Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Կանչ սիրելիի

Կանչ սիրելիի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

1914 թիվն էր: Կիզիչ ու սրտաբորբոք եղանակը հոգնեցրել էր Ադանայի բնակիչներին, սակայն այդ չէր խանգարում աշխատասեր, բանուկ ու ռամիկ մարդկանց իրենց դաշտերի ու հանդերի ամառային աշխատանքներին անցնելուն: Այդ լեռնային երկրում, ուր ամեն մեկը գիտեր իր անելիքը, հարթ տարածությունների բացակայության պատճառով, մարդիկ անգործունակ էին մնացել: Նրանց միակ զբաղմունքը դարձել էր այս կամ այն անասնատեսակին պահելը, սակայն ժողովրդի վատթար վիճակից այն ևս դարձել էր երկրորդական: Այստեղ մարդկանց մի ստվար զանգված, անգործության մատնվելով, դարձել էին գյուղի միակ նստավայրի բնակիչները: Նրանք ամբողջ օրը իրենց ժամանակը գլորում էին այս կամ այն լուրի վրա: Նստավայրում հավաքվել էին գյուղի մեծամեծերը՝ Սերոբը, Վարազդատը, Առաքելը և Մուրծին: Նրանցից ամեն մեկն ապրել էր մի ողջ դար և գիտեր ավելին, քան պետք էր:

Սերոբը, գյուղի միակ կրթված ու բանուկ մարդը, ժամանակին այստեղ էր եկել ընտանիքով, սակայն այժմ նա կորցրել էր գրեթե ողջ ընտանիքին: Կինն այլևս չկար, որդին պանդխտել էր, իսկ աղջկան կնության էր տվել հարևան գյուղաբնիկներից մեկին: Վարազդատը եղել էր մանուկ, երբ այստեղ էր եկել: Մանուկ հասակում կորցրել էր թե՛ հորը, թե՛ մորը և պիտակավորվել որպես որբ: Այս դառը ցավից նա ոչ ոքի չէր սիրել ու չէր էլ ամուսնացել: Առաքելը՝ մի շատ հետաքրքիր և բավականին կատակասեր մարդ էր: Այս անգամ նա ինքն էր լքել պանդուխտ հորը և անառակ մորը: Դե, իսկ Մուրծիի մասին ոչինչ իմանալ չկարողացա՝ նրա չափից շատ փակ լինելու պատճառով:

Եվ, ի վերջո, նրանց չորսի ճակատագրերն էլ միմյանց շատ նման էին՝ մենակության պատճառով: Տարիների ընթացքում դարձել էին մտերիմ և անբաժան ընկերներ: Այժմ նրանց կապող միակ թեման էր գյուղի լրաբեր Վասոյի բոթը, թե աշխարհը հեղեղվել է մի նոր պատերազմով: Բոլորին անհանգստացնում էր այս լուրը: Մի կարճ ժամանակ անց լուրն ամբողջովին անհետացավ: Երևի պատճառը ժողովրդի բավական շատ գործ ունենալն էր: Այժմ նրանք սկսել էին աշնանային աշխատանքները: Առավոտից մինչ ուշ երեկո տղամարդիկ և կանայք հանդից տուն չէին գալիս. պաշարում էին վաղվա մթերքը՝ ցորենն ու գարին էին պահեստավորում, անուշահամ մրգերն էին հավաքում: Գյուղում չկար մեկը, ով զբաղմունք չունենար: Նույնիսկ երեխաները իրենց ժամնակն անց էին կացնում հրկիզված հասկերի արանաքներում: Իսկ աղջիկները՝ ազատ աղջիկները, գյուղի վճիտ և սառնորակ աղբյուրից փոքրիկ կժերով և տակառներով ջուր էին հասցնում քրտնած տղամարդկանց, հոգնած կանանց և ջահել տղաներին: Այս աղջիկների թվում էր չտեսնված գեղեցկադեմ Մանուշակը, որը համակրում էր գյուղի բոլոր տղաներին: Բոլոր տղաները սպասում էին հենց Մանուշակի ջրին, իսկ վեհ Մանուշակը նրանց բոլորի կողքով անցնում էր, և ջուրը հասցնում հորը, ով նկատում էր աղջկանով տարված տղաների քաղցր հայացքները: Եվ իսկապես, Մանուշակն ուներ չտեսնված գեղեցկություն, արդեն մի դար էր, ինչ գյուղում չէր եղել նրա նմանը: Այդ չքնաղ կույսի վառ կայծկլտացող կապուտաչյա աչքերը նման էին նորածին եղնիկի անմեղ և սուրբ աչքերի, փոքրիկ քիթը կարծես ժայռից մի ծերպ լիներ պոկված, կարմրաթույր այտերին տեղ էին գտել թվով մի քանի պեպեններ, որոնք մի առանձնահատուկ գեղեցկություն էին տալիս նրա փոքրիկ դեմքին, իսկ շուրթերը կարծես ամեն մեկը կոկոն վարդի երկու թերթի բացվածք լիներ, որոնց վրա արշալույսի վաղորդյան ցողը հետք էր թողել: Նրա լայնալիճ թիկունքի վրա ոսկեգանգուր և խարտյաշ ծամերի հյուսքն էր ընկած: Նա իսկապես այն աղջիկն էր, որին տեսնելիս կխեղաթյուրվեր յուրաքանչյուր տղա: Այդ խենթ և տոկուն տղաներից մեկն էր Մանուշակի հոր՝ Ալեքի ամենամոտ ընկերներից մեկի որդի՝ Ստեփանը, որի հանդեպ կարծես Մանուշակը անտարբեր վերաբերմունք չէր տածում: Չանցած մեկ ամիս՝ Ստեփանը զգում էր, որ Մանուշակը իր հանդեպ ավելի ջերմ էր տրամադրված: Ստեփանը ևս մի շատ համակրելի երիտասարդ էր, չնայած նրա փոքր տարիքին՝ նկատելի էին հաստաբեստ բազուկներ: Տղամարդու կերպար հիշեցնող դեմքին՝ ուներ ծով աչքեր: Իսկ ճակատին տարածվել էին գանգուր մազերը:

Մի օր, երբ մայրամուտը պարուրել էր ողջ գյուղին,Ստեփանի հայր Մովսեսն ու Ստեփանն ունեցան մի խոսակցություն, ըստ որի, որոշեցին հենց մյուս օրն առավոտյան գնալ Ալեքի տուն և խնդրել նրա աղջկա ձեռքը: Այդպես էլ արեցին. հենց հաջորդ օրն առավոտյան վեր կացան ու գնացին Ալեքի տուն: Ալեքը տանը չէր, կինը չսպասված հյուրերին դիմավորելով՝ մարդ ուղարկեց Ալեքի հետևից: Կարճ ժամանակ անց Ալեքը վերադարձավ,և ներողություն խնդրելով ուշացման համար, տեղավորվեցին սեղանի քով: Անհասկանալի էր մի բան, որ, երբ Մովսեսը հայտնեց գալու նպատակը՝ Ալեքը անակնկալի չեկավ, կարծես թե նա գիտեր Մանուշակի և Ստեփանի մասին:

Զարմանքն ավելի մեծացավ, երբ Ալեքը հայտնեց, որ մեծ հաճույքով իր աղջկան կտա Ստեփանին, քանզի սիրում է իր սեփական որդու նման: Այսպես, մի կարճ ժամանակ անց Մանուշակն արդեն Ստեփանենց տանն էր: Այս բոլոր դեպքերն այնքան կարճ ժամանակում կատարվեցին, որ ողջ գյուղը մոռացել էր օտարի լուծն ու թուրքի հալածանքները:

1915թ.  ձմեռն անցավ: Վրա հասավ գարունն իր խրթին և տանջալլուկ աշխատանքներով: Մանուշակն սպասում էր իր անդրանիկ որդու լույս աշխարհ գալուն: Մի գիշեր՝ սովորության համաձայն, ընթրիքից հետո բոլորից ավելի վաղ պարկեցին քնելու, երևի կանխազգում էին կատարվելիք կոտորածը: Հանկարծ, մթության խավարի մեջ լսելի եղան խուլ, ահարկու պայթյունի ձայներ: Մովսեսը, որպես տան մեծ՝ վեր կացավ անկողնուց և երդիկից նայեց դուրս և տեղում քարացավ: Չհասկանալով ոչինչ՝ արագ արթնացրեց որդուն և կանանց: Ամենուր լսվում էր կրակոցներ, մարդկային խղճահարույս ձայներ և այս ամենը շատ ծանր էր տանում Մանուշակը, որ ամուր բռնել էր Ստեփանի ձեռքը, և ամեն րոպե սպասում էր վայրագների ներխուժելուն:

Հանկարծ դուոը բացվեց, ոսոխ լամուկի ձեռքի՝ կրակի լույսը նշմարվեց տան անդամների վրա: Զինվորը հրամայեց դուրս գալ, սակայն Մովսեսը քայլ արեց դեպի զինվորը: Վերջինս Մովսեսին՝ այդ հսկային, տապալեց գետնին: Մթում՝ լռության մեջ, խեղդող էին կանանց վիշտն ու սուգը, որը գնալով անտանելի էր դառնում: Դուրս գալով տնից՝ պարզ դարձավ ամեն ինչ, սկսվել էր Հայոց Մեծ եղեռնը: Հարևան տներում արդեն սկսվել էր և նույնիսկ ավարտվել. փոքրիկ խրճիթները, որոնք պատկանում էին Վարազդատին, Սերոբին, Առաքելին և Մուրծիին, բոցախարույկ վառվում էին: Մի ողջ երթ քայլում էր դեպի տղամարդկանց ոչնչացման և կանանց անորոշության: Մանուշակի աչքերում այլևս սառել էին արցունքի կաթիլները: Նա ամուր բռնել էր Ստեփանի ձեռքը և չէր զգում ոչինչ: Լույսն արդեն սկսվել էր բացվել, երբ այդ բանից անտեղյակ մարդիկ հազիվ նկատեցին իրենց հարազատներին և մի խուլ հառաչանք դուրս թռավ միաձայն, սակայն այդ նեղ միջոցին Ստեփանը փնտրում էր մեկին, և այդ մեկը Մանուշակն էր: Նա չկար, թե ինչպես էր անհետացել, Ստեփանը չէր հիշում: Այս ողջ ընթացքում հեռվում լսվում էր խուլ ձայն,  որն անընդհատ կրկնում էր .

– Ստեփա՛ն, օգնի՛ր ինձ, Ստեփա՛ն, աղաչում եմ մի արե՛ք, խնդրում եմ, ես մեղավոր չեմ,Ստեփա՛ն:

Ստեփանը ուշքի եկավ, հասկացավ, որ այդ Մանուշակն է, նայեց շուրջն ու ցնորվեց: Մի կարճ վայրկյան և Ստեփանն այլևս չկա. նա կողքին կանգնած զինյալի սուրը խրել էր սիրտը և մահկանացուն կնքել: Այս ամենը այնքան կարճ տևեց, որ ոչ ոք չհասկացավ: Չհասկացավ Մանուշակը, որ ամբողջ ժամանակ կանչում էր իր սիրելիին, բայց ավաղ՜…

Մարգարիտ Թամրազյան, 14 տարեկան, Դիլիջան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: