Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում

Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Ազգերն ամենից շատ տառապել են ու կտառապեն իրենց տականքների երեսից:
Գ. Նժդեհ

Ավագ սերնդից հաճախ լսում ենք «ադրբեջանցիները մարդ չեն» կամ «ապրելու իրավունք չունեն» արտահայտությունները, որոնք հնչում են այնքան բացասական զգացմունքների ձուլված: Անկեղծ ասած երբեք չեմ զգացել այն, ինչ նրանք են զգում «ադրբեջանցի» բառը լսելիս կամ արտասանելիս: Այդ մասին պապիկս մի քիչ ցավով, մի քիչ դառնությամբ ասում է.

-Աստված տա երբեք չզգաս այն, ինչ մենք ենք զգացել, ու երբեք չապրես այն արյունոտ ու արցունքոտ օրերը, որ մենք ենք ապրել:

Ես նրան լիովին հասկանում եմ ու չեմ մեղադրում, նա ատելու պատճառ ու իրավունք ունի:

«Ուլիսես 3»-ի մասին իմանալուց և թեմաներին ծանոթանալուց հետո որոշեցի անցկացնել փոքրիկ հարցում բարեկամներիս, ծանոթներիս, ընկերնորիս, շրջանում` տալով հետևյալ հարցը. «Ի՞նչ վերաբերմունք ունեք ադրբեջանցիների նկատմամբ»:  Մինչ արդյունքներին անցելը, նախ նշեմ հեռավոր ազգականներիցս մի տատիկի պատասխան, որից ես ինձ շատ վատ զգացի.

-Համալսարանում սովորող խելացի աղջիկ ես, բա էդ հա՞րց էր: Թաղեմ ես դրանց, ջահել երեխիս գլուխը ոնց կերան:

Էլ չշարունակեցի, քանի որ առանց այն էլ նրա վերքին աղ լցրի և չէի ուզում ավելի շատ վշտացնել:

Վերադառնամ հարցմանը:

Ըստ իմ անցկացրած փոքրիկ հարցման սպանիչ, դառը ատելությամբ և վրեժխնդրությամբ լցված են 31-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները: Ըստ իս պատճառն այն է, որ նրանք ապրել են տառապալից օրեր և անցել են անմարդկային տանջանքների միջով:

16-30 տարիքային խմբին պատկանողների մի մասն ասում էր, որ ոչինչ չի զգում կամ չի հասկանում իր վերաբերմունքը նրանց նկատմամաբ: Հիմնականում վրեժխնդության զգացում կար այս խմբի տղաների մեջ:

15-ից փոքր տարիքային խմբին պատկանողներն այնքան էլ լավ չէին գիտակցում, սակայն այդ հարցի շուրջ իրենց ձևավորված, ուրույն կարծիքն ունեցողներն էլ քիչ չէին: Օրինակ.

-Ինչ էլ լինի, երբ էլ լինի, մեկ ա պատասխան են տալու:

Այս պատասխանը շատ հպարտորեն արտասանած երիտասարդն ինձ էլ վարակեց մեծ հպարտությամբ ու հայրենասիրությամբ: Ես հասկացա, որ մենք այնքան էլ չենք հեռացել մեր ազգային արմատներից, և մեր պապերի հայրենասիրական ոգին անշուշտ մեր մեջ է ապրում:

Ես նույնպես այս հարցի շուրջ ունեմ իմ կարծիքը, որը կարող է և չընդունվել: Նրանք նույնպես մեր նկատմամբ ունեն երկդիմի վերաբերմունք, և լավ է, թե՞ վատ, չենք կարող հստակ որոշել: Իմ կարծիքով նոր սերունդը ատելությամբ, չարությամբ և այլ հոգի կրծող բացասական զգացմունքներով լցվելու փոխարեն պետք է պարզապես շենացնի մեր երկիրը: Դա կլինի մեր վրեժը, որն, իմ կարծիքով, ավելի սպանիչ է քան զենքը: Բարոյապես կոտրելն ավելի արագ է տանում դեպի կործանում: Ես այդ ազգի նկատմամբ զգում եմ խղճահարություն, քանի որ նորերը տառապում են և կտառապեն հին տականքների երեսից, պատասխան են տալու նրանց փոխարեն: Բացի այդ զգում եմ նաև արհամարհանք, որին նրանք իսկապես արժանի են: Ամեն դեպքում, իմ կարծիքով, պետք չէ անցյալն ապագա դարձնել և ապրել սուր մտքերով ու զգացմունքներով, դրանք մեզ միայն կխանգարեն: Պետք է ներել, բայց երբեք չմոռանալ: Ժամանակն ինքը մեզ կմոտեցնի հատուցման բաղձալի պահին (երբ ռուսերենի դասախոսիս պատմեցի մրցույթի, իմ ընտրած թեմայի մասին, և արտասանեցի այս նախադասությունը, նա մի քիչ զարմանքով, մի քիչ հիասթափությամբ ասաց` ի՞նչ, ներե՞լ, բայց ինչպե՞ս կարելի է ներել):

Անի (անունը փոխված է), 18 տարեկան, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: