Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Էսսե. «Սալաթ կրակոցներով»

Էսսե. «Սալաթ կրակոցներով»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,347 կտտոց

Ասում են՝ բանաստեղծությունը բանաստեղծի անհեթեթ մտքերի ու խելացնոր պատկերացումների արտացոլումն է ճմրթված թղթի վրա, բայց ես չեմ հավատում: Ասում են՝ բանաստեղծը գրում է իր և միայն իր համար, բայց ես չեմ հավատում: Ասում են նաև, որ միգուցե բանաստեղծը այլոց համար է գրում…

Մարինե Պետրոսյան, մի բանաստեղծ, որի քառյակը ես պատահաբար ընթերցեցի մոտ 3 տարի առաջ ու ապշել էի: Մտածեցի. «Օ՜, ինչպիսի խոսքեր, ինչպիսի խորություն…», բայց, ոչ, անկեղծ ասած, ոչ: Ես իսկ և իսկ հակառակը մտածեցի. «Այս ինչ անհասկանալի ապուշություն է» և լինելով շատ սկզբունքային մարդ՝ վերցրի գրիչս ու գրեցի բանաստեղծություն զինվորի մասին, վատ չստացվեց, ասեմ:

Մի դեպք էր, մոռացվեց, անցավ- գնաց: Մի օր էլ բացեցի համակարգիչս ու հանկարծակի հանդիպեցի մի տեսանյութի, որտեղ մի  բանաստեղծուհի ընթերցում էր ինչ-որ SMS-ների, սերժսարգսյանների, ագռավների մասին բանաստեղծություն: Տարօրինակ էր, գիտեք, քանի որ այս անգամ այս անհեթեթ բանաստեղծությունը ինձ ամենևին էլ անհեթեթ չթվաց: Մինչ այդ  շատ էի ընթերցել սիրո, բաժանման, հայրենիքի մասին բանաստեղծություններ, բայց այս մեկը ուրույն էր իր տեսակի մեջ: Երևի արդեն մեծացել էի, աշխարհընկալումս փոխվել էր, քանի որ այդ բանաստեղծության մասին ես դեռ շա՜տ երկար մտածեցի: Մտածեցի՝ չհասկանալով հանդերձ, որ այն ներթափանցել է մեջս ու կեղեքում է հոգիս, ինչ-որ բան է ուզում, բայց ինչ՞…

Մի քանի ամիս էլ անցավ: Ուլիսես, պիես, էսսե, թեմաներ ու… հանկարծ Մարինե Պետրոսյան:  

-Կրկի՞ն, չեմ հասկանում: Այս կինը ինձ հետապնդում է: Չէ՛, ես պետք է ասեմ, պետք է ասեմ, որ սիրտս հանգստանա:

Ու սկսեցի կարդալ ծաղկաքաղ արված բանաստեղծությունները: Այստեղ խառնվեցին գրական հայերենը, խոսակցականը, անգամ անգլերենը ինչ-որ տեղից ծլեց, բայց էդ վատ չի, քանի որ մեր լեզու այն է, ինչով մենք առօրյայում շփվում ենք: Հետո էլ չգիտեմ որտեղից, համեցավ Շիրազը իր կարմի վարդերով: Ա՜խ, այդ տանձերը, տանձերը, այդ տանձերն են մեղավոր…

Գիտե՞ք, այս բանաստեղծությունները մի տեսակ ճապոնական թանկաների եմ նմանացնում, որտեղ ամեն ինչ կարճ է, կոկիկ, բայց առաջին հայացքից՝ անհասկանալի, անիրական, անհեթեթ:

Անկեղծ ասած՝ բանաստեղծություններ չեմ սիրում, բայց ոչինչ չեմ կարող անել, քանզի Մարինե Պետրոսյանը հետապնդում է ինձ, կամ գուցե իսկևիսկ հակառակը…

 Ամալյա Մնացականյան, 16 տարեկան, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: