Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Մեր թվարկությունից 1 միլիոն տարի հետո

Մեր թվարկությունից 1 միլիոն տարի հետո

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Երբեք չես էլ կարող գուշակել, թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է պատահել քեզ հետ:

Ես էլ չեմ գուշակել, անգամ մտքովս չէր կարող անցնել, բայց… պատահեց այն, ինչը տարօրինակ ու մի փոքր անհավանական կթվա:

Սովորական մի օր վերադարձա դպրոցից, բայց ոչ սովորական տրամադրությամբ: Թեմատիկներ էինք գրել և շատ էինք հոգնել ամբողջ դասարանով: Տուն վերադառնալուն պես վազեցի իմ սենյակ: Սկսեցի նայել պատուհանից ու մտքերով տեղափոխվեցի երազանքների աշխարհ:Փորձեցի մտածել ինչ կլինի, եթե մենք ապրենք այլ աշխարհում, որտեղ կիմանանք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները… իսկ ի՞նչ կլինի:

Այս մտքերիս հետ ձայներ լսեցի: Ինչ որ մեկը կանչում էր ինձ այնպես, ինչպես ոչ ոք: Կյանքում նման թավշահնչյուն ձայն չէի լսել: Ձայնի վրա շրջվեցի ու տեսա ոչ մարդկային մի արարած: Նա նման չէր ոչ մի կենդանու: Մոտ 37սմ հասակով, ռոբոտանման բան էր:

– Արփիիիիիի-…

– Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում: Գնա ես վախենում եմ:

Խեղճի վրա այնպես գոռացի, կարծես նա է իմ բոլոր խնդիրների պատճառը:

– Մի վախեցիր, անունս Օլըվ է:

– Օլը՞վ: Համենայն դեպս, գնա՛: Կամ էլ մի՛ գնա, սպասի՛ր: Ո՞վ ես դու Օլըվ: Ինչու՞ ես եկել այստեղ,- աչքերս խոժոռելով ու նրան մոտենալով հարցրի ես:

– Ինչպես արդեն ասացի, ես Օլըվն եմ: Եկել եմ 1մլն թվականից` հատուկ քո ետևից:

– Բայց…

– Հարցեր մի տու՛ր: Լսի՛ր ինձ, բոլորս ինչ որ մեկի օգնության կարիքն ունենք: Վերևում ամեն ինչ խառնվել է իրար: Մենք մեր տեղը չենք գտնում: Ինչ որ մեկը գտել է մեր գաղտնիքը և ուզում է մեզ վերացնել: Մեզ մարդ արարած է պետք, որպեսզի կարողանա օգնել մեզ: Հիմա կարող ես խոսել:

– Այնպես ես խոսում, կարծես դու Երկրից չես: Այդ ովքե՞ր են այդ «մենք»-երը: Ու՞մ մասին է խոսքը,- դեմքիս արտահայտությունը նույնն էր, զարմացած եմ… ախր ինպե՞ս:

– Ամեն դեպքում դու լավ մարդ ես, և քեզ նման մարդը միայն կարող է մեզ օգնել: Գնանք և դու ինքդ ամեն ինչ կհասկանաս:

Զարմացած նայում էի նրա ոչ պակաս զարմացած աչքերին: Հանկարծ ննջասենյակիս դեպի պատշգամբ տանող դուռը բացվեց: Այդ Օլըվը բռնեց ձեռքիցս ու դուրս եկանք պատշգամբ: Այդտեղ զարմանքս ավելի մեծացավ, քանի որ պատշգամբում դեպի երկինք սլացող աստիճաններն էին: Մենք բարձրացանք այդ աստիճանով: Ինչքան բարձրանում էի, այնքան ավելի շատ էր երևում Երկիրը, քաղաքներն ու մարդիկ մրջյուններ էին երևում, և ես չէի էլ զգում, որ հեռանում եմ Երկրից: Հանկարծ ինչ որ բան կատարվեց: Օլըվն ամբողջ ուժով գոռաց ու ցատկեց աստիճանից: Ամբողջ տարածությունը մի վայրկյանում կարծես հօդս ցնդեց: Լույսը վերածվեց խավարի, ընդհանրապես ոչինչ չէր երևում: Հանկարծ լսվեց Օլըվի ձայնը:

– Դեռ շնչում ե՞ս:

Հարցից հետո հասկացա, որ դեռ շնչում ու դեռ կենդանի եմ:

– Ես քեզ չեմ տեսնում Օլըվ: Ի՞նչ է կատարվում, բացատրիր խնդրում եմ:

– Ի՞նչ բացատրեմ, ի՞նչ: Մենք կորցրել ենք իմ երկիր գնալու ճանապարհը: Գրողը տանի, ինչո՞ւ հենց այս պահին:

– Ինպե՞ս, ինչպե՞ս թե կորցրել ենք: Օլըվ հենց հիմա ինձ տուն տար: Ես արդեն գժվում եմ,- զգացի, որ ձայնիս տոնը գնալով բարձրանում է, իսկ Օլըվն անճարությունից շունչ քաշեց:

– Գիտե՞ս ինչ, հիմա չենք կարող գլուխներս կորցնել ու մտածել միայն մահվան մասին,- ասացի ես,- պետք է այստեղ մի բան գտնել, որով կարող ենք հետ բերել մարդկանց:

– Հետ բերել մարդկա՞նց: Հիմարություն, կատարյալ հիմարություն: Սա 1 միլիոն թվականն է, ի՞նչ մարդ, ի՞նչ մարդ,- ձայնը բարձրացնելով վրաս բղավեց Օլըվը:

– Լա՛վ, արդեն ամեն ինչ պարզ է, (ճիշտն ասած, ոչինչ էլ պարզ չէր, այդպես ասացի, որ իրավիճակը մի փոքր մեղմեմ: Բայց էլի կարևոր բաներ գնալով հասկանալի էր դառնում),- զգու՞մ ես, մենք կանգնած ենք, փորձիր զգայարաններիդ միջոցով ինձ գտնել,-ինձանից գոհ ասացի ես:

– Լա՛վ, փորձեմ:

Մի քանի վայրկյան պահանջվեց, որ մենք բռնենք միմյանց ձեռքն ու նա ասաց:

– Գիտե՞ս ինչ, տարիներ առաջ ես այստեղ էլի եմ եղել, ուղղակի այն ժամանակ այստեղ գոնե մեկը կար, ով ինձ օգնեց դուրս գալ այստեղից:

– Ուրեմն այդ մեկն այժմ էլ այստեղ կլինի, միայն պետք է գտնել նրան: Լսիր չե՞ս կարծում, որ մենք…

– Որ դուք հիմարների նման ներխուժել եք իմ տարածք, հետո այնպես էիք գոռում, կարծես մենք մեղավոր էինք, իսկ հետո փորձում եք գտնել ի՞նձ: Լավ էր կազմված ծրագիրը, բայց ապարդյուն էր,- ասաց քահանայի ձայնով մի բան, որից ահավոր սկսեցի վախենալ, մարմինս էլ ինձ չէր ենթարկվում, վախից սառել էի:

– Անբե՛լ, մի վախենա, մենք մեր կամքով չէ, որ այստեղ ենք հայտնվել,- ասաց Օլըվը,- խնդրում եմ օգնիր մեզ դուրս գալ այստեղից:

– Կներես, բայց այս անգամ չեմ կարող Ձեզ օգնել: Իսկ ինչպե՞ս ընկաք այստեղ: Էլի քամի՞ն էր մեղավոր նախորդ անգամվա նման:

– Չէ, այս անգամ քամին չէր: Անհասկանալի բան էր, որ չեմ կարող բացատրել:

– Օլըվ, դու իմ ամենալավ բարեկամն ես, բայց այս անգամ ես քեզ ոչնչով օգնել չեմ կարող,- սառը ձայնով ասաց այդ Անբելն ու ավելացրեց,- իսկ ո՞վ է այդ աղջիկը:

– Դե ինձ նրա հետևից են ուղղարկել, և դեռ ինքս էլ չգիտեմ,- ասաց Օլըվը:

– Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք տուն գնալ,- փշաքաղված, ահավոր վախեցած հարցրի ես:

– Այստեղ մեկը կա, ով այստեղ ընկածներին հանելուկներ է առաջարկում: Եթե ճիշտ պատասխանեք, կարող եք դուրս գալ, իսկ եթե ո՛չ, ուրեմն հավերժ կմնաք այստեղ:

– Այստե՞ղ, հավե՞րժ: Օ~, ո՛չ: Մենք պետք է օգտվենք այս օգնությունից Օլըվ:

– Իսկ եթե չկարողանա՞նք:

– Կարող ենք, ուղղակի պետք է լավ մտածենք:

– Լա՛վ. Անբել կանչի՛ր նրան:

«Խավարի ձայնը» սկսեց տարբեր լեզուներով բառեր ասել: Վերջապես հայտնվեց այդ մեկը:

– Պատրաստ ե՞ք լսել իմ հանելուկը:

Բարակ ձայնով ինչ որ բան լսվեց, բնականաբար, ինչպես որոշված էր, մենք համաձայնվեցինք պատասխանել նրա հանելուկին:

Այն բարձր է հնչում,

Բոլորի հոգու լարերին կպչում,

Առանց այդ հրաշքի

Հնարավոր չէ ապրել

Անգամ երկնքում:

– Մեզ ժամանակ տու՛ր, խնդրում եմ,- ասաց Օլըվը:

– Չեմ լսել երբեք նման բան:

– Իսկ կա՞ կյանքում մի բան, առանց որի դու չես կարող ապրել:

– Այո՛, օրինակ մայրիկս, կամ էլ… կամ էլ երաժշտությունը:

– Այո՛, ապրես Արփի, դա հենց երաժշտությունն է:

– Մենք պատրաստ ենք, կարող ենք պատասխանել:

– Ես Ձեզ լսում եմ:

– Դա երաժշտությունն է, որը կպչում  հոգուդ լարերին, ու առանց որի կյանք չկա,- ասացի ես:

– Դուք ճիշտ եք: Ես Ձեզ ազատում եմ խավարից:

– Կարող եք գնալ, բայց էլ երբեք այստեղ չգաք,- ասաց քահանայի ձայնով Անբելը և բացեց դեպի լույս տանող դռները:

Ես ու Օլըվը դուրս եկանք այդ տհաճ վայրից: Նա ինձ տարավ այնտեղ, ուր իր նմանակից հազարավոր հատ կար:

– Օլը՛վ, ինձ մենակ չթողնես խնդրում եմ, ես ոչինչ չեմ կարող անել միայնակ:

– Լավ, միայն չվախենաս:

– Վերջապեեե~ս, ու~հու~,- ամեն կողմից ձայներ էր լսվում ու գոռոցներ, ոչինչ չէի հասկանում:

Բոլորն էլ 37-38սմ հասակով,ոչ մարդկային տեսքով, փխրուն ձայնով արարածներ էին:Եվ վերջապես եկավ նրանց Մեծը: Նա էլ մի փոքր բարձր էր, բայց դե մեկ է, միևնույն հաշիվն էր: Օլըվը կողքիցս տեղ չէր գնում: Ճիշտ է՝ նա էլ էր ինձ պես անտեղյակ այդ խաղից, բայց օգնում էր ինձ չհուսահատվել: Նա շշուկով ասում էր, որ այդ մարդը, ում մոտ, որ ինձ բերել է, այնքան էլ չար մարդ չէ և չի վնասի:

– Փոքրի՛կ, երևի դու մեզ պատկերացնում ես 9-10 տարեկան երեխաներ, բայց ասեմ քեզ, ստույգ ես ավելի քան 163 տարեկան եմ և քեզ վնաս չեմ տա: Միայն դու պետք է մտնես մեր քաղաքից ոչ հեռու մի մեծ ժայռափորի մեջ և այնտեղից մեզ բերես սպիտակ ու փայլուն քարը:

Մոռացա նշել, որ նրանց հագին սպիտակ զգեստներ էին, և քանի որ ես այդ գույնը շատ եմ սիրում, դրանից միայն մի փոքր հանգստացա, որովհետև գիտեի, որ սպիտակը խաղաղության և հանգստության գույնն է:

– Բայց դու պետք է հիշես, որ ընդհամենը ունես 3 դար ժամանակ, ինչն այստեղ  20 րոպեի նման է թռչում: Այդ ընթացքում սպիտակ ծաղիկը պետք է բացվի, և երբ բացվեց, դրանից հետո մենք կորած ենք: Հարկավոր է արագացնել:

Ինձ նույնպես հագցրեցին մեծ ու սպիտակ զգեստ: Այն ուղղակի կարված էր սպիտակ ատլասե կտորից և ոչ մի աքսեսուար վրան չուներ: Նրանք ինձ միայն ցույց տվեցին ճանապարհը: Ժայռը ցամաքից բաժանում էր ծովը, որի վրա լողում էին սև գույնի ափսեներ: Ինձ էլ նստեցրին այդ ափսե-նավակներից մեկը, փոխեցին նրա ռեժիմն ու ինձ ճանապարհեցին:

Ես կամաց հասնում եմ ժայռին ու մտածում. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է կատարվում, բայց ովքեր են նրանք, ի՞նչ է նշանակում սա, խելագարվել կարելի է»:

Երբ հասա, ափսեն իրենից ոտքեր հանեց և ինձ իր վրա պահած տարավ, մինչև այն վայրը, որտեղ ես պետք է  «ամանէջք»՚ կատարեի, որովհետև ես պետք է իջնեի ափսեի վրայից այնպես, ինչպես ինքնաթիռն է վայրէջք կատարում:

Բայց ևս մի քանի րոպե, և ես արդեն մտել էի ժայռի մեջ, «որքա~ն թանկարժեք իրեր կային»: Երկար ժամանակ պահանջվեց քարը գտնելու համար, և երբ գտա, անմիջապես դուրս եկա, որ հետ դառնամ, բայց արդեն ափսեն չկար: Ես Օլըվին ձայն տվեցի, նա իմ ետևից մեկ այլ ափսե ուղղարկեց, բայց… բայց երբ բարձրացա, որ նստեմ նրա վրա, անմիջապես ոտքս սահեց, և ես ափսեի հետ շրջվեցի ծովի մեջ: Եվ մի այնպիսի ծանոթ ձայն լսեցի, որ թվաց, թե այդ ձայնի մեջ է թաղված պատմության ամբողջ իմաստն ու շարունակությունը:

– Արփի՛, չես լսու՞մ, արթնացի՛ր, արդեն ուշ է, դասերդ մնաց…

– Ի՞նչ, ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, բայց քարն ընկավ…

– Ի՞նչ քար, արթնացի՛ր, վաղը ծանր օր է լինելու դպրոցում, թեմատիկներդ արդեն լեզու են առել ու քեզ խնդրում են, որ իրենց գրես, այնպես որ արթնացի՛ր:

Եվ վերջապես մեծ դժվարությամբ ականջիս հասավ մայրիկի ձայնը, ու հասկացա, որ այս ամենը Մեծն երևակայությանս արդյունքն է:

Բայց ախր այդպես էլ չիմացա, թե ու՞մ էր պետք այդ քարը, ե՞ս ինչ էի անելու, և այսպիսի շատ հարցեր այդպես էլ բութ մնացին ինձ:

Արփի Թամրազյան, 14 տարեկան, Տավուշի մարզ, Հաղարծին


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: