Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Ծառերի արանքից երկնքին նայողը    

Ծառերի արանքից երկնքին նայողը    

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

-Բետտի՛, արդենուշէ: Գիրքը վաղըկվերջացնես, գնա քնիր սիրելիս:

-Հիմակ գնամ մայրիկ:

Բեատրիսը ծուլորեն վերկենալով՝ մոտեցավ մորն ու նստելով նրակողքին՝ասաց.

-Մայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ խոստացել էիր մի պատմություն պատմել:

-Հիշում ե մսիրելիս, բայց հիմա ուշ է, խոստանում եմ վաղը պատմել:

-Խնդրում եմ մայրիկ,- թախանձեց աղջիկը:

Մայրը քնքշորեն բռնեց աղջկա ձեռքն ու սկսեց.

«Մի ժամանակ Ֆրանսիայի քաղաքներից մեկում մի գեղեցիկ ու շքեղ տուն կար: Այն ուներ ընդարձակ այգի, որտեղ ծաղկում էին հազվագյուտ ծաղիկներ: Այնտեղ ամեն ինչ սքանչելի էր ու կախարդական: Այդ այգին ուներ մի մշտական հյուր, նա այդ այգու ու տան տիրոջ դուստրն էր՝ Պատրիցիան:

Այս տան մեջ ապրում էր դ’ Էրվիլների ընտանիքը. Շառլ դ’ Էրվիլն իր կնոջ՝ Մարիայի, երկու երեխաների՝ փոքրիկ Դանիելի ու հանդուգն Պատրիցիայի հետ: Արտաքուստ նրանք շատ համերաշխ ընտանիք էին, բայց դա այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը:

Տիկին դ’ Էրվիլն ամբողջովին զբաղված էր հնգամյա Դանիելով, որն այնքան անուշիկ փոքրիկ էր, իսկ գանգուր, ոսկեգույն մազերը նրան փոքրիկ հրեշտակի տեսք էին տալիս: Դանիելը աշխույժ, կենսախինդ երեխա էռ: Նա լույս ու խնդություն էր տալիս այդ մռայլ տանը, իսկ նրան սիրում էին բոլորն անխտիր:

Արդեն ասացի, որ տիկին դ’ Էրվիլն ամբողջովին զբաղված էր Դանիելով ու չնչին ուշադրություն անգամ չէր դարձնում աղջկան:

Պատրիցիան թեև տասնվեց տարեկան էր, բայց երբեմն երեխայություններ էր անում, չափազանց հանդուգն էր, ինքնասածի, բայց սրանց հետ միասին նաև՝ միամիտ ու բարի: Նա ամեն ինչ անում էր, որ մոր ուշադրությունը գրավի, սակայն բոլոր ջանքերն իզուր էին անցնում: Տիկին դ’ Էրվիլը միայն այն ժամանակ էր հիշում դստերը, երբ Պատրիցիան որևէ վատ արարք էր գործում ու հարկ էր լինում պատժել նրան: Դե իսկ Շառլ դ’ Էրվիլն ամբողջ օրն աշխատում էր և ժամանակ չէր ունենում ընտանիքին հատկացնելու համար: Նա շատ լուրջ, միշտ մռայլ մի անձնավորություն էր, ով իր կյանքը թաղել էր գործերի մեջ: Շառլ դ’ Էրվիլը բարձրահասակ էր, թիկնեղ, սևահեր, կապուտաչյա, արծվաքթով ու բարակ շրթունքներով: Չնայած այս ամենին, նա ուներ նուրբ դիմագծեր, ինչն էլ նրան գեղեցիկ տեսք էր տալիս:

Մի երեկո Պատրիցիան փակվել էր իր սենյակում: Նա նստել էր հայելու դիմաց, գլուխը ձյունաճերմակ ձեռքերի մեջ առած՝ խորհում էր: Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ է կատարվում մերժված հոգիներում: Նա…միայնակ էր, մերժված բոլորի կողմից, սիրո ջերմությունից զուրկ, անտեսված մի էակ: Այդ փխրուն օրիորդն ամեն գիշեր լաց էր լինում՝ երազելով սիրո, ջերմության, քնքշության մասին: Եվ ամեն օրվա հետ նա էլ՛ ավելի ինքնամփոփ  ու սառն էր դառնում: Տիկին դ’ Էրվիլը ոչինչ չէր նկատում, կամ գոնե այդպես էր ձևացնում: Պատրիցիան փորձում էր հասկանալ, թե ինչու մայրն իրեն չի սիրում, բայց ավաղ, նա չէր գտնում թեկուզ չնչին պատճառ, որի պատճառով ինքը զուրկ էր մնում մայրական սիրուց:

Պատրիցիան հայելու դիմաց նստած մտորում էր իր կյանքի մասին: Նրա սպիտակ, գեղեցիկ դեմքը մեռելային գունատություն էր ստացել, խոշոր, երկնագույն աչքերն էլ՛ ավելի էին մեծացել, սև ու փարթամ մազերը խառը կերպով ընկած էին դեմքին ու ձեռքերին, իսկ սովորաբար բոսորագույն շուրթերը համարյա անգույն էին դարձել: Եթե անծանոթ մեկը տեսներ այս տեսարանը, կմտածեր, թե աղջիկը ուրվական էր տեսել, բայց ես կասեմ ճշմարտությունը. նա տառապում էր: Պատրիցիայի սիրտն ասես մի անծանոթ ձեռք ճզմում էր, և նա գալարվում էր ցավից, մինչդեռ այդ անծանոթ ձեռքը իրեն ծնած մարդուն էր պատկանում: Պատրիցիան դառնորեն ցավում էր ծնվելու համար, ուզում էր քնել հավիտենական քնով, որ ազատվի այդ անտանելի ցավից, որը մարդու հոգին կրծում է ներսից…»

-Ա՜խ, մայրիկ, ինչ սարսափելի է: Խե՜ղճ աղջիկ: Իսկ հե՞տո:

«Այդ երեկոն նրա ամբողջ կյանքը փոխեց: Առավոտյան նա այդ սենյակից դուրս եկավ՝ ավելի հասուն, հանգիստ, լուրջ ու ավելի ինքնամփոփ մարդ դարձած: Պատրիցիան անտարբեր էր դարձել ամեն ինչի նկատմամբ: Նրա համար բոլորովին մեկ էր դարձել մոր վերաբերմունքը, հոր անտարբերությունն ու այն ամենը, ինչ կատարվում էր իր շուրջը:

Եվ ահա, սովորական դարձած մի մռայլ օր, երբ Պատրիցիան պատուհանագոգին նստած անտարբեր նայում էր պատուհանից այն կողմ գտնվող հեռուներին ու մերթընդմերթ ծառերի արանքից մի հայացք էր գցում երկնքին՝ մի սուր ճիչ լսեց: Թե ինչ էր մտածում նա այդ պահին, թերևս, միայն ինքը գիտի, բայց այդ ճիչը լսելուց հետո նրա մարմինն այնպես դողաց, ասես տենդի մեջ լիներ: Պատրիցիան դուրս վազեց տանից ու ակամա կրկին նայեց երկնքին, կարծես թե այնտեղ ինչ-որ բան էր փնտրում: Այնուհետև տեսնելով մի ձի՝ վազեց դրա մոտ: Ձին անհանգիստ դոփում էր տեղում, իսկ նրանից մի փոքր այն կողմ մի մարդ պառկած էր գետնին: Նրա գլուխն ամբողջությամբ արյունով էր շաղախված: Պատրիցիան վազեց տուն ու այգեպանին կանչելով՝ իր հետ տարավ վիրավոր մարդու մոտ:

-Այս ի՞նչ է պատահել, օրիորդ Պատրիցիա,-հասնելով դեպքի վայր՝ զարմացավ այգեպանը:

-Չգիտեմ, կարծես թե ընկել է ձիուց ու գլուխն ուժգին հարվածել գետնին: Օգնի՛ր, նրան տուն տանել:

Տուն հասնելով՝ այգեպանը երիտասարդին պառկեցրեց մահճակալին, իսկ Պատրիցիան ջուր ու կտոր պահանջելով՝ փորձում էր կանգնեցնել արյունահոսությունը:

-Գնա՛, բժիշկ կանչի՛ր,- հրամայեց նա այգեպանին: Այդ պահին տիկին դ’ Էրվիլն հապճեպորեն ներս մտավ ու տեսնելով այդ տղային իր տան մեջ վիրավոր պառկած՝ հարցրեց, թե ով է նա:

-Չգիտե՛մ տիկին, նա վիրավոր էր ու չէի կարող նրան չօգնել:

-Իսկ ինչպե՞ս պետք է օգնեք նրան, չէ որ բժիշկ չեք:

-Այո՛, բայց որոշ բաներ գիտեմ: Բացի այդ բժիշկն ու որ է այստեղ կլինի: Մի՛ անհանգստացեք, նրա ներկայությունը Ձեզ չի խանգարի:

-Լավ Պատրիցիա: Արա ինչպես հարմար ես գտնում: Հուսով եմ՝ հորդ տեղյակ կպահես այս ամենի մասին:

-Անշու՛շտ, տիկին:

Մինչ բժիշկը կժամաներ, Պատրիցիան արյունահոսությունը կանգնեցրեց ու կապեց երիտասարդի գլուխը: Այդ ընթացքում երիտասարդը բաց արեց աչքերը և նայեց Պատրիցիայի վախեցած դեմքին, բայց ուժերի նորից լքեցին նրան ու նա կրկին ուշագնաց եղավ:

Վերջապես բժիշկը ժամանեց ու հիվանդին զննելուց հետո ասաց.

-Օրիո՛րդ, Դուք փրկել եք այս մարդու կյանքը: Եթե արյունահոսությունը ժամանակին չդադարեր` նա, թերևս, կմահանար: Հիմա նրան միայն հանգիստ է հարկավոր:

Պատրիցիան ուժասպառ գնաց իր սենյակ ու չնայած լարվածությանը՝ անմիջապես քնեց:

Նրա երազում շարունակ կրկնվում էր այն պահը, երբ երիտասարդն աչքերը բացեց ու շատ չանցած նորից փակեց:

Պատրիցիան արթնացավ: Նա ամբողջ մարմնով դողում էր: Ժամը մոտ գիշերվա երեքն էր: Պատրիցիան մոտեցավ պատուհանին ու երկնքին նայելով՝ տեսավ լիալուսինը: Նա դանդաղ հագնվեց ու դուրս գալով սենյակից՝ գնաց երիտասարդի սենյակի ուղղությամբ: Հասնելով դռան մոտ՝ մի պահ վարանեց, բայց համարձակությունը հավաքելով՝ բացեց այն: Պատրիցիան մոտեցավ մահճակալին ու լուսնի լույսի տակ նայեց երիտասարդի դեմքին: Նրա դեմքը սպիտակ էր, չնայած մի փոքր գունատությանը, շրթունքները՝ մուգ վարդագույն, ուներ ուղիղ, կանոնավոր քիթ, իսկ աչքերը…փակ լինելու պատճառով չկարողացավ տեսնել: Մոտ տասը րոպե Պատրիցիան անշարժ կանգնած էր, այնուհետև, ուշքի գալով՝ քայլերն ուղղեց դեպի դուռը:

-Օրիո՛րդ,- Պատրիցիան շրջվեց,- շնորհակալ եմ կյանքս փրկելու համար:

-Ձեզ հիմա խոսել չի կարելի,- ասաց Պատրիցիան շփոթվելով,- քնե՛ք, որ հանգստանաք: Բարի գիշեր:

Նա արդեն բացում էր դուռը, բայց երիտասարդը նրան կրկին ետ պահեց.

-Գնալուց առաջ Ձեր անունը չե՞ք ասի:

-Պատրիցիա դ’ Էրվիլ:

Պատրիցիան այդ գիշեր չկարողացավ քնել, իսկ երբ քնեց, արդեն լուսանում էր:

Հաջորդ օրերը խաղաղ անցան:

Մի երեկո, երբ արևն արդեն մայր էր մտնում, Պատրիցիան պատուհանագոգին նստած վերջալույսն էր դիտում: Նա այնքան էր խորասուզվել իր մտքերի ու արևի վերջին շողերի մեջ, որ չնկատեց ո՛չ դռան բացվելը և ո՛չ էլ իրեն մոտեցող երիտասարդին:

-Գեղեցիկ է, այնպես չէ՞:

-Օ՜, Դուք ինձ վախեցրիք,- ասաց Պատրիցիան՝ երկնքից իջնելով:

-Ներեցեք, ես նման մտադրություն չունեի օրիորդ: Ուղղակի չէի կարող չմոտենալ և չխոսել Ձեզ հետ:

-Արդեն Ձեզ լա՞վ եք զգում:

-Այո, անհամեմատ,- ժպտաց երիտասարդը,- կրկին շնորհակալ եմ:

-Կարիք չկա, ես դա պարտավոր էի անել,- սառը տոնով պատասխանեց աղջիկը:

Երիտասարդն արդեն ի զորու չէր զսպել իրեն: Նա իրեն կորցնելով բռնեց Պատրիցիայի մեջքից ու շուրթերը նրա ականջին մոտեցնելով՝ ասաց.

-Դուք փոթորկում եք սիրտս ու այրում հոգիս…Պատրիցիա՜,- շարունակեց նա բարձրաձայն ծիծաղելով,- Դուք ոչինչ էլ պարտավոր չէիք անել ինձ համար:

-Սխալվու՛մ եք,- ասաց աղջիկը համարյա կրքոտությամբ ու դուրս պրծնելով նրա գրկից,- ես դա Ձեզ համար չեմ արել, այլ իմ հոգու հանգստության: Ես ինձ մեղավոր կզգայի, եթե չփրկեի վիրավոր մարդու կյանքը:

-Իսկ ես ինձ մեղավոր կզգամ, եթե ինձանից հեռու լինեք: Չէ՛, ես սխալվեցի, ես պարզապես կդադարեմ շնչել: Պատրիցիա՛, ասացեք, որ կգաք ինձ հետ, ասացե՛ք, որ ուր էլ գնամ կհետևեք ինձ:

Պատրիցիան լուռ էր, կարծես շանթահար եղած լիներ: Նրա համար բոլորովին անսպասելի էր այս ամենը: Նա իրեն մեղավոր էր զգում, որ ակամա սեր էր ներշնչել մի անծանոթ երիտասարդի:

-Խոսե՜ք, խնդրում եմ, մի՛ տանջեք ինձ,- բռնելով Պատրիցիայի ձեռքը՝ ասաց երիտասարդը:

-Կգա՛մ:

Սա միակ բառն էր, որ դուրս եկավ Պատրիցիայի դողացող շուրթերից:

Այսպիսով, մի նամակ թողնելով ծնողներին, որտեղ բացատրում էր իր այդ քայլի պատճառը, Պատրիցիան իր սիրեցյալի հետ ձի է նստում ու ընդմիշտ հաջողություն ասում այդ տանը, որտեղ միայն ցավ էր տեսել…»

-Եվ նրանք ապրեցին երկար ու երջանի՞կ:

-Այո սիրելիս, երկա՜ր ու երջանիկ,- պատասխանեց մայրը՝ փորձելով ժպտալ:

-Հրաշալի է: Այնքան ուրախ եմ նրանց համար: Ես էլ կարծում էի, թե պատմությունդ վատ ավարտ կունենա,- ասաց Բետտին մի փոքր հուզված:

Մայրը չէր կարող աղջկան ասել, որ այն իրոք վատ ավարտ ունեցավ: Բեատրիսն այնքան անմեղ էր, որ մայրը չէր ուզում ցավով լցնել նրա սիրտը:

-Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մայրի՛կ,- ասաց աղջիկը՝ համբուրելով մորը,-բարի գիշեր, սիրում եմ քեզ:

Պատրիցիան մենակ մնաց իր մտքերի հետ: Նա մոտեցավ պատուհանին: Երկնքում լիալուսինը լուսավորում էր այնպես, ինչպես այն գիշեր, երբ նա գնաց վիրավոր երիտասարդի սենյակ: Պատրիցիայի աչքերը արցունքով լցվեցին ու նա դառնորեն հեկեկաց իր բախտի համար: Իսկ ի՞նչ էր պատահել:

Ամեն ինչ այնքան հրաշալի էր: Պատրիցիան սիրում էր, սիրում էր նրան ուժեղ սիրով: Հենրին նրա համար ամեն ինչ էր. աստված, ամուսին, հայր, ընկեր ու վերջապես՝ իր երեխաների հայրը: Նրանք սիրում էին միմյանց անասելի խորը սիրով: Նրանց բաժին էր ընկել այնպիսի հզոր ու մաքուր սեր, որի մասին մարդիկ երազել անգամ չէին կարող: Պատրիցիան ու Հենրին երջանիկ էին իրենց երեք երեխաների հետ: Այնպիսի ջերմություն կար այդ ընտանիքում, այնպիսի սեր ու երջանկություն, որ անիրական էր թվում: Նրանք շարունակ ճամփորդում էին: Ծովը դարձել էր նրանց միակ տունը, իսկ երկինքը, որին շատ էր սիրում նայել այդ դեռատի կինը, պաշտպանը:

Եվ ահա մի օր, երբ երկնինքն այնքան էլ բարյացակամ չէր, իսկ ծովը՝ փոթորկոտ, նրանց երջանկությանը վերջ դրվեց: Նավաբեկության ժամանակ ծովի ալիքները կուլ տվեցին նրանց նավը, և Պատրիցիան միակն էր, ով փրկվեց` ճակատագրի բերումով:

Պատկերացնում եք, թե ինչ է զգում մի երիտասարդ, հղի կին՝ արթնանալով մղձավանջից ու տեսնելով, որ մենակ է այս աշխարհում: Չկա իրեն կյանքի հետ կապող միակ թելը՝ ընտանիքը, ինչ էլ կար իր ներսում էր:

Արդեն տասը տարի էր անցել այդ չարաբաստիկ օրվանից, բայց Պատրիցիայի վերքերը դեռ չէին սպիացել: Նա կորցրել էր այն միակ մարդուն, ում այս կյանքում սիրել էր շատ ավելի ուժեղ, քան խոսքերի կարող են արտահայտել, ու շարունակում էր սիրել անվերապահորեն: Կորցրել էր այն լույսն ու ջերմությունը, որ նրան պարգևում էին իր փոքրիկները:

Պատրիցիանն տանջվում էր ավելի շատ, քան այն ժամանակ, երբ մերժվում էր մոր կողմից: Բայց այժմ այդ ցավից ազատվելու ելք չկար: Եվ նա կրկին ու կրկին նայում էր երկնքին ձգտելով հասնել այնտեղ: Պատրիցիան շատ կցանկանար վերջ տալ իր կյանքին, բայց նա ուներ Բետտիին, այն միակին, ով իր կյանքին լույս էր տալիս:

Հանուն նրա ապրել էր պետք…

Գայանե Հախինյան, 16 տարեկան, ք. Աբովյան, թիվ 6 ավագ դպրոց

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: