Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Ատում եմ մենակությունը         

Ատում եմ մենակությունը         

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Հաճախ էր փոթորկվում հոգիս`մի խորը ցավից: Ցանկանում էի ազատվել դրանից, սակայն  անկարող էի մենամարտել ինքս իմ հոգու դեմ: Ուզում էի գտնել մի փոքրիկ անկյուն, որտեղ չէր լինի ոչ ոք և ոչինչ: Այդ անկյունում ինձ համար անհետանում էին բոլորը` անգամ ես` իմ բանականությունը հետ միասին: Այդ ժամերին անջատվում էր ուղեղս` խավարում մտքերս, չէի կարողանում մտածել ոչ ոքի և ոչնչի մասին: Ի՞նչ էր կատարվում ինձ հետ, ի՞նչու էր այդպես մթագնում ուղեղս, ի՞նչու այդ պահերին միայն արցունքներն էին ինձ ընկեր դառնում և առատորեն հոսում, ես ոչինչ չէի կարողանում հասկանալ: Կարծես այդ անկյունում`մթության ու մենակության մեջ, արցունքները մաքրում էին իմ անձ`իմ «ես»-ը և դրա փոխարեն ծնում էին մի ուրիշ «ես»`արդեն կենդանու հոգեբանությամբ, որն ուզում էր միայն վրեժ լուծել ամենքից ու ամեն ինչից: Ժամերով մնում էի այդ վիճակում և այդ ամենը անում էի գաղտնի, որպեսզի ոչ ոք չլսի իմ տրտնջացող հոգու ձայնը, և ես էլ չէի լսում:

Սովորաբար այդ ամենը կատարվում էր գիշերը, և առավոտյան` արևի լույսի ներքո, ծնվում էր  կրկին իմ «ես»-ը: Արթնանում էի`մտածում, փորձում լուծել այդ հանելուկը, բայց չէի կարողանում  ոչինչ հասկանալ, որովհետև չէի կարողանում ոչինչ հիշել: Միայն հասկանում էի, որ անտեղի  ու անիմաստ  էին այդ արցունքները:

Լացում էի, տանջվում մի բանի համար, որ ինձ հետ ոչ մի կապ չուներ`անգամ տանջվում էի իմ հորինած սուտ պատմություններից:

Այսօր, երբ անցել են տարիներ՝ ես փոխվել եմ: Այսօր մի հայացք գցելով անցյալիս վրա, ես մտածում եմ . «գուցեայնժամանակխենթէի կամ խենթանում էի այդ մենակության մեջ…»:

Հիմա միայն հասկացելեմ, որ արդեն ատում եմ մենակությունը, ամեն ինչ անում եմ այնտեղ չընկնելու համար: Հասկացել եմ, որ մենակությունն էր անջատում ուղեղս, կործանում մանկությունս, հասցնում՝ խելագարության, բաժանում՝ ընկերներիցս և միայն մի բան, որին այդպես էլ չկարողացա կանգնեցնել դա` չափից շուտ մեծանալն էր, որն անհավոր է:

Երբ գիտես, որ շփվում ես տարեկիցներիդ հետ  ու հասկանում ես, որ նրանք քեզ չեն կարող հասկանալ, չես կարող նրանց վստահել…

Օ~յկրկինմենակություն:

Տարիներ հետո էլի մենակ եմ, բայց այս անգամ հասկանում եմ, որ մենակությունը ոչ մի հարց չի լուծի, և, որ մենակությունն այնտեղ է, որտեղ հանդիպում ես ինքդ քեզ հետ և այդտեղ մենակ են մնում սիրտդ և ուղեղդ, հոգիդ ու մարմինդ: Այդտեղ հանդիպում են մարդու բոլոր «ես»-երը` իրար հակասող, և այդ ամենից ստեղծվում է մի անտանելի քաոս, որ մարդուն տանում է խելագարության:

«Ատում եմ մենակությունը, այն ամենածանր դատավճիռն է…»:

Նարա Բադալյան ,14 տարեկան, Տավուշի մարզ, Հաղարծին  

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: