Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Ուլիսես-3

Ուլիսես-3

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

«Դպրոցական բլոգը» երկարեցնում է  «Ուլիսես-3» պատմվածքի  մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ միաժամանակ ներկայացնելով նոր մրցանակներ և նոր հնարավորություններ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 1-ը:

Մրցույթ հայտարարված է հետևյալ անվանակարգերում.

  • Պատմվածք
  • Մեկ գործողությամբ պիես
  • Հեքիաթ
  • Էսսե

Պատմվածք, մեկ գործողությամբ պիես և հեքիաթ  անվանակարգերում աշակերտներն ազատ են ստեղծագործելու իրենց նախընտրությունների համաձայն: Մենք պահպանել ենք «Ուլիսես-2»  մրցույթի ժամանակ նորամուծված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեման՝ որպես առանձին անվանակարգ պատմվածքի մրցույթում, քանի որ նախորդ մրցույթի ժամանակ բավականին հետաքրքիր պատմվածքներ ստացվեցին:

Էսսեի համար առաջարկվում են հետևյալ թեմաները:

  • Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում
  • Աշխարհը 50 տարի հետո
  • Արտագաղթ
  • Ինչ է նշանակում լինել քաղաքացի
  • Ինչ է քաղաքացիական նախաձեռնությունը
  • Մեր ժամանակի հերոսը
  • «Սալաթ կրակոցներով»

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին:

Պատմվածք, պիես և հեքիաթ անվանակարգերին կարող են մասնակցել հիմնականում 14-18 տարեկան խմբի դպրոցականներ՝ հանրապետության բոլոր մարզերից ու համայնքներից:

Էսսե անվանակարգը բաց է ոչ միայն դպրոցականների, այլև մինչև 20 տարեկանը ներառյալ երիտասարդների համար:

Մրցանակներ

«Ուլիսես-3» մրցույթի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ 150 հազար դրամ է, որից նախատեսված են մրցանակներ.

  • Պատմվածք, հեքիաթ, մեկ գործողությամբ պիես անվանակարգերի գլխավոր մրցանակը 50 հազար դրամ է:
  • Էսսե անվանակարգի գլխավոր մրցանակը 30 հազար դրամ է:
  • Էսսե անվանակարգում ներառված «Սալաթ կրակոցներով» թեման հատուկ սահմանել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ իր ստեղծագործությունների լավագույն մեկնաբանության համար: Այս անվանակարգում լավագույն էսսեի հեղինակը կստանա դրամական մրցանակ՝ 30 հազար դրամ  և հեղինակի գրքերից մեկը: Հաղթողին որոշելու է ինքը՝ Մարինե Պետրոսյանը: «Սալաթ կրակոցներով» անվանակարգի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու և ընտրված ստեղծագործություններին ծանոթանալ կարելի է այս հղումով:
  • Նախատեսված են հատուկ մրցանակներ՝ ինչպես դրամական, այնպես էլ խրախուսական, որոնցից մեկն էլ «Ուլիսես» վեպն է՝  թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մակագրությամբ:
  • Շորթ լիստում ընդգրկված մասնակիցները կստանան ժամանակակից արժեքավոր գրականության գրքերի փաթեթ:
  • Մրցույթի տասը լավագույն մասնակիցները կմասնակցեն եռօրյա creative writing-ին նվիրված ամառային սեմինար-ճամբարի:

Ուշադրություն

«Դպրոցական բլոգը» հայտարարում է եռօրյա creative writing– ամառային ճամբար՝ Լոռվա չքնաղ անկյուններից մեկում՝ Մեդովկա համայնքում, որտեղ մրցույթի 10 լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան հայ գրական աշխարհի երեք անվանի գրող-բանաստեղծ-թարգմանիչների հետ գրական միջավայրում հաղորդակից լինել գրական աշխարհի անցուդարձին և զարգացնել գրելու և ստեղծագործելու հմտությունները: Մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը հոգալու է «Դպրոցական բլոգը»:

Մրցույթին մասնակցելու պայմաններ

Բոլոր աշխատանքները պետք է գրված լինեն  յունիկոդ տառատեսակով՝  12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:

Տեքստում բառերը պետք է անջատել մեկ բացատով(պրաբել). բառ բառ այլ ոչ թե` բառ      բառ:

Աշխատանքներն ուղարկել dprocakan@gmail.com հասցեով՝ նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, դպրոցի համարը, կոնտակտային տվյալներ՝ հեռախոս և էլեկտրոնային հասցե:

Բոլոր մրցանակակիրներին որոշելու է ժյուրին, որի կազմը կհրապարակվի մրցանակաբաշխության ժամանակ: «Դպրոցական բլոգը» կարող է մրցանակ չշնորհել այս կամ այն անվանակարգում, եթե ժյուրին որոշեց, որ տվյալ անվանակարգի համար արժանի ստեղծագործություն չկա:

 

Advertisements

4 Comments

  1. Arina says:

    Իսկ մրցանակաբաշխությունը երբ է?

    Like

  2. Tereza says:

    Կներեք իսկ քանի օրվա ընթացքում են հրապարակվում ձեզ ուղարկված ստեղծագործոըթյունները:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: