Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Խեղաթյուրված ճակատագիր

Խեղաթյուրված ճակատագիր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Գարնան սկիզբ էր…

Հայկական մի գյուղի վրա իջել էր պայծառ առավոտ:

Ծաղիկները արդեն ուզում էին ողջունել ոսկեփայլ արևի առաջին շողերին: Նրանցից մեկն իր գլուխն էր բարձրացնում արևին նայելու համար, մյուսները տարուբերում էին գլուխները թեթև զեփյուռից: Սակայն այդ ամենի հետ միասին նրանք մտորում էին գյուղում երեկվա տեղի ունեցած իրողությունների մասին:

Գյուղի տարեցները դեռ վաղ էին արթնացել, մի քանիսը զմայլված ծաղիկներին էին նայում, իսկ մնացածը այն ամենի մասին խորհում, ինչ որ կատարվել էր: Կողք կողքի նստած էին Եփրեմը, Ծուռ Բաբկենն ու Խելքով Ստեփանը: Կարելի է ասել, որ ամբողջ ծերունական խմբի մեջ այս երեքն աչքի էին ընկնում և իրենց պարզամտությամբ, և ճշմարտախոսությամբ, և ճիշտ դատելու ունակությամբ:

Ամբողջ գյուղի թեման Սիրանույշն էր: Նա մի 18-19 տարեկան, թուխ մաշկով, երկար ու գանգուր մազերով, գեղեցիկ աչքերով, վարդի նման ու միշտ ժպտացող շուրթերով, ծաղիկ հասակով մի աղջիկ էր, ում բոլորը սիրում էին: Մոռացանք նշել, որ նա շատ քաղաքակիրթ ու խելացի մարդ էր: Նրա մայրը՝ Լուսիկը, բավականին կրթված անձնավորություն էր, իսկ հայրը սպանվել էր թուրքի ձեռքով:

Սիրանույշը սովորում էր Երևանում, բայց վերջին ժամանակներս ինչ որ ծրագրի մասնակցելով մեկնեց Ստամբուլ, որտեղից էլ սկսվեց պատմությունը: Նա այնտեղ ծանոթացավ մի թուրքի հետ, ում՝ իր ասելով, սիրահարվել էր առաջին հայացքից: Այդ տղան էլ երևի օգտվելով աղջկա պարզամտությունից, նրան սիրաշահել էր և ամուսնության առաջարկ արել:

Մեկ ամիս է Սիրանույշը տուն չէր եկել, իսկ երեկ նա եկել էր այդ թուրքի հետ: Մորը համոզում էր, որ ընդունի նորակոչ փեսային, կամ էլ ինքը տնից կփախչի և այլևս ետ չի գա: Մայրը կանգնել էր երկընտրանքի առջև:

Լուրը հասել էր գյուղի տարեցներին, նրանք էլ խորհուրդ էին տալիս Լուսիկին, որ թողնի աղջիկը գնա, թե չէ ամոթ է, որ նա ընդունի այդ թուրք փեսային: Վերջապես երկար համոզելուց հետո Լուսիկն այսօր առավոտյան աղջկան հեռացրել էր տնից, իսկ ինքը լացելով գալիս էր գյուղամեջ: Պարզվում է, սարսափելին դեռ առջևում էր:

Ա¯խ Սիրանու¯յշ, Սիրանու¯յշ…

Սերն ամեն ինչից վեր գտնվեց: Աղջիկը թուրք էր դարձել… նա կրոնափոխված էր…

Անհնար էր պատկերացնել մոր ցավը, դա ուղղակի անբացատրելի զգացում էր: Ամբողջ գյուղն արդեն գիտեր եղելությունը:

Բայց անցան ժամեր, օրեր. ամիսներ ու երկու դշվար տարի…

Լուսիկը նոր էր դուրս եկել տնից և գնում էր Խելքով Ստեփանենց տուն խորհուրդ հարցնելու, երբ տեսավ, թե հեռվում մի կին է երևում, ով գալիս էր դեպի Լուսիկի տունը, որն արդեն վերածվել էր «սգո դղյակի»: Բայց կնոջ ձեռքին մի փոքրիկ բան էր երևում ու մի մեծ ճամպրուկ, որը ուղղակի քարշ էր գալիս փոշոտ գետնին: Լուսիկը ցանկացավ իմանալ. ո՞վ է նա: Այդտեղ մի մեծ քարի վրա տեղավորվեց ու սպասեց մոտեցող կնոջը: Լուսիկին թվաց, թե մոտեցողը իր աղջիկն է, բայց չէր ուզում հավատալ դրան: Ընդհամենը մի քանի րոպե, և Լուսիկն ուշագնաց ընկավ գետնին: Հարևանները եկան օգնելու, իսկ երեխանները ձեռքով ցույց տվին մոտեցող կնոջը:

Բոլորը, ովքեր հավաքվել էին օգնելու Լուսիկին, մի պահ քարացան՝ տեսնելով աղջկան չադրայով և աբեղայի սև ու երկար շորով էր: Բոլորի շուրթերը միանվագ արտասանեցին միայն այս բառերը.

– Սիրանու¯յշ, ա¯խ Սիրանու¯յշ…

Այո¯, մոտեցողն իսկապես Սիրանույշն էր: Գյուղի կանայք մոտեցան նրան և տեսան, որ նա միայնակ չի եկել. նա մի նոր կյանքի, երկրագնդին ևս մի ծանրություն բերող արարածի հետ էր եկել: Ցավալի է այս ամենը տեսնելը, բայց ավելի մեծ ցավ է այս ամբողջ պատմությունը լսելը:

Աղջիկն ուղղակի խաբված էր, նրա պատկերացրած սերը խաբկանք էր…

Թուրքը նրան թողել էր արդեն 8 ամսեկան փոքրիկի հետ: Իսկ թե ինչու՞, հնարավոր չեղավ պարզել, միայն հասկանալի էր այն, որ աղջիկը ընկել էր մի դժողք, որտեղ նրան մեռնելու չափ հոգնեցրել ու ճորտի պես շահագործել էին:

Երբ մայրն ուշքի եկավ Սիրանույշի և երեխայի հետ տուն գնաց, ամբողջ գիշեր զրուցեցին, պատմեցին եղելությունները: Իսկ հաջորդ առավոտյան՝ գետի մոտ մի փոքրիկ բարուրի մեջ երեխա գտան, իսկ գետի մյուս ափին՝ պատառոտված ու խեղված ճակատագրով մի կին, ով էլ չկար, և դա հենց ինքը՝ Սիրանույշն էր: Փառք Աստծո փոքրիկին ոչինչ չէր պատահել, իսկ նրա տատը՝ հասարակության կարծիքից վատ զգալով՝ կորցրեց հավասարակշռությունը: Բայց թոռան գոյությունը նրան ստիպում էր ապրել և մտածել փոքրիկի ապագայի մասին:

Արփի Թամրազյան, 14 տարեկան, Տավուշի մարզ, Հաղարծին

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: