Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » 50 տարի հետո

50 տարի հետո

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Դաժան իրականություն է, բայց փաստ է այն, որ 21-րդ դարի երիտասարդները նստելով համակարգչի առջև մոռանում են արդի իրականության, առօրյայի, մարդկային շփման և ճանաչողության մասին:

Պետք չէ զարմանալ, ես նույնպես ունեմ նման թուլություն: Չէ՞ որ համաշխարհային սարդոստայնի հյուսքը շատ գրավիչ է:

Մի որ ես կլանված էի համացանցային տիեզերքով՝ ուսումնասիրելով և հետազոտելով տիեզերքում գտնվող « Facebook »-յան մոլորակով, տատս ինձ ձայն տվեց.

– Բալա, ա՜յ բալա, բալա՜ բոլա աշկերտ քյորացավ, թե ինչա տսնմ էս էրեխեն, սաղ օրը էս յաշիկի մեչնա,- ասաց տատս ու անտարբեր նայեց համակարգչիս:

– Է՜, տատ, բա ինչ անեմ,- ասացի ես ու շարունակեցի իմ համակարգչային փնտրտուքները:

– Արի՛ բալա, արի՛, արի մի քիչ գյալաջի անենք,- ասաց տատս՝ համոզիչ հայացք ուղելով ինձ ու շարունակեց,- արի՛, տես քեզի մկա ինչ եմ պատմելու:

Ես դժվարությամբ, բայց միևնույն ժամանակ չկարողանալով մերժել տատիս՝ տեղավորվեցի բազկաթոռի մի հատվածում ու խնդրեցի արագ պատմել, քանի որ դեռ շատ գործ ունեի համացանցում:

-Է՜, բալա,- խորը հոգոց հանեց տատս,- մկայա վեր թազա ծնված էրեխեն էլ ա արդեն իմանմ հար պան, բա չէ մեր նման:

Մի պահ դադար առավ ու շարունակեց.

-Առաջին անգամ, որ լսեցինք հեռախոսի մասին, տսնես վերենց զարմացանք: Մեր հաևան Գյուլջանենց Կումեդի Լուսիկը էկավ և ասավ.

-Բա Գրե՛տ, Գրե՛տ իմացել ես ինչա էլի: Ասմեն Շամրենց Ռուբիկը մե պստիկ քառակուսի տրուպկով պանա պերել, ըտանով պիդա պարեկամների հետ խոսաս, հեր էտենց էլ պան կըլա՞…

-Կնանիքով ժողնվանք, էչանք կեղամեչ: Մտանք կոմուտատրը. վու՜յ քոռանանք մենք, ինչ տեսանք, լիքը պրովուդներ, թե ըտար մեչով վերենց բիդա էթա ծենտ, զարմացանք ու հերթով կրկնանք.

-Տերդ մեռնի գիտությու՜ն…

Մտահոգ նորից մոտեցա համակարգչին և ինքս ինձ խորհեցի, թե մեր տատերն ու պապերն ինչքան հեռու են եղել գիր ու գրականությունից՝ չքավորության պատճառով: Ապրելով խուլ ու մութ գյուղում՝ կտրված աշխարհի անցուդարձից մտածել են միայն աշխատանքի մասին: Ստացել են 4-ամյա կրթություն:

Յուրաքանչյուր գալիք տարի յուրօրինակ է լինում նրանով, որ գիտությունն էլ ավելի է զարգանում և զարմանահրաշ դառնում: Դեռ լիովին չտիրապետած այդ նոր գյուտին, նրան փոխարինում է մի այլ բացառիկ գյուտ:

Խորհում ես ինքդ քեզ.

– Ի՞ նչ կլինի հիսուն տարի հետո, աշխարհն էլ ինչով կզարմացնի մեզ:

Տատս էլ չէր պատկերացնում մեր ժամանակաշրջանի վերելքները: Լինելու է մի ժամանակաշրջան, որ ոչ թե գյուտերն են զարմացնելու, այլ շնորհալի, բնածին տաղանդով ծնված գյուտարար ուղեղները:

– Է՜խ աշխարհ, աշխարհ…

Սևակ Միրաբյան. ք. Սիսիան

Advertisements

2 Comments

  1. mari says:

    Shat hetaqrqir barbarov nyut e bravo,durs shat ekav… 😀 shat zvarchali u irakanutyan@ hamapatasxan 😀

    Like

  2. Karine Piragov says:

    Parz sharadrvac gexecik stexcagorcutyun.
    Voxjuneli e vor ays amen@ hamemvac e hamex u hetaqrqir barbarov… kecce hexinak@ arjani stexcagorcutyun e…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: