Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Գրին կամ իրական երևակայություն

Գրին կամ իրական երևակայություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

-Թեյ կխմե՞ս:

-Այդ ի՞նչ խոտաբույսեր են:

-Անտառից եմ հավաքել:

-Ծանո՞թ չեն:

-Առաջին անգամ եմ տեսնում, բայց վտագավոր չեն:

-Լա՞վն են, փորձե՞լ ես:

-Դեռ չէ, նոր եմ խմում:

-Տո՛ւր ինձ:

-Փորձիր:

-Ի՜նչ կանաչ է, շատ մուգ կանաչ:

-Լավը կլինի:

-Շաքար ավելացրու:

-Վերջացել է:

-Ինչ անուշադիրն ես, գնա՛ գնելու:

Ես շատ կամակոր երեխա էի: Ապրելով պապիս հետ անտառում` ես ամեն կերպ տանջում էի նրան, ամեն ինչ անում էի նրան բարկացնելու համար: Այնպես չէր, որ չէի սիրում նրան, ընդամենը ինձ դուր չէր գալիս նրա մտածելակերպը և գիտությունը, որն ուսումնասիրում էր: Բայց ամենից շատ ես չէի սիրում նրա անունը, որը, ցավոք, նաև իմ անունն էր. ես կրտսեր Հիլբերտն էի: Բայց ատում եմ նաև, երբ պապս ինձ ստիպում է հանել ականջակալները և առանց դրանց լսել իմ սիրելի երաժշտությունը` ասելով, թե վնաս է այդպես լսելը: Ես ատում եմ անտառի ամեն ինչը, ամեն ծառն ու թուփը, ամեն կենդանի, ամեն գետ ու ամեն ճանապարհ, որ անտառ է տանում, որովհետև այնտեղ բացի մաքուր ու պարզ բնությունից` ուրիշ ոչինչ չկա (չնայած, ինչ իմանամ, գուցե մի օր միայն դա ինձ պետք լինի):

Մինչ պապս կվերադառնար, ես որոշեցի նրա փոխարեն ուսումնասիրել անտառում նոր հայտնված խոտաբույսերը, որոնք զարմանալիորեն ներխուժել էին մեր անտառ` առաջացնելով պապիս հետաքրքրությունը:

Չնայած սովորաբար չեմ կարողանում թեյը առանց շաքարի խմել, այնուամենայնիվ, որոշեցի փորձել: Թեյն արդեն սառել էր, քանի որ պապս երկար ժամանակ էր, որ գնացել էր: Բայց անտառը քաղաքին բավականին մոտ էր, նա արդեն ուշանում էր: Ես չդիմացա ու խմեցի թեյը… Այդքա՜ն քաղցր… այդքա՜ն կանաչ… այդքա՜ն…

Մոտս գլխապտույտ սկսվեց, աչքերս փակվում էին, բայց գիտակցությունս տեղն էր: Չէի հասկանում` հետս ինչ էր կատարվում: Թեյի այդքան կանա՞չն էր մեղավոր, թե՞ շատ քաղցրությունը: Բայց, մեկ է, ինձ դուր էր գալիս այդ կանաչը:

Այնուամենայնիվ, ինչ-որ բան կատարվել էր, կարծես քարացած լինեի, չէի զգում ձեռքերս ու ոտքերս, թմրել էի, կարծես թմրադեղերի ազդեցության տակ լինեի, բայց առանց հաճույքի, չնայած աննկարագրելի կանաչն արդեն իսկ մեծ հաճույք էր ինձ համար:

Արթնացա: Պապս կողքիս էր, հետազոտում էր բույսերը, սպասում իմ արթնանալուն: Ես ասացի.

-Պապի՛կ, բերեցի՞ր շաքարավազը:

Նա, ակնոցը հանելով, շրջվեց ու ժպտալով ասաց.

-Այո՛, տղա՛ս: Իսկ ինչո՞ւ չսպասեցիր:

-Դե ես, ես… ուզում էի ասել` հարկավոր չի, առանց շաքարի էլ կխմեմ այդ թեյը:

-Հիլբե՛րտ, ես քեզ էի սպասում, որ արթնանաս, ի՞նչ էր պատահել, ես էլ կարծեցի թեյն է ազդել վրադ: Ապա ասա տեսնեմ` ինչ է եղել: Մի քանի ժամ է սպասում եմ:

-Բան էլ չկա, պապի՛կ, սովորական թեյ է, ուղղակի փոքր-ինչ ավելի քաղցր է, էլի: Դա քեզ համար լավ է, խնայողություն կանես, իմ բաժին շաքարավազի գումարով էլ քեզ համար նոր հեռադիտակ կգնես, թե չէ առանց գայլերի չես դիմանա… Գնա, գնա, սկյուռներդ էլ են մնացել, մի մանրադիտակ էլ նրանց համար կգնես, որ ավելի լավ տեսնես ատամները:

Պապս արդեն սովորել էր իմ հեգնական վերաբերմունքին: Բայց, բոլոր տարաձայնությունների հետ մեկտեղ, ես էլ էի սիրում սկյուռներին, նրանք շատ համովիկ էին ^_^ , ինչը չեմ կարող ասել գայլերի մասին, որոնց պապս ուղղակի պաշտում էր: Նա միշտ հեռադիտակով հետևում էր նրանց, բայց միայն հեռվից: Նա շատ վախկոտ էր, չէր մոտենում: «Օ՜հ, ինչպիսի՜ սեր…»,- ծաղրում էի նրան, քանի որ արջերից ու սողուններից չվախեցող մարդը վախենում էր գայլերից:

Մի քանի օր առաջ էլ նրա հեռադիտակը կոտրվեց, ու մինչև հիմա դրանում ինձ է մեղադրում` ասելով, թե ես էի սկյուռներին սովորեցրել, որ նման բան անեին: Իհարկե կուզեի այդպես լիներ, ու ես իմանայի նրանց լեզուն, ինչու չէ վատ-վատ բաներ էլ սովորեցնեի` պապիս բարկացնելու համար:

Այնուամենայնիվ, ես սիրում եմ պապիս: Նա լավ մարդ է. երբեք ձեռքը չի վերցրել հրացանը` ինչ-որ կենդանի սպանելու համար:

Պապս արդեն գնացել էր: Ես դեռ փոքր-ինչ հոգնած էի: Փորձեցի վեր կենալ տեղիցս:Մի կողմ գցեցի վրայիս ծածկոցը, նստեցի բազկաթոռին: Ու երբ ձեռքերով աչքերս էի տրորում, չհասկացա էլ, թե ինչ կատարվեց: Ինձ թվաց, թե աչքիս է երևում: Աչքերս լայն բաց արեցի, նայեցի ձեռքերիս. ամբողջովին կանաչ էին: Այո’, դա իրականություն էր, ինձ չէր թվում: Իմ ձեռքերն ու ոտքերը կանաչ էին: Ես աչքերիս չէի հավատում: Վեր թռա տեղիցս, վազեցի հայելու մեջ ինձ նայելու ու համոզվելու, որ աչքերս ինձ չէին խաբում.

-Ես սպասում էի քեզ, Գրի՛ն: Այո, դու Գրինն ես, իմ սիրելի Գրինը, դու Հիլբերտը չես, դու երբեք էլ Հիլբերտը չես եղել: Դա ընդամենը կրկնօրինակ էր: Դա դու չէիր, դա պապիդ հորինածն էր: Իրականում դու միշտ էլ Գրինն ես եղել ու դու վերագտար քեզ…:-Ասում էր ինձ հայելու միջի կանաչ մարդը:

Բայց այդ կանաչ մարդը ես էի: Ո՛չ, ես այլմոլորակային չեմ, կամ ո՞վ է ասել, թե ալյմոլորակայինները կանաչ են, ոչ ոք էլ չի ապացուցել դա:

Ներս մտավ պապիկս.

-Տղա՛, այդ ի՞նչ ես արել, դու գժվե՞լ ես:

-Ես ոչինչ էլ չեմ արել, պապի՛կ:

-Հի՛լբերտ, մի՛ խաբիր ինձ, ի՞նչ ես արել:

-Անկեղծ եմ ասում, ես ոչինչ չեմ արել:

-Ուրեմն ուզում ես ասել` դու չես վերցրել նկուղից իմ` տարբեր խոտաբույսերից պատրաստած կանաչ ներկը ու կեսն էլ թափել աստիճաններին:

-Օ՜հ, սկյուռները…

-Նորի՞ց:

-Ի՞նչ ես ուզում, պապի՛կ, ես չեմ վերցրել այդ ներկը ու թափել աստիճաններին: Քո սկյուռներն են, ինչ ուզում ես արա:

-Իսկ ինչու՞ ես ամբողջովին կանաչ:

-Թեյից է:

-Հի՛լբերտ, դու ինձ հիմարի՞ տեղ ես դրել: Այդ թեյը շատ սովորական թեյ է:

-Ո’չ, պապիկ, այն թմրեցրեց ինձ ու նաև շատ քաղցր է: Ինչպե՞ս կարող է սովորոկան լինել, դու տեսե՞լ ես, թե ի՜նչ կանաչ է այն:

-Դատարկ բաներ ես ասում, ոչ մի արտասովոր բան էլ չկա: Ես իմ` հազվադեպ հանդիպող բույսերի գրքում գտա դա. այն մոտ տասը տարի առաջ է եղել այստեղ, բայց անտառի հրդեհից հետո կարծես անհետացել էր:

-Չէ՛ ,չեմ հավատում, ես այն առաջին անգամ եմ տեսնում: Դա իմ բույսն է, դու ձեռք չտաս, ես կպահեմ ու կաճեցնեմ դրանից:

-Դու փոքր էիր, չես հիշի… Բայց լավ, դա մի կողմ, ես ուրախ եմ, որ քեզ սկսել են հետաքրքրել բույսերը: Վերջ ի վերջո պետք է շարունակես իմ գործը:

-Չերազես էլ, ես ընդամենը գտել եմ ի՛մ բույսը:

-Ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվում է, որդի՛ս:

Ես կանաչ մարդ էի դարձել, իսկ պապիկս կարծում էր, թե ներկել եմ ինձ: Բայց լավ, թքած ամեն ինչի վրա էլ. ինքն էլ, իր բույսերն էլ, սկյուռներն էլ: Ավելի լավ է մտածեմ իմ մասին: Իմ բույսը հենց Գրին էլ կկոչեմ…

Առավոտ էր: Արթնացա songbird-երի ձայներից, որոնք նստել էին պատուհանիս մոտ: Ասես ինչ-որ բան էին ուզում հասկացնել: Ես չհասկացա: Վեր կացա տեղիցս ու դուրս եկա սենյակից: Պապիկս արդեն արթնացել էր: Ինչպես միշտ իր թղթերն ու գործիքներն էր հոտոտում: Առանց ինձ նայելու` ինչ-որ բաներ էր ասում, ու մեկ էլ աչքն ընկավ վրաս.

-Վերջապես չե՞ս ուզում այդ կանաչ գույնը մաքրել վրայիցդ:

-Ի՞նչ է խանգարում, թող մնա, էլի:

Ու պապս մի սարսափելի հայացք գցեց ինձ վրա:

Ես դուրս եկա ու տեսա` պապս սկյուռներին փակել էր փոքրիկ վանդակում: Մեղք էին սկյուռները, բայց ինչ իմանայի` ինչ էին ուզեցել անել խեղճերը:

Որոշեցի մի փոքր քայլել անտառով: Գնացի իմ սիրելի ծառի մոտ: Չգիտեմ, մի այլ կարգի ցանկություն առաջացավ մեջս, ախր այնքա՜ն կանաչ էր իմ ծառը, ուզում էի պինդ-պինդ գրկել… Վազեցի ու փաթաթվեցի, չգիտեմ` ինչ զգացողություն էր: Ծառս մի տեսակ փոխվել էր, բայց ես էլ էի փոխվել;

… Հետաքրքիր է` ծառերը քնու՞մ են, իսկ եթե քնում են` երազներ տեսնու՞մ են…

Մի փոքր ծառիս տակ նստելուց ու մտածելուց հետո որոշեցի տուն գնալ ու տեսնել` ինչպես է իմ Գրինը:

-Պապի՛կ, ինչու՞ ես սկյուռներին փակել վանդակում:

-Հի՛լ, դու լավ գիտես, նրանք վերջերս շատ են այս ու այն կողմ անում, պետք չէ այդքան ազատ թողնել, համ էլ քո ձեռքից հեռու կլինեն:

-Լավ դե, պապի՛կ, մեղք են ախր: Չնայած քո գործն է, ինչ ուզում ես արա: Ես գնամ տեսնեմ Գրինս ինչպես է ու թեյ խմեմ, դու էլ կխմե՞ս:

-Կխմեմ:

Իմ բույսը լավ էլ աճում էր, ու թեև պապիկս հազար տարվա դեղագործ էր ու բոլոր բույսերը հատ-հատ անգիր գիտեր, մեկ է, ես նրան չէի հավատում. Գրինը հաստատ նոր էր հայտնվել անտառում:

-Պապի՛կ, թեյը պատրաստ է, արի՛:

-Հի՛լ, դու խմիր, ես մի քանի րոպեից կգամ, սկյուռներին ուտելու բան տամ, մեղք են:

-Լա՜վ, լա՜վ 🙂 Ես մենակ կխմեմ, դու սկյուռներիդ տիրություն արա:

Միայնակ լինելը վատ է, բայց սովոր եմ: Վերջ ի վերջո, բոլորս էլ միայնակ ենք կյանքում, ամեն դեպքում…

Ասում են` մարդիկ լինում են երեք տեսակի.

Նրանք, որ ծնվում են միայնակ,
Նրանք, որ դառնում են միայնակ,
և նրանք, որ ձևացնում են, թե իրենք միայնակ չեն…
Ինչևէ, արդյունքը նույնն է: Ես միայնակ… ծնվել եմ:

Թեյ, թեյ, թեյ… ու գրին: Այս անգամ ի՞նչ կլինի: Շունչս պահած սպասում եմ ու անում առաջին կումը, հետո նայում ինձ, շուրջս. ոչ մի փոփոխություն: Ախր ինչու՜…. Մի քանի կում էլ եմ անում ու հետո դատարկում ամբողջ բաժակը. էլի ոչինչ: Չեմ համբերում ու պապիկի համար պատրաստած թեյն էլ եմ խմում: Անհամբեր շուրջս եմ նայում ու զգում, որ քիչ-քիչ սկսում է մթնել: Երկինքը կանաչ էր դարձել…
Այո՛, հիանալի էր… կանաչ երկինք… կանաչ ամպեր… կանաչ աշխարհ…

-Պապի’կ, պապի’կ, նայի’ր…տես` ի՜նչ կանաչ է…
-Ի՞նչը, Հի’լ:
-Երկինքը,պապի’կ, կանաչ երկինքը…
-Ոչ մի կանաչ երկինք էլ չկա: Դու չարաշահել ես թեյը, Հի’լ, ուշքի արի:
-Դուք չեք հասկանում: Դա իմ աշխարհն է, ու այնտեղ ես Գրինն եմ, ոչ թե ինչ-որ Հիլբերտ…Ճշգրիտ գիտություն ասվածը չէ, որ պիտի բացահայտի մեր կյանքը, այն ինչ-որ տեղ բացահայտման կարիք չունի էլ…
-Մեկ է, վաղն ամեն ինչ նույնն է լինելու…
-Պապի’կ, գիտությունը փակում է ձեր աչքերը, ես դա չեմ ընդունում: Դու ունես քո բացատրությունը ամեն ինչի համար, դու իբր թե ռեալիստ ես, բայց ես չեմ ընդունում ձեր գիտությունները, դրանք զուրկ են իրական երևակայությունից…
-Ո՜նց էիր այս աշխարհում ապրելու, եթե երևակայությունդ չլիներ….

Կանաչ… կապտականաչ… դեղին… սպիտակ… նարնջագույն… ու էլի կանաչ…..

Աստղիկ Առաքելյան, 16 տարեկան, Արարատի մարզ, գյուղ Փոքր Վեդի, Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: