստանում եմ:

Աչքերը փակ գեղեցկուհին մեղմ ժպտաց, բայց այդպես էլ չբացեց աչքերը և կարծես այդ ժպիտը` այդ մեղմ ժպիտը, քարացավ նրա գունատ երեսին: Վե՛րջ, կինն այլևս չկար նա մահացավ, բայց քարացած ժպիտն այդպես էլ չանհետացավ նրա դեմքից:

Գերմանուհինտեսնելովայդամենըվերցրեցփոքրիկինևհեռացավ:

Անցանտարիներ` պատերազմնավարտվեց, աշխարհըհանգստացավ: Գերմանուհինայդտարիներիընթացքումայնքանէրկապվելայդփոքրիկիհետ, որկարծեսիրհարազատորդինլիներ: Գերմանուհունանընդհատտանջումէրայնհիշողությունները, որոնքկապվածէինտարիներառաջվաայնփոքրիկպատմությանհետ: Նաչէրկարողանումմոռանալ, այդամենընրանտանջումէրիրարտասանածայնբառը. «խոստանումեմ», ի՞նչէրդանշանակում, որլեզվիցէրայդբառը. Նաոչինչչէր կարողանումհասկանալ:

Գերմանուհու հայրը, որ շատ խիստ և սառնասիրտ մարդ էր, աղջկանից անընդհատ պահանջում էր, որպեսզի աղջիկը հրաժարվի այդ երեխայից՝ պատճառաբանելով, թե այդ երեխան, որի ազգության ու պատկանելիության մասին ոչինչ չգիտեն`իրենց պատիվ չի բերում և բնորոշ չէ իրենց նման հարգված և ճանաչված ընտանիքին:

Գերմանուհին անընդհատ փորձում էր խուսափել այդխոսակցությունից, բայց  նրա հայը ամեն անգամ ավելի խիստ էր դառնում այդ հարցի նկատմամբ:

Եվ մի օր էլ աղջկա հայրը՝ պարզելով երեխայի ազգությունն, առանց իր աղջկան հարցնելու` թշնամաբար վերցնում է երեխային և տալիս է միանծանոթ ընտանիքի: Աղջիկը իմանալով այդ մասին ակամա հիշում էր ասածն ու փորձում մտածել, թե ինչ կարող էր իր ասածը նշանակել և իրոք, մեռնող մայրը իր նորածին փոքրիկի համար բացի պաշտպանությունից էլ ինչ կարող էր խնդրել:

Գերմանուհին փորձեց գտնել տղային, բայց դա անօգուտ էր: Նրա հայրը կարողացել էր այնպես անել, որ այդ ընտանիքը՝ երեխայի հետ, ընդմիշտ հեռանան երկրից: Գերմանուհին միայն այդ ժամանակ հասկացավ այն կնոջ խորհրդավոր ժպիտի իմաստը, որ այդպես քարացած մնաց նրա սառած դեմքին:

Հայուհին մի փոքր պաշտպանություն էր խնդրում իր փոքրիկի համար և միևնույն ժամանակ զգում, որ դա հնարավոր չէ: Եվ մեղմ ժպտալուց բացի նա էլ ինչ կարող էր անել` մեղմ ժպիտ, որ ոչ թե ուրախության, այլ անհանգիստ հոգու վկայությունն էր: «Մոր սիրտը ընդմիշտ քարացավ` հոգու անհանգստությամբ…»

 Նարա Բադալյան ,14 տարեկան, Տավուշի մարզ, Հաղարծին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: