Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Անակնկալ հանդիպում և հայրենադարձություն

Անակնկալ հանդիպում և հայրենադարձություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Կլաուդիա, ինչպե՞ս  է  Աննան, մի  բան  կերել  է՞, հիմա լավ է՞ զգում իրեն:

-Ոչ, երեք օր է նա բերանը մի կտոր բան չի դրել, նույնիսկ ջուր: Չեմ հասկանում ինչ է կատարվում այդ նուրբ ու զգայուն կույսի հետ: Եթե նա հիվանդ է, ապա ես կհովանավորեմ նրա առողջության համար: Բայց, ախր նա ոչ մի բառ չի խոսում, որ հասկանանք, թե որն է նրա մարմնի ցավող մասը:

Սենյակիս դռան մոտ լսվում էր տիկին Կլաուդիայի և միստր  Բրենդի  խոսակցությունը,  երբ  հեռախոսիս  զանգ եկավ և  խանգարեց նրանց  ջերմ զրույցը: Զանգահարողը  «Տիտանիս»  թերթի  գլխավոր  խմբագիրն էր, որին մի քանի օր առաջ դիմել էի աշխատանք փնտրելու հարցով: Նա ինձ ուրախացրեց՝ ասելով, որ կա մի աշխատանք՝ հարմար իմ բոլոր նախապայմաններին: Ուրախությանս չափ չկար, իսկույն տեղիցս վեր թռա, հագնվեցի և արագ սենյակիցս դուրս եկա: Սենյակից  դուրս գալով հանդիպեցի տիկին Կլաուդիային և միստր Բրենդին, որոնք քարացան՝ ինձ այդքան առույգ տեսնելով: Ես ստեցի նրանց՝ասելով, որ դուրս եմ գալիս մաքուր օդի, քանզի չէի ցանկանում երկար-բարակ խոսել: Տիկին Կլաուդիան այն բարի ու քաջ անձնավորությունն էր, որ իմ գաղթական լինելու օրվանից ապաստան էր տվել իր տանը: Նա ամուսնուն կորցրել էր շատ վաղ և այժմ իր հսկա առանձնատունը դարձրել էր ապաստան բոլոր նրանց համար,ովքեր տուն էին փնտրում՝ այս կամ այն երկրից գաղթելով: Նրա տունը կարծես մի քանի  ուղիների խաչման  կետ լիներ, քանզի այնտեղ էին գտնվում և՛հայ,և՛ ռուս, և՛թուրք, և՛անգլիացի: Ռուսը՝ Իվանը, մոտ քսանից քսանհինգ տարեկան,հաճելի դեմքով  մի երիտասարդ, որը  Ֆրանսիա էր եկել ուսումը շարունակելու: Անգլիացին՝ միստր Բրենդը,որ ամեն կերպ  ցանկանում էր իր շնորքով գրավել դիմացինների ուշադրությունը: Նա տիրապետում էր ֆլեյտա նվագելու մեծ տաղանդին,որն իր հետ բերել էր Անգլիայից, իսկ այստեղ էր եկել գումար վաստակելու: Թուրք՝ Քարդախին էր: Անկեղծ ասած, չեմ ուզում խոսել նրա մասին, որովհետև լավ տպավորություն չի թողել վրաս.եկածս օրվանից նրան  միշտ տեսել եմ կեղտոտ, փոշոտ,խմած,մի խոսքով մութ գործերի մեջ էր:Իսկ ես՞,ես էլ հայուհի Աննան եմ,տանջալլուկ ու հիվանդ  Աննան: 1915թ. հայերի նկատմամբ  տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով կորցրել եմ հայրենիքս, տունս, տեղս, ընտանիքս, հարազատներիս, մի խոսքով գաղթականի պիտակով եկել եմ Ֆրանսիա և հաստատվել այստեղ  Շանզ Էլիզե փողոցի վրա գտնվող տիկին Կլաուդիայի տանը:

Այժմ քայլում եմ փողոցով, ամենուրեք մարդկանց խմբեր են,ուրախ դեմքեր, բայց ներսումս դատարկություն է,մտաբերում եմ տաս տարի առաջ կատարված դեպքերն ու հասկանում, որ այլևս ոչինչ ետ բերել չեմ կարող, հասկանում, որ այլևս այսպես անհնար է:Ինձ խեղդում է կարոտը, տանջում՝ ցավը, մաշվում՝ սիրտս, և ես օրեցօր դառնում եմ ավելի տկար, հիվանդ, ու այսօր ինձ վերագտնում եմ աշխատանք գտնելով: Չգիտեմ ինչպես տեղ հասա, բայց, երբ մոտեցա խմբագրատան դռանը, կարծես մեկն ասեր մի գնա, մի հաստատվիր ֆրանսիայում, չէ-որ քո տունը Ադանայում է, բայց ոչ, ես համառորեն ամուր բռնեցի բռնակն ու ներս մտա, մոտեցա խմբագրին, ծանոթացա նոր աշխատանքիս և պայմանավորվեցի՝ վաղվանից աշխատանքիս անցնելուն: Մի քանի րոպե անց կրկին փողոցում էի, քայլում էի կեղտոտ, փոշոտ, թղթերով լի մայթերով, ամեն ինչ նույնն էր, ամեն-ամեն ինչ, բայց ոչ, առաջվա աշխուժությունը չկար,փողոցում հազիվ կգտնվեր մի քանի մարդ: Պատճառը հորդառատ անձրևն էր:Քաղաքը դատարկվել էր ահարկու անձրևից:Մենակ էի, մեն-մենակ: Նպատակ անգամ չունեի տուն գնալու:Եվ այսպես մտազբաղ քայլերով հասել էի երկար կամրջին,երբ այդ խարխուլ միջոցին  նկատեցի մեկին, ով կախվել էր կամրջի պատնեշներից և փորձում էր նետվել: Առանց վարանելու և մի րոպե անգամ մտածելու շտապեցի կնոջ մոտ: Ոչ, նա կին չէր, նա մի երիտասարդ աղջիկ էր,քսանից քսանհինգ տարեկան, տխրադալլուկ դեմքով, սգավորի զգեստով: Գանգուր մազերը ջրվեժի նման տարածվել էին լայնալիճ ուսերի վրա, իսկ պարանոցին նկատեցի փայտե  խաչ…Աստված իմ, այդ ինչ փայտե խաչ էր: Տասը տարի է Ֆրանսիայում եմ և ոչ մեկի պարանոցին չեմ նկատել նման խաչ, ճիշտ է, այստեղ ևս քրիստոնեական է եկեղեցին,բայց նրանք այնքան չեն պաշտում,որքան մենք՝ հայերս: Չհասցրի անգամ դեմքին նայել,երբ նկատեցի, թե ինչպես  է խուսանավելով հեռանում ինձնից:Քայլեցի ետևից և ամուր բռնեցի ձեռքից:Հավանաբար,ցավեցրի, քանզի արտասանեց մի խուլ հառաչանք:Ես  այդ հառաչանքի մեջ տեսա ցավ, վիշտ, մորմոք: Հարցերը խեղդում էին սիրտս, ցանկանում էի բոլոր պատասխանները ստանալ միանգամից: Եվ այս նեղ միջոցին առաջին հարցով վշտացրի նրան

Ինչու՞ էիք նետվում կամրջից:

 Նա լռությամբ պատասխանեց հարցիս,սակայն աչքերիցս չվրիպեց նրա խոսելու մեծ ցանկությունը: Ես հապճեպ ուղղեցի նրան, իմ երկրորդ հարցը ևս.

-Ո՞վ եք դուք:

Այս անգամ նա սկսեց իր կապտած շրթունքներով արտասանել ինչ-որ բառեր, որոնք ես չհասկացա:Այս ողջ ընթացքում հորդառատ անձրևը ներծծվել էր թե՛ իմ, թե՛ նրա թավշյա զգեստի մեջ:Ես այդ նկատելով բռնեցի նրա ձեռքից և ասացի.

-Իմ սենյակն այստեղ մոտ է, արի՛, քեզ կտանեմ այնտեղ, թեյ կխմես, կտաքանաս հետո ուր-որ կուզես, կգնաս:

Առանց նրա պատասխանին սպասելու՝ ձգեցի իմ ետևից և արագ դիմեցինք իմ սենյակ: Երբ տան դուռը բացեցի, բոլորը հավաքվել և զրուցում էին,սակայն դուռը բացելուն պես հյուրասրահում տիրեց քար լռություն,արագ՝առանց մի խոսք ասելու շտապեցի իմ սենյակ:Աղջկան նստեցրի  ու սկսեցի հանել անձրևից թրջված վերնազգեստս: Այնուհետև թեյ պատրաստեցի ու նստեցի սեղանի քով՝ նրա դիմաց: Չէի հասցրել նրան նայել, երբ հարցրեց ինձ.

-Ինչպե՞ս դիմեմ քեզ:

-Աննա, անունս Աննա է:Իսկ քո՞նը:

-Մարի, իմն էլ Մարի է:

Ապա նկատեցի նրա շփոթված պահվածքը:

-Ոչ, ոչ, ևս մեկ սուտ, ես քեզ ստեցի, կներես, քո բարության, վստահության, հյուրասիրության դիմաց ինչպես եմ քեզ պատասխանում:Ես չէի ուզում, ազնիվ խոսք, ներողություն եմ խնդրում:

Թեյի բաժակը ցած դնելով՝ վազեց դեպի դուռը, սակայն հասցրի կանգնեցնել նրան և ետ բերել:Այս անգամ նստեցրի մահճակալիս, առաջարկեցի թեյը և հանգստացնելով ասացի.

-Կուզե՞ս քեզ մենակ թողնեմ,պարկի՛ր,հանգստացի՛ր, հետո կխոսենք:

-Ոչ, պարզապես խնդրում եմ, թույլ տուր մի քանի րոպե մտքերս հավաքեմ, ապա կպատմեմ ամբողջը սկզբից:

-Իհարկե, հանգստացիր, ես հիմա կգամ:

Այս ասելով՝ վեր կացա և դեռ չէի հասցրել զգեստափոխվել,երբ լսեցի նրա մեղմ ձայնը:

-Արի՛, ես արդեն պատրաստ եմ,կարող եմ սկսել:

Ես զարմացել էի նրա պահվածքից: Նա շատ ծանր վիճակում էր,սակայն զարմանալին դեռ առջևում էր, ես դեռ պետք է լսեի  նրա ով լինելը և մեծ սուտը: Նստեցի նրա կողքին և աչքերս լայն բացեցի: Սկսեց այսպես.

«Անկեղծ ասած, ես քեզ այդքան լավ չեմ ճանաչում,քո մասին գրեթե ոչինչ չգիտեմ, սակայն մի քանի ժամ  քեզ հետ շփվելով՝ վերաբերմունքիցդ հասկացել եմ քո լավ մարդ լինելը:Հուսով եմ կհասկանաս ինձ և իմ պատմությունը: Առաջին մարդն ես, ում առաջ բացում եմ սիրտս,և այդ անում եմ քեզ վստահելով: Մինչ ամենամեծ ստիս անդրադառնալը՝ կուզենայի խոսել այսօրվա ստից: Ես ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում և ուզում՝ ներես ինձ: Ասացի,որ անունս Մարի է, հիշում ե՞ս, բայց ոչ, այդ ես ձեռք եմ բերել ստոր թուրք արարածներից փախչելու օրվանից: Ես շփոթված՝ հենց առաջին իսկ նավով մի հայ ընտանիքի հետ տեղափոխվեցի այստեղ՝ Ֆրանսիա: Իրական անունս Լիլիթ է և, և…,- նկատեցի խոսքերի հետ մեկտեղ աչքերից արցունքների կաթիլ-կաթիլ գլորվելը: Նրան տեսնելով՝ ես ևս լուռ արտասվեցի, հիշողությունները եկան և աչքերիս առաջով մի ակնթարթում անցան: Հիշեցի քրոջս, որի անունը ևս Լիլիթ էր…Մտածմունքներս կարճ տևեցին, քանզի շարունակեց պատմությունը,- ես արեցի կյանքիս ամենամեծ սխալը, ինչու, չգիտեմ մինչև հիմա չեմ կարողանում ինձ ներել: 1915 թիվն էր:Գարնանային ուրախ ու պայծառ օրերից մեկը: Չնայած ես փոքր էի, ինչ կարող էի հասկանալ ցավից, վշտից, հոգսից, քաղցից, ծանր տարիներից և անսպասելի կոտորածից»:

Խոսքը չէր  ավարտել, երբ միջամտեցի.

-Կոտորա՞ծ, 1915 թվակա՞ն: Այդ ի՞նչ կոտորածի մասին է խոսքը,արագ պատմիր,այլևս չեմ դիմանում,- սարսափահար դիմեցի նրան:

– Ի՞նչ է:Չե՞ս լսել հայոց մեծ եղեռնի մասին: Չե՞ս լսել,թե քանի զոհ տվեցին հայերից, քանի անմեղ զոհ այդ,այդ անաստվածները…

Ես քարացա, չգիտեմ ինչ էր տեղի ունեցել այդ խոսքերից հետո, սակայն այդ խոսքերն այնքան ծանր ու խոր էին նստել սրտիս, որ ուշագնաց էի եղել: Երբ արթնացա, Լիլիթը ջուր էր ցայում դեմքիս: Միթե՞ այդ նա էր,միթե՞ իմ քույրն էր, այն քույրը,որին տաս տարեկան հասակում կորցրի,որի մասին լուրեր էին հասել, թե նա զոհերի ցուցակում էր:Բայց ինչպես, ինչպես հարցնեի նրան այդ մասին:Խոսել չկարողացա, բայց լռել ևս չկարողացա: Ամուր գրկեցի,համբուրեցի: Այս ողջ ընթացքում լալիս էի: Նա ականջիս ինչ-որ բան շշնջաց, սակայն ես չհասկացա, իսկ նա շփոթված աջ ու ահյակ էր նայում և հուզված կրկնեց իր հարցը.

-Ոչինչ չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում դրանով ասել,ի՞նչ ասացի, որ ինձ գրկում ես:

Եվ այս հարցերը դեռ երկար կշարունակվեին, եթե չընդհատեի.

– Լիլի՛թ, ի՛մ փոքրիկ հրեշտակ,իմ արև, դու իմ, դու իմ քույրն ես, այդ ես եմ քո քույրը՝ Աննան: Խնդրում եմ անուշիկս թույլ տուր գրկեմ քեզ ու պոկ չգամ:

-Ի՞նչ, Աննա այդ դու ես, աչքերիս չեմ հավատում,- շոշափեց մարմինս և ամուր գրկեց,- Աննա, իմ քույրիկ ես քեզ այնքան էի կարոտել:

– Այո,այո, իմ հրեշտակ, ես եմ, իսկ ես ինչպես եմ քեզ կարոտել:

Մենք մի ողջ ժամ այսպես գրկախառնվել, ողջագուրվում էինք:Երազում էի այս պահն ավարտ չունենա:Այսպես ողջ գիշեր զրուցեցինք, համբուրվեցինք,պատմեցինք մեզ հետ կատարված անցքերն ու պատահույթները:Ու չնկատեցինք նույնիսկ, թե ինչպես գիշերն անցավ: Արդեն լուսադեմին հասկացանք,թե որքան շատ ենք խոսել: Զգացի, որ նա շատ հոգնած է, անկողինը բացեցի, պարկեցրի ու վազեցի նախաճաշի համար մի բան պատրաստելու: Շատ չանցած վեր կացավ, լվացվեց ու նստեց սեղանի քով, ու այնքան ջերմ, այնքան ուրախ դիմավորվեցինք առավորը: Ես նայում էի նրա դեմքին ու չէի հագենում: Միթե՞ այն չարաճճի փոքրիկից ոչինչ չէր մնացել: Այժմ նա մի հասուն կերպարով աղջիկ էր: Նախաճաշն արդեն պատրաստ էր և նստեցինք.

-Որքան էի կարոտել քո ձեռքով պատրաստված ճաշատեսակները, և ընդհանրապես, բոլոր նորմալ ճաշերը: Երկար ժամանակ է չեմ կերել:

-Սիրելի՛ս, հանգիստ կե՛ր, կշտացի՛ր, կե՛ր որքան ուզում ես: Գիտե՞ս, ես երեկ վերջապես ընդունվել եմ աշխատանքի, սակայն ես չեմ ուզում այստեղ մնալ, ինչ կասես,եթե վերադառնանք մեր հայրենիք:

-Հայրենի՞ք,չգիտեմ: Ես այնքան վատ հիշողություններ ունեմ Ադանայի հետ կապված: Գուցե ճիշտը հենց սա է՞ր,- հուզված պատասխանեց քույրս:

-Ո՛չ, ես այդպես չեմ կարծում,կգնանք հայրենիք,և թող մարդիկ մտածեն ինչ ուզում են: Ես այստեղ՝ Ֆրանսիացի հարուստ ընտանիքներում աշխատել եմ սպասավոր:Եվ հավաքել եմ բավական շատ գումար,որով կարող ենք մեր կյանքն ապահովել:Այսօր դուրս կգանք, կգնենք առաջին իսկ Ստամբուլ գնացող նավի տոմսերը,և կգնանք: Այնտեղ մեզ համար մի հարմար աշխատանք կընտրենք ու այն կաճեցնենք: Ես  այլևս այստեղ ապրել չեմ կարող: Սակայն կա ևս մեկ խնդիր:

-Ի՞նչ խնդիր:

-Իսկ տիկին Կլաուդիա՞ն, ախր նա այսքան ժամանակ ինձ իր աղջկա պես ընդունել է: Հիվանդ օրերիս կողքիցս չի հեռացել: Հովանավորել է ուսումս: Ու ես այսպես եմ նրան պատաասխանում:

-Ո՞վ  է տիկին Կլաուդիան:

-Տիկին Կլաուդիան այս տան տերն է: Նրա  շնորհիվ է, որ այսօր ես այստեղ եմ: Մենք տոմսերը կգնենք և ես նրա հետ կխոսեմ:

Նախաճաշեցինք ու պատրաստվեցինք տնից դուրս գալուն:Մինչև տնից դուրս գալը՝ ինձ մոտ եկավ տիկին Կլաուդիան:Նա զարմացավ,երբ տեսավ ինձ այդքան առողջ, առույգ և ուրախ:

-Ինչպե՞ս ես անուշիկս, լա՞վ ես քեզ զգում, չնայած տեսքիցդ լավ ես երևում,-զարմացած հարցրեց տիկին Կլաուդիան:

-Փառք Աստծո,սկզբից աշխատանքս, ապա քույրս օգնեցին ինձ դուրս գալ այս դժվար կացությունից:Ես հիմա ինձ լիարժեք առողջ եմ զգում:

-Ի՞նչ քույր, ի՞նչ աշխատանք: Ինչի՞ մասին ես խոսում, այս ինչքան նորություններից եմ հետ մնացել:

-Ներեցե՛ք տիկին Կլաուդիա, այս մասին առաջինը ձեզ պետք է ասեի,սակայն ժամանակ չունեցա: Ամբողջ իրադարձությունները կատարվել են երեկ:

Այս ընթացքում նկատեցի տիկին Կլաուդիայի շփոթված պահվածքը, առաջարկեցի նստել և շարունակեցի պատմությունը: Պատմեցի ամեն ինչ, ինչ որ կատարվել էր երեկ: Դրանից հետո սպասում էի նրա պատասխանին, երբ զարմացա՝ տեսնելով, թե ինչպես է նա գրկում, համբուրում քրոջս.

-Դու Աննայի քույրն ես,այդ ինչպե՞ս,- ապա ինձ դիմելով հարցրեց,- իսկ ինչու՞ ինձ չէիր ասել և բոլորից գաղտնի էիր պահել Աննա:

-Ծանր ապրումներից, ես կուտակել էի ամբողջը ներսումս:

-Այժմ ես և քույրս որոշել ենք գնալ մեր հայրենիք, մեր օրրան, և պատրաստվում էինք դուրս գալ և գնել տոմսերը:

-Ի՞նչ, այսքան շու՞տ:

-Այո, հենց այսօր:

Տեսնելով նրա հուզված աչքերը՝ գրկեցի  ու համբուրեցի նրան, շնորհակալություն հայտնեցի  ամեն-ամեն ինչից, մայրական ջերմությունից և սիրուց: Ապա ճանապարհ դնելով՝ դուրս եկանք, ի ուրախություն մեզ հենց առաջին իսկ Ստամբուլ մեկնող նավը մի քանի ժամից պետք է ճանապարհ ընկներ: Աճապարեցինք տուն, պատրաստվեցինք Հայաստան մեկնելուն,հավաքեցինք մեր իրերը, մի ժամ շուտ իջանք ներքև՝ բոլորին հրաժեշտ տալու:Փոքր-ինչ դժվար հրաժեշտ տվեցի տիկին Կլաուդիային, միստր Բրենդին և Իվանին:Բարեբախտաբար, Քարդախին տանը չէր ու ստիպված չէի  տանել նրա ներկայությունը: Հրաժեշտ տվեցինք նրանց և ուղևորվեցինք նավահանգիստ: Ուղևորությունն անցավ շատ հետաքրքիր Ստամբուլում չմնացինք, հենց առաջին օրը գնացինք մեր հայրենիք՝ Ադանա:Չեք պատկերացնի՝ ինչ զգացի ոտքս հայրենի հողի վրա դնելով:Կարծես մեկը ինձ շնորհեր այն ազատությունը,որ չեմ ունեցել երբեք: Այժմ ուրախությանս  չափ չկա. քույրս կողքիս է, ես՝ հայրենիքումս:

Այլևս ի՞նչ է հարկավոր երջանկության ծառը տնկելու համար…

Մարգարիտ Թամրազյան, 14 տարեկան Տավուշի մարզ, Հաղարծին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: